040.0352.140411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2011 թվականի N 352-Ն
i
ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արաքս գետի ձախակողմյան ափի երկայնքով գետավազի արդյունահանումը թույլատրել միայն այն հանքային իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կապահովեն ափապաշտպան ինժեներական կառույցների պահպանումը, վերականգնումը և կառուցումը («Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկած ափապաշտպան կառույցների ինժեներական տիպային լուծումներով)` բացառելով դեպի հունի խախտումը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Արաքս գետի հունի կարգավորված մաքրման և մաքրման արդյունքում գոյացած գետաբերուկի օգտագործման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