Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ, ՍԵՎԱՔԱՐԻ, Ա ...

 

 

040.0627.230511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2011 թվականի N 627-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ, ՍԵՎԱՔԱՐԻ, ԱՃԱՆԱՆԻ, ՉԱՓՆԻԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ և 76-րդ հոդվածի 5-րդ մասերի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները` սույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված համայնքների, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,

բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ,

գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը,

դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են հանքավայրի շահագործման աշխատանքներ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը.

2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետն է.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2012 թվականի հունվարի 1-ն է.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 181.7 հեկտար, որից` վարձակալությամբ տրամադրված` 27.0 հեկտար հողերը` համաձայն N 1 հավելվածի, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 162.95 հեկտար և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` 94.67 հեկտար հողերը` համաձայն N 2 հավելվածի, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա.

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սևաքարի գյուղական համայնքի սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 81.13 հեկտար և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` 10.4 հեկտար հողերը` համաձայն N 3 հավելվածի, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա.

4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աճանանի գյուղական համայնքի սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 9.5 հեկտար հողերը` համաձայն N 4 հավելվածի, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա.

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Չափնիի գյուղական համայնքի սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 16.1 հեկտար հողերը` համաձայն N 5 հավելվածի, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա.

6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիքի գյուղական համայնքի սահմաններում գտնվող` համայնքային սեփականության` 51.8 հեկտար հողերը` համաձայն N 6 հավելվածի, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերի և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին.

3) մեկամսյա ժամկետում ձեռք բերողի հետ կնքել պայմանագիր` որով կսահմանվեն սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.

4) 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ճշգրտել հանրային գերակա շահ ճանաչվող տարածքների սեփականատերերի ցուցակը, հողամասերի չափերը և նպատակային նշանակությունը, պատմամշակութային հուշարձանների առկայությունը.

5) սույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերի համաձայն` գերակա հանրային շահ ճանաչված և նպատակային նշանակությունը փոխած տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության իրավունքով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը.

6) 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող հողամասերի սեփականատերերին սահմանված կարգով տեղեկացնել նշված հողամասերը պետության կարիքների համար օտարման գոտի հայտարարելու և նրանց հողամասերը հետ վերցնելու մասին ու ապահովել օտարման գոտու և դրա նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի կատարումն ապահովելուն:

6. Սույն որոշումից բխող` պետական գրանցում պահանջող ձևակերպումները ֆինանսավորվում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 627-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 627-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 627-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 627-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՆԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 627-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 627-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՅՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2011
N 627-Ն
Որոշում