040.1277.140911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2011 թվականի N 1277-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման` համաձայն N 1 հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 23.82 հեկտարը, որից` 19.44 հեկտար վարելահող, 4.09 հեկտար խաղողի այգիներ և 0.29 հեկտար այլ հողատեսքեր փոխադրել`
1) 23.78 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա, որից` 20.14 հեկտարը` բնակելի կառուցապատման, 3.12 հեկտարը` հասարակական կառուցապատման և 0.52 հեկտարը` ընդհանուր օգտագործման համար.
2) 0.04 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:
3. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխություններն իրականացնել համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված սխեմայով նախատեսված ժամանակացույցի` համաձայն N 2 հավելվածի:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 25-ի
N 1277-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ)
---------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 25-ի
N 1277-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԿԱՏԱՐԵԼ 15 ՏԱՐՈՒՄ
._____________________________________________________________________.
|Ըստ տարիների | Բնակավայրի հողեր |Արտա-|Էներգե-|Հատուկ |
| | |դրա- |տիկա, |պահպան-|
| |_________________________________|կան |կապ, |վող |
| |համայնքային սեփականություն|քաղաքա|տա- |տրանս- |տարածք-|
| | |ցիների|րածք-|պորտ և |ների |
| | |սեփա- |ներ |կոմու- |հողեր |
| | |կանու-| |նալ | |
| | |թյուն | |ենթակա-| |
| | | | |ռուց- | |
| | | | |վածքներ| |
| |__________________________|______|_____|_______|_______|
| |բնակելի |հասարակական | | | | |
| |կառուցապատում|կառուցապա- | | | | |
| | |տում | | | | |
|_____________|_____________|____________|______|_____|_______|_______|
|2011-2013 թթ.| 9.0| 2.12| | | | 0.04|
|_____________|_____________|____________|______|_____|_______|_______|
|2014-2020 թթ.| 6,0| 1,0| | | | |
|_____________|_____________|____________|______|_____|_______|_______|
|2020-2025 թթ.| 5.14| | | | | |
|_____________|_____________|____________|______|_____|_______|_______|
|Ընդամենը | 20.14| 3.12| | | | 0.04|
._____________________________________________________________________.