(ուժը կորցրել է 18.10.12 թիվ 1319-Ն որոշում)
i
040.0684.270511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2011 թվականի N 684-Ն
i
ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ԱՐԺԵՔԸ (ԳԻՆԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար անհրաժեշտ` 2011 թվականի ընթացքում ձեռք բերվող հսկիչ նշանների (դրոշմապիտակների)`
1) արժեքը (գինը) որոշել հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) պատրաստող կապալառու կազմակերպության ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի արդյունքում` ելնելով նվազագույն գնի նախապատվության սկզբունքից (այլ հավասար պայմաններում).
2) առավելագույն արժեքը (գինը) սահմանել 25 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