040.0919.120711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2011 թվականի N 919-Ն
i
ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) գաղտնի.
3) ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում երկրաշարժի ուժգնության աղյուսակը` ըստ MSK-64 սանդղակի` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության տարածքի քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի դեպքում հնարավոր իրավիճակի աղյուսակը` համաձայն N 4 հավելվածի.
5) ուժեղ երկրաշարժի հետևանքով հիդրոտեխնիկական կառույցների պատվարների հնարավոր փլուզման դեպքում հնարավոր իրավիճակի աղյուսակը` համաձայն N 5 հավելվածի.
6) բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման սխեման` համաձայն N 6 հավելվածի.
7) երկրաշարժերի հետևանքների վերացման պլան-ժամանակացույցը` համաձայն N 7 հավելվածի.
8) ղեկավար կազմի ազդարարման սխեման` համաձայն N 8 հավելվածի.
9) կապի կազմակերպման սխեման` համաձայն N 9 հավելվածի.
10) հետախուզության կառավարման սխեման` համաձայն N 10 հավելվածի.
11) փրկարարական և վթարավերականգնողական ուժերի ու միջոցների հաշվարկը` համաձայն N 11 հավելվածի.
12) բժշկական ապահովման ուժերի հաշվարկը` համաձայն N 12 հավելվածի.
13) գաղտնի.
14) գաղտնի.
15) ինժեներական տեխնիկայի հաշվարկը` համաձայն N 15 հավելվածի.
16) Երևան քաղաքի անօթևան մնացած բնակչության տարահանման և կացարաններով ապահովման հաշվարկը` համաձայն N 16 հավելվածի.
17) տուժած բնակչության և փրկարարական ուժերի` սննդով ապահովման հաշվարկը` 1 համաձայն N 17 հավելվածի.
18) տուժած բնակչության` հագուստով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հաշվարկը` համաձայն N 18 հավելվածի.
19) գաղտնի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման համապատասխան հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանում (այսուհետ` պլան) ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների ղեկավարներին` բացառությամբ պլանի 1-ին գլխի 3-րդ կետի 1-ին, 12-րդ, 25-րդ և 27-րդ ենթակետերով ներգրավված մարմինների ղեկավարների, 12-ամսյա ժամկետում մշակել (իրենց մասով) պլանից բխող` ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանները և համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` 12-ամսյա ժամկետում լրամշակել կամ անհրաժեշտության դեպքում մշակել սույն պլանից բխող` ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների ու փոխգործողությունների պլանները և համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ:
5. Առաջարկել պլանի 1-ին գլխի 3 կետի 25-րդ և 27-րդ ենթակետերում նշված մարմինների ղեկավարներին 6-ամսյա ժամկետում մշակել պլանից բխող` ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ և ներկայացնել համապատասխան պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարի հաստատմանը:
6. Պլանում ներգրավված պետական կառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարներին` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով հաստատված պլանների իրականացման համար 12-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել պլանների համակողմանի ապահովման մասին հայտերը:
7. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին սույն որոշման 5-րդ կետով հաստատված պլանների իրականացման համար 12-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել պլանների համակողմանի ապահովման մասին հայտեր:
i
8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` արագ արձագանքման պաշարի հետ կապված հարաբերությունները «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորելուց հետո 6-ամսյա ժամկետում` սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերով ներկայացված հայտերի հիման վրա կազմել ամփոփ հայտ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «ՈՒժեղ երկրաշարժի հետևանքների վերացման համակողմանի ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման, կուտակման, պահպանման և բաշխման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
(8-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 376-Ն որոշում)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 10-ի
N 919-Ն որոշման
ՊԼԱՆ
ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՈՒժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանով (այսուհետ` պլան) սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և փրկարար ուժերի խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը:
2. Պլանում օգտագործված հիմնական հասկացություններն են`
1) ուժեղ երկրաշարժ` երկրաշարժ, որի ուժն ըստ մագնիտուդի` 5,5-ից բարձր է.
2) բնակչության պաշտպանություն` արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպչական և ինժեներատեխնիկական միջոցառումներ.
3) սեյսմաշրջանացում` տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրում.
4) շենքերի և շինությունների խոցելիության գնահատում` շենքերի և շինությունների վարքի կանխատեսում ուժեղ երկրաշարժի դեպքում.
5) փրկարար ուժեր` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտացված փրկարարներից բաղկացած կազմավորումներ.
6) հատուկ, կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներ` պետական և ռազմավարական նշանակություն, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտներ.
7) աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս.
8) փրկարարական աշխատանքներ` մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով իրականացվող միջոցառումների համալիր.
9) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ` առաջնահերթ աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլուզմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտների ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը.
10) տարահանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք` մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում ու տեղաբաշխում.
11) տարահանման հանձնաժողով` համապատասխան ղեկավարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որը կազմակերպում ու ղեկավարվում է տվյալ տարածքի բնակչության և կազմակերպությունների տարահանման միջոցառումները.
12) վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ:
3. Պլանում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության հետևյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին).
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.
6) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը.
7) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
8) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
9) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը.
10) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը.
11) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.
13) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.
14) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը.
15) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.
16) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
17) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.
18) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
19) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.
20) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
21) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն.
22) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.
23) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը.
24) Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը.
25) Երևանի քաղաքապետարանը.
26) Հայաստանի Հանրապետության մարզպետարանները.
27) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի և դրա անմիջական սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների գործառույթներն են`
1) լիազոր մարմնի գործառույթներն են`
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետին պլանն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,
բ. պլանով նախատեսված միջոցառումների իրականացման կազմակերպումը,
գ. փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և իրականացումը,
դ. իր ենթակայության ստորաբաժանումների կայուն գործունեության կազմակերպումը,
ե. բնակչության և կառավարման մարմինների ազդարարումը և իրազեկումը,
զ. կառավարման, կապի և ազդարարման համակարգերի նախապատրաստման և գործունեության աշխատանքների կազմակերպումը,
է. երկրաշարժից տուժած տարածքի հետախուզության կազմակերպումը և համակարգումը,
ը. պլանում ներգրավված մարմինների հետ համագործակցության իրականացումը` բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և կատարման համար,
թ. բնակչության պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը,
ժ. երկրաշարժի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և այլ նյութական պաշարների, ֆոնդերի նախապես ստեղծման համար առաջարկությունների մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, ինչպես նաև դրանց կուտակման և հետագա նպատակային օգտագործման հարցերի կարգավորումը,
ժա. համապատասխան մարմիններին ընթացիկ սեյսմիկ ռեժիմի, տեղի ունեցած սեյսմիկ իրադարձության (երկրաշարժի), ինչպես նաև սեյսմիկ իրավիճակի զարգացման մասին պարբերաբար տեղեկատվության տրամադրումը,
ժբ. պետական պահուստից բնակչության կենսաապահովման, տնտեսության կարևորագույն ոլորտների անխափան աշխատանքներն ապահովող նյութական արժեքների ապաամրագրումը և բացթողումը,
ժգ. անհրաժեշտ տարածքներում եղանակի կանխատեսումը,
ժդ. օդի որակի դիտակետերի շուրջօրյա աշխատանքի ապահովման կազմակերպումը,
ժե. հակահրդեհային անվտանգության ապահովումը,
ժզ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործառույթներն են`
ա. տարահանման պլանների ճշգրտումը և պլաններով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համակարգումը,
դ. ջրային ռեսուրսների և համակարգերի պաշտպանական միջոցառումների իրականացման ապահովումը,
ե. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ բնակչության և կազմավորումների անձնակազմի` ջրով ապահովումը,
զ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. տուժած բնակչության` ժամանակավոր կացարաններով ապահովման կազմակերպումը,
դ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. համակարգի աշխատողների պաշտպանության կազմակերպումը,
գ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
դ. տուժած բնակչությանը և հիվանդներին ժամանակին անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերումը, նրանց տարահանումը բժշկական հաստատություններ և հետագա բուժման կազմակերպումը,
ե. ընդհանուր և մասնագիտացված բժշկական հաստատությունների ցանցի պատրաստության բերումն ու համալրումն անհրաժեշտ բժշկասանիտարական գույքով և դեղորայքով,
զ. երկրաշարժից տուժած տարածքներում սանիտարահամաճարակաբանական միջոցառումների իրականացումը,
է. բնակչության զանգվածային պատվաստման համար նախապատրաստական աշխատանքների իրականացումը,
ը. հակահամաճարակային դիտարկման և լաբորատոր հսկողության կազմակերպումը ջրի նկատմամբ, ինչպես նաև աջակցությունն արտաքին միջավայրի և սննդի նկատմամբ իրականացվող դիտարկմանն ու լաբորատոր հսկողությանը,
թ. կազմավորումների և բուժհիմնարկների` անհրաժեշտ բժշկական գույքով և դեղորայքով ապահովումը,
ժ. արտակարգ իրավիճակներում աշխատելու համար բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստումն ու արագ մասնագիտացումը,
ժա. տարահանման բժշկական ապահովումը,
ժբ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովման աշխատանքներին,
ժգ. անհրաժեշտության դեպքում սննդամթերքի, ինչպես նաև որպես մարդասիրական օգնություն ներկրվող, որակի և պիտանիության նկատմամբ հսկողությանն աջակցությունը,
ժդ. որպես մարդասիրական օգնություն ներմուծվող դեղամիջոցների որակի նկատմամբ հսկողության իրականացումը և անհրաժեշտության դեպքում դրանց պարզեցված կարգով հավաստագրումը,
ժե. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը,
ժզ. արտերկրներից անհրաժեշտ դեղամիջոցների պահանջարկի հայտի նախապատրաստումը և այն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը,
ժէ. միջազգային բժշկական ուժերի գործողությունների համակարգումը.
5) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների իրազեկումը, նրանց անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը,
գ. արտերկրներից ժամանող միջազգային ուժերի մուտքի արտոնագրի պարզեցված տարբերակով տրամադրման ապահովումը, հաշվառումը և ելքի կարգավորումը,
դ. արտերկրներից անհրաժեշտ մարդասիրական օգնության ստացման կազմակերպումը,
ե. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը,
զ. օգնության ժամանած միջազգային ուժերի ընդունման, տեղաբաշխման, գործողությունների և վերադարձի կարգավորումը,
է. օգնության ժամանած միջազգային ուժերի` Հայաստանի Հանրապետության մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ և թարգմանչական ծառայություններով ապահովումը,
ը. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապեության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
6) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. ջրի, օդի, օդի փոշու, մթնոլորտային տեղումների, հողի, բույսերի, կենդանիների քիմիական բաղադրության, առանձին տարրերի իզոտոպային կազմի վերլուծության ապահովումը և պետական կառավարման մարմինների` շուրջօրյա տեղեկատվությամբ ապահովումը,
գ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
7) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. տուժած տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի դուրսբերման աշխատանքների կազմակերպումը,
դ. սննդամթերքի, նաև որպես մարդասիրական օգնություն ներկրվող, որակի և պիտանիության նկատմամբ հսկողության իրականացումը,
ե. գյուղատնտեսական հումքի, սարքավորումների և պարենի, այլ նյութական միջոցների պաշարների ստեղծումն ու պահպանումը,
զ. փրկարարական շների մուտքի և ելքի հարցերի կարգավորումը,
է. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
8) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. արտակարգ իրավիճակներում հատուկ նշանակություն ունեցող, այլ ապրանքներ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների հետ նախօրոք կնքված պայմանագրերի համաձայն անհրաժեշտ գնումների իրականացումը,
դ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` համատեղ տուժած բնակչության և կազմավորումների անձնակազմերի` սննդամթերքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով և նյութատեխնիկական միջոցներով ապահովումը,
ե. արտակարգ իրավիճակի պայմաններում տնտեսության կայուն աշխատանքի ապահովումը,
զ. չափագիտական ապահովումը,
է. բնակչության կենսաապահովումը,
ը. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
9) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. էներգահամակարգի գործունեության կայունության ապահովումը,
դ. էներգահամակարգի անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման կազմակերպումը,
ե. բնական գազի, մազութի և այլ էներգակիրների անհրաժեշտ պաշարների ստեղծումը,
զ. տուժած տարածքների գազամատակարարման և էներգամատակարարման վերականգնումը, աշխատանքային տեղամասերում, առանձին հատվածներում դրանց դադարեցումը կամ վերաթողարկումը,
է. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովման գործին,
ը. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
10) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. տուժած բնակավայրերի հանրակրթական դպրոցներից և այլ ուսումնական հաստատություններից մարդկանց տարահանումը,
դ. հանրակրթական դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում պարբերաբար «Երկրաշարժի դեպքում գործողությունները» թեմայով ուսուցման պլանավորումը և անցկացումը,
ե. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
11) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. մշակութային արժեքների պահպանման և տարահանման միջոցառումների կազմակերպումը,
դ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների և փոխգործողությունների պլանների ճշգրտումը և պլաններով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. համակարգի ծառայողների պաշտպանության կազմակերպումը,
գ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
դ. օդային հետախուզության իրականացումը,
ե. ճանապարհների վնասված և փլուզվածքներով խցանված հատվածներով ու կամուրջներով անցանելիության ապահովումը,
զ. փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի ու միջոցների տրամադրումը և փրկարարական աշխատանքներին մասնակցությունը,
է. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
13) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
14) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. Հայաստանում գտնվող սփյուռքահայ կազմակերպությունների ազդարարումը և դրանց աշխատողների պաշտպանության կազմակերպումը,
գ. անհրաժեշտ մարդասիրական օգնության հայթայթումը, տուժածների` արտերկրում մասնագիտացված և վերականգնողական բուժման կազմակերպումը,
դ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
15) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. բնակչության տարահանման միջոցառումների, հիվանդների ու տուժածների, փրկարարական ուժերի նյութատեխնիկական միջոցների տեղափոխման և բնակչության պաշտպանության այլ միջոցառումների տրանսպորտային ապահովումը,
դ. ազդարարման և բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման կապի ապահովումը,
ե. բնակչության և կառավարման մարմինների ազդարարման ապահովումը,
զ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
16) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. բնակչության պաշտպանության միջոցառումների ինժեներական ապահովման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը,
դ. վթարված ինժեներական կառույցների գնահատումը և վերականգնման կազմակերպումը,
ե. մասնակցությունը հատուկ հետախուզության իրականացմանը,
զ. ճանապարհների վնասված և փլուզվածքներով խցանված հատվածներով ու կամուրջներով անցանելիության ապահովումը,
է. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
17) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. քրեակատարողական հիմնարկների անձնակազմերի, ձերբակալվածների և կալանավորների պաշտպանության կազմակերպումն ու ժամանակավորապես տեղափոխման կազմակերպումը,
գ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
դ. մահացածների հաշվառման կարգավորումը (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի միջոցով),
ե. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 8-րդ կետի (պատերազմի պայմաններում տեղի ունեցած երկրաշարժի դեպքում) «իա.1» և «իբ» ենթակետերով նախատեսված լիազորությունների իրականացումը.
18) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. բնակչության պաշտպանության միջոցառումների ֆինանսական ապահովումը,
դ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը,
ե. բնակչության պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
19) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. համակարգի աշխատողների պաշտպանության կազմակերպումը,
գ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
դ. պահպանվող օբյեկտների պահպանումը,
ե. ժամանած միջազգային ուժերի նկատմամբ հսկողության իրականացումը,
զ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացումը.
20) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. համակարգի աշխատողների պաշտպանության կազմակերպումը,
գ. իր ենթակայության ծառայությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների կայուն գործունեության կազմակերպումը,
դ. արտակարգ իրավիճակում համայնքներում, պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև բնակչության պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում, պահպանվող օբյեկտներում, բնակչության տարահանման հավաքակայաններում և տեղաբաշխման վայրերում, փրկարարական ուժերի և միջոցների շարժման երթուղիներում հասարակական կարգի պահպանության կազմակերպումն ու ապահովումը,
ե. պետական սեփականության, բնակչության ունեցվածքի պահպանության կազմակերպումը և իրականացումը,
զ. մասնակցությունը բնակչության ազդարարմանը և իրազեկմանը,
է. աղետի գոտում անցագրային ռեժիմի և պարետային ծառայության կազմակերպումն ու իրականացումը,
ը. Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող և կենսաապահովման կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացումը,
թ. ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,
ժ. աղետի հետևանքների վերացման գործում ներգրավված ուժերի և տարահանման անխափան երթևեկության ապահովումը,
ժա. մասնակցությունը փրկարարական աշխատանքներին,
ժբ. մահացածների հաշվառմանն աջակցությունը,
ժգ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
21) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. համապատասխան կառավարման մարմինների` քարտեզագրական նյութերով և անշարժ գույքի միավորի կադաստրային տվյալներով ապահովումը,
դ. վթարված ինժեներական կառույցների գնահատումը և վերականգնման կազմակերպումը,
ե. մասնակցությունը հատուկ հետախուզության իրականացմանը,
զ. ժամանած միջազգային ուժերի` տեղանքի քարտեզներով և պլաններով ապահովումը,
է. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
22) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. համակարգի աշխատողների պաշտպանության կազմակերպումը,
գ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
դ. ներմուծվող մարդասիրական օգնության նկատմամբ հսկողության իրականացումը,
ե. ներմուծվող մարդասիրական օգնության և փրկարարական տեխնիկայի, սարքավորումների ու գույքի` պարզեցված կարգով ներկրման և հետագա արտահանման միջոցառումների պարզեցված կարգով իրականացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով,
զ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
23) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. համակարգի աշխատողների և օդանավակայաններում գտնվող ուղևորների պաշտպանության կազմակերպումը,
գ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
դ. օդանավակայանների տարածքներում գտնվող շենքերի, շինությունների ու օբյեկտների պաշտպանության, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
ե. մարդասիրական օգնության ստացման, բեռնաթափման և այլ պետություններից ժամանած փրկարարական ուժերի ընդունման ապահովումը,
զ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
24) Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտումը և պլանով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպումը,
գ. պահուստային շարժական և շարժական արբանյակային կայանների ծավալումը և աշխատանքի կազմակերպումը,
դ. բնակչության պահելաձևի կարգի և վարքի կանոնների մասին ուսուցանումն ու իրազեկումը,
ե. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը,
զ. փրկարարական աշխատանքների ընթացքի և աղետի հետևանքների վերացման վերաբերյալ հաղորդումների հեռարձակումը.
25) Երևանի քաղաքապետարանին առաջարկվող գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների ու տարահանման պլանների ճշգրտումը և պլաններով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. պետական հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը,
գ. Երևան քաղաքի վարչական շրջանների, կազմակերպությունների և բնակչության ներգրավումը բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման գործում,
դ. Երևան քաղաքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը,
ե. կառավարման, կապի և ազդարարման համակարգերի նախապատրաստման ու գործունեության աշխատանքների կազմակերպումը,
զ. լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մայրուղիների և ճանապարհների օգտագործման կարգի ճշտումը,
է. տարահանման և ընդունման հանձնաժողովների գործունեության նախապատրաստումը,
ը. բնակչության պաշտպանության միջոցառումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների նախապատրաստումը,
թ. բնակչության պաշտպանության հետախուզական, ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի կազմակերպությունների նախապատրաստումը,
ժ. բնակչության զանգվածային պատվաստման նախապատրաստումը` համաճարակաբանական մարմինների ցուցումներին համապատասխան,
ժա. հատուկ, կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների պահպանության ուժեղացման նախապատրաստումը,
ժբ. կազմակերպություններում հակահրդեհային միջոցառումների նախապատրաստումը,
ժգ. գյուղատնտեսական կենդանիների և բույսերի պահպանության միջոցառումների ժամանակացույցների ճշգրտումը,
ժդ. արտակարգ իրավիճակների պայմաններում Երևան քաղաքի բնակչության վարվելակերպի, բնակչության կողմից անհատական պաշտպանության պարզագույն միջոցների պատրաստման ուսուցման կազմակերպումը,
ժե. տուժած բնակչության` ժամանակավոր կացարաններով ապահովումը,
ժզ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
26) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների ու տարահանման պլանների ճշգրտումը և պլաններով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. պետական հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը,
գ. տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ներգրավումը բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման գործում,
դ. մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը,
ե. կառավարման, կապի և ազդարարման համակարգերի նախապատրաստման ու գործունեության աշխատանքների կազմակերպումը,
զ. լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մայրուղիների և ճանապարհների օգտագործման կարգի ճշտումը,
է. տարահանման և ընդունման հանձնաժողովների գործունեության նախապատրաստումը,
ը. բնակչության պաշտպանության միջոցառումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների նախապատրաստումը,
թ. բնակչության պաշտպանության հետախուզական, ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի կազմակերպությունների նախապատրաստումը,
ժ. բնակչության զանգվածային պատվաստման նախապատրաստումը` համաճարակաբանական մարմինների ցուցումներին համապատասխան,
ժա. հատուկ, կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների պահպանության ուժեղացման նախապատրաստումը,
ժբ. կազմակերպություններում հակահրդեհային միջոցառումների նախապատրաստումը,
ժգ. գյուղատնտեսական կենդանիների և բույսերի պահպանության միջոցառումների ժամանակացույցների ճշգրտումը,
ժդ. արտակարգ իրավիճակների պայմաններում մարզի բնակչության վարվելակերպի, բնակչության կողմից անհատական պաշտպանության պարզագույն միջոցների պատրաստման ուսուցման կազմակերպումը,
ժե. տուժած բնակչության` ժամանակավոր կացարաններով ապահովումը,
ժզ. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը.
27) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվող գործառույթներն են`
ա. ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանների ճշգրտումը և պլաններով նախատեսված միջոցառումների կատարումը,
բ. միջոցառումների իրականացումը` համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով,
գ. համայնքի բնակչության, գյուղատնտեսական կենդանիների, նյութական և մշակութային արժեքների, գյուղատնտեսական կենդանիների ու ապրանքների տարահանման, բնակչության` ժամանակավոր կացարաններով և առաջին անհրաժեշտության միջոցներով ապահովումը,
դ. համայնքի բնակչության ազդարարումը,
ե. համայնքի ուժերի` փրկարարական աշխատանքներին մասնակցության ապահովումը,
զ. մահացածների հուղարկավորության իրականացումը,
է. բնակչության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
II. ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԾԱԳՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
5. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Արևմտյան Ասիայում` Հարավային Կովկասում: Տարածքը` 29,8 հազ. քառակուսի կիլոմետր է: Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն է`
1) հարավից 38o հյուսիսային լայնության 50՛.
2) հյուսիսից 41o հյուսիսային լայնության 20՛.
3) արևմուտքից 43o արևելյան երկայնության 30՛.
4) արևելքից 46o արևելյան երկայնության 00՛.
5) Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում իր բարդ լեռնային ռելիեֆով, որի բարձրությունները` հաշված ծովի մակերևույթից, տատանվում են 450-4096 մետրի սահմաններում: Հայաստանի տարածքի միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է մոտավորապես 1830 մետր: Տարածքի 86,7 տոկոսը գտնվում է 1000-3000 մետր բարձրության վրա: Արաբական և Եվրասիական սալերի բախմամբ պայմանավորված` առանձնահատուկ ֆիզիկաերկրաբանական պայմանները, ինչպես նաև լեռնային ռելիեֆն ու կտրուկ մայրցամաքային կլիման նախասահմանել են Հայաստանի տարածքում բնական վտանգների տեսակները` ուժեղ երկրաշարժեր, սողանքներ, փլուզումներ, սելավներ, ջրհեղեղներ և այլն: Կլիման չոր, մայրցամաքային է, ամառվա միջին ջերմաստիճանը` +30 - +35 Co, ձմեռվանը` -15 - -20 Co: Հայաստանի Հանրապետությանն սպառնում են տարբեր բնական աղետներ` երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, հեղեղում, սելավ, կարկուտ, քարաթափում և այլն: Ե՛վ ծավալով, ե՛ւ դրսևորման հաճախականությամբ առավել ծանր տարերային աղետներից մեկն է երկրաշարժը: Հանրապետության տարածքն ամբողջությամբ սեյսմավտանգ է (գտնվում է 8-11 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում և պարբերաբար ենթարկվում է երկրաշարժերի ավերիչ ազդեցությանը), բնութագրվում է բնական վտանգավոր երևույթներով ու գործընթացներով (սողանքներ, փլուզումներ, սելավներ, ջրածածկումներ, ցրտահարություն, ուժեղ քամիներ և շանթահարում, երաշտ, հորդառատ անձրևներ, կարկուտներ և այլն): Երկրաշարժերի առավել հայտնի օջախներ են Հյուսիսային Հայաստանի (Անի, Սպիտակ, Նոյեմբերյան) օջախները, Արարատյան դաշտի երկրաշարժի օջախները, որոնք գտնվում են Հայաստանի կենտրոնական մասում (քաղ. Արարատ, Փարաքարի օջախ` Գառնիի և Դվինի օջախներ), որոնց դրսևորումները հազարամյակի ընթացքում դիտվում են Հայաստանի հարավում (Վայոց ձոր, Տաթև): Կլիման չոր, մայրցամաքային է, ամառվա միջին ջերմաստիճանը` +30 - +35 Co, ձմռանը` -15 - -20 Co:
6. Սեյսմատեկտոնական պայմանները բնութագրվում են ժամանակակից ակտիվ բեկվածքների և երկրաշարժերի օջախների առկայությամբ, որոնց համալիր ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս որոշելու տվյալ տարածքի պոտենցիալ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի մեծությունները: Տարածքը հատվում է բազմաթիվ սեյսմաակտիվ բեկվածքներով, որոնց համադրվում են տարբեր ուժգնության (այդ թվում` ավերիչ) երկրաշարժերի օջախները: Բարձր սեյսմիկ պոտենցիալ ունեն Գառնի-Ելփինի և երևանյան հյուսիս-արևմտյան ուղղության բեկվածքները, ինչպես նաև նրանց նկատմամբ լայնակի ուղղության Ազատ-Սևանի բեկվածքը: Առավել վտանգավոր է Գառնիի սեյսմաակտիվ վրաշարժ-տեղաշարժ, հյուսիս-արևմտյան տարածման բեկվածքը, որի հատման հանգույցն Ազատ-Սևանի բեկվածքի հետ լիազոր մարմնի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կողմից որոշվել է որպես հնարավոր պայմանական երկրաշարժի էպիկենտրոն` 15 կմ խորությամբ և 7 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ նրան հարակից տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր աստիճանի սեյսմիկ ռիսկի գոտի, ինչը պայմանավորված է տարածաշրջանի բարձր պոտենցիալ ունեցող սեյսմիկ վտանգով և լայնածավալ կառուցապատվածությամբ ու համապատասխանաբար խիտ բնակեցվածությամբ:
7. Հնարավոր իրադրության բնութագիրը`
1) համաձայն լիազոր մարմնի տվյալների` Հայաստանում երկրաշարժների առավել հավանական էպիկենտրոններ են համարվում`
ա. Գառնի` լյամբդա=44o 80՛, ֆի=40o10՛, M=7.0, H=15 կմ (10-11 բալ),
բ. Զանգեզուր` լյամբդա=46o 00՛, ֆի=39o20՛, M=6.3, H=22 կմ (8-9 բալ),
գ. Սպիտակ` լյամբդա=44o 23՛, ֆի=40o92՛, M=7.1, H=15 կմ (9-10 բալ),
դ. Փարաքար` լյամբդա=44o 43՛, ֆի=40o13՛, M=5.0, H=10 կմ (7 բալ).
2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր էպիկենտրոններից առավել մեծ վնաս կհասցվի Գառնիի երկրաշարժի դեպքում (10-11 բալ), սույն պլանում հնարավոր իրադրության գնահատականը տրված է ըստ այդ տվյալների: Նշված օջախի նկատմամբ բնակավայրերի հեռավորությունից կախված` նրանց տարածքները կենթարկվեն տարբեր ուժգնության ցնցումների.
3) առավել ծանր իրավիճակ կստեղծվի Երևան քաղաքում, որտեղ կենտրոնացված է հանրապետության բնակչության, հրդեհապայթյունավտանգ (պայթյունավտանգ` 78, հրդեհապայթյունավտանգ` 155, հրդեհավտանգ` 241) ու քիմիական վտանգավոր (13) օբյեկտների զգալի մասը: Հնարավոր ուժեղ երկրաշարժի հետևանքով, որպես երկրորդային խոցման օջախներ, կարող են վթարվել Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի և Երևան քաղաքի հիդրոտեխնիկական կառույցների պատվարները, որի հետևանքով բազմաթիվ բնակավայրեր կհայտնվեն ջրածածկման գոտում, ինչպես նաև` քիմիական վտանգավոր օբյեկտների վթարները.
4) երկրաշարժի հետևանքով հնարավոր են բազմաթիվ երկրորդական վտանգավոր երևույթներ` փլուզումների, սողանքների, սելավների տեսքով, որոնք իրենց հերթին կստեղծեն լրացուցիչ բազմաթիվ խոցող գործոններ: Կավերվեն և կվնասվեն ճանապարհային շինություններն ու կառույցները, կխցանվեն ավտոմայրուղիները.
5) հատկապես բարդ իրադրություն կստեղծվի Կաքավաբերդի, Գեղարդի, Գողթի, Հատիսի, Զովաշենի, Սարանիստի, Զառի, Զովքի, Կամարիսի, Կապուտանի, Կաթնաղբյուրի, Արամուսի, Կոտայքի, Նոր գյուղի, Գեղաշենի, Ձորաղբյուրի, Մայակովսկու, Ջրաբերի, Ողջաբերդի, Գեղադիրի, Գառնիի, Սևաբերդի, Ֆանտանի, Ակունքի գյուղական համայնքներում և Աբովյան քաղաքում, որտեղ Երկրի մակերեսին առաջացած ճեղքերի լայնությունը կհասնի մինչև մեկ մետրի: Կավերվի նույնիսկ լավ կառուցված փայտե և քարե տների մեծ մասը, կձևախախտվեն երկաթգծի ռելսերը.
6) համաձայն MSK-64 սանդղակի (M 5-7` ըստ Ռիխտերի սանդղակի)` Գառնիի աղետալի երկրաշարժի 7-բալանոց գոտում հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները համեմատաբար քիչ կլինեն, տիպային լավ կառույցներում` թույլից չափավոր, վատ նախագծված կամ վատ կառուցված շինություններում` զգալի: Կարող են շարքից դուրս գալ որոշ շենքերի ծխնելույզները: Համաձայն MSK-64 սանդղակի (M 5-7` ըստ Ռիխտերի սանդղակի)` Գառնիի աղետալի երկրաշարժի 8-բալանոց գոտում հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները թեթև կլինեն, տիպային կառույցներում` նշանակալի, վատ կառույցներում տեղի կունենան ավերածություններ: Կթեքվեն և կընկնեն վառարանային և գործարանային ծխնելույզները, սյուները և հուշարձանները: Հորատանցքերում և ջրհորներում կփոխվեն ջրի մակարդակները: Երկրի մակերեսի վրա կառաջանան ճեղքեր.
7) համաձայն MSK-64 սանդղակի (M 5-7` ըստ Ռիխտերի սանդղակի)` Գառնիի աղետալի երկրաշարժի 9-բալանոց գոտում հատուկ նախագծով կառուցված շենքերում կլինեն լուրջ վնասվածքներ, մյուսներում կնկատվեն զանգվածային փլուզումներ: Երկրի մակերեսին կառաջանան բազմաթիվ ճեղքեր.
8) հնարավոր իրադրության գնահատումը 8-բալանոց գոտում. այս գոտում կհայտնվի Հայաստանի Հանրապետության տարածքի 306 բնակավայր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, և Երևան քաղաքը: Երկրաշարժի առավել վնասված գոտում (8-10 բալ) կհայտնվեն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 65 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 26 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի մեկ բնակավայր և Երևան քաղաքը.
9) հնարավոր իրադրության գնահատումը 7-բալանոց գոտում. այս գոտում կհայտնվեն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 8 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 70 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 14 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 42 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 40 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 25 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 12 բնակավայր, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 5 բնակավայր.
10) ավերիչ երկրաշարժի ազդեցության գոտում կհայտնվեն 190084 շենքեր և շինություններ (քաղ. Երևանում` 34845), որոնցում բնակվում է 1905468 մարդ (քաղ. Երևանում` 1107800): Բնակչության շրջանում ընդհանուր կորուստները կկազմեն 363707 մարդ (քաղ. Երևանում` 282455), որոնցից անվերադարձ` 208914 մարդ (քաղ. Երևանում` 162243), սանիտարական` 154793 մարդ (քաղ. Երևանում` 120212), այդ թվում` ծանր վիրավորներ` 77983 մարդ (քաղ. Երևանում` 60562), միջին ծանրության վիրավորներ` 41834 մարդ (քաղ. Երևանում` 32488) և թեթև վիրավորներ` 34976 մարդ (քաղ. Երևանում` 27162).
11) երկրաշարժի հետևանքով կստեղծվի հետևյալ ինժեներական իրավիճակը` վնասված շենքեր` 157770 հատ (քաղ. Երևանում` 29208), որոնցից 1-ին կարգ` թեթև վնասվածք կստանա 1421 շինություն (քաղ. Երևանում` 263), 2-րդ կարգ` միջին վնասվածք կստանա 12850 շինություն (քաղ. Երևանում` 2379), 3-րդ կարգ` ծանր վնասվածք կստանա 13131 շինություն (քաղ. Երևանում` 2431), 4-րդ կարգ` մասամբ կքանդվի 47745 շինություն (քաղ. Երևանում` 8839), 5-րդ կարգ` լրիվ կփլվի 82623 շինություն (քաղ. Երևանում` 15296). խոշոր հրդեհներ` 151 հատ (քաղ. Երևանում` 28). խոշոր վթարներ կոմունալ - էներգետիկ ցանցում` 605 հատ (քաղ. Երևանում` 112). փլվածքներով փակված փողոցներ` 1124 կմ (քաղ. Երևանում` 208), փլատակների մակերեսը կկազմի 2307437 քառ. մ (քաղ. Երևանում` 347937), իսկ ծավալը` 204804629 խոր. մ (քաղ. Երևանում` 37915600).
12) փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար կպահանջվեն 36371 ձեռքով աշխատող փրկարարական խմբեր` 254597 մարդուց բաղկացած անձնակազմով (քաղ. Երևանում` 28246 կազմավորում` 197722 մարդուց բաղկացած անձնակազմով), 2182 մեխանիզացված փրկարարական խմբեր` 50186 մարդուց բաղկացած անձնակազմով (քաղ. Երևանում` 1695 կազմավորում` 38985 մարդուց բաղկացած անձնակազմով), 774 սանիտարական խմբեր` 4644 մարդուց բաղկացած անձնակազմով (քաղ. Երևանում` 601 կազմավորում` 3606 մարդուց բաղկացած անձնակազմով), 97 հրդեհաշիջման մարտական հաշվարկներ (քաղ. Երևանում` 56), 1455 վթարավերականգնողական խմբեր (քաղ. Երևանում` 1130), 2910 հասարակական կարգի պահպանման ջոկեր (քաղ. Երևանում` 2260): Անհրաժեշտություն կլինի ընդհանուր թվով 7274 միավոր (մղան, էքսկավատոր, ավտոկռունկ) ինժեներական տեխնիկայի (քաղ. Երևանում` 5649 միավոր), 4728 միավոր ինքնաթափերի (քաղ. Երևանում` 3672 միավոր), 2182 միավոր կոմպրեսորային կայանների (քաղ. Երևանում` 1695 միավոր), 2546 միավոր էլեկտրակայանների (քաղ. Երևանում` 1977 միավոր): Փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կլինի 43789 կազմավորում` 342019 մարդուց բաղկացած անձնակազմով, 16730 ինժեներական և հատուկ տեխնիկա, այդ թվում` Երևան քաղաքում` 33988 կազմավորում` 265509 մարդուց բաղկացած անձնակազմով, 12993 միավոր ինժեներական և հատուկ տեխնիկա:
III. ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԾԱԳՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Կառավարման կազմակերպումը`
1) ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումները նախապես` մինչև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի նիստի գումարումը, կազմակերպում է լիազոր մարմինը` իր ստորաբաժանումների ուժերով, ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մարզերի ուժերը և միջոցները.
2) լիազոր մարմնի ղեկավարը, ստանալով ուժեղ երկրաշարժի մասին հաղորդագրությունը, աղետի գոտում ծավալում է իր և աղետի հետևանքների վերացման կառավարման կենտրոնները, փրկարարական աշխատանքների տեղամասերի ղեկավարների կառավարման կետերը, կապ է հաստատում նրանց ճգնաժամային կառավարման կենտրոնի (այսուհետ` ՃԿԿ) հերթապահ ուժերի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հերթապահների միջև: Նշված կառավարման կետերից իրականացվում է փրկարարական աշխատանքների անմիջական կառավարումը.
3) փրկարարական աշխատանքների տեղամասերի ղեկավարները նշանակվում են լիազոր մարմնի անձնակազմից, ովքեր ենթարկվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, իսկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի աշխատանքներն սկսվելու պահից` հանձնաժողովին.
4) ՃԿԿ-ի հերթապահ ուժերի ղեկավարից ուժեղ երկրաշարժի մասին ազդարարվելուց հետո պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալները ժամանում են լիազոր մարմնի կողմից ծավալված աղետի հետևանքների վերացման կառավարման կենտրոն և սկսում են աշխատանքը: Գործում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողով, որի նախագահն է Հայաստանի Հանրապետության վարչապետը, տեղակալը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, անդամները` պլանում ներգրավված պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալները.
5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովը ղեկավարում է բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ամբողջ գործընթացը.
6) օպերատիվ կառավարման նպատակով` մինչև հանձնաժողովի գործունեության ծավալումը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների օպերատիվ խմբերի կազմից մեկական լիազորված անձ գործուղվում է ՃԿԿ.
7) գործում է հանրապետական տարահանման հանձնաժողովը, որի նախագահն է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը: Հանրապետական տարահանման հանձնաժողովը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում բոլոր տարահանման միջոցառումները.
8) Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետների որոշումներով ստեղծվում են տարահանման ընդունող հանձնաժողովներ, որոնց նախագահներն են փոխմարզպետները.
9) լիազոր մարմնի Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ` ՀՓԾ) Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը, ստանալով Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժի մասին հաղորդագրությունը, Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ հերթապահի միջոցով կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ղեկավար կազմի ազդարարումը և կապ է հաստատում Երևան քաղաքի հետ: Ճշտում է ստեղծված իրավիճակը և պետական կառավարման մարմինների հնարավորությունները` ծավալելու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողով և կառավարելու աղետի հետևանքների վերացման գործընթացը: Եթե կառավարումը հնարավոր չէ իրականացնել, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը ժամանակավորապես ստանձնում է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների կառավարումը, իսկ լիազոր մարմնի պարտականությունները` Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը: Գործում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հանձնաժողովը, որի նախագահն է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հանձնաժողովն սկսում է աղետի հետևանքների վերացման գործընթացը` մինչև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի վերականգնումը.
10) հանձնաժողովները կառավարումն իրականացնում են ստեղծված կառավարման կենտրոններից (կետերից), իսկ անհրաժեշտության դեպքում` պահեստային կամ շարժական կենտրոններից (կետերից).
11) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ղեկավարները մշտական աշխատավայրը կարող են փոխել միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո.
12) «Աղետի գոտի հայտարարելու, աղետի գոտու տարածքը սահմանելու և արտակարգ իրավիճակի հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նախապատրաստում և հաստատման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը.
13) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովին կից ստեղծվում են`
ա. նյութատեխնիկական միջոցներով և սննդամթերքով ապահովող խմբեր,
բ. միջազգային մարդասիրական օգնությունն ընդունող-բաշխող խմբեր,
գ. վրանային ավանների ծավալման երկու խումբ (մեկական խումբ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից):
9. Ազդարարման կազմակերպումը`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին հաղորդագրությունը լիազոր մարմնի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության և (կամ) ՀՓԾ-ի համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության դիսպետչերի կողմից փոխանցվում է ՃԿԿ-ին.
2) տեղեկատվության իսկությունը ճշտելու նպատակով ՃԿԿ-ի հերթապահ ուժերի ղեկավարը կապ է հաստատում լիազոր մարմնի ՀՓԾ-ի համապատասխան մարզային, Երևան քաղաքի փրկարարական վարչության և «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հետ.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարն ուժեղ երկրաշարժի մասին ազդարարում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.
4) ՃԿԿ-ից ազդանշանը փոխանցվում է սույն պլանի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ նրանց փոխարինող անձանց, Երևան քաղաքի և մարզային արտակարգ իրավիճակների հանձնաժողովների ղեկավարներին, լիազոր մարմնի ՀՓԾ-ի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հերթապահներին.
5) պետական կառավարման մարմինների ղեկավարներն իրենց հերթին կազմակերպում են ենթակա անձնակազմի ազդարարումը և հավաք, ստեղծում օպերատիվ խմբեր և կազմակերպում դրանց աշխատանքը.
6) զուգահեռ` մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից կազմակերպվում է մարզի և Երևան քաղաքի ղեկավար կազմի, արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, համայնքների ղեկավարների և տարահանման հանձնաժողովի անդամների ազդարարումը: Ազդարարման համակարգի խափանման դեպքում մարզի ղեկավար կազմի ազդարարումն իրականացվում է սուրհանդակների, իսկ տուժած բնակչության իրազեկումը և վարվելակերպի մասին կանոնները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շարժական ուժերով ու միջոցներով.
7) պլանում ներգրավված մարմինների անձնակազմերից յուրաքանչյուրը, զգալով երկրաշարժին բնորոշ ցնցումներ կամ տեսնելով փլուզումներ, հնարավորության դեպքում ներկայանում է իր աշխատավայր` առանց ազդարարվելու.
8) Հայաստանի Հանրապետությունում գտնվող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
10. Կապի կազմակերպումը`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի կառավարման կետերի միջև կապը կազմակերպվում է ներքին ավտոմատ հեռախոսակայանի միջոցով: Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի կառավարման կենտրոնից քաղաքային ու միջքաղաքային հեռախոսակապի միջոցով կապ է կազմակերպվում Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի ղեկավարի պահեստային, Հայաստանի Հանրապետության կառավարման հանրապետական մարմինների, Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների հանձնաժողովների և տարահանման հանրապետական հանձնաժողովի կառավարման կետերի հետ: Կարճալիք N 1 ռադիոցանցի միջոցով կապ է կազմակերպվում Հայաստանի Հանրապետության վարչապետի կառավարման կետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի շարժական կառավարման կետերի հետ: Նույն ռադիոցանցում լիազոր մարմնի կառավարման կետը կապ է կազմակերպում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի և լիազոր մարմնի ՀՓԾ-ի տնօրենի շարժական կառավարման կետերի հետ.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի, լիազոր մարմնի, Երևանի քաղաքապետի, պետական կառավարման հանրապետական գործադիր մարմինների, ՃԿԿ-ի կառավարման կետերի միջև կապը կազմակերպվում է գերկարճալիք N 1 ռադիոցանցով.
3) գերկարճալիք N 7 ռադիոցանցով կապը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հանրապետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների և միջազգային փրկարարական ուժերի կառավարման կետերի միջև.
4) գերկարճալիք N 2 ռադիոցանցով կապը կազմակերպվում է լիազոր մարմնի ՀՓԾ-ի, ՃԿԿ-ի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի ու լիազոր մարմնի ՀՓԾ-ի տնօրենի շարժական կառավարման կետերի միջև.
5) ՃԿԿ-ի և լիազոր մարմնի ՀՓԾ-ի մարզային փրկարարական վարչությունների միջև կապը կազմակերպվում է կարճալիք N 2 ռադիոցանցով: Քաղաքային, միջքաղաքային, կապուղիների և ուղիղ հեռախոսակապով կապը կազմակերպվում է ՃԿԿ-ի, լիազոր մարմնի ՀՓԾ-ի մարզային փրկարարական վարչությունների, լիազոր մարմնի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հերթապահ մասի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կապի հանգույցի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետի, Հայկական ատոմային էլեկտրակայանի դիսպետչերական կետի միջև: Գերկարճալիք N 8 ռադիոցանցով կապը կազմակերպվում է ՃԿԿ-ի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կապի հանգույցի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետի ու լիազոր մարմնի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հերթապահ մասի միջև, իսկ լիազոր մարմնի ՀՓԾ ՃԿԿ-ի և Հայկական ատոմային էլեկտրակայանի դիսպետչերական կետի միջև` գերկարճալիք N 9 ռադիոցանցով.
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում