ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 փետրվարի 2011 թվականի N 09-Ա
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «ա» ենթակետով, 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետում ամրագրված դրույթի պաշտոնական պարզաբանումը` համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի ղեկավար պարոն Կ. Ղահրամանյանին`
սույն հրամանի ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական պարզաբանումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն հրապարակման նպատակով:
Հավելված
ՀՀ էներգետիկայի և
բնական պաշարների նախարարի
2011թ. փետրվարի 16-ի
թիվ 09-Ա հրամանի
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի համաձայն` ընդերքօգտագործողներն իրավունք ունեն օգտագործել սեփական լեռնահանքային և դրա հետ կապված վերամշակող արտադրությունների թափոնները, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Նշված դրույթի տառացի մեկնաբանությունից բխում է, որ ընդերքօգտագործողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ընդերքօգտագործման արդյունքում ստացված արտադրական թափոնները (լցակույտերը), իրավական առումով չեն կարող տեխնածին հանք դիտարկվել և ընդերքօգտագործողի կողմից, որի գործունեության արդյունքում առաջացել են այդ թափոնները, դրանց շահագործման համար լրացուցիչ թույլտվություն (լիցենզիա) չի պահանջվում, այլ նման թափոնների վերամշակումը, այլ օրենսդրության դրույթների պահպանման պայմանով, ընդերքօգտագործողի կողմից կարող է իրականացվել ազատորեն` վճարելով միայն այն օգտակար հանածոների բնօգտագործման վճարները (ռոյալթիները), որոնց համար ընդերքօգտագործողը դեռևս չի վճարել: