040.0641.240511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2011 թվականի N 641-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշմամբ հաստատված կանոնադրության 31-րդ կետը և նպատակ ունենալով ապահովել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-135-Ն օրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին և նախագահության մյուս անդամներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նույն պաշտոններում նշանակել որպես պաշտոնակատար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի և նախագահության մյուս անդամների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