041.0709.041298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 709
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել հանրապետական շտաբ և հաստատել դրա հետևյալ կազմը`
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարի առաջին տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Ղ. Մեհրաբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման,
չափագիտության և սերտիֆիկացման վարչության
պետ
Ա. Ալավերդյան - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ
Ա. Զալինյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետի տեղակալ
Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
վարչության պետ
Կ. Խանգելդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
Ս. Համբարձումյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ
հարցերի նախարարի օգնական
2. Հանրապետական շտաբին` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման աշխատանքների վերաբերյալ: