Սեղմել Esc փակելու համար:
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈ ...

16.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   16.03.2019  -ը:
 
(ուժը կորցրել է 21.02.2019 թիվ 120-Ն որոշում)

i

040.1495.241110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

11 նոյեմբերի 2010 թվականի N 1495-Ն

i

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) հավանական դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու բացարձակ հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացության ձևը համաձայն` N 3 հավելվածի.

4) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության գրանցամատյանի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 11-ի

N 1495-Ն որոշման

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Սույն կարգով սահմանվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման կարգը և պայմանները:

2. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հիմքը դիակային դոնորի` սույն կարգով սահմանած կարգով բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այն բժշկական հաստատության (այսուհետ` բժշկական հաստատություն)` տնօրենի գրավոր թույլտվությունն է (այսուհետ` թույլտվություն), որտեղ գտնվում է դիակային դոնորը:

3. Թույլտվության տրամադրման պարտադիր պայմաններն են`

1) դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատման արձանագրությունը.

2) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրված տեղեկանքը դիակային դոնորի` մահից հետո անձի (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության բացակայության մասին.

3) դիակային դոնորի հարազատներից որևէ մեկի համաձայնությունը` ըստ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առաջնահերթության.

4) դատաբժշկական փորձագետի գրավոր համաձայնությունը բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում.

5) մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու դեպքում` նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մասնագիտացմամբ վիրաբույժ, անեսթեզիոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ: Ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ:

5. Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում այն մասնագետները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

6. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունը եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո` մեկօրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:

7. Բժշկական հանձնաժողովը չի կարող տալ իր դրական եզրակացությունը, եթե դիակային դոնորի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով սահմանված հակացուցումներից որևէ մեկը:

8. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովի կողմից տրվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն, որը հաստատվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հանձնաժողովում ներգրավված բժիշկների, բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով:

9. Եզրակացությունը ձևակերպվում է 2 օրինակից, որոնցից մեկը դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի հետ միասին ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր, երկրորդը պահվում է բժշկական հաստատությունում, որտեղ տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող օրինակը կցվում է դիակային դոնորի բժշկական քարտին կամ հիվանդության պատմությանը:

10. Դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմինը:

11. Սույն կարգի 3-րդ կետի պարտադիր պայմանների բավարարման և բժշկական հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա բժշկական հաստատության տնօրենի կողմից տրվում է գրավոր թույլտվություն դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 4 հավելվածի: Թույլտվությունը հերթական համարով գրանցվում է բժշկական հաստատության հատուկ` այդ նպատակով վարվող գրանցամատյանում:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 11-ի

N 1495-Ն որոշման

ՑԱՆԿ

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դրական սերոլոգիա

Ակտիվ հեպատիտ

Թոքախտ

ՈՒռուցքներ, որոնք ունեն մետաստազի մեծ հավանականություն

Չբուժված սեպսիս

Ծանր վիրուսային ինֆեկցիա

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 11-ի

N 1495-Ն որոշման

Ձև

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը _________________________________

Դոնորի սեռը _______ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________________

Դոնորի արյան խումբը ______________________, ռեզուս-ֆակտորը ___________

Դոնորի ֆենոտիպը ______________________________________________________

Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները __________

______________________________________________________________________

Դոնորի մահվան պատճառը ________________________________________________

______________________________________________________________________

Տեղեկություններ` կիրառված սրտային վերակենդանացման գործողությունների թվի, սրտի կանգի (կանգերի), դրա տևողության, արհեստական շնչառության ապարատին միացված լինելու և դրա տևողության, միզային կաթետրին միացված լինելու և դրա տևողության մասին

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

._____________________________________________________________________.

|Օրգաններ/հյուսվածքներ    |Ենթակա է    |Ոչ օգտագործելի լինելու պատճառը|

|                         |օգտագործման |                              |

|_________________________|____________|______________________________|

|Սիրտ                     | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Ձախ թոք                  | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Աջ թոք                   | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Լյարդ                    | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Ենթաստամոքսային գեղձ     | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Ձախ երիկամ               | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Աջ երիկամ                | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Փայծաղ                   | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Աղիք                     | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Էնդոկրին գեղձեր          | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Եղջերաթաղանթ             | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Մաշկ                     | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Ոսկոր                    | այո/ոչ     |                              |

|_________________________|____________|______________________________|

|Էնդոկրին հյուսվածք       | այո/ոչ     |                              |

._____________________________________________________________________.

Բժշկական հաստատության անվանումը

______________________________________________________________________

Բժշկական հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկները

.________________________________________________________________.

|     (պաշտոնը)        |  (ստորագրությունը)  |(անունը, ազգանունը,|

|                      |                     |    հայրանունը)    |

|______________________|_____________________|___________________|

|______________________|_____________________|___________________|

|______________________|_____________________|___________________|

|______________________|_____________________|___________________|

|______________________|_____________________|___________________|

|______________________|_____________________|___________________|

|______________________|_____________________|___________________|

.________________________________________________________________.

     Օրը, ամիսը, տարեթիվը                       Բժշկական հաստատության

Կ.Տ.

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 11-ի

N 1495-Ն որոշման

Ձև

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

_____________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

Ղեկավարվելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով

__________________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

ստեղծված հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին 20-թվականի -ի -ին տրված դրական եզրակացությունը` թույլատրել դիակային դոնոր հանդիսացող`

__________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան տարեթվերը, օրը,

ամիսը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

վերցնել հետևյալ օրգանները և (կամ) հյուսվածքները`

Բժշկական հաստատության տնօրեն

__________________________________________________________________________

            (անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

_______________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Կ.Տ

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 11-ի

N 1495-Ն որոշման

Ձև

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

___________________________________________________________________

._____________________________________________________________________.

|NN |Դիակային  |Դիակային   |Դիակային  |Դիակային   |Դիակային  |Գրանցա- |

|ը/կ|դոնորի    |դոնորից    |դոնորից   |դոնորից    |դոնորից   |մատյանը |

|   |անունը,   |օրգաններ   |օրգաններ  |օրգաններ   |օրգաններ  |լրացնողի|

|   |ազգանունը,|և  (կամ)   |և  (կամ)  |և  (կամ)   |և  (կամ)  |անունը, |

|   |հայրանունը|հյուսվածք- |հյուսվածք-|հյուսվածք- |հյուսվածք-|ազգանու-|

|   |          |ներ        |ներ       |ներ        |ներ       |նը,     |

|   |          |վերցնելու  |վերցնելու |վերցնելու  |վերցնելու |պաշտոնը,|

|   |          |հնարավորու-|հնարավորու|հնարավորու-|մասին     |ստորա-  |

|   |          |թյունն     |թյունն    |թյան մասին |բժշկական  |գրու-   |

|   |          |ուսումնասի-|ուսումնա- |եզրակացու- |հաստատու- |թյունը, |

|   |          |րող հանձնա-|սիրող     |թյունն     |թյան      |տեղեկու-|

|   |          |ժողով      |հանձնաժողո|օրգանների  |տնօրենի   |թյուն-  |

|   |          |ստեղծելու  |վի կողմից |և  հյուս-  |գրավոր    |ների    |

|   |          |մասին      |տրված     |վածքների   |թույլտվու-|գրանցման|

|   |          |բժշկական   |եզրակա-   |դոնորների  |թյունը,   |օրը,    |

|   |          |հաստատու-  |ցության   |և  ռեցի-   |համարը,   |ամիսը,  |

|   |          |թյան       |վերաբերյալ|պիենտների  |տալու օրը,|տարեթիվը|

|   |          |տնօրենի    |տեղեկու-  |ռեեստր     |ամիսը,    |        |

|   |          |հրամանի    |թյուններ  |ուղարկելու |տարեթիվը  |        |

|   |          |ընդունման  |(դրական   |օրը, ամիսը,|          |        |

|   |          |օրը, ամիսը,|կամ       |տարեթիվը   |          |        |

|   |          |տարեթիվը,  |բացասական |           |          |        |

|   |          |համարը     |եզրակացու-|           |          |        |

|   |          |           |թյուն,    |           |          |        |

|   |          |           |տալու օրը,|           |          |        |

|   |          |           |ամիսը,    |           |          |        |

|   |          |           |տարեթիվը) |           |          |        |

|___|__________|___________|__________|___________|__________|________|

| 1 |     2    |      3    |    4     |      5    |     6    |    7   |

._____________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
11.11.2010
N 1495-Ն
Որոշում