Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

050.0204.191098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 204

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 179 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի բանկերի ասոցիացիայի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 179 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի վերաբերյալ» կարգը նոր խմբագրությամբ (կցվում է):

(1-ին կետն ուժը կորցրել է 01.01.01թ` 22.09.00 թիվ 253 որոշում)

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված իրավահարաբերությունները կարգավորող` նախկինում ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն որոշմամբ հաստատված կարգին:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կողմից «Ինկասացիոն գործունեության լիցենզավորման կարգը» հաստատվելուց հետո ապահովել դրա առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին:

i

4. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ինկասացիոն ծառայության լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջնորդագիրն ստացած բանկերին և ինկասացիոն ծառայություններ մատուցող գործող կազմակերպություններին թույլատրել նախքան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պատասխանն ստանալը (լիցենզիայի տրամադրումը կամ մերժումը), կանխիկ դրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հանձնել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստանալ առանց սույն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի մասին» կարգի 1.3 կետում նշված սահմանափակումների:

(4-րդ կետը լրաց. 12.01.99 թիվ 7 որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 21-ից:

(5-րդ կետը փոփ. 12.01.99 թիվ 7 որոշում)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

1998 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 204 որոշմամբ

 

i

ԿԱՐԳ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(կարգն ուժը կորցրել է 01.01.01թ` 22.09.00 թիվ 253 որոշում)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգի իմաստով`

- «Բանկ» հասկացությունը ներառում է ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ տարածքում

գործող բանկերը, դրանց մասնաճյուղերն ու գործառնական գրասենյակները,

օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը:

- «Կանխիկ դրամ» հասկացությունը ներառում է շրջանառության մեջ գտնվող,

ինչպես նաև շրջանառությունից հանված, սակայն փոխանակման ենթակա ՀՀ

դրամը` թղթադրամի և մետաղադրամի տեսքով:

- «Այլ արժեքներ» հասկացությունը ներառում է կանխիկ արտարժույթը,

արժեթղթերը, վճարահաշվարկային փաստաթղթերը, թանկարժեք մետաղների

ստանդարտացված ձուլակտորները:

- «Ինկասացիա» հասկացությունը ներառում է կանխիկ դրամի և այլ արժեքների

միջբանկային փոխադրումները, բանկերում դրանց ընդունման և հանձնման

գործընթացը, անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր պահպանությունը,

ինչպես նաև բանկերի հաճախորդների կանխիկ դրամական հասույթների

հավաքագրման, տեղափոխման ու բանկերի դրամարկղերին հանձնման և

բանկերից հաճախորդներին կանխիկ դրամի փոխադրումների գործընթացները,

որոնք իրականացվում են փոխադրվող արժեքների տիրոջ և փոխադրումը

իրականացնող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման

վրա և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

- «Ինկասացիոն ծառայություն» հասկացությունը ներառում է ՀՀ կենտրոնական

բանկի միջնորդագրի հիման վրա ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության կողմից

տրամադրվող կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիա կատարելու

լիցենզիա ունեցող` ՀՀ պետռեգիստրում գրանցված կազմակերպություններն ու

ձեռնարկությունները:

- «Բանկի հաճախորդ» հասկացությունը ներառում է ՀՀ օրենսդրությամբ

սահմանված կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող սուբյեկտները (այդ

թվում` ֆիզիկական անձինք), որոնց բանկային հաշիվների և դրամարկղային

սպասարկումն իրականացվում է տվյալ բանկում: ՀՀ կենտրոնական բանկի

հաճախորդներն են` ՀՀ տարածքում գործող բանկերը և ՀՀ գանձապետարանը:

1.2. Սույն կարգի նպատակն է` կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի ընթացքում բանկային ռիսկերի նվազեցումը և բանկերի գործառնությունների կանոնակարգումը:

1.3. Կանխիկ դրամի և այլ արժեքների (բացառությամբ վճարահաշվարկային փաստաթղթերի) միջբանկային բոլոր փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով: ՀՀ կենտրոնական բանկը սահմանում է կանխիկ դրամի և այլ արժեքների առավելագույն սահմանաքանակ, որը չգերազանցող արժեքների միջբանկային փոխադրումները կարող են իրականացվել առանց ինկասացիոն ծառայությունների`

- մինչև 1999թ. հունվարի 1-ը` 25 մլն դրամի չափով

- մինչև 1999թ. ապրիլի 1-ը` 20 մլն դրամի չափով

- մինչև 1999թ. հուլիսի 1-ը` 15 մլն դրամի չափով

- մինչև 1999թ. հոկտեմբերի 1-ը` 10 մլն դրամի չափով

- 1999թ. հոկտեմբերի 1-ից հետո` 5 մլն դրամի չափով:

1.4. Բանկի և բանկի հաճախորդի միջև կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրման ձևերն ու միջոցները որոշվում և կարգավորվում են պայմանագրային հիմունքներով:

1.5. Եթե բանկի և բանկի հաճախորդի միջև կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրման պատասխանատվությունը պայմանագրերի համաձայն դրված է բանկի վրա (արժեքների փոխադրման պատասխանատվությունը կրում է բանկը), ապա կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիան իրականացվում է միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով:

1.6. Սույն կարգի 1.1 կետով նախատեսված սուբյեկտների միջև ինկասացիայի գործընթացները կանոնակարգվում են պայմանագրերով, որոնք այլ պայմանների հետ մեկտեղ պարտադիր կարգով պետք է ներառեն հետևյալ դրույթները`

- ինկասացվող արժեքների համար կողմերից յուրաքանչյուրի

պատասխանատվության փոխանցման պահը և տեղը.

- ինկասացվող արժեքների համար ինկասացիոն ծառայության

պատասխանատվությունը.

- մատուցվող ինկասացիոն ծառայությունների սակագները.

- ինկասացիոն ծառայության մատուցման (կատարման) ժամկետները.

- ինկասացիոն ծառայության կողմից արժեքների ընդունումը և հանձնումը`

համաձայն սույն կարգով սահմանված ձևերի.

1.7. Ինկասացիոն ծառայության տեխնիկական հագեցվածության, անձնակազմի անհատական օգտագործման և պաշտպանվածության միջոցներով ապահովման պահանջները, ինչպես նաև ինկասատորների մասնագիտական պատրաստվածության պահանջները սահմանվում են ինկասացիոն ծառայությունների լիցենզավորման կարգով:

 

2. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

2.1. Բանկերում կանխիկ դրամն ինկասացիոն ծառայությանը կարող է հանձնվել`

ա) Կապարակնքված պարկերով (կամ հատուկ փակ արկղերով), որոնցում արժեքները և արժեքների ցուցակը` ստորագրված բանկի պատասխանատու անձի կողմից, դրվում են ինկասատորների ներկայությամբ և կնքվում բանկի կապարակնիքներով (կնիքով): Մինչև պարկերի կնքումը ինկասատորները ճշտում են առաքվող արժեքների և արժեքների ցուցակի համապատասխանությունը` ստուգելով թղթադրամների կապոցները և արմատները:

բ) Թղթադրամներն ու մետաղադրամները` սահմանված ձևով փաթեթավորված, ստուգելով թղթադրամների կապոցները (արմատների քանակը) և մետաղադրամների պարկերը: Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով կապոցները կամ պարկերը ենթակա են վերափաթեթավորման:

գ) Թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով:

2.2. Բանկերում ինկասացիոն ծառայությունից կանխիկ դրամի ընդունումը` կախված սույն կարգի 2.1 կետում նշված հանձնման ձևերից, համապատասխանաբար իրականացվում է`

ա) Կնքված պարկերով (կամ կնքված հատուկ փակ արկղերով)` ստուգելով պարկերի (կամ արկղերի) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը: Պարկերի (արկղերի) կամ դրանց կապարակնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի նյութապատասխանատու անձանց և ինկասատորների կողմից:

