050.0228.251198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 1998 թվականի թիվ 228
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ինկասացիոն ծառայություններին լիցենզավորման նպատակով միջնորդագրի տրամադրման և ինկասատորների ատեստավորման վերաբերյալ» կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի նոյեմբերի 25-ի
թիվ 228 որոշմամբ
ԿԱՐԳ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Սույն կարգը սահմանում է ինկասացիոն ծառայություններին ՀՀ ՆԳ և ԱԱ
նախարարության կողմից լիցենզիա տալու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի
միջնորդագրի տրամադրման և ինկասատորների ատեստավորման պայմանները: 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջնորդագիրն ստանալու
i
համար նոր կազմավորվող ինկասացիոն ծառայություններն իրավաբանական անձանց
պետական գրանցումն իրականացնող մարմնում օրենքով սահմանված կարգով որպես
իրավաբանական անձ գրանցվելուց հետո դիմում են Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ (հավելված 1, կցվում է): Դիմումին կից ինկասացիոն
ծառայությունները պետք է ներկայացնեն`
- հիմնադիր և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները.
- առնվազն չորս անձից բաղկացած ինկասատորների թեկնածուների ցուցակը.
- ինկասատորների թեկնածուների աշխատանքային գրքույկներից քաղվածք.
- ինկասատորների թեկնածուների զինվորական գրքույկները և անձնագրերը.
- ինկասացիոն գործունեության նպատակով օգտագործվող շենքերի և
շինությունների սեփականությունը կամ առնվազն երեք տարով վարձակալությունը
հաստատող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայականի կամ
վարձակալության պայմանագրի պատճենը): Ընդ որում, ինկասացիոն գործունեության
նպատակով օգտագործվող տարածքը պետք է լինի շենքի կամ շինության առաջին
հարկում.
- բիզնես ծրագիր, որը պարտադիր պետք է պարունակի շուկայի
վերլուծությունը, ֆինանսական հոսքերը, ինչպես նաև ապահովագրական համակարգի
միջոցով ռիսկերի նվազեցման հարցերը.
- նվազագույն կանոնադրական կապիտալի առկայությունը հավաստող
կանոնադրական կապիտալի կուտակման հաշվի մասին բանկից տրված տեղեկանք:
(2-րդ կետը խմբ. 20.06.00 թիվ 154 որոշում) 3. Ինկասատորների թեկնածուների ատեստավորումը և ինկասացիոն
ծառայություններին միջնորդագրի տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկում
կազմակերպում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով ստեղծված մշտական
գործող հանձնաժողովը: 4. Կենտրոնական բանկի միջնորդագիրն ստանալու նպատակով ինկասացիոն
ծառայության դիմումի ստացման օրվանից սկսած մինչև 10 օրվա ընթացքում
հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, անհրաժեշտության
դեպքում ինկասացիոն ծառայությունից պահանջում լրացնել կիսատ կամ թերի
փաստաթղթերը և ԿԲ-ի կողմից սահմանված պահանջներին դրանց
համապատասխանության դեպքում ինկասացիոն ծառայության ինկասատորներին թույլ
տալիս մասնակցել ատեստավորման: 5. Հանձնաժողովը ինկասացիոն ծառայության ինկասատորների թեկնածուների
ատեստավորումը կազմակերպում է 10-օրյա ժամկետում: 6. Ինկասատորների թեկնածուների ատեստավորման համար ՀՀ կենտրոնական բանկի
հանձնաժողովը հիմք է ընդունում «Բանկերում դրամատոմսերի և
մետաղադրամների տեսակավորման, ձևավորման ու փաթեթավորման», ինչպես նաև
«ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամի և այլ արժեքների
ինկասացիայի մասին» կարգերի իմացությունը: 7. Ինկասատորների թեկնածուների ատեստավորումն իրականացվում է
հարցաթերթիկների միջոցով (հավելված 2, կցվում է): Ինկասատորների
թեկնածուները համարվում են ատեստավորված, եթե ճիշտ են պատասխանել
հարցաթերթիկում նշված 5 հարցից 4-ին: 5 հարցից 3-ին ճիշտ պատասխանելու
դեպքում հանձնաժողովը ինկասատորի թեկնածուի ատեստավորման համար կարող է
լրացուցիչ հարցեր տալ: 8. ԿԲ հանձնաժողովի կողմից չատեստավորված ինկասատորների թեկնածուները կրկին
ատեստավորվելու համար ԿԲ կարող են ներկայանալ ոչ շուտ, քան մեկ ամիս
հետո: 9. ԿԲ-ում նախկինում ատեստավորված ինկասատորների թեկնածուները, որոնց
վերաատեստավորման ժամկետը դեռևս չի լրացել, համարվում են ատեստավորված: 10. Ինկասատորների թեկնածուների ատեստավորումից հետո հանձնաժողովը 5-օրյա
ժամկետում ՀՀ ԿԲ նախագահին է ներկայացնում եզրակացություն` ինկասացիոն
ծառայությանը ՀՀ ԿԲ միջնորդագրի (հավելված 3, կցվում է) տրամադրման
մասին: 11. Ինկասացիոն ծառայությանը միջնորդագրի տրամադրման կամ մերժման մասին
որոշումն ընդունվում է ՀՀ ԿԲ նախագահի կողմից` մշտական գործող
հանձնաժողովի ներկայացրած եզրակացության հիման վրա: 12. ՀՀ ԿԲ-ն ինկասացիոն ծառայությանը միջնորդագիր չի տրամադրում (մերժում
է), եթե առկա են հետևյալ հիմքերը.
- ԿԲ-ում ատեստավորված ինկասատորների թիվը չի կազմում առնվազն 4 հոգի.
- բիզնես ծրագիրը չի համապատասխանում սույն կարգի 2-րդ կետում նշված
պահանջներին.
- ծառայությունը չունի անհրաժեշտ աշխատանքային տարածքներ.
- ինկասատորների թեկնածուների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները
հավաստի չեն: 13. ՀՀ այն քաղաքացիները (ֆիզիկական անձինք), ովքեր ցանկանում են ստանալ
ինկասատորի վկայական, կարող են դիմել ՀՀ ԿԲ-ին` սույն կարգի
պահանջներին համապատասխան ատեստավորվելու համար (հավելված 4, կցվում է):
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
պրն Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության կողմից ինկասացիոն գործունեության լիցենզիա ստանալու նպատակով խնդրում ենք Ձեր համաձայնությունը` ՀՀ ԿԲ համապատասխան հանձնաժողովի կողմից
..................................................... փաստաթղթերի
(կազմակերպության անվանումը)
ուսումնասիրության, ինկասատորների թեկնածուների ատեստավորման և նշված գործընթացի հիման վրա ԿԲ միջնորդագիրն ստանալու համար:
Ինկասացիոն ծառայության ղեկավար` ................... ./............./
Հավելված 2
«......» ..................................1998թ.
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
_______________________________________
(կազմակերպության անվանումը)
_________________________________________
(ինկասատորի թեկնածուի անունը, ազգանունը)
Ատեստավորման հարցեր` 1. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հնարավոր պատասխանները* .__.
1. .................................... .__.
.__.
2. .................................... .__.
.__.
3. .................................... .__.
2. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հնարավոր պատասխանները* .__.
1. .................................... .__.
.__.
2. .................................... .__.
.__.
3. .................................... .__.
3. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հնարավոր պատասխանները* .__.
1. .................................... .__.
.__.
2. .................................... .__.
.__.
3. .................................... .__.
4. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հնարավոր պատասխանները* .__.
1. .................................... .__.
.__.
2. .................................... .__.
.__.
3. .................................... .__.
5. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հնարավոր պատասխանները* .__.
1. .................................... .__.
.__.
2. .................................... .__.
.__.
3. .................................... .__.
Ինկասատորը համարվում է ատեստավորված, եթե ճիշտ է պատասխանում 5 հարցից 4-ին:
--------------------------------
* Նշել առաջարկված պատասխաններից Ձեր կարծիքով ճիշտ տարբերակի դիմացի վանդակը:
Հավելված 3
«-----» ---------------- 1998թ.
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ թիվ ...........
ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարությանը ներկայացնում է սույն միջնորդագիրը`
......................................................................
(կազմակերպության անվանումը)
ինկասացիոն գործունեության լիցենզիա տրամադրելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
............... Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
պրն Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
--------------------------
(դիմողի անունը, ազգանունը)
Դ Ի Մ ՈՒ Մ
Ինկասատորի վկայական ստանալու նպատակով խնդրում եմ Ձեր համաձայնությունը` ՀՀ կենտրոնական բանկում սահմանված կարգով ատեստավորվելու համար:
Դիմող ` ..................... .......................................
(ստորագրություն) ( դիմողի անունը, ազգանունը)
Դիմողի անձնագրի տվյալները` ..........................................
«....» ........ 199...թ.