Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1496.241110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1496-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 4-ի

N 1496-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ` հաստատություն) վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգը (այսուհետ` կարգ) սահմանում է լրացուցիչ կրթության կազմակերպական հիմքը, կարգավորում է լրացուցիչ կրթության, ինչպես նաև այլ ծառայությունների մասնակից կողմերի ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները:

2. Վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթությունը նպատակաուղղված է հանրակրթական հիմնական ծրագրերից դուրս` կամավորության սկզբունքով, սովորողների, քաղաքացիների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, հոգևոր, մարդասիրական, գեղագիտական, ֆիզիկական, ստեղծագործական կարողությունների զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, կիրառական և հումանիտար գիտելիքների կատարելագործմանը:

3. Տարրական, միջին, հիմնական, միջնակարգ հաստատություններում և վարժարաններում (1-9-րդ դասարանցիների մասնակցությամբ) վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթություն կարող է իրականացվել միայն ուսումնական պլանով տվյալ դասարանի առարկայացանկում չընդգրկված առարկաներից:

4. Հաստատությունը կարող է իրականացնել վճարովի այլ ծառայություններ` մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումներ, սովորողների առողջության պահպանման միջոցառումներ, սովորողների սննդի կազմակերպում, սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի և ամառային հանգստի կազմակերպում, ուսումնաարտադրական գործառնության ծավալում և արտադրանքի իրացում:

5. Լրացուցիչ կրթության մասնակիցներն են` հաստատությունը, կրթական ծառայություններ իրականացնողները, լրացուցիչ կրթություն ստացողները և նրանց օրինական ներկայացուցիչները:

6. Լրացուցիչ կրթությունն իրականացվում է երկկողմ համաձայնությամբ` հաստատության և ծնողի, օրինական ներկայացուցչի, կազմակերպության (այսուհետ` պատվիրատու) միջև երկու հավասարազոր օրինակից կնքվող պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

7. Վճարովի լրացուցիչ կրթական ծառայության իրականացումից հետո պատվիրատուին կարող է տրվել կատարողի կողմից հաստատված և կնքված` մասնագիտական որակավորում չպարունակող փաստաթուղթ:

 

II. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Հաստատությունը պարտավոր է լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համապատասխան լիազոր մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացնել հետևյալ տեղեկությունները`

1) հաստատության կողմից լրացուցիչ կրթական ծառայություն իրականացնելու հիմքերը.

2) լրացուցիչ կրթական ծրագրերը.

3) ժամերի քանակը.

4) ուսուցման տևողությունը.

5) դասավանդող մասնագետի որակավորումը.

6) իրականացվող լրացուցիչ ծրագրերի վճարի չափը:

 

III. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

9. Լրացուցիչ կրթական ծառայություններն իրականացվում են ինչպես հաստատության, այնպես էլ հրավիրված մասնագետների և (կամ) մանկավարժների միջոցով:

10. Լրացուցիչ կրթական ծառայություններ իրականացնող մասնագետի համապատասխան մասնագիտական որակավորումը պարտադիր է:

11. Լրացուցիչ կրթական ծառայությունների իրականացման ընթացքում կատարողը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը և սանիտարահիգիենիկ պայմանները: Սպորտային խմբակների դեպքում բժշկի ներկայությունը պարտադիր է:

12. Հաստատության տնօրենը հաստատում է լրացուցիչ կրթական ծառայության`

1) ուսումնական պլանը.

2) ուսումնական ծրագիրը.

3) դասացուցակը.

4) դասամատյանը:

13. Հաստատության կառավարման խորհրդի որոշմամբ` տնօրենի հրամանով հաստատվում է լրացուցիչ կրթական ծառայության`

1) վարձավճարի չափը.

2) կրթական ծառայություններ իրականացնողների վճարի չափը.

3) միջոցների բաշխման համամասնությունները:

14. Լրացուցիչ կրթական ծառայությունների համար վճարումները կատարում է պատվիրատուն` կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 1496-Ն
Որոշում