Պարկերի (արկղերի) արժեքները վերահաշվվում են կապոցներով և արմատներով (մետաղադրամների դեպքում` պարկերով), իսկ կապոցների (մետաղադրամների պարկերի) վնասված լինելու դեպքում` թերթ առ թերթ, (հատ առ հատ) հաշվելով: Պարկում (արկղում) առկա արժեքները համեմատվում են արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար: Ակտը ստորագրում են արժեքներն ընդունող բանկի լիազոր անձինք և ինկասատորները:

բ) Թղթադրամները` կապոցներով` ստուգելով փաթեթավորման ճշտությունը, արմատների քանակը, փաթեթների և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:

Մետաղադրամները` պարկերով` ստուգելով պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:

Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով (պարկերով) կապոցներն ու պարկերը ընդունվում են` թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով: Հաշվեսխալների հայտնաբերման դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է ծառայում պակասորդների հատուցման համար:

գ) Թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով:

2.3. Բանկերի միջև ինկասացիոն ծառայությունների միջոցով առաքվող կանխիկ դրամը ստացող բանկի կողմից ենթակա է ընդունման նույն ձևով, ինչ ձևով առաքող բանկում հանձնվել է ինկասացիոն ծառայությանը:

Բանկերի միջև ինկասացիոն ծառայությունների միջոցով միմյանց առաքվող և միմյանցից ընդունվող կանխիկ դրամի ձևերի, ինչպես նաև հաշվեսխալների դեպքում կազմված ակտերի հիման վրա փոխադարձ վճարումների մասին կնքվում են պայմանագրեր:

2.4. Բանկերում ինկասացիոն ծառայության կողմից կանխիկ արտարժույթի ընդունումն ու հանձնումն իրականացվում են սույն կարգի 2.1 և 2.2 կետերով սահմանված ձևով:

 

3. ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

 

3.1. Կանխիկ դրամի միջբանկային (միջմասնաճյուղային) փոխադրումներն իրականացվում են բանկի կողմից ինկասացիոն ծառայությանը տրված կարգագրերի հիման վրա, որոնք ստորագրված են բանկի այն պաշտոնատար անձանց կողմից, որոնց ստորագրությունների նմուշներն առկա են կանխիկ դրամը տրամադրող բանկում, և վավերացված են բանկի կնիքով:

3.2. Կարգագրերի ձևը սահմանվում է բանկի կողմից` պահպանելով անհրաժեշտ ռեկվիզիտները (հավելված 1, կցվում է), համաձայնեցված ինկասացիոն ծառայության հետ:

3.3. Ինկասացիոն ծառայության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում են կարգագիրը և տվյալ ինկասատորի անունով ինկասացիոն ծառայության կողմից լիազորագիրը (վստահագիրը), որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:

3.4. Կանխիկ դրամի հանձնումը ինկասացիոն ծառայությանը կատարվում է սույն կարգի 2-րդ մասում նշված ձևով: Բանկի դրամարկղում առաքվող արժեքների հետ լրացվում է արժեքների ցուցակ (հավելված 2, կցվում է)` 3 օրինակից` ստորագրված դրամարկղի պատասխանատու անձանց կողմից: Արժեքների ցուցակի 1 օրինակը մնում է առաքող բանկում, իսկ 2 օրինակները տրվում են ինկասատորին կամ արժեքների հետ միասին փակվում պարկում:

3.5. Արժեքները ստացող բանկում կանխիկ դրամը ինկասացիոն ծառայություններից ընդունվում է սույն կարգի 2- րդ մասում նշված ձևով: Կանխիկ դրամի մուտքն իրականացվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգին համապատասխան: Կանխիկ դրամի ընդունումից հետո դրամարկղի պատասխանատու անձինք և ինկասատորները ստորագրում են արժեքների ցուցակի 2 օրինակների վրա, որոնցից 1 օրինակը մնում է բանկում, իսկ մյուսը, հաստատված բանկի կնիքով, հանձնվում ինկասացիոն ծառայությանը:

 

4. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

4.1. Բանկերում արժեթղթերը ինկասացիոն ծառայությանը կարող են հանձնվել ըստ տեսակների, թերթ առ թերթ հաշվելով, որից հետո արժեքների ցուցակի հետ միասին (առաքող բանկի պատասխանատու անձի կողմից ստորագրված) դրվում են պարկի (կամ հատուկ փակ արկղի) մեջ և կապարակնքվում (կնքվում) առաքող բանկի կնիքով:

4.2. Բանկերում ինկասացիոն ծառայությունից փոխադրվող արժեթղթերը ընդունում են` ստուգելով պարկերի ու կնիքների ամբողջական և անվնաս լինելը, որից հետո արժեթղթերը հաշվվում են թերթ առ թերթ և համեմատվում արժեքների ցուցակի հետ: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) կամ փաստացի առկա արժեթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ (յուրաքանչյուր դեպքում` առանձին)` ստորագրված ընդունող բանկի լիազոր անձանց և ինկասատորների կողմից, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված անհամապատասխանության լրացման համար, համաձայն միմյանց միջև կնքված պայմանագրերի:

4.3. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերն ինկասացիոն ծառայության միջոցով փոխադրելու համար նախապես արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պայուսակների (պարկերի) մեջ և կնքվում բանկի կապարակնիքով ու ինկասացիոն ծառայությանը հանձնվում փակ, կնքված պայուսակներով (պարկերով):

4.4. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերով պայուսակները (պարկերը) ինկասացիոն ծառայությունից ընդունվում են փակ, կնքված վիճակում` ստուգվելով պայուսակների և կնիքների անվնաս լինելն ու ամբողջականությունը: Պայուսակների (պարկերի) կամ նրանց կնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից: Վճարահաշվարկային փաստաթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում բանկերի միջև հարաբերությունները կարգավորվում են համաձայն կնքված պայմանագրերի:

4.5. Բանկերում թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ինկասացիոն ծառայության միջոցով փոխադրելու համար ինկասատորների ներկայությամբ արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պարկերի (կամ հատուկ փակ արկղերի) մեջ և կնքվում առաքող բանկի կնիքով (կապարակնիքով): Մինչև պարկերում ձուլակտորների տեղադրումը և պարկերի կնքումը, ինկասատորները ստուգում են ձուլակտորների ամբողջականությունն ու անվնաս լինելը: Ձուլակտորների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որի մեկ օրինակը արժեքների ցուցակի հետ միասին դրվում է պարկում:

4.6. Բանկերում ինկասացիոն ծառայությունից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ընդունվում են` ստուգվելով պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը, որից հետո ձուլակտորները ստուգվում են` համեմատվելով արժեքների ցուցակի հետ, իսկ ձուլակտորների վնասված լինելու դեպքում` նաև համապատասխան ակտի առկայությունը: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) դեպքում կամ առանց նախնական ակտի առկայության ձուլակտորների վնասվածության, կամ ձուլակտորների և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ` թվարկված դեպքից յուրաքանչյուրի համար առանձին` ստորագրված ստացող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից, որը հիմք է հանդիսանում առաքող, ստացող բանկերի և ինկասացիոն ծառայության պատասխանատվությունը պարզելու և արժեքների պակասորդը լրացնելու համար:

4.7. Արժեթղթերի, վճարահաշվարկային փաստաթղթերի և թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների հանձնումը ինկասատորներին առաքող բանկում և ինկասատորներից ընդունումը ստացող բանկում ձևակերպվում են համապատասխանաբար առաքող և ստացող բանկերում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:

 

5. ԲԱՆԿԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

5.1. Բանկի լիազորված անձի միջոցով մեկ այլ բանկից փոխադրվող կանխիկ դրամը և այլ արժեքները ստանալիս կամ այն մեկ այլ բանկ հանձնելիս բանկի լիազորված անձին (անձանց) կարող են ուղեկցել ինկասացիոն ծառայության աշխատակիցները: Ինկասացիոն ծառայության կողմից բանկի պատասխանատու անձին արժեքների հետ միասին ուղեկցելու գործառնությունը պետք է նախատեսված լինի բանկի և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագրում, որտեղ հստակ պետք է նշված լինեն նաև արժեքների համար կողմերի պատասխանատվության պահը և պարտականությունները:

5.2. Բանկի լիազորված պատասխանատու անձանց ուղեկցելու համար ինկասատորները պարտավոր են տվյալ անձանց ներկայացնել ինկասատորների վկայականները և ներկայացման քարտը:

5.3. Բանկի լիազորված պատասխանատու անձինք մեկ այլ բանկից կանխիկ դրամը և այլ արժեքները ստանալուց հետո կամ այլ բանկին հանձնելուց առաջ դրանք տեղադրում են պարկի (պայուսակի) մեջ և կապարակնքում: Կապարակնքված պարկը տեղափոխման ընթացքում մնում է բանկի լիազոր պատասխանատու անձի տրամադրության տակ: Ուղեկցման վերջնակետին հասնելուց հետո փոխադրվող արժեքների պարկերը ինկասատորների ուղեկցությամբ հանձնվում են ստացող բանկի լիազորված պատասխանատու անձանց:

5.4. Փոխադրվող կանխիկ դրամը կամ այլ արժեքները նախատեսված վայր հասցնելուց հետո բանկի լիազորված անձը ստորագրում է ինկասացիոն ծառայության կողմից ներկայացված քարտում:

5.5. Բանկերի հաճախորդների պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի կամ այլ արժեքների փոխադրման ժամանակ կարգավորվում է հաճախորդի և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագրերով:

 

6. ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՐԿՂ

 

6.1. Բանկում սահմանված աշխատանքային օրվա ավարտից հետո ինկասացված կանխիկ դրամը կամ այլ արժեքները, եթե բանկը չունի երեկոյան դրամարկղ, կարող են պահպանվել ինկասատորների պատասխանատվությամբ:

6.2. Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված կանխիկ դրամը կամ այլ արժեքները հաջորդ բանկային օրը հանձնվում են բանկի դրամարկղ` սույն կարգի պահանջների և բանկում ընդունված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի համաձայն:

 

7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Մինչև սույն կարգի 1.1 կետում նշված ինկասացիոն ծառայությունների լիցենզավորման և ՀՀ պետռեգիստրում գրանցման կանոնակարգումը, բանկերում սեփական ինկասացիոն ծառայությունների գործունեության թույլտվության համար պահանջները սահմանվում են սույն կարգի 7.2 կետով:

7.2. ՀՀ տարածքում գործող բանկերը կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիան կարող են իրականացնել սեփական միջոցներով, եթե`

- բանկն ունի ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության թույլտվությունը` համապատասխան

տեխնիկական և պաշտպանական միջոցներ (զենք, զինամթերք, հատուկ

փոխադրամիջոցներ, կապի միջոցներ և այլն) օգտագործելու համար:

- ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության կողմից զենք կրելու իրավունք ստացած բանկի

աշխատակիցների ցուցակը, որոնց միջոցով իրականացվելու է կանխիկ դրամի

և այլ արժեքների ինկասացիան, ներկայացված է ՀՀ կենտրոնական բանկին:

7.3. Բանկի ինկասացիոն ծառայությունը կարող է իրականացնել նշված գործառնությունները տվյալ բանկի կարիքների և նրա հաճախորդների սպասարկման համար:

 

Հավելված 1

 

________________     ________________           ________________    

Կազմակերպության      Կազմակերպության            Կազմակերպության          

անվանումը            անվանումը                  անվանումը                

                     Կանխիկ դրամի առաքման       Կանխիկ դրամի առաքման     

Կանխիկ դրամի առաքման կարգագիր թիվ  ______       կարգագիր թիվ______       

կարգագիր թիվ ______

Հանձնարարվում է      _______________________

տեղափոխել            (ինկասացիոն ծառայության

____________________         անվանումը)      

____________________

                     

1. Թղթադրամներ       Հանձնարարված է փոխադրել    Հանձնարարված է փոխադրել  

    10դ._______      _______________________                             

    25դ._______      _______________________    _____________________     

    50դ._______      _______________________ ________________ դրամ       

   100դ._______      _______________________ Թղթադրամ ________________ դ.

   200դ._______      __________ դրամ         մետաղադրամ ______________ դ.

   500դ._______                              Հանրագումար _____________ դ.

  1000դ._______                              _________________________ դ.

  5000դ._______                                 (գումարը` տառերով)       

                     

Ընդամենը ________ 2. Մետաղադրամ

100դ.______

10դ.______

5դ.______

3դ.______

1դ.______

50լ.______

     20լ.______      Նախագահ`                Նախագահ`                    

10լ.______

                     Գլխավոր հաշվապահ`       Գլխավոր հաշվապահ`           

Ընդամենը _________

______________ 19 __ թ. _______________ 19 __ թ. Հանրագումար (1+2)

___________________

 

_________ 19 __ թ.

 

Ենթակա է տեղափոխման

 

1. Թղթադրամներ

10դ._______

25դ._______

50դ._______

100դ._______

200դ._______

500դ._______

1000դ._______

5000դ._______

 

Ընդամենը ________

 

2. Մետաղադրամ

100դ.______

10դ.______

5դ.______

3դ.______

1դ.______

50լ.______

20լ.______

10լ.______

 

Ընդամենը _________

 

Հանրագումար (1+2)

___________________

 

_________ 19 __ թ.

 

Հավելված 2

 

Բանկերից առաքվող արժեքների ցուցակ

 

           --------      ---------------------------- 199  թ.

                            

Առաքող  բանկը ------------------------------------------- Ստացող բանկը ------------------------------------------- Առաքում ենք թղթադրամներ, մետաղադրամներ ավագ ինկասատոր --------------------- միջոցով: Պարկը կնքված է թիվ ------- կապարակնիքով:

.____________________________________________________________.

|  Դրամանիշեր  | Գումարը  (դրամ) | Պարկերի քանակը | Համարները|

|______________|_________________|________________|__________|

|Թղթադրամներ   |                 |                |          |

|______________|_________________|________________|__________|

|   10դ.       |                 |                |          |

|   25դ.       |                 |                |          |

|   50դ.       |                 |                |          |

|  100դ.       |                 |                |          |

|  200դ.       |                 |                |          |

|  500դ.       |                 |                |          |

| 1000դ.       |                 |                |          |

| 5000դ.       |                 |                |          |

|______________|_________________|________________|__________|

|Ընդամենը      |                 |                |          |

|______________|_________________|________________|__________|

|Մետաղադրամներ |                 |                |          |

|______________|_________________|________________|__________|

|   10լ.       |                 |                |          |

|   20լ.       |                 |                |          |

|   50լ.       |                 |                |          |

|     1դ.      |                 |                |          |

|     3դ.      |                 |                |          |

|     5դ.      |                 |                |          |

|    10դ.      |                 |                |          |

|   100դ.      |                 |                |          |

|______________|_________________|________________|__________|

|Ընդամենը      |                 |                |          |

|______________|_________________|________________|__________|

|Հանրագումարը  |                 |                |          |

.____________________________________________________________.

 

Դրամարկղի պատասխանատու աշխատակիցների ստորագրությունները`

 

Դրոշմակնիքի տեղը`

 

Ս Տ Ա Ց Ա Գ Ի Ր

 

--- ---------------- 199 թ. ցուցակում նշված արժեքները -------------- --------------- դրամ, որոնք առաքվել են ավագ ինկասատոր -------------- ------------------------ միջոցով, ստացանք:

գումարը` թվերով և բառերով

 

Արժեքների ընդունումը կատարվել է` ստուգելով

______________________________________________________

ցույց տալ թերթահաշվով, հատերով, ըստ պիտակների տվյալների

______________________________________________________

                կապոցներով  և  արմատներով

______________________________________________________

                    բանկի  անվանումը

                            

Բանկի ղեկավար`

 

Գլխավոր հաշվապահ`

 

Դրամարկղի վարիչ`

 

Արժեքները հանձնեցին

 

Ինկասատորներ`

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.10.1998
N 204
Որոշում