Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵ ...

 

 

040.0959.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 959-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 959-Ն որոշման

 

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|ը/կ|                               |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|1. |Մասնագիտական ուսումնական       |ա. ՄՈՒՀ-ն ունի նպատակներն ու     |

|   |հաստատության (այսուհետ` ՄՈՒՀ)  |խնդիրներն արտացոլող հստակ        |

|   |վարած քաղաքականությունն ու     |ձևակերպված  առաքելություն, որը   |

|   |ծավալած գործունեությունը       |համահունչ է ՈԱՇ-ին,              |

|   |համապատասխանում են հաստատության|բ. ՄՈՒՀ-ի առաքելությունը,        |

|   |որդեգրած առաքելությանը, որը    |նպատակները և  խնդիրներն          |

|   |համահունչ է ՀՀ կրթության       |արտացոլում են ներքին և  արտաքին  |

|   |որակավորումների ազգային        |շահակիցների կարիքները,           |

|   |շրջանակին:                     |գ. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |առաքելության ու նպատակների       |

|   |                               |իրականացման արդյունքների         |

|   |                               |գնահատման և  բարելավման հաստատված|

|   |                               |մեխանիզմներ և  ընթացակարգեր:     |

._____________________________________________________________________.

 

2. ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|2. |ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը,   |ա. հաստատության կառավարման       |

|   |վարչական կառույցները և  դրանց  |համակարգն ապահովում է, սահմանված |

|   |գործառնումն արդյունավետ են և   |էթիկայի կանոններին համապատասխան, |

|   |միտված են հաստատության         |որոշումներ կայացնելու            |

|   |առաքելության ու նպատակների     |կանոնակարգված գործընթաց և  ունի  |

|   |իրականացմանը` պահպանելով       |կրթական ու այլ նպատակների        |

|   |կառավարման էթիկայի կանոնները:  |իրականացման համար անհրաժեշտ      |

|   |                               |մարդկային, նյութական և           |

|   |                               |ֆինանսական ռեսուրսներ,           |

|   |                               |բ. ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը   |

|   |                               |հնարավորություն է տալիս          |

|   |                               |դասախոսներին և  ուսանողներին     |

|   |                               |մասնակցել իրենց առնչվող          |

|   |                               |որոշումների կայացմանը,           |

|   |                               |գ. ՄՈՒՀ-ը մշակում և  իրականացնում|

|   |                               |է կարճաժամկետ, միջնաժամկետ և     |

|   |                               |երկարաժամկետ պլանավորում` իր     |

|   |                               |առաքելությանն ու նպատակներին     |

|   |                               |համապատասխան և  ունի դրանց       |

|   |                               |իրականացման և  մշտադիտարկման     |

|   |                               |հստակ մեխանիզմներ,               |

|   |                               |դ. ՄՈՒՀ-ը կատարում է իր          |

|   |                               |գործունեության վրա ազդող         |

|   |                               |գործոնների ուսումնասիրություն և  |

|   |                               |որոշումներ կայացնելիս հիմնվում է |

|   |                               |հավաստի տվյալների վրա,           |

|   |                               |ե. քաղաքականությունների և        |

|   |                               |ընթացակարգերի վարչարարությունն   |

|   |                               |իրականացվում է որակի կառավարման  |

|   |                               |սկզբունքով (պլանավորում,         |

|   |                               |իրականացում, գնահատում,          |

|   |                               |բարելավում)                      |

|   |                               |զ. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |մասնագիտությունների կրթական      |

|   |                               |ծրագրերի և  այլ գործընթացների    |

|   |                               |արդյունավետության վերաբերյալ     |

|   |                               |տեղեկատվության հավաքագրումը,     |

|   |                               |վերլուծումը և  կիրառումը գնահատող|

|   |                               |մեխանիզմներ,                     |

|   |                               |է. ՄՈՒՀ-ում գործում են կրթական   |

|   |                               |ծրագրերի և  շնորհվող             |

|   |                               |որակավորումների որակի մասին      |

|   |                               |թարմացված, օբյեկտիվ և            |

|   |                               |անկողմնակալ քանակական և  որակական|

|   |                               |տեղեկատվության հրապարակումները   |

|   |                               |գնահատող մեխանիզմներ:            |

._____________________________________________________________________.

