040.0062.030211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2011 թվականի N 62-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում նշված պետությունների քաղաքացիներին ուղղված հրավերների վրա:
i
3. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ու հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա դիմելու իրավունք ունեցող պետությունների` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` հատուկ պայմաններով Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կարգը հաստատելու մասին» N 1154-Ն որոշմամբ հաստատված կարգում նշված անձանց վրա:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, միջազգային կազմակերպություններին և դրանց ներկայացուցչություններին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունվարի 20-ի
N 62-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրացիներին ուղղված հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից հաստատվելու և հաշվառվելու կարգը:
2. Նախարարությունը հաստատում է օտարերկրացիներին ուղղված հրավերները, որոնք կարող են տալ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մարմինները:
3. Նախարարության հաստատմանը ներկայացվող հրավերները պետք է պարունակեն հետևյալ տվյալները`
1) հրավիրվողի անունը, երկրորդ անունը (առկայության դեպքում), ազգանունը.
2) հրավիրվողի քաղաքացիությունը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը (երկիր, նահանգ (մարզ), քաղաք), էթնիկ պատկանելությունը (տվյալի առկայության դեպքում).
3) հրավիրվողի բնակության վայրը (հասցեն` երկիր, նահանգ (մարզ), քաղաք), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
4) հրավիրվողի զբաղմունքը, աշխատանքի վայրը.
5) հրավիրվողի անձնագրի տեսակը, սերիան և համարը, անձնագիրը տալու և դրա վավերականության ժամկետները, անձնագիրը տրամադրող մարմինը.
6) հրավերի նպատակը.
7) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու նախատեսվող ժամկետը.
8) պահանջվող մուտքերի թիվը.
9) տեղեկատվություն հրավիրվողի կողմից հրավիրվողի կեցության, հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ կապված ծախսերը հոգալու կամ պարտավորություն այդ ծախսերը հրավիրողի կողմից հոգալու մասին.
10) հրավիրողի տվյալները:
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք նախարարություն են ներկայացնում`
1) հրավեր` համաձայն N 1 ձևի: Հրավերը պետք է տպված լինի իրավաբանական անձի ձևաթղթի վրա և ստորագրված` իրավաբանական անձի ղեկավարի կողմից.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության տված գրանցման վկայականի պատճենը` առաջին անգամ հրավեր ներկայացնելու դեպքում.
3) պետական տուրքի վճարման անդորրագիր` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները հրավերը նախարարություն են ներկայացնում գրության, իսկ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները` հայտագրի տեսքով, որոնք պետք է պարունակեն սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները:
6. Հրավերը և կից փաստաթղթերը նախարարությունում ընդունվում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրավերի ճշտությունն ստուգվելուց հետո անմիջապես հաշվառվում են հրավերների էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 2 ձևի: Եթե հրավերը թերի է կամ սխալ, նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է հրավիրողին` նշելով թերությունները և սխալները:
7. Հրավերների էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում հաշվառվելուց հետո հրավիրվողի և հրավիրողի տվյալները նախարարության կողմից անմիջապես մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) վարվող վիզային ավտոմատացված համակարգ:
8. Ազգային անվտանգության ծառայությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում նշված հիմքերի հնարավոր առկայությունը և համապատասխան եզրակացություն է ներկայացնում նախարարություն: Լրացուցիչ ստուգումներ պահանջող դեպքերում 7 աշխատանքային օրվա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օր, և դրա մասին գրավոր տեղեկացվում է նախարարությանը:
9. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված իրավաբանական անձանցից հրավերի ստացման դեպքում ազգային անվտանգության ծառայության եզրակացության հիման վրա նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրավաբանական անձին գրավոր տեղեկացնում է հրավերը հաստատելու կամ մերժելու մասին:
10. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մարմիններից հրավերի ստացման դեպքում, ազգային անվտանգության ծառայության եզրակացության հիման վրա, նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ մարմնին գրավոր տեղեկացնում է հրավերը հաստատելու կամ մերժելու մասին: Ազգային անվտանգության ծառայությունը բացասական եզրակացություն է տալիս «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը նշված տեղեկատվության մասին իրազեկվում է վիզային ավտոմատացված համակարգի միջոցով:
Ձև N 1
ՀՐԱՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
___________________________, ՀՀ արդարադատության նախարարության պետական
(կազմակերպության անվանումը)
ռեգիստրի գործակալության գրանցման ծածկագիրը` _________________________,
սույն հրավերով _____ _________ 20___ թ. մինչև ____ __________ 20___ թ. _______________ նպատակով Հայաստանի Հանրապետություն է հրավիրում հետևյալ օտարերկրացուն (քաղաքացիություն չունեցող անձին) (հրավիրվող անձի մասին պահանջվող անձնական տվյալները (շարադրել ստորև ներկայացված հերթականությամբ, լատինատառ)`
1) ազգանունը.
