Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈ ...

 

 

041.0878.181010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2010 թվականի N 878-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի N 14 (ծածկագիրը` 02-1.2-3), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի N 82 (ծածկագիրը` 02-1.2-10), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետի N 13 (ծածկագիրը` 02-3.1-3) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետը «տեղեկատվությանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությանը» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի N 20 (ծածկագիրը` 02-3.1-4) պաշտոնի անձնագրի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ1» ենթակետով.

«բ1) տիրապետում է ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությանը».

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի N 14 (ծածկագիրը` 02-1.2-3) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով.

«18. ԵՄ տերմինաբանություն.

19. Ծրագրի նախագծում, կառավարում և մոնիթորինգ.

20. Ներկայացումներ (շնորհանդեսներ) անելու հմտություններ.

21. Հանրային կապեր և մամուլի հետ աշխատանք».

4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի N 82 (ծածկագիրը` 02-1.2-10) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերով.

«19. ԵՄ տերմինաբանություն.

20. Ծրագրի նախագծում, կառավարում և մոնիթորինգ.

21. Ներկայացումներ (շնորհանդեսներ) անելու հմտություններ.

22. Հանրային կապեր և մամուլի հետ աշխատանք».

5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետի N 13 (ծածկագիրը` 02-3.1-3) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով.

«9. ԵՄ տերմինաբանություն.

10. Ծրագրի նախագծում, կառավարում և մոնիթորինգ.

11. Ներկայացումներ (շնորհանդեսներ) անելու հմտություններ.

12. Հանրային կապեր և մամուլի հետ աշխատանք».

6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի N 20 (ծածկագիրը` 02-3.1-4) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով.

«9. ԵՄ տերմինաբանություն.

10. Ծրագրի նախագծում, կառավարում և մոնիթորինգ.

11. Ներկայացումներ (շնորհանդեսներ) անելու հմտություններ.

12. Հանրային կապեր և մամուլի հետ աշխատանք»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.10.2010
N 878-Ն
Որոշում