040.1743.120111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1743-Ն
i
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների (այսուհետ` վարկառուներ) բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի N 410 որոշման պահանջներին համապատասխան բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով վարկառուներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկերի (այսուհետ` վարկեր)` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չմարված մասերի և դրանց վրա հաշվարկվող տոկոսների մարման ժամկետները երկարաձգել երկու տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) վարկառուների հետ կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ.
2) սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող վարկառուների նկատմամբ չկիրառված վարկային պայմանագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