Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍ ...

 

 

040.1721.291210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1721-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «ժա» և 5-րդ հոդվածի «գ» կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս/GPS (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 52 արձանագրային որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 121-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցառումների ծախսերի նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1721-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 52 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 121-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը:

2. Արբանյակային նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման նշանակալիությունն ու արդիականությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում կառավարելու տրանսպորտային միջոցները և այլ շարժական օբյեկտներ` նրանց տեղադիրքի և տեխնիկական վիճակի տվյալների հիման վրա:

3. Արբանյակային տեխնոլոգիաների ներդրմամբ տվյալներն օգտագործողներին հնարավորություն է ընձեռվում որոշելու իրենց տեղադիրքն այն ճշտությամբ, որը թույլ է տալիս իրենց կողմից կիրառվող նավիգացիոն սարքավորումների տեխնիկական հնարավորությունները: Նավիգացիոն համակարգի գործունեությունն ընդգրկում է`

1) նավիգացիոն միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կապի միջոցների կիրառմամբ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին ֆիզիկական անձանց շահերից բխող նավիգացիոն աշխատանքների իրականացումը.

2) նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն սարքավորումների և շարժական օբյեկտների կառավարման համակարգի միջոցով շահագրգիռ պետական կառավարման մարմինների աշխատանքի օպտիմալացումը և կառավարչական խնդիրների լուծումը:

4. Նավիգացիոն համակարգի ներդրման համար ստեղծվելիք քարտեզագրական հիմքը ժամանակակից արբանյակային դիրքորոշման համակարգերում ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել իրական ժամանակում աշխատող ռեֆերենց կայանների ցանց, որի հիման վրա` աշխարհի զարգացած երկրների հետ մեկտեղ կարող ենք ունենալ տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման հնարավորություն:

5. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն քարտեզի վարումը, թարմացումը և տրամադրումն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

6. Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ստեղծումն է` Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի և ժամանակակից նավիգացիոն արբանյակային սարքավորումների հիման վրա, որը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով տնտեսության տարբեր բնագավառներում լուծելու մի շարք կառավարչական խնդիրներ:

7. Այդ նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպել, իրականացնել և համակարգել հետևյալ միջոցառումները` պետական միասնական նավիգացիոն համակարգի ստեղծում և կառավարում, նավիգացիոն ռեսուրսների ձևավորում ու կիրառում, պետական ու քաղաքացիական բնագավառներում տարաբնույթ տեղեկատվության փոխանակման և ծառայության մատուցման անընդհատության ապահովում, մոնիթորինգի, օգտագործողների տեղադիրքի և սարքավորումների տեխնիկական վիճակի մասին տվյալների հիման վրա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների երթևեկության անվտանգության ապահովում ու կառավարման արդյունավետության բարձրացում:

Ներկայումս, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը շուրջ 7743 կմ է (չհաշված 3564 կմ քաղաքային ճանապարհները): Ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն ըստ գործառնական նշանակության բաժանված են հետևյալ կերպ`

1) միջպետական նշանակության ճանապարհներ` 1686.5 կմ.

2) հանրապետական նշանակության ճանապարհներ` 4040 կմ.

3) տեղական նշանակության ճանապարհներ` 2016.9 կմ:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

8. Նախատեսվում է սույն ծրագրով նախատեսվող նավիգացիոն համակարգերի գործունեությունն իրականացնել իրական ժամանակում` ավտոմատ ռեժիմով: Նախատեսվում է նավիգացիոն համակարգերի ներդրման աշխատանքների ընթացակարգը կանոնակարգել այդ նպատակով հետագայում մշակվող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները`

1) նավիգացիոն քարտեզների ստեղծում.

2) մոնիթորինգի իրականացում.

3) համակարգի կառավարում:

 

ա. Նավիգացիոն քարտեզների ստեղծումը

 

9. Նավիգացիոն քարտեզները կազմում են նավիգացիոն համակարգի կարևոր բաղկացուցիչ մասը և ստեղծվում ու վարվում են միայն վեկտորային ֆորմատով էլեկտրոնային տեսքով: Նավիգացիոն համակարգում կիրառվող նավիգացիոն քարտեզները ծառայում են քարտեզում պարունակվող յուրաքանչյուր տարրի մասին տեղեկատվության փնտրման և տրամադրման, ինչպես նաև արբանյակային ընդունիչների միջոցով իրական ժամանակում շարժական օբյեկտների գտնվելու վայրի արտապատկերման, օբյեկտների ընթացքին հետևելու, երթուղու կառուցման, տեղեկատվության տրամադրման և ցուցադրման համար:

10. Նավիգացիոն քարտեզներն ստեղծվում են բաց հրատարակության համար նախատեսված ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված միասնական քարտեզագրական հիմքի վրա:

11. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակով կազմվող նավիգացիոն քարտեզներն ստեղծվելու են Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:2000 և 1:10000 մասշտաբների տեղագրական, թեմատիկ հատակագծերի և քարտեզների, ինչպես նաև օրթոֆոտոհատակագծերի և օրթոքարտեզների հիման վրա: Այն բնակավայրերի համար, որտեղ բացակայում են 1:2000 մասշտաբի թվային տեղագրական հատակագծերը, նավիգացիոն քարտեզներն սկզբնական փուլում կկազմվեն առկա 1:10000 թվային տեղագրական, ինչպես նաև թեմատիկ քարտեզների հիման վրա` հետագայում թարմացման ժամանակ լրացնելով ընդհանրացման ընթացքում դուրս մնացած տեղեկատվությունը:

12. Նավիգացիոն քարտեզները բաղկացած են քարտեզագրական հիմքից և տվյալների բազայից, որը համալրվում է քարտեզագրական տարրերի մասին համապատասխան պետական մարմինների կողմից տրամադրված տվյալների հիման վրա:

13. Համապատասխան մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա նավիգացիոն քարտեզները սահմանված կարգով ենթակա են պարբերաբար թարմացման և պետք է ունենան բաց օգտագործման համար նախատեսված քարտեզների բովանդակություն ու պարունակեն նավիգացիոն համակարգին անհրաժեշտ տեղեկատվություն:

14. Նավիգացիոն քարտեզներում պետք է ընդգրկված լինեն ավտոճանապարհների և ճանապարհային սպասարկման տարրերի մասին (ավտոտեխսպասարկման կայաններ, վառելանյութի լիցքավորման կայաններ, ավտոկայանատեղեր, առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն) լրացուցիչ տեղեկություններ:

15. Նավիգացիոն քարտեզներում յուրաքանչյուր օբյեկտ պետք է ունենա անվանում, գտնվելու վայր (երկիր, մարզ, համայնք), հասցե, աշխարհագրական կոորդինատներ, տեսակն ու պայմանական նշանն ըստ դասակարգչի, լրացուցիչ տեղեկատվություն (հեռ., e-mail, ֆաքս և այլն):

16. Նավիգացիոն քարտեզներում ճանապարհային տարրերը պետք է ունենան համարակալում` ըստ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության, երթևեկության հատկանիշներ (միակողմանի երթևեկության և արգելված փակուղիների), տեղեկատվություն տրանսպորտային որոշակի տեսակների համար սահմանափակման երթևեկության մասին, տեղեկատվություն ճանապարհների նշանակության (դասակարգման), վիճակի և տրանսպորտային միջոցների արագության սահմանափակումների մասին:

17. Նավիգացիոն համակարգի քարտեզագրական հիմքը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային սահմանների (պետական սահման, մարզերի և համայնքների սահմաններ), աշխարհագրական օբյեկտների անվանումների, շենքերի և շինությունների` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, դրանց գտնվելու վայրը (հասցեն), հիդրոգրաֆիայի, այդ թվում` լճեր, գետեր, գետակներ, ջրամբարներ, ջրանցքներ, գծային ենթակառուցվածքների, այդ թվում` երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական ու տեղական նշանակության), պողոտաների, փողոցների, նրբանցքների, անցուղիների, փակուղիների, ճանապարհային կառույցների (կամուրջներ, թունելներ, էստակադաներ), հրապարակների, հասարակական օգտագործման տարածքների` զբոսայգիները, պուրակների, ծառուղիների, բնության հատուկ պահպանվող տարածքների շերտերը:

18. Ելնելով օգտագործողների պահանջներից` նավիգացիոն քարտեզները հետագայում կարող են համալրվել լրացուցիչ գրաֆիկական և տեքստային տեղեկատվությամբ:

