Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Ե ...

 

 

041.0748.090811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2011 թվականի N 748-Ա

 

i

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2011 թվականի սեպտեմբերի 26-27-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ համագործակցության, հետագա հնարավոր համատեղ գործողությունների և կրթական քաղաքականության հիմնահարցերը քննարկելու, և 2011 թվականի սեպտեմբերի 27-28-ը` Լեհաստանի Հանրապետություն` Բիալիստոկ քաղաքում կայանալիք նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(որոշումը փոփ. 14.09.11 թիվ 859-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.08.2011
N 748-Ա
Որոշում