Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ...

 

 

040.0043.020211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2011 թվականի N 43-Ն

 

i

«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հիմնադրել «Ազգային համագործակցություն» հիմնադրամ:

2. Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հաստատել «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը:

i

4. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

5. «Ազգային համագործակցություն» հիմնադրամում կամավոր գույքային ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 3500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունվարի 27-ի

N 43-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի     |Ցուցանիշների փոփոխությունը         |

|տային   |գործառական դասակարգման  |(ավելացումները նշված են դրական     |

|ծախսերի |բաժինների, խմբերի և     |նշանով, իսկ նվազեցումները`         |

|գործառա-|դասերի, տնտեսագիտական   |փակագծերում)                       |

|կան դասա|դասակարգման հոդվածների, |                                   |

|կարգման |ֆինանսավորվող ծրագրերի  |                                   |

|________|և  դրանք իրականացնող    |___________________________________|

|բա|խ |դա|մարմինների անվանումները |առաջին  |առաջին  |ինն ամիս|  տարի  |

|ժի|ու|սը|                        |եռամսյակ|կիսամյակ|        |        |

|նը|մ |  |                        |        |        |        |        |

|  |բ |  |                        |        |        |        |        |

|  |ը |  |                        |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

| 1| 2|3 |            4           |    5   |    6   |    7   |    8   |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ        |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|04|  |  |ՏՆՏԵՍԱԿԱՆ               |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|  |  |  |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ       |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |01|  |Ընդհանուր բնույթի       |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|  |  |  |տնտեսական, առևտրային  և |        |        |        |        |

|  |  |  |աշխատանքի գծով          |        |        |        |        |

|  |  |  |հարաբերություններ       |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |01|Ընդհանուր բնույթի       |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|  |  |  |տնտեսական և  առևտրային  |        |        |        |        |

|  |  |  |հարաբերություններ       |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |08. Գյումրու տեխնոպարկի |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|  |  |  |գործունեության          |        |        |        |        |

|  |  |  |իրականացման ծախսեր      |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |ՀՀ էկոնոմիկայի          |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|  |  |  |նախարարություն          |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ        |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ          |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ           |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ   |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|  |  |  |պետական հատվածի այլ     |        |        |        |        |

|  |  |  |մակարդակներին           |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |Այլ ընթացիկ             |(3500.0)|(3500.0)|(3500.0)|(3500.0)|

|  |  |  |դրամաշնորհներ           |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ  | 3500.0 | 3500.0 | 3500.0 | 3500.0 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ      |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |01|  |ՀՀ կառավարության և      | 3500.0 | 3500.0 | 3500.0 | 3500.0 |

|  |  |  |համայնքների պահուստային |        |        |        |        |

|  |  |  |ֆոնդ                    |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |01|ՀՀ կառավարության        | 3500.0 | 3500.0 | 3500.0 | 3500.0 |

|  |  |  |պահուստային ֆոնդ        |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |այդ թվում`              |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության    | 3500.0 | 3500.0 | 3500.0 | 3500.0 |

|  |  |  |պահուստային ֆոնդ        |        |        |        |        |

|__|__|__|________________________|________|________|________|________|

|  |  |  |ՀՀ կառավարություն       | 3500.0 | 3500.0 | 3500.0 | 3500.0 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2011
N 43-Ն
Որոշում