Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔ ...

18.12.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.11.1998  -ից մինչեւ   18.12.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)

i

030.0140.211098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-270 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 27-ի ՆՀ-523, 1996 թվականի հունիսի 25-ի ՆՀ-604 և 1997 թվականի հունիսի 23-ի ՆՀ-758 հրամանագրերի խմբագրությամբ) 1-ին կետի`

ա) առաջին պարբերության «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառով.

բ) առաջին պարբերությունը «հանձնաժողովի կազմում ընդգրկելով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության ներքին և գործերