040.1431.121110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1431-Ն
i
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 5202.86 հեկտար:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան ստորև նշված համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 5202.86 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 3587.87 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից` 3275.39 հեկտար արոտավայր, 312.48 հեկտար այլ հողատեսքեր, 0.91 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 142.58 հեկտար անտառային հողեր, 2.61 հեկտար ջրային հողեր.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 1466.54 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից 1371.73 հեկտար արոտավայր, 94.81 հեկտար այլ հողատեսքեր, 0.45 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 1.9 հեկտար ջրային հողեր:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի նոյեմբերի 4-ի
N 1431-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հյուսիս-արևմտյան մասում:
Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 5202.86 հեկտար:
Տարածքը հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքին, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Բ»-»Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Գ»-»Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքին, հարավից «Դ»-»Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-»Զ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի գյուղական համայնքին, «Զ»-»Է» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-»Ը» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-»Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Միջնատան գյուղական համայնքին:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՐՊԱՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Ա»-»Բ»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Միջնատան և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք` անցնելով 639 մ, հասնում N 1 սահմանակետին: N 1 սահմանակետից սահմանագիծը թեքվելով հյուսիս-արևելք, ջրբաժանով, N 2-3 սահմանակետերով անցնելով 2494 մ, հասնում է N 4 սահմանակետին: N 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, 2728.0 մ նիշ ունեցող բարձունքով անցնելով 1903 մ` հասնում N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, 2649.5 մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև բարձունքներով անցնելով 988 մ` հասնում է N 6 սահմանակետին: N 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 771 մ` հասնում N 7 սահմանակետին: N 7 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնելով 966 մ` հասնում է «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի և Շահումյանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7761 մ է:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Բ»-»Գ»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի և Շահումյանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնում 1112 մ, հասնում 2820.9 մ բարձրություն ունեցող Փարթամ լեռան գագաթին գտնվող N 8 սահմանակետին: N 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, ջրբաժանով անցնելով 913 մ` հասնում N 9 սահմանակետին: N 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, բարձունքներով, ջրբաժանով անցնելով 1810 մ` հասնում է N 10 սահմանակետին: N 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, 2915.0 մ բարձունքով անցնելով 1167 մ` հասնում է 3091.4 մ նիշ ունեցող Ձիթհանից լեռնագագաթին գտնվող «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-»Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5002 մ է:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Գ»-»Դ»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը 3066.4 մ և 3045.4 մ նիշ ունեցող բարձունքներով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, անցնում 656 մ, հասնում N 11 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, անցնում 1189 մ, հասնում N 12 սահմանակետին: N 12 սահմանակետից սահմանագիծը լանջերով, հորիզոնականներին ուղղաձիգ թեքվում է դեպի արևմուտք և հարավ-արևմուտք, N 13-14 սահմանակետերով անցնում 2630 մ, հասնում N 15 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, հատելով 2388.6 մ նիշ ունեցող N 16 սահմանակետը` անցնում 2272 մ, հասնում Երկար գետի ափին գտնվող «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի և Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-»Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6747 մ է:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Դ»-»Ե»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի և Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք` հատելով 2428.3 մ նիշ ունեցող N 17 սահմանակետը, անցնում 1430 մ, հասնում գետի և առվի հատման տեղում գտնվող` 2102.0 մ նիշ ունեցող N 18 սահմանակետին, ապա լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 981 մ, հասնում N 19 սահմանակետին: N 19 սահմանակետից սահմանագիծը 2491.6 մ և 2506.1 մ նիշ ունեցող բարձունքով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 887 մ, հասնում N 20 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 195 մ, հասնում 2512.7 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող N 21 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 706 մ, հասնում Ետնաձոր գետի ափին գտնվող N 22 սահմանակետին: N 22 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ, անցնում 709 մ, հասնում N 23 սահմանակետին, ապա թամբով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 291 մ, հասնում N 24 սահմանակետին: N 24 սահմանակետից սահմանագիծը կրկին ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, հատելով 2462.3 մ նիշ ունեցող կետը` անցնում 568 մ, հասնում առվի եզրին գտնվող N 25 սահմանակետին, ապա լանջով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 519 մ, հասնում N 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք` հատելով 2342.08 մ նիշ ունեցող 2 առուների հատման տեղը, անցնում 850 մ, հասնում N 27 սահմանակետին: N 27 սահմանակետից սահմանագիծը 2300.0 մ նիշ ունեցող հորիզոնականի ուղղությամբ թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, անցնում 683 մ, հասնում 3 առուների հատման տեղում գտնվող N 28 սահմանակետին: N 28 սահմանակետից սահմանագիծը 2415.2 մ, 2459.8 մ, 2485.7 մ նիշ ունեցող կետերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1117 մ, հասնում N 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 418 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Դ»-»Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9354 մ է:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Ե»-»Զ»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, N 30 սահմանակետով անցնում 947 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Լուսագյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
«Ե»-»Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 947 մ է:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Զ»-»Է»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի և Լուսագյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2781.6 մ նիշ ունեցող բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, N 31 սահմանակետով անցնում 2001 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի և Մելիքգյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
«Զ»-»Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2001 մ է:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Է»-»Ը»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի և Մելիքգյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայով հատում 2742.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող N 32 սահմանակետը, անցնում 3434 մ, հասնում N 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայով անցնելով 1668 մ` հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղի և Միջնատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
«Է»-»Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5102 մ է:
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Ը»-»Ա»
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մելիքգյուղի և Միջնատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրբաժանով անցնում 1114 մ, հասնում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Միջնատան և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:
«Ը»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1114 մ է:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի նոյեմբերի 4-ի
N 1431-Ն որոշման
ՔԱՐՏԵԶ
«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
_____________________________
ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում