031.0165.121010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՆԿ-757 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 22-ի «Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-757 կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառի հանձնախմբում Հրանտ ՄԱՐԱՆՋՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Վազգեն ՄԵԼԻՔՅԱՆԻՆ: Այդ կապակցությամբ կարգադրության 2-րդ կետում «Հրանտ ՄԱՐԱՆՋՅԱՆ» բառերը փոխարինել «Վազգեն ՄԵԼԻՔՅԱՆ» բառերով:
2. Հումանիտար գիտությունների բնագավառի հանձնախմբում Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ և Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ և Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ: Այդ կապակցությամբ կարգադրության 8-րդ կետում «Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ» և «Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆ» բառերը փոխարինել «Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆ» և «Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ» բառերով:
3. Կարգադրության 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
12 հոկտեմբերի 2010 թվականի
ՆԿ-165-Ա