Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ ...

 

 

040.0095.160211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2011 թվականի N 95-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո հնարավոր սեղմ ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի հիման վրա իրականացնել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրություն և հաշվառում` տպագրության գծով ծախսերը կատարելով նախարարության պահպանման ծախսերի «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 3-ի

N 95-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է 2009 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքում ստորագրված` Հայ-հնդկական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) իրականացվող ծրագրի նկատմամբ:

2. Հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ հուշագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

4. Հուշագրով նախատեսված ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործով իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` անձինք) Հայաստանի Հանրապետության ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ (այսուհետ` նաև կազմակերպություն) կնքում են համապատասխան պայմանագրեր` բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ներմուծվում են անմիջապես Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:

5. Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում Հնդկաստանի Հանրապետության կառավարությունից ուղղակի կամ վերջինիս կողմից որպես գործակալ նշանակված Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնի միջոցով ստացվող միջոցները, ապրանքները, այդ թվում` ծրագրային ապահովման միջոցները և ծառայությունները:

 

II. ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

6. Հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են`

1) հարկվող շրջանառության ազատում` ավելացված արժեքի հարկից.

2) ներմուծվող ապրանքների ազատում` մաքսատուրքից.

3) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ազատում` շահութահարկերից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).

4) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ազատում` եկամտահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).

5) ապահովադիրների ազատում` սոցիալական ապահովության վճարումներից:

7. Ավելացված արժեքի հարկը`

1) ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են հուշագրով նախատեսված ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը,

բ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

գ. անմիջականորեն կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը.

2) հուշագրով իրականացվող ծրագրի շրջանակներում`

ա. Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից,

բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «Ժամանակավոր ներմուծման» մաքսային ռեժիմով և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում գործուղման ժամկետին, բայց ոչ ավելի, քան` համապատասխան պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան.

3) հուշագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում հարկային հաշվով առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սահմանված կարգով:

8. Շահութահարկը`

1) հուշագրով իրականացվող ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ազատվում են շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացված եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Եկամտահարկը`

1) հուշագրով իրականացվող ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. Հայաստանի Հանրապետության օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են եկամտահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած եկամուտների մասով եկամտահարկի պարտավորությունները որոշվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտ վճարող անձը պարտավոր է այդ վճարված եկամուտների գումարների և եկամուտներ ստացող անձանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմին «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Մաքսատուրքը`

1) հուշագրով իրականացվող ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը, ազատվում է մաքսատուրքից.

2) հուշագրով իրականացվող ծրագրի շրջանակներում`

ա. Հայաստանի Հանրապետության գործուղված օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից,

բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետության գործուղման ժամկետին, բայց ոչ ավելի, քան` համապատասխան պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:

11. Պարտադիր սոցիալական ապահովության վճարները`

1) հուշագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ապահովադիրների ազատում օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Սույն կարգի 2-րդ բաժնի 7-րդ կետով սահմանված արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից տրամադրված տեղեկանքը` համաձայն ձևի:

13. Տեղեկանքը կազմվում է 3 բնօրինակից, որը լրացնում և հաստատում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կարող է տեղեկանքը լրացնել և հաստատել նաև իր նկատմամբ արտոնությունների կիրառման համար`

1) տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ ու հաշվառվում և պահպանվում է հարկային հաշիվների հաշվառման և պահպանման համար օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

14. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից նշված տեղեկանքի տրամադրման համար հիմք են ընդունվում`

1) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում`

ա. կազմակերպության և ապրանքներ մատակարարող, աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող անձանց միջև կնքված պայմանագրերի պատճենները,

բ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փաստը հաստատող ընդունման-հանձնման ակտի կամ կատարման մասին հաշվետվության պատճենը (ներկայացվում է, եթե այդպիսի փաստաթղթի կազմումը բխում է սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրից),

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

2) կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում`

ա. կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագրի և հաշիվ-ապրանքագրի պատճենները,

բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքները ստացող, նշված է կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը.

3) կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում`

ա. կազմակերպության հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի և հաշիվ-ապրանքագրի պատճենները` բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքն առաքվում է անմիջապես Հնդկաստանի Հանրապետության կառավարության կամ վերջինիս կողմից որպես գործակալ նշանակված Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնի կողմից, որի դեպքում պայմանագիր չի կնքվում,

բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքները ստացող, նշված է կազմակերպությունը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է,

դ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերը:

15. Սույն կարգի 3-րդ բաժնի 14-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը սույն կարգում նշված արտոնությունների կիրառման առումով սպառիչ է, և այլ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ չի կարող առաջադրվել`

1) Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից տեղեկանքներն ստացվելուց և հաստատվելուց հետո (կնքվելուց և ստորագրվելուց) տրամադրվում են արտոնություններից օգտվող անձանց: Բնօրինակներից մեկը, հիմնավորող փաստաթղթերի հետ միասին, մնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում.

2) մնացած (երկու) բնօրինակները տրվում են արտոնություններից օգտվող անձանց, որոնցից մեկը` ի պահ, մյուսը` համապատասխան տարածքային հարկային մարմին, իսկ ապրանքների ներմուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու համար.

3) արտոնություններից օգտվող անձինք հաստատված տեղեկանքը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից ստանալուց հետո, սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ միասին, պարտավոր են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 3 աշխատանքային օրվա ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ապրանքների ներմուծման դեպքում, սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը վերադարձնում է արտոնություններից օգտվող անձին` համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ ներկայացնելու համար և հրահանգում այդ մաքսատանը կամ մաքսային կետին հարկային և մաքսային արտոնությունները կիրառելու մասին կամ նույն ժամկետում արտոնություններ հայցողին գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին` մատնանշելով դրա հիմնավորումը:

16. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն արտոնություններից օգտվելու մասին տեղեկանքի տրամադրումը կարող է մերժել, եթե`

1) փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տրամադրության տակ գտնվող և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին.

2) տեղեկանքում նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների որակական և (կամ) քանակական հատկանիշները չեն համապատասխանում հուշագրին, կազմակերպության կողմից իրականացվող գործարքների (գործառնությունների) վերաբերյալ կնքված պայմանագրի պահանջներին:

17. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեղեկանքի տրամադրումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է արտոնություններից օգտվելու համար դիմած անձանց` նշելով մերժման պատճառները:

18. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, արտոնություններից օգտվող անձանց տրամադրումը և տեղեկանքների ձևաթղթերի ու տեղեկանքների հաշվառումը`

1) տեղեկանքների ձևաթղթերը տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 24 տեղեկանք` 3 օրինակից: Բոլոր 3 օրինակները համարվում են բնօրինակ, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով ու տառային սերիաներով:

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

և Հնդկաստանի Հանրապետության

Կառավարության միջև հայ-հնդկական

տեղեկատվական և հեռահողորդակցման

տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն

հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրով

նախատեսված արտոնությունների կիրառման

 

ՏԵՂԵԿԱՆՔ N _____

 

_____ __________ 2011 թ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նախատեսված ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նախատեսված ծրագիր իրականացնող անձի կամ ծրագրի շրջանակներում արտոնությունից օգտվող անձի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), գտնվելու և (կամ) բնակության վայրը, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ն

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

3. Ներմուծում է`

__________________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի լրիվ անվանումը, գտնվելու և (կամ) բնակության վայրը, ապրանքների անվանումը, քանակը, ընդհանուր գինը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

4. Ձեռք է բերում`

__________________________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի, աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի լրիվ անվանումը, գտնվելու և (կամ) բնակության վայրը, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ն)

__________________________________________________________________________

(ապրանքների անվանումը, աշխատանքների, ծառայությունների համառոտ

նկարագրությունը, ծավալը, գինը)

__________________________________________________________________________

 

5. Նշված գործարքների դիմաց վճարումները կատարվում են Հնդկաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի

պատասխանատու անձ

                    ___________________    ________________________

                     (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2011
N 95-Ն
Որոշում