040.0835.210611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2011 թվականի N 835-Ն
i
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման աշխատանքներն իրականացնել ըստ սույն որոշման հավելվածում նշված ժամանակացույցի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 10-ի
N 835-Ն որոշման
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1991 թվականին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ), որը կարճ ժամանակամիջոցում հասավ բարձր նվաճումների: Ստեղծվեց ՍՊԱԾ-ի 150 կայանից կազմված բազմապարամետր դիտարկումների ազգային ցանցը, ծառայությունն ինտեգրվեց համարյա բոլոր միջազգային կառույցներում, արժանացավ Միացյալ ազգերի կազմակերպության աղետների դեմ պայքարի Սասակավայի մրցանակին, ճանաչվեց Անատոլիա-Կովկաս-Իրան տարածաշրջանի առաջատարը: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը զիջում է տարածաշրջանային առաջատարի դերը` դիտարկումների ցանցի սարքավորումների` բարոյապես և ֆիզիկապես մաշվածության պատճառով:
2. Ծրագրի նպատակը ՍՊԱԾ գործակալության ազգային դիտացանցի գործող կայանների վերազինումն է նոր սարքավորումներով` ստեղծելով միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխան ազգային դիտացանց:
3. Ներկայացվող ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) ազգային դիտացանցի արդիականացումը, որի նպատակը գործող կայանների չափիչ սարքերի, տեղեկատվության գրանցման և հաղորդման տեխնիկական միջոցների փոխարինումն է նոր ժամանակակից սարքերով.
2) ազգային դիտացանցի զարգացումը, որը ներառում է գործող կայաններում նոր պարամետրերի գրանցումը, չափվող տարբեր պարամետրերի հուսալիության և ճշտության բարձրացումը, թվային տվյալների ստացումը.
3) ազգային դիտացանցի սարքավորումները սնուցող էլեկտրական հիմնային կուտակիչների փոխարինումը նորերով:
II. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
4. 2010-2011 թվականներին ոլորտի զարգացման միտումներն ակնհայտ են, քանի որ առկա է որոշակի առաջընթաց` բոլոր ուղղություններով: Հատկապես կարևորում ենք աշխատանքները սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ, Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքների տարածքների սեյսմիկ ռիսկի հիմնական բաղադրիչների գնահատումը, դիտարկումների ցանցի և սեյսմիկ վտանգի քարտեզագրման աշխատանքները: Ոլորտի զարգացման միտումները 2012-2014 թվականներին անհրաժեշտ է ուղղել դիտարկումների ցանցի արդիականացման, Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, բնակավայրերի և կենսաապահովման գծերի սեյսմիկ ռիսկի գնահատման ու ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքների կատարմանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկներ ներկայացնելուն:
5. Սեյսմիկ պաշտպանության համակարգի ներկա վիճակը ֆինանսական տեսակետից հետևյալն է`
1) բյուջետային հատկացումները, 2010 թվականի համեմատ, 2011 թվականին աճել են 11605.4 հազ. դրամով: 2010 թվականին հատկացված գումարների 75 տոկոսը ծախսվել է որպես աշխատավարձ և սոցիալական հատկացումներ: Մնացած գումարը ծախսվել է ՊՈԱԿ-ների պահպանման համար.
2) չեն հատկացվել ֆինանսներ` հիմնական միջոցների, այդ թվում` ամենակարևորը` սարքավորումների ձեռքբերման համար: Այս պատճառով դիտարկումների ցանցի սեյսմաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, ռադոնաչափական և մագնիսաչափական սարքավորումների 85 տոկոսը բարոյապես և ֆիզիկապես մաշված է:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍԵՅՍՄԻԿ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով շուրջօրյա ռեժիմով իրականացվել են դիտարկումներ ազգային դիտացանցի ավելի քան 150 կայաններում: Ապահովվել են Հայաստանի Հանրապետության տարածքի և տարածաշրջանի սեյսմիկ ռեժիմի գնահատումը, տեղի ունեցած երկրաշարժերի գրանցումը և մշակումը, համալիր տվյալների բազաների ընդլայնումը, մշակումը և օպերատիվ հաղորդագրությունների ուղարկումն ըստ հաստատված ժամանակակարգի: Կատարվել է բազմաթիվ (50-ից ավելի) չափիչ սարքերի և կապի միջոցների ընթացիկ նորոգում, դրանով իսկ ապահովելով ազգային դիտացանցի շուրջօրյա հուսալի աշխատանքը: Իրականացվել են, 5 միջազգային ծրագրերի և պայմանագրերի շրջանակներում, 60-ից ավելի դիտակայանների տեխնիկական սպասարկման աշխատանքները: Ազգային դիտացանցի արդիականացման նպատակով երեք հայտ է ներկայացվել դոնոր կազմակերպություններ («Երևան քաղաքի համար վաղ ահազանգման համակարգի ստեղծումը» ուղարկվել է Գերմանիայի երկրաբանական հետազոտությունների կենտրոն (GFZ) և ներկայացվել է Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կազմակերպություններ (UNDP), իսկ «ՍՊԱԾ-ի ազգային մոնիթորինգային դիտացանցի արդիականացման ծրագիրը» ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը): Ազգային դիտացանցի կայանները, չնայած առկա դժվարություններին և անընդհատ նորոգումներին, աշխատել են բավարար, սակայն դիտարկումների ցանցի զարգացման և կայանների արդիականացման աշխատանքները, տարածաշրջանի երկրների նույնատիպ աշխատանքների համեմատ, բավարար չեն: Անհրաժեշտ է ներդրումներ կատարել կայանները նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԵՎ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
7. Ընդլայնվել են Հայաստանի Հանրապետության տարածքի և տարածաշրջանի ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով սեյսմոլոգիական, երկրաֆիզիկական, երկրադինամիկական, երկրաքիմիական և այլ տվյալների բազաները, իրականացվել են դրանց մշակումը, վերլուծությունը և մեկնաբանումը: Մշակվել են ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նոր մոտեցումներ և մեթոդներ, կազմվել են վտանգի նոր քարտեզներ: Մասնավորապես, ստեղծվել է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման փորձագիտական նոր համակարգ, շարունակվել են տվյալների բազան լրացնելու ուղղությամբ աշխատանքները, ՍՊԱԾ-ի մասնագետների մասնակցությամբ իրականացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքի սեյսմիկ վտանգի գնահատումը:
8. Սեյսմիկ ռիսկի ուղղությամբ կատարվել են, մասնավորապես, հետևյալ աշխատանքները. կազմվել են Հայաստանի Հանրապետության քաղաքների շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի գնահատման և կարևոր նշանակության օբյեկտների մասին տվյալների բազաներ (1500 օբյեկտ), տվյալների բազան ընդլայնվել է Երևանի բոլոր վարչական շրջաններից և մի շարք բնակավայրերից ստացված տվյալներով (1600-ից ավելի շենքեր, շինություններ), կազմվել է Հայաստանի Հանրապետության կենսաապահովման գծերի (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, հեռախոսային կապ, ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր) սեյսմիկ ռիսկի սխեմատիկ քարտեզը, կատարվել են աշխատանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սողանքներով և փլուզումներով արտահայտված տեղամասերի համատեղված քարտեզի ստեղծման ուղղությամբ:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
9. Միջազգային գործունեության ուղղությամբ կատարվել են, մասնավորապես, հետևյալ աշխատանքները. իրականացվել է համագործակցություն միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ (Ասիայի աղետների կառավարման կենտրոն (ADRC), Գեոդեզիայի և երկրաֆիզիկայի միջազգային միություն (IUGG), Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայություն (USGS), ՄԱԿ-ի աղետների կանխարգելման միջազգային ռազմավարության քարտուղարություն (UNISDR), Տնտեսական և համագործակցության զարգացման կազմակերպություն (OECD), Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպություն (CTBTO) և այլն), մասնակցություն բազմաթիվ միջազգային գիտաժողովների և սեմինարների:
VI. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) խիստ հրատապ է սեյսմիկ, երկրաֆիզիկական, երկրաքիմիական չափիչ սարքերի փոխարինումը նորերով, քանի որ դա մեծապես կնպաստի դիտարկումների արդյունքում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիության բարձրացմանը.
