Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆ ...

16.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   16.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 21.02.2019 թիվ 120-Ն որոշում)

i

040.1260.300910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1260-Ն

 

i

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման հայտարարագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1260-Ն որոշման

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է կենդանի կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստման կարգը:

2. Կենդանի դոնորից կամ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով վերցվում են միայն այն օրգանները և (կամ) հյուսվածքները, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 502-Ն որոշմամբ սահմանված` փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկում:

3. Կենդանի դոնորից կամ դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը, մշակելը և փոխպատվաստելը կարող է իրականացվել միայն համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված բժշկական հաստատությունների կողմից (այսուհետ` բժշկական հաստատություն):

4. Օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստումն իրականացնելու բժշկական ուղեցույցները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

II. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

5. Բժշկական հաստատությունում փոխպատվաստման նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում են միայն այն դեպքում, եթե`

1) առկա է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 132-Ն որոշմամբ սահմանված կարգով.

2) առկա է կենդանի դոնորի գրավոր համաձայնությունը.

3) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության բոլոր հնարավոր բարդությունների հավանականության և պոտենցիալ ռիսկի մասին:

6. Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող է վերցնել միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի խումբը: Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում են յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկական ուղեցույցների համաձայն:

7. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է արձանագրություն օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, որը կցվում է կենդանի դոնորի, իսկ պատճենը` ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:

8. Կենդանի դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները ենթարկվում են համապատասխան մշակման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

III. ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնում է միայն համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի խումբը: Նշված խմբում ընդգրկվում են բժիշկ-անեսթեզիոլոգ, վիրաբույժ, բուժքույրեր, դատական բժիշկ կամ պաթանատոմ: Անհրաժեշտության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով բուժանձնակազմի խմբում կարող են ընդգրկվել նաև այլ բժիշկ-մասնագետներ: Բուժանձնակազմի խմբի մեջ չեն ընդգրկվում այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

10. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ձևի ակտ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին: Ակտը վավերացվում է բժշկական հաստատության կնիքով: Ակտը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ պատճենն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

11. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է արձանագրություն յուրաքանչյուր վերցված օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, որը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ պատճենը` ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:

13. Դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները ենթարկվում են համապատասխան մշակման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

IV. ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Համապատասխան մշակման ենթարկված օրգանները և (կամ) հյուսվածքները փաթեթավորվում են համապատասխան ջերմային ռեժիմ ապահովող տեղափոխման արկղի կամ պայուսակի մեջ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված ձևի օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման հայտարարագրի լրացումից հետո օրգանները և (կամ) հյուսվածքները տեղափոխվում են այն բժշկական հաստատություն, որտեղ իրականացվելու է օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը:

15. Օրգանի և (կամ) հյուսվածքի տեղափոխման դեպքում, տեղափոխման հայտարարագրի հետ միասին, փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատություն են ուղարկվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով տրված դիակային դոնորի մասին և վերցված օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ տեղեկանքների պատճենները:

16. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում տեղափոխման արկղը կամ պայուսակը բացելուց հետո փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատության տնօրենի կողմից լիազորած անձի կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված ձևի ընդունման ակտ` փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների: Ընդունման ակտը լրացվում է 2 օրինակով, որոնցից մեկը պահվում է փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում, իսկ մյուսն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

17. Վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումն իրականացվում է միայն համապատասխան պատրաստվածություն ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի խմբի կողմից: Դիակային դոնորի դեպքում նշված բժշկական խմբի մեջ չեն կարող ընդգրկված լինել այն բժիշկները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

18. Վերցված օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումն իրականացվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

19. Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները փոխպատվաստվում են, եթե`

1) առկա է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 131-Ն որոշմամբ սահմանված կարգի.

2) առկա է ռեցիպիենտի գրավոր համաձայնությունը.

3) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների և պոտենցիալ ռիսկի մասին:

20. Փոխպատվաստումն իրականացնելուց հետո բժշկական հաստատության տնօրենն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրին համապատասխան գրավոր տեղեկատվություն է հաղորդում ռեցիպիենտի և կատարված օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստման վերաբերյալ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1260-Ն որոշման

 

Ձև

 

----------------------------------------------------------------------

                   (բժշկական հաստատություն անվանումը)

 

ԱԿՏ

դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ)

հյուսվածքներ վերցնելու մասին

 

----------------------------------------------------------------------

 

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը ________________________ տարիքը

 

Դիակային դոնորից օրգան (օրգաններ) և (կամ) հյուսվածք (հյուսվածքներ)`

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

(նշվում է (են) օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ)

անվանումները)

 

վերցնելն իրականացվել է դոնորի ուղեղային մահվան հաստատումն արձանագրելուց

հետո`

----------------------------------------------------------------------

 

Օրգանը (օրգաններ) և (կամ) հյուսվածքը (հյուսվածքներ)

վերցվել են ____________________`______________________________________

 

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, բժշկի (բժիշկներ) պաշտոնը, անունը,

ազգանունը, հայրանունը)

 

-------կողմից:

 

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման

վիրահատության կարճ նկարագիրը` ________________________________________

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

 

Վիրահատության սկիզբը`______________________ ավարտը`___________________

____________:

 

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցման

վիրահատությանը մասնակցել են նաև`

 

վիրաբույժներ__________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

----------------------------------------------------------------------

 

անեսթեզիոլոգ _________________________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

վիրաբուժական բուժքույր _______________________________________________

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը,

ազգանունը, ստորագրությունը)

 

վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ________________________

 

----------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Օրգանի (օրգաններ) և (կամ) հյուսվածքի (հյուսվածքներ) վերցմանը ներկա է

գտնվել դատաբժշկական փորձագետ կամ պաթանատոմ

 

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Բժշկական հաստատության տնօրեն _________________________________________

 

----------------------------------------------------------------------

(նշվում է բժշկական հաստատությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1260-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման

 

----------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը, որտեղ վերցվել է օրգանը և (կամ)

հյուսվածքը)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________

 

Հեռախոսահամարը և ֆաքսի համարը _______________________________________

 

օրը/ամիսը/տարին _________________________________________ ժամը _______

 

Սույն հայտարարագրով հավաստում եմ, որ _________________________________

(օրգանի (կամ) հյուսվածքի

անվանումը)

----------------------------------------------------------------------

                       (արկղում փաթեթների քանակը)

 

փաթեթավորվել է պահանջվող արկղում (պայուսակում): Արկղը (պայուսակը)

փակման պահից գտնվել է խիստ հսկողության ներքո: Չի խախտվել արկղի

(պայուսակի) ամբողջականությունը և պահանջվող ջերմային ռեժիմը: Տեղափոխման

պահից որևէ անձի կամ բնույթի կողմնակի միջամտություն չի կատարվել:

 

____________________________________________ տեղափոխվելու է__________

(օրգանի և (կամ) հյուսվածքի անվանումը)

 

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

(բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և

ֆաքսի համարը)

 

Տեղափոխումն իրականացրել է

 

________________________________________  ___________________

           (անունը, ազգանունը)                  (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1260-Ն որոշման

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների

 

Օրը, ամիսը, տարին ________________________20 _____թ. Ժամը ____________

                                               ._.        ._.

Տեղափոխման արկղը (պայուսակը) ամբողջական է` ._.  այո   ._. ոչ

______________________________________________________________________

 

Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները

___________________ _________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը, որտեղից տեղափոխվել է օրգանը և (կամ)

հյուսվածքը)

 

Գտնվելու վայրը ________________________________________________________

 

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը __________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

(տեղափոխված օրգանը և (կամ) հյուսվածքն ընդունող բժշկական հաստատության

անվանումը)

 

Գտնվելու վայրը ______________________________________________________

 

Հեռախոսահամարը, ֆաքսի համարը ________________________________________

 

Հատուկ նշումներ _____________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

    ...............................      ............................

     (տեղափոխումն իրականացնող             (ընդունումն իրականացնող բժշկական

     բժշկական հաստատության                 հաստատության լիազորած անձի

     լիազորած անձի ստորագրությունը,        ստորագրությունը, անունը,

     անունը, ազգանունը)                    ազգանունը)

 

Կ.Տ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2010
N 1260-Ն
Որոշում