041.0703.021298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 703
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին ծառայողական գործուղման, ուսուցման, մասնագիտական վերապատրաստման ֆինանսավորումը կատարել համապատասխան ծրագրի կառավարման խորհրդի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի նախնական համաձայնությամբ:
(որոշումը փոփ. 25.05.05 թիվ 368-Ա որոշում)