2) սեյսմիկ և այլ դիտարկումների թվային տվյալների ստացումը հնարավորություն կտա ելակետային նյութը մշակելու գոյություն ունեցող համակարգչային ծրագրերով.
3) կարևոր է երկրաֆիզիկական ու հիդրոդինամիկական դիտարկումների ավտոմատացումը, որով կբարձրանա դիտարկվող տվյալների ճշտությունը և կբացահայտվեն անոմալ դաշտերի նուրբ փոփոխությունները, որոնք սեյսմիկ վտանգի ռիսկի գնահատման տեսակետից խիստ կարևոր են.
4) սարքավորումները սնող էլեկտրական կուտակիչների փոխարինումը նորերով:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ
11. Նախատեսվող աշխատանքների իրականացման արժեքը 174.550 հազար դրամ է, իսկ ֆինանսատնտեսական հաշվարկը ներկայացված է NN 1, 2 և 3 աղյուսակներում:
Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԱԾ գործակալության ազգային դիտացանցերի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումներ` 2012-2014 թվականների.
._____________________________________________________________________.
|NN |Դիտակայանների |Կա- |Սարքը, |Մեկ |Ընդա- |Ժամանակա-|Նշումներ|
|ը/կ|ցանցերի անվանումը |յան-|սարքա- |միա- |մենը |ցույց | |
| | |ների|վորումը |վորի |(հազ. | | |
| | |թիվը| |արժե-|դրամ) | | |
| | | | |քը | | | |
| | | | |(հազ.| | | |
| | | | |դրամ)| | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|1. |Տարածաշրջանային | 10 |թվային | 2700| 27000| 2012 |ներկա- |
| |սեյսմիկ կայան | |սեյսմիկ | | | |յացված |
| |(Գորիս, Վարդենիս, | |կայան | | | |են միայն|
| |Ստեփանավան, | |(Կինե- | | | |գործարա-|
| |Գյումրի, Իջևան, | |մետրիքս,| | | |նային |
| |Բավրա, Արարատ, | |ԱՄՆ) | | | |գները |
| |Քաջարան, | | | | | | |
| |Ստեփանակերտ, | | | | | | |
| |Երևան) | | | | | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|2. |Մագնիսաչափական | 7 |GSM 19 | 2250| 15750| 2012 |ներկա- |
| |կայաններ (Արթիկ, | |(Կանադա)| | | |յացված |
| |Գյուլագարակ, | | | | | |են միայն|
| |Սարագյուղ, Արուճ, | | | | | |գործարա-|
| |Խնածախ, | | | | | |նային |
| |Ստեփանակերտ, Չիվա) | | | | | |գները |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|3. |Հիդրոդինամիկական | 14 |«Կեդր | 600 | 8400 | 2012 |սարքի |
| |կայաններ | |Ա 2» | | | |արժեքը |
| |(Նոյեմբերյան, | |(Ռուսաս-| | | |Ռուսաս- |
| |Իջևան, Ազատան, | |տան) | | | |տանում |
| |Շիրակամուտ, Աշոցք, | | | | | | |
| |Քուչակ, Մեծամոր, | | | | | | |
| |Ձորաղբյուր, Գորիս, | | | | | | |
| |Սևան, Արտաշատ, | | | | | | |
| |Եղեգնաձոր, | | | | | | |
| |Կարճաղբյուր) | | | | | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|4. |Ռադոնաչափական | 24 |ՌՌԱ | 900 | 21600| 2012 |ներկա- |
| |կայաններ (Արուճ, | |01-03 | | | |յացված |
| |Քուչակ, Մեծամոր, | |(Ռուսաս-| | | |են միայն|
| |Փարաքար, Դավիթաշեն,| |տան) | | | |գործարա-|
| |Գառնի, Եղեգնաձոր | | | | | |նային |
| |(Չիվա), Ջերմուկ, | | | | | |գները |
| |Վարդենիս, Դվին, | | | | | | |
| |Կարճաղբյուր, | | | | | | |
| |Գյումրի, Արթիկ, | | | | | | |
| |Ստեփանավան, | | | | | | |
| |Վանաձոր, Բավրա, | | | | | | |
| |Շիրակամուտ, | | | | | | |
| |Գորիս, Քաջարան, | | | | | | |
| |Սիսիան, | | | | | | |
| |Ստեփանակերտ, | | | | | | |
| |Հադրութ, Մարտակերտ,| | | | | | |
| |Նոյեմբերյան) | | | | | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|5. |Էլեկտրամագնիսաչա- | 13 | | 900 | 11700| 2013 | |
| |փական կայաններ | | | | | | |
| |(Արթիկ, Գյումրի, | | | | | | |
| |Եղեգնաձոր, Քաջարան,| | | | | | |
| |Ջերմուկ, Հադրութ, | | | | | | |
| |Ստեփանակերտ) | | | | | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|6. |Ստորգետնյա ջրերի | 5 |տարբեր | 600 | 3000 | 2013 |սարքի |
| |անալիզի լաբորատոր | |սարքեր | | | |արժեքը |
| |սարքավորումներ | | | | | |Ռուսաս- |
| |(Երևանի, Գյումրու,| | | | | |տանում |
| |Ստեփանակերտի, | | | | | | |
| |Կապանի և | | | | | | |
| |Սուրենավանի | | | | | | |
| |կենտրոնների համար) | | | | | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|7. |Գրունտի ուժեղ | 12 |SMACH-2 | 1800| 21600| 2013 |սարքի |
| |շարժումների | | | | | |արժեքը |
| |կայաններ | | | | | |Շվեյցա- |
| | | | | | | |րիայում |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|8. |Սարքերի ներկրում, | | | | 27000|2012-2014| |
| |մաքսազերծում, | | | | | | |
| |տեղափոխում, | | | | | | |
| |տեղադրում | | | | | | |
| |(կոմունիկացիաների | | | | | | |
| |անցկացում) | | | | | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
|9. |Դիտակայանների | | | | 5000 |2012-2014| |
| |մասնագետների | | | | | | |
| |ուսուցանում | | | | | | |
|___|___________________|____|________|_____|______|_________|________|
| |Ընդամենը | | | |141050| | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2. Մարտկոցային տնտեսության արդիականացում` 2012-2014 թթ.
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը |Մեկ |Ընդամենը|Ժամանա-| Նշումներ |
|ը/կ| | |միա- |(հազ. |կացույց| |
| | | |վորի |դրամ) | | |
| | | |արժեքը| | | |
| | | |(հազ. | | | |
| | | |դրամ) | | | |
|___|__________________|_______|______|________|_______|______________|
| 1.|Մարտկոց 5 HK -125 | 300 | 84 | 25200 | 2012 |ներկայացված են|
| | | | | | |գործարանային |
| | | | | | |գները |
|___|__________________|_______|______|________|_______|______________|
| 2.|Հիմք (KOH, NaOH) |2500 կգ| 0,6 | 1500 | 2012 | |
|___|__________________|_______|______|________|_______|______________|
| |Ընդամենը | | | 26700 | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 3. ՊՈԱԿ-ների դիտակայանների համար անհրաժեշտ կազմտեխնիկա`
2012-2014 թթ.
._____________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը |Մեկ |Ընդամենը|Ժամանա-|Նշումներ|
|ը/կ| | |միա- |(հազ. |կացույց| |
| | | |վորի |դրամ) | | |
| | | |արժեքը| | | |
| | | |(հազ. | | | |
| | | |դրամ) | | | |
|___|________________|_______|______|________|_______|________|
| 1.|Համակարգիչ P IV | 20 | 280 | 5600 | 2013 | |
|___|________________|_______|______|________|_______|________|
| 2.|Ռադիոհեռախոս | 10 | 120 | 1200 | 2013 | |
| |«Kenwood THF 6A»| | | | | |
|___|________________|_______|______|________|_______|________|
| |Ընդամենը | | | 6800 | | |
._____________________________________________________________.