 

3. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|3. |ՄԿԾ-ները համապատասխանում են    |ա. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների    |

|   |հաստատության առաքելությանը,    |կրթական ծրագրերը համահունչ են    |

|   |կազմում են հաստատության        |առաքելությանը, համապատասխանում են|

|   |պլանավորման բաղկացուցիչ մաս և  |պետական կրթական չափորոշիչներին,  |

|   |նպաստում են շարժունությանը և   |մանրամասն նկարագրված են` ըստ     |

|   |միջազգայնացմանը:               |շնորհվող որակավորումների         |

|   |                               |ակնկալվող ուսումնառության        |

|   |                               |արդյունքների,                    |

|   |                               |բ. ՄՈՒՀ-ն ունի                   |

|   |                               |մասնագիտությունների կրթական      |

|   |                               |ծրագրերի ուսումնառության         |

|   |                               |ակնկալվող արդյունքներին          |

|   |                               |համապատասխան դասավանդման և       |

|   |                               |ուսումնառության մեթոդների        |

|   |                               |ընտրության քաղաքականություն, որը |

|   |                               |նպաստում է ուսանողակենտրոն       |

|   |                               |ուսուցմանը,                      |

|   |                               |գ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների       |

|   |                               |գնահատման քաղաքականություն` ըստ  |

|   |                               |ուսումնառության արդյունքների, և  |

|   |                               |ապահովում է ակադեմիական          |

|   |                               |ազնվությունը,                    |

|   |                               |դ. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների    |

|   |                               |կրթական ծրագրերը բովանդակային    |

|   |                               |առումով համահունչ են նմանատիպ այլ|

|   |                               |ճանաչված մասնագիտությունների     |

|   |                               |կրթական ծրագրերին և  նպաստում են |

|   |                               |ուսանողների ու դասավանդողների    |

|   |                               |շարժունությանը, միջազգայնացմանը, |

|   |                               |ե. ՄՈՒՀ-ում առկա է               |

|   |                               |մասնագիտությունների կրթական      |

|   |                               |ծրագրերի մշտադիտարկման,          |

|   |                               |արդյունավետության գնահատման,     |

|   |                               |բարելավման քաղաքականություն:     |

._____________________________________________________________________.

 

4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|4. |ՄՈՒՀ-ն ուսանողներին տրամադրում |ա. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |է համապատասխան աջակցություն`   |ուսանողների հավաքագրման,         |

|   |կրթական միջավայրի              |ընտրության և  ընդունելության     |

|   |արդյունավետությունն ապահովելու |իրականացման հստակ մեխանիզմներ,   |

|   |նպատակով:                      |բ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների       |

|   |                               |կրթական կարիքների վերհանման      |

|   |                               |քաղաքականություն և  ընթացակարգեր,|

|   |                               |գ. ՄՈՒՀ-ը ստեղծում է լրացուցիչ   |

|   |                               |պարապմունքների կազմակերպման և    |

|   |                               |խորհրդատվություն տրամադրելու     |

|   |                               |հնարավորություններ` ուսանողների  |

|   |                               |արդյունավետ ուսումնառությանը     |

|   |                               |նպաստելու համար,                 |

|   |                               |դ. ՄՈՒՀ-ում սահմանված է          |

|   |                               |ուսանողներին օժանդակություն և    |

|   |                               |ուղղորդում տրամադրելու նպատակով  |

|   |                               |վարչական աշխատակազմին դիմելու    |

|   |                               |հստակ կանոնակարգ և               |

|   |                               |ժամանակացույց,                   |

|   |                               |ե. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |ուսանողների կարիերային նպաստող   |

|   |                               |ծառայություններ,                 |

|   |                               |զ. ՄՈՒՀ-ը աջակցում է             |

|   |                               |ուսանողներին` ներգրավվելու       |

|   |                               |հաստատության գիտահետազոտական     |

|   |                               |աշխատանքներում,                  |

|   |                               |է. ՄՈՒՀ-ում գործում է ուսանողների|

|   |                               |իրավունքների պաշտպանության համար |

|   |                               |պատասխանատու մարմին,             |

|   |                               |ը. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |ուսանողների կրթական,             |

|   |                               |խորհրդատվական և  այլ մատուցվող   |

|   |                               |ծառայությունների գնահատման և     |

|   |                               |որակի ապահովման մեխանիզմներ:     |

._____________________________________________________________________.

 

5. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|5. |ՄՈՒՀ-ի առաքելությանը հասնելու  |ա. ՄՈՒՀ-ում գործում են կրթական   |

|   |և  ՄԿԾ-ների նպատակներն         |ծրագրերն իրականացնելու համար     |

|   |իրականացնելու համար            |անհրաժեշտ որակավորումներ ունեցող |

|   |հաստատությունն ապահովված է     |պրոֆեսորադասախոսական և           |

|   |անհրաժեշտ մասնագիտական որակներ |ուսումնաօժանդակ կազմի ընտրության |

|   |ունեցող պրոֆեսորադասախոսական և |քաղաքականություն և  ընթացակարգեր,|

|   |ուսումնաօժանդակ կազմով:        |բ. ՄՈՒՀ-ի յուրաքանչյուր կրթական  |

|   |                               |ծրագրի համար սահմանված են        |

|   |                               |պրոֆեսորադասախոսական կազմի       |

|   |                               |մասնագիտական որակներին           |

|   |                               |ներկայացվող հստակ պահանջներ,     |

|   |                               |գ. ՄՈՒՀ-ը սահմանել է հստակ       |

|   |                               |քաղաքականություն և  ընթացակարգեր |

|   |                               |դասախոսական կազմի պարբերաբար     |

|   |                               |գնահատման համար,                 |

|   |                               |դ. պարբերաբար իրականացվող ներքին |

|   |                               |և  արտաքին գնահատումների         |

|   |                               |արդյունքում բացահայտված          |

|   |                               |կարիքներին համապատասխան` ՄՈՒՀ-ն  |

|   |                               |իրականացնում է դասավանդողների    |

|   |                               |կատարելագործմանն ուղղված         |

|   |                               |միջոցառումներ,                   |

|   |                               |ե. ՄՈՒՀ-ը երաշխավորում է         |

|   |                               |մասնագիտությունների կրթական      |

|   |                               |ծրագրերի համապատասխան            |

|   |                               |պրոֆեսորադասախոսական կազմով      |

|   |                               |ապահովվածության կայունությունը,  |

|   |                               |զ. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |պրոֆեսորադասախոսական կազմի       |

|   |                               |մասնագիտական առաջընթացի ապահովման|

|   |                               |քաղաքականություն ու ընթացակարգեր,|

|   |                               |է. ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ վարչական|

|   |                               |և  ուսումնաօժանդակ աշխատակազմ`   |

|   |                               |ռազմավարական նպատակների          |

|   |                               |իրականացման համար:               |

._____________________________________________________________________.

 

6. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|6. |ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտական |ա. ՄՈՒՀ-ում առկա է հետազոտական   |

|   |գործունեության իրականացումը և  |ոլորտում իր հետաքրքրությունները  |

|   |կապն ուսումնառության հետ:      |և  հավակնություններն արտահայտող  |

|   |                               |ռազմավարություն,                 |

|   |                               |բ. ՄՈՒՀ-ն ունի երկարաժամկետ      |

|   |                               |ռազմավարություն և  միջնաժամկետ ու|

|   |                               |կարճաժամկետ ծրագրեր, որոնք       |

|   |                               |արտահայտում են հետազոտության     |

|   |                               |ոլորտում ՄՈՒՀ-ի                  |

|   |                               |հետաքրքրությունները և            |

|   |                               |հավակնությունները,               |

|   |                               |գ. ՄՈՒՀ-ն ապահովում է            |

|   |                               |հետազոտությունների իրականացումը  |

|   |                               |և  իր զարգացումը` հստակ          |

|   |                               |քաղաքականության և  ընթացակարգերի |

|   |                               |միջոցով,                         |

|   |                               |դ. ՄՈՒՀ-ը կարևորում  է           |

|   |                               |հետազոտական գործունեության       |

|   |                               |միջազգայնացումը,                 |

|   |                               |ե. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |հետազոտական գործունեության և     |

|   |                               |ուսումնական գործընթացի           |

|   |                               |փոխկապակցման մեխանիզմներ:        |

._____________________________________________________________________.

 

7. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|7. |ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ          |ա. ՄՈՒՀ-ում առկա է               |

|   |ռեսուրսներ` ուսումնական        |մասնագիտությունների կրթական      |

|   |միջավայրի ստեղծման և  սահմանված|ծրագրերի իրականացման համար       |

|   |առաքելության ու նպատակների     |անհրաժեշտ ուսումնական միջավայր,  |

|   |արդյունավետ իրականացման համար: |բ. ՄՈՒՀ-ը, իր առաքելությունն ու  |

|   |                               |նպատակներն իրականացնելու համար,  |

|   |                               |հատկացնում է համապատասխան        |

|   |                               |ֆինանսական ռեսուրսներ` անհրաժեշտ |

|   |                               |միջոցներով և  սարքավորումներով   |

|   |                               |ապահովելու ու գործարկելու համար, |

|   |                               |գ. ՄՈՒՀ-ում գործում է            |

|   |                               |մասնագիտությունների կրթական      |

|   |                               |ծրագրերի նպատակների իրականացումն |

|   |                               |ու շարունակականությունն ապահովող |

|   |                               |և  երաշխավորող ֆինանսական        |

|   |                               |միջոցների բաշխման                |

|   |                               |քաղաքականություն,                |

|   |                               |դ. ՄՈՒՀ-ի ռեսուրսային բազան      |

|   |                               |հնարավորություն է ընձեռում       |

|   |                               |մասնագիտությունների կրթական      |

|   |                               |ծրագրերի և  ռազմավարական պլանի   |

|   |                               |իրականացման համար, ինչը նպաստում |

|   |                               |է որակի շարունակական բարելավմանը |

|   |                               |և  կայունությանը,                |

|   |                               |ե. ՄՈՒՀ-ում առկա է               |

|   |                               |տեղեկատվությունը և               |

|   |                               |փաստաթղթավորման գործընթացները    |

|   |                               |կառավարելու հստակ                |

|   |                               |քաղաքականություն և  ընթացակարգ,  |

|   |                               |զ. ՄՈՒՀ-ը ստեղծում է ապահով և    |

|   |                               |անվտանգ միջավայր առողջապահական   |

|   |                               |և  անվտանգության պահպանմանն      |

|   |                               |ուղղված ծառայությունների միջոցով`|

|   |                               |հաշվի առնելով հատուկ կարիքներ    |

|   |                               |ունեցող ուսանողներին,            |

|   |                               |է. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |ուսանողներին և  դասավանդողներին  |

|   |                               |տրամադրվող ռեսուրսների           |

|   |                               |կիրառելիության, հասանելիության և |

|   |                               |արդյունավետության գնահատման      |

|   |                               |մեխանիզմներ:                     |

._____________________________________________________________________.

 

8. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|8. |ՄՈՒՀ-ն իր տրամադրած կրթության, |ա. ՄՈՒՀ-ն ունի                   |

|   |իրականացրած հետազոտության և    |հաշվետվողականության սահմանված    |

|   |օգտագործած ռեսուրսների համար   |կարգ,                            |

|   |հաշվետու է պետությանը և        |բ. ՄՈՒՀ-ն ապահովում է            |

|   |հասարակությանը:                |ընթացակարգերի, գործընթացների     |

|   |                               |թափանցիկությունը և               |

|   |                               |հասանելիությունը հասարակությանը, |

|   |                               |գ. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |հասարակության հետ կապերի         |

|   |                               |ձևավորմանը  նպաստող հետադարձ կապի|

|   |                               |կայուն մեխանիզմներ,              |

|   |                               |դ. ՄՈՒՀ-ում գործում են           |

|   |                               |հասարակությանը գիտելիքների       |

|   |                               |(արժեքների) փոխանցման            |

|   |                               |մեխանիզմներ:                     |

._____________________________________________________________________.

 

9. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|9. |Արտաքին կապերի միջոցով ՄՈՒՀ-ը  |ա. Փորձի փոխանակմանը, զարգացմանը |

|   |խրախուսում է փորձի փոխանակումը |և  միջազգայնացմանը նպաստող       |

|   |և  զարգացումը` նպաստելով       |միջավայր ստեղծելու նպատակով      |

|   |հաստատության միջազգայնացմանը:  |ՄՈՒՀ-ում գործում է արտաքին կապերի|

|   |                               |հաստատումը խրախուսող             |

|   |                               |քաղաքականություն ու ընթացակարգեր,|

|   |                               |բ. ՄՈՒՀ-ի արտաքին կապերի և       |

|   |                               |միջազգայնացման ապահովման         |

|   |                               |ենթակառուցվածքը երաշխավորում է   |

|   |                               |կանոնակարգված գործընթաց,         |

|   |                               |գ. ՄՈՒՀ-ն արդյունավետորեն        |

|   |                               |համագործակցում է տեղական և       |

|   |                               |միջազգային հաստատությունների և   |

|   |                               |կառույցների հետ,                 |

|   |                               |դ. ՄՈՒՀ-ն ապահովում է ներքին     |

|   |                               |շահակիցների օտար լեզվի իմացության|

|   |                               |անհրաժեշտ մակարդակ`              |

|   |                               |միջազգայնացման                   |

|   |                               |արդյունավետությունը բարձրացնելու |

|   |                               |համար:                           |

._____________________________________________________________________.

 

10. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|10.|ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման    |ա. ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման   |

|   |ներքին համակարգ, որը նպաստում է|քաղաքականություն ու ընթացակարգեր,|

|   |հաստատության բոլոր             |բ. որակի ներքին ապահովման        |

|   |գործընթացների շարունակական     |գործընթացների կառավարման նպատակով|

|   |բարելավմանը և  որակի մշակույթի |ՄՈՒՀ-ը տրամադրում է մարդկային,   |

|   |ձևավորմանը:                    |նյութական և  ֆինանսական          |

|   |                               |ռեսուրսներ,                      |

|   |                               |գ. ներքին և  արտաքին շահակիցները |

|   |                               |ներգրավված են որակի ապահովման    |

|   |                               |գործընթացներում,                 |

|   |                               |դ. որակի ներքին ապահովման        |

|   |                               |համակարգը պարբերաբար             |

|   |                               |վերանայվում է,                   |

|   |                               |ե. որակի ապահովման ներքին        |

|   |                               |համակարգն ապահովում է բավարար    |

|   |                               |հիմքեր որակի ապահովման արտաքին   |

|   |                               |գնահատման գործընթացների համար,   |

|   |                               |զ. որակի ապահովման ներքին        |

|   |                               |համակարգն ապահովում է ՄՈՒՀ-ի     |

|   |                               |գործունեության թափանցիկությունը` |

|   |                               |տրամադրելով ՄՈՒՀ-ի գործընթացների |

|   |                               |որակի մասին տեղեկատվություն`     |

|   |                               |ներքին և  արտաքին շահակիցների    |

|   |                               |համար:                           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 959-Ն որոշման

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|ը/կ|                               |                                 |

|___|_______________________________|_________________________________|

|1. |Մասնագիտության կրթական ծրագիրը |ա. ՄԿԾ-ի նպատակները և  խնդիրները |

|   |(այսուհետ` ՄԿԾ) համապատասխանում|համահունչ են ուսումնական         |

|   |է ՀՀ կրթության որակավորումների |հաստատության առաքելությանը և     |

|   |ազգային շրջանակի, որակավորման  |նպատակներին,                     |

|   |բնութագրի և  պետական կրթական   |բ. ՄԿԾ-ն հանդիսանում է ՄՈՒՀ-ի    |

|   |չափորոշչի պահանջներին, ինչպես  |պլանավորման և  ռեսուրսների       |

|   |նաև  ՄՈՒՀ-ի առաքելությանը:     |բաշխման մաս,                     |

|   |                               |գ. ՄԿԾ-ն մանրամասն նկարագրված է  |

|   |                               |ըստ շնորհվող որակավորման         |

|   |                               |ուսումնառության ակնկալվող        |

|   |                               |արդյունքների,                    |

|   |                               |դ. ՄԿԾ-ն համապատասխանում է       |

|   |                               |ՈԱՇ-ին, մասնագիտական կրթության   |

|   |                               |որակավորումների բնութագրին և     |

|   |                               |մասնագիտության պետական կրթական   |

|   |                               |չափորոշչին,                      |

|   |                               |ե. ՄԿԾ-ն բովանդակային առումով    |

|   |                               |հստակ մշակված է և  համահունչ     |

|   |                               |նմանատիպ այլ ճանաչված            |

|   |                               |մասնագիտության կրթական ծրագրի հետ|

|   |                               |և  նպաստում է ուսանողների և      |

|   |                               |դասախոսական կազմի շարժունությանը |

|   |                               |և  միջազգայնացմանը,              |

|   |                               |զ. ՄԿԾ-ի ուսումնառության         |

|   |                               |ակնկալվող արդյունքները բավարարում|

|   |                               |են ուսանողների և  այլ շահակիցների|

|   |                               |կարիքները,                       |

|   |                               |է. առկա են հստակ ընթացակարգեր ու |

|   |                               |մեխանիզմներ, որոնք ապահովում են  |

|   |                               |ՄԿԾ-ի մշակման, հաստատման,        |

|   |                               |մշտադիտարկման, գնահատման և       |

|   |                               |բարելավման իրականացումը:         |

._____________________________________________________________________.

 

2. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|2. |ՄԿԾ-ն ապահովված է մասնագիտական |ա. ՄԿԾ-ի համար սահմանված են      |

|   |անհրաժեշտ որակավորումներ       |դասախոսական կազմի մասնագիտական   |

|   |ունեցող դասախոսական կազմով`    |որակավորումներին ներկայացվող     |

|   |ՄԿԾ-ի նպատակներն իրականացնելու |հստակ պահանջներ և  դասախոսական   |

|   |համար:                         |կազմի հավաքագրման                |

|   |                               |քաղաքականություն և  ընթացակարգեր,|

|   |                               |բ. ՄԿԾ-ի շրջանակներում սահմանվել |

|   |                               |է դասախոսական կազմի պարբերաբար   |

|   |                               |գնահատման հստակ քաղաքականություն |

|   |                               |ու ընթացակարգեր, որոնք նպաստում  |

|   |                               |են դասախոսների մասնագիտական      |

|   |                               |կարիքների վերհանմանը և           |

|   |                               |զարգացմանը,                      |

|   |                               |գ. ՄԿԾ-ն նպաստում է դասախոսական  |

|   |                               |կազմի կայացմանը և  մասնագիտական  |

|   |                               |առաջընթացին,                     |

|   |                               |դ. հիմնական դասախոսական կազմն    |

|   |                               |ապահովում է ՄԿԾ-ի կայուն         |

|   |                               |իրականացումը:                    |

._____________________________________________________________________.

 

3. ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|3. |ՄԿԾ-ի շրջանակում կիրառվող      |ա. ՄԿԾ-ի շրջանակում հստակ        |

|   |դասավանդման և  ուսումնառության |սահմանված են դասավանդման և       |

|   |մեթոդներն ապահովում են         |ուսումնառության մոտեցումները,    |

|   |ուսանողների մոտ ուսումնառության|մեթոդները, որոնք անհրաժեշտ են    |

|   |ակնկալվող արդյունքների         |ուսումնառության ակնկալվող        |

|   |ձեռքբերումը:                   |արդյունքները ձևավորելու  համար:  |

|   |                               |բ. ՄԿԾ-ն իրականացվում է հաշվի    |

|   |                               |առնելով միջազգային մակարդակում   |

|   |                               |կիրառվող դասավանդման առաջավոր    |

|   |                               |փորձը և  մոտեցումները,           |

|   |                               |գ. առկա են դասավանդման և         |

|   |                               |ուսումնառության գործընթացների    |

|   |                               |գնահատման և  բարելավման          |

|   |                               |մեխանիզմներ:                     |

._____________________________________________________________________.

 

4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|4. |ՄԿԾ-ն ունի ակադեմիական         |ա. ՄԿԾ-ի շրջանակներում կիրառվում |

|   |ազնվությանը նպաստող գնահատման  |է ուսումնառության ակնկալվող      |

|   |համակարգ, որը թույլ է տալիս    |արդյունքների ձևավորումը  գնահատող|

|   |հավաստել ուսանողի առաջընթացը և |հստակ և  հուսալի համակարգ, որի   |

|   |ուսումնառության ակնկալվող      |չափանիշները հասանելի են          |

|   |արդյունքների ձևավորումը  և     |դասախոսներին և  ուսանողներին,    |

|   |ձեռքբերումը:                   |բ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են   |

|   |                               |որակավորումների շնորհման նպատակով|

|   |                               |ուսումնառության ակնկալվող        |

|   |                               |վերջնարդյունքների ձեռքբերումը    |

|   |                               |հավաստող հստակ մեխանիզմներ,      |

|   |                               |գ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են   |

|   |                               |գնահատման համակարգի բարելավման   |

|   |                               |հստակ մեխանիզմներ,               |

|   |                               |դ. ՄԿԾ-ի շրջանակներում հավասար և |

|   |                               |անաչառ մոտեցում է ցուցաբերվում   |

|   |                               |ուսանողներին հստակ սահմանած      |

|   |                               |քաղաքականության և  ընթացակարգերի |

|   |                               |միջոցով` հաշվի առնելով նրանց     |

|   |                               |պարտականությունները և  բողոքները,|

|   |                               |ե. ՄԿԾ-ի շրջանակներում           |

|   |                               |խրախուսվում է ուսանողի           |

|   |                               |ուսումնագիտական                  |

|   |                               |ինքնուրույնությունը և  պայքարը   |

|   |                               |գրագողության դեմ:                |

._____________________________________________________________________.

 

5. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|5. |ՄԿԾ-ի շրջանակում ապահովվում է  |ա. ՄԿԾ-ի շրջանակում առկա են      |

|   |կապը հետազոտական ու            |երկարաժամկետ ռազմավարություն,    |

|   |ստեղծագործական գործունեության  |միջնաժամկետ և  կարճաժամկետ       |

|   |և  ուսումնառության միջև:       |ծրագրեր, որոնք արտահայտում են    |

|   |                               |հետազոտական ոլորտում ՄՈՒՀ-ի      |

|   |                               |հետաքրքրությունները և            |

|   |                               |հավակնությունները,               |

|   |                               |բ. ՄԿԾ-ն հստակ քաղաքականության ու|

|   |                               |ընթացակարգերի միջոցով նպաստում է |

|   |                               |հետազոտությունների զարգացմանն ու |

|   |                               |նորարարություններին,             |

|   |                               |գ. ՄԿԾ-ի շրջանակում կարևորվում  է|

|   |                               |հետազոտական գործունեության       |

|   |                               |միջազգայնացումը,                 |

|   |                               |դ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են   |

|   |                               |հետազոտական ու ստեղծագործական    |

|   |                               |գործունեությունը և  ուսումնական  |

|   |                               |գործընթացը փոխկապակցելու և       |

|   |                               |բարելավելու հստակ մեխանիզմներ:   |

._____________________________________________________________________.

 

6. ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|6. |ՄԿԾ-ն նպաստում է որակյալ       |ա. ՄԿԾ-ի իրականացման համար առկա  |

|   |կրթություն իրականացնելուն`     |են անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք   |

|   |ձևավորելով  ուսումնառության    |նպաստում են սահմանված            |

|   |համար բարենպաստ միջավայր:      |առաքելության և  նպատակների       |

|   |                               |արդյունավետ իրականացմանն ու      |

|   |                               |ուսումնական միջավայրի ստեղծմանը, |

|   |                               |բ. ուսանողներին տրամադրվում են   |

|   |                               |ծրագրի սահմաններում              |

|   |                               |ուսումնառությանը նպաստող օգտակար |

|   |                               |ու մատչելի տեղեկատվություն և     |

|   |                               |խորհրդատվություն,                |

|   |                               |գ. ՄԿԾ-ն ապահովված է իր          |

|   |                               |բովանդակությանը համապատասխան     |

|   |                               |ուսումնամեթոդական անհրաժեշտ      |

|   |                               |բազայով:                         |

._____________________________________________________________________.

 

7. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|   |Չափանիշը                       |Չափորոշիչները                    |

|___|_______________________________|_________________________________|

|7. |ՄԿԾ-ի շրջանակում առկա է որակի  |ա. որակի ապահովման ներքին        |

|   |ներքին համակարգ, որն ապահովում |համակարգը մշակված է և  գործում է |

|   |է ՄԿԾ-ի որակի կայունությունը և |հասարակության կարիքներին և       |

|   |շարունակական զարգացումը:       |ուսանողների պահանջներին          |

|   |                               |հետևելու,  ինչպես նաև  իր        |

|   |                               |գործունեությունը գնահատելու      |

|   |                               |համար,                           |

|   |                               |բ. ՄԿԾ-ի շրջանակում առկա են      |

|   |                               |որակի ներքին ապահովման           |

|   |                               |արդյունավետ քաղաքականություն և   |

|   |                               |ընթացակարգ (ընթացակարգեր),       |

|   |                               |գ. ՄԿԾ-ի շրջանակում հետադարձ կապի|

|   |                               |մեխանիզմներով հավաքագրվում է     |

|   |                               |իրականացվող գործընթացների մասին  |

|   |                               |հավաստի տեղեկատվություն, որը     |

|   |                               |վերլուծվում է ծրագրի նպատակների  |

|   |                               |և  գործընթացների բարելավման      |

|   |                               |համար,                           |

|   |                               |դ. ՄԿԾ-ի ներքին և  արտաքին       |

|   |                               |շահակիցները ներգրավված են որակի  |

|   |                               |ներքին ապահովման գործընթացներում,|

|   |                               |ե. ՄԿԾ-ի շրջանակում իրականացվում |

|   |                               |է օրինակելի փորձի տարածում:      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 959-Ն
Որոշում