 

բ. Մոնիթորինգի իրականացումը

 

19. Նավիգացիոն համակարգերի կարևոր բաղադրիչ մասն է կազմում մոնիթորինգի իրականացումը: Այն ընդգրկում է երթուղիների ծրագծման, անվտանգության ապահովման, տվյալների հավաքագրման, անալիտիկ վերլուծության և արխիվացման գործողությունները:

 

գ. Երթուղիների ծրագծումը (երթևեկության ուղիների ընտրումը և արտապատկերումը)

 

20. Արբանյակային տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորումների միջոցով նավիգացիոն քարտեզների վրա անհրաժեշտ է իրականացնել երթուղիների ծրագծման (երթևեկության ուղիների ընտրման և արտապատկերման) աշխատանքներ: Ներդրվող նավիգացիոն համակարգերում կիրառման ենթակա սարքավորումների ծրագրային փաթեթները լիովին կարող են հարմարեցվել տվյալ տարածաշրջաններում օգտագործման համար:

21. Նավիգացիոն սարքավորումներում մուտքագրվող ծրագրային փաթեթը հնարավորություն է ընձեռելու գտնելու անհրաժեշտ օբյեկտն ըստ հասցեի կամ անվանման, և դրա մասին ստանալու հակիրճ անհրաժեշտ տեղեկատվություն:

22. Տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների համար ծրագրային փաթեթը հնարավորություն է ընձեռում նաև կատարելու երթևեկության անհրաժեշտ ուղիների օպտիմալ հաշվարկն ու ընտրությունը, ծրագծելու առավել հարմարավետ երթուղին` միաժամանակ նշելով նավիգացիոն քարտեզի վրա: Համակարգի աշխատանքի ընթացքում բոլոր գործողությունները պետք է ուղղորդվեն ձայնային հուշումներով (հայերենով, ռուսերենով, անգլերենով):

 

դ. Անվտանգության ապահովումը

 

23. Մոնիթորինգի իրականացման ընթացքում կարևոր է համակարգի անվտանգության ապահովումը, որը թույլ կտա խուսափել վթարներից և վերգետնյա տրանսպորտային միջոցների` անսարք վիճակում շահագործումից:

24. Համակարգի անվտանգությունը ենթադրում է վերգետնյա տրանսպորտային միջոցներում արտահերթ պատահարների, նախապես սահմանված շարժման արագության, ստուգիչ գոտիներ մուտքի և ելքի արագության գերազանցման ազդարարում, ինչպես նաև վարորդների հետ ձայնային կապի հնարավորություն և կապուղիների կորստի դեպքում վերգետնյա տրանսպորտային միջոցների նավիգացիոն պարամետրերի տեղեկատվության հավաքագրում` հետագայում ծրագրային համակարգ փոխանցման հնարավորությամբ:

 

ե. Տվյալների հավաքագրումը, անալիտիկ վերլուծությունը և արխիվացումը

 

25. Մոնիթորինգի իրականացման ընթացքում կատարվելու են տվյալների հավաքագրում, անալիտիկ վերլուծություն և արխիվացում, որը ներառում է նավիգացիոն համակարգի գործունեության ընթացքում տվյալների միասնական բազայում հավաքագրված տեղեկատվության մուտքագրման, պահպանման, դասակարգման, երթևեկության վերաբերյալ սահմանափակումների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, տեխնիկական վիճակին ու տվյալներին հետևելու և դրանց արտապատկերման գործողությունները:

 

զ. Համակարգի կառավարումը

 

26. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի գործունեության անխափան և արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել համակարգի կառավարում, որն ընդգրկում է նավիգացիոն քարտեզների ստեղծման, վերգետնյա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների երթուղիների ծրագծման և մոնիթորինգի իրականացման գործառույթների կազմակերպումն ու համակարգումը: Համակարգի կառավարման հիմնական նպատակը նավիգացիոն քարտեզների թարմացումը և մոնիթորինգային ծրագրային միջոցների անխափան աշխատանքի անընդհատության ապահովումն է:

27. Նավիգացիոն ծրագրային փաթեթների անխափան աշխատանքների վերահսկման նպատակով նախատեսվող համակարգի կառավարումն ընդգրկում է ծրագրի անընդհատ աշխատանքի և անվտանգության ապահովման, մոնիթորինգային ծրագրում նավիգացիոն քարտեզների թարմացման և ըստ անհրաժեշտության տրամադրման, ինչպես նաև նավիգացիոն համակարգում գործունեություն ծավալող կազմակերպությունների` լիազորված մարմնի կողմից ստեղծված քարտեզագրական հիմքով ապահովման գործողությունները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

28. Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կունենանք ստեղծված և ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

29. Պետության կարիքների համար Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակով իրականացվող աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

30. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցառումների ծախսերի նախահաշիվն ըստ պահանջվող ֆինանսական միջոցների ներկայացված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշման N 2 հավելվածում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1721-Ն որոշման

 

ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը          |Չափի   |Ծավալը|Միավորի |Գումարը    |

|ը/կ|                             |միավորը|      |արժեքը  |(հազ. դրամ)|

|   |                             |       |      |(դրամ)  |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

| 1 |               2             |   3   |  4   |    5   |      6    |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|I. |Սերվեր (տելեմատիկ)           |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|   |Տելեմատիկ սերվերի            |       |      |        |           |

|   |սարքավորումներ               |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|1. |Տելեմատիկ սերվերի բլոկ       |հատ    |     1| 6182502|     6182.5|

|___|_____________________________|_______|______|________|___________|

|2. |Անխափան սնուցման աղբյուր     |հատ    |     1|  394628|      394.6|

|___|_____________________________|_______|______|________|___________|

|II.|Տելեմատիկ սերվերի ծրագրային  |       |      |        |           |

|   |ապահովում                    |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|1. |Տելեմատիկ սերվեր`            |հատ    |     1|31570224|    31570.2|

|   |տրանսպորտային միջոցների      |       |      |        |           |

|   |սպասարկման համար             |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|2. |Սարքավորումային բլոկում      |ծրագիր |     1|30800000|    30800.0|

|   |տեղադրվող ծրագրային ապահովում|       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|3. |Ծրագրային լրամշակում,        |ծրագիր |     1| 8850000|     8850.0|

|   |հայերենի ապահովում           |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|   |ընդամենը                     |       |      |        |    77797.4|

|___|_____________________________|_______|______|________|___________|

|III|Նավիգացիոն 1:10000 մասշտաբի  |       |      |        |           |

|   |քարտեզների ստեղծում          |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|1. |Տեխնիկական նախագծի կազմում   |հատ    |     1|  495424|      495.4|

|___|_____________________________|_______|______|________|___________|

|2. |Նախապատրաստական աշխատանք     |թերթ   |  1344|    3060|     4112.6|

|   |(տվյալների և  քարտեզագրական  |       |      |        |           |

|   |նյութերի հավաքագրում,        |       |      |        |           |

|   |դասակարգում, անհրաժեշտ       |       |      |        |           |

|   |շերտերի տարանջատում,         |       |      |        |           |

|   |վերաֆորմատավորում,           |       |      |        |           |

|   |տրանսֆորմացում, աշխատանքի    |       |      |        |           |

|   |բաժանում և  վերահսկում)      |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|3. |Հավաքագրված քարտեզագրական    |գծ. կմ |  7743|   17317|   134085.5|

|   |նյութերի դաշտային ճշգրտում և |       |      |        |           |

|   |նավիգացիոն տարրերի չափագրում`|       |      |        |           |

|   |1) ճանապարհային գրաֆի        |       |      |        |           |

|   |ստեղծման համար կետերի        |       |      |        |           |

|   |չափագրում                    |       |      |        |           |

|   |2) ճանապարհի երթևեկությամբ   |քառ. կմ|  1540|   17318|    26669.7|

|   |քարտեզի թարմացում` 200 մ     |       |      |        |           |

|   |լայնությամբ շերտով           |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|4. |Ծրագրի մուտքագրում և         |քառ. կմ| 28550|     306|     8736.3|

|   |տեղագրական տարրերի           |       |      |        |           |

|   |կարգավորում (քարտեզագրական   |       |      |        |           |

|   |հիմքի տեղափոխում ծրագրային   |       |      |        |           |

|   |փաթեթ, տեղեկատվության        |       |      |        |           |

|   |բաժանում` ըստ մակարդակների   |       |      |        |           |

|   |(levels)                     |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|5. |Նավիգացիոն քարտեզների        |գծ. կմ |  7743|   15477|   119838.4|

|   |համապատասխան շերտերի         |       |      |        |           |

|   |ստեղծում, թվայնացում,        |       |      |        |           |

|   |տեղեկատվության մուտքագրում   |       |      |        |           |

|   |համապատասխան լեզուներով)     |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|6. |Նավիգացիոն քարտեզների        |գծ. կմ |  7743|    2568|    19884.0|

|   |ստուգում և  փորձարկում       |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|7. |Նավիգացիոն քարտեզների        |գծ. կմ |  1344|    2448|     3290.1|

|   |միավորման և  մշակման         |       |      |        |           |

|   |աշխատանքներ (ստեղծված        |       |      |        |           |

|   |մակարդակների միավորում)      |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|   |ընդամենը                     |       |      |        |   317112.2|

|___|_____________________________|_______|______|________|___________|

|IV.|Նավիգացիոն 1:2000 մասշտաբի   |       |      |        |           |

|   |հատակագծերի ստեղծում         |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|1. |Նախապատրաստական աշխատանք     |քառ. կմ|  1898|    1836|     3484.7|

|   |(տվյալների և  քարտեզագրական  |       |      |        |           |

|   |նյութերի հավաքագրում,        |       |      |        |           |

|   |դասակարգում, անհրաժեշտ       |       |      |        |           |

|   |շերտերի տարանջատում,         |       |      |        |           |

|   |վերաֆորմատավորում)           |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|2. |Հավաքագրված քարտեզագրական    |գծ. կմ |  3564|   19951|    71105.4|

|   |նյութերի դաշտային ճշգրտում և |       |      |        |           |

|   |նավիգացիոն տարրերի չափագրում |       |      |        |           |

|   |1) ճանապարհային գրաֆի        |       |      |        |           |

|   |ստեղծման համար կետերի        |       |      |        |           |

|   |չափագրում                    |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|   |2) ճանապարհի երթևեկությամբ   |կմ     |   107|  132405|    14167.3|

|   |քարտեզի թարմացում` 30 մ      |       |      |        |           |

|   |լայնությամբ շերտով           |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|3. |Ծրագրի մուտքագրում և         |քառ. կմ|  1898|     613|     1163.5|

|   |տեղագրական տարրերի           |       |      |        |           |

|   |կարգավորում, քարտեզագրական   |       |      |        |           |

|   |հիմքի տեղափոխում ծրագրային   |       |      |        |           |

|   |փաթեթ, տեղեկատվության        |       |      |        |           |

|   |բաժանում` ըստ մակարդակների   |       |      |        |           |

|   |(levels)                     |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|4. |Նավիգացիոն քարտեզագրման      |գծ. կմ |  3564|   18312|    65264.0|

|   |համապատասխան շերտերի         |       |      |        |           |

|   |ստեղծում, թվայնացում,        |       |      |        |           |

|   |հասցեավորում, տեղեկատվության |       |      |        |           |

|   |մուտքագրում համապատասխան     |       |      |        |           |

|   |լեզուներով                   |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|5. |Նավիգացիոն քարտեզների        |գծ. կմ |  3564|    5730|    20421.7|

|   |ստուգում և  փորձարկում       |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|6. |Նավիգացիոն քարտեզների        |քառ. կմ|  1898|    2448|     4646.3|

|   |միավորման և  մշակման         |       |      |        |           |

|   |աշխատանքներ (ստեղծված        |       |      |        |           |

|   |մակարդակների միավորում)      |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|7. |Տեխնիկական հաշվետվության     |հատ    |     1|  304669|      304.7|

|   |կազմում                      |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|V. |Նորմատիվ-տեխնիկական          |հատ    |     3| 1200000|     3600.0|

|   |փաստաթղթերի մշակում          |       |      |        |           |

|___|_____________________________|_______|______|________|___________|

|   |ընդամենը                     |       |      |        |   166157.6|

|___|_____________________________|_______|______|________|___________|

|   |Ընդամենը                     |       |      |        |   579067.1|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2010
N 1721-Ն
Որոշում