2) անունը.
3) երկրորդ անունը (առկայության դեպքում).
4) անձնագրի տեսակը.
5) անձնագրի սերիան և համարը.
6) ում կողմից է տրվել անձնագիրը (տվյալի առկայության դեպքում).
7) անձնագիրը տալու և դրա վավերականության ժամկետները.
8) քաղաքացիությունը.
9) հեռախոսահամարը (առկայության դեպքում).
10) զբաղմունքը, աշխատանքի վայրը.
11) սեռը.
12) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
13) ծննդավայրը (երկիր, նահանգ (մարզ), քաղաք).
14) բնակության վայրը (հասցեն` երկիր, նահանգ (մարզ), քաղաք).
15) էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
16) էթնիկ պատկանելությունը (տվյալի առկայության դեպքում):
Խնդրում ենք հաստատել հրավերը և տրամադրել Հայաստանի Հանրապետություն եզակի (բազմակի)
(նշել մուտքերի անհրաժեշտ թիվը) մուտքի վիզա________________________-ում
(ՀՀ ներկայացուցչության վայրը)
Հայաստանի Հանրապետության դեսպանությունում (հյուպատոսությունում):
Հայտնում ենք, որ հրավիրվողի կեցության, հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ կապված ծախսերը հոգում է հրավիրվողը (հրավիրողը) (նշել անհրաժեշտ տարբերակը` ըստ ծախսի նպատակի):
Ձև N 2
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
.______________________________________________________________________.
|Գրանցման|Հրավերը|Հրավի-|Հրավիր|Հրավիր-|Վիզաների|ՀՀ |ՀՀ |Նշում-|
|հերթական|ՀՀ |րողը |վողի |վողի |ավտո- |կառա- |կառա- |ներ |
|համարը |արտաքին| |ազգա- |քաղաքա-|մատացված|վարու- |վարու- | |
| |գործերի| |նունը,|ցիու- |համակարգ|թյանն |թյանն | |
| |նախարա-| |անունը|թյունը |տվյալնե-|առընթեր|առընթեր| |
| |րությու| | | |րի |ազգային|ազգային| |
| |նում | | | |մուտքա- |անվտան-|անվտան-| |
| |ստանա- | | | |գրման |գության|գության| |
| |լու | | | |օրը, |ծառա- |ծառա- | |
| |օրը, | | | |ամիսը, |յության|յության| |
| |ամիսը, | | | |տարեթիվը|եզրա- |կողմից | |
| |տարե- | | | | |կացու- |եզրա- | |
| |թիվը | | | | |թյունը |կացու- | |
| | | | | | |(դրական|թյունը | |
| | | | | | |կամ |տալու | |
| | | | | | |բացա- |օրը, | |
| | | | | | |սական) |ամիսը, | |
| | | | | | | |տարե- | |
| | | | | | | |թիվը | |
|________|_______|______|______|_______|________|_______|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
.______________________________________________________________________.