(ուժը կորցրել է 02.04.15 թիվ 338-Ն որոշում)
i
040.1630.141210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1630-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 10 դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է 2010 թվականի դեկտեմբեր ամսվա և 2011 թվականի ընթացքում ձեռք բերվող` հարկային հաշիվների ձևերի համար:
i
2.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի համար:
(2.1-ին կետը լրաց. 29.12.11 թիվ 1914-Ն որոշում)
2.2. 2012 թվականի մայիսի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 25 դրամ:
(2.2-րդ կետը լրաց. 29.12.11 թիվ 1914-Ն որոշում)
i
2.3. Սահմանել, որ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հարկային հաշիվների ձևերով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
(2.3-րդ կետը լրաց. 29.12.11 թիվ 1914-Ն որոշում)
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար» անվանմամբ արտաբյուջետային միջոցների հաշիվ:
4. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքն ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման դիմաց վճարներն են, իսկ ելքը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կողմից` հարկային հաշիվների ձևերի տպագրության համար ծախսեր (հարկային հաշիվների տպագրության համար նյութական ծախսեր, աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարներ) կատարելու նպատակով:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.03.11 թիվ 290-Ն որոշում)
i
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1630-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._______________________________________________.
|Դեֆիցիտի ֆինանսավորման |Ցուցանիշների |
|աղբյուրների ու դրանց |փոփոխությունը |
|տարրերի անվանումները |(գումարների |
| |ավելացումը նշված է|
| |դրական նշանով) |
|____________________________|__________________|
|Եկամուտների գծով | 50,000.0|
|____________________________|__________________|
|Ծախսերի գծով | 50,000.0|
|____________________________|__________________|
|Դեֆիցիտը (պակասուրդը) | - |
._______________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1630-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________.
|Եկամուտներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(գումարների ավելացումը նշված է |
| |դրական նշանով) |
| |___________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս| տարի |
| |եռամսյակ|կիսամյակ| | |
|____________________|________|________|________|________|
|Ընդամենը |20,000.0|30,000.0|40,000.0|50,000.0|
|____________________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | |
|____________________|________|________|________|________|
|Այլ եկամուտներ |20,000.0|30,000.0|40,000.0|50,000.0|
.________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1630-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական|Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի|
|դասակարգման հոդվածների |ավելացումները նշված են դրական |
|անվանումները |նշանով) |
| |___________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս| տարի |
| |եռամսյակ|կիսամյակ| | |
|_________________________________|________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |20,000.0|30,000.0|40,000.0|50,000.0|
|_________________________________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |18,120.0|27,130.0|36,140.0|45,240.0|
|_________________________________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ | 3,220.0| 4,830.0| 6,440.0| 8,050.0|
|ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ| | | | |
|ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ | | | | |
|ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ` ԸՆԴԱՄԵՆԸ| | | | |
|_________________________________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|1.1. Աշխատանքի վարձատրություն | 3,220.0| 4,830.0| 6,440.0| 8,050.0|
|_________________________________|________|________|________|________|
|- Աշխատողների աշխատավարձեր և | 2,800.0| 4,200.0| 5,600.0| 7,000.0|
|հավելավճարներ | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|- Սոցիալական ապահովության վճարներ| 420.0| 630.0| 840.0| 1,050.0|
|_________________________________|________|________|________|________|
|2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ|14,900.0|22,300.0|29,700.0|37,190.0|
|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|2.1. Նյութեր (ապրանքներ) |14,900.0|22,300.0|29,700.0|37,190.0|
|_________________________________|________|________|________|________|
|- Գրասենյակային նյութեր և |14,900.0|22,300.0|29,700.0|37,190.0|
|հագուստ | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ | 1,880.0| 2,870.0| 3,860.0| 4,760.0|
|ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ | 1,880.0| 2,870.0| 3,860.0| 4,760.0|
|ԾԱԽՍԵՐ | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 1,880.0| 2,870.0| 3,860.0| 4,760.0|
|_________________________________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ | 1,880.0| 2,870.0| 3,860.0| 4,760.0|
|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ | | | | |
|ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ | | | | |
|_________________________________|________|________|________|________|
|- Վարչական սարքավորումներ | 1,880.0| 2,870.0| 3,860.0| 4,760.0|
._____________________________________________________________________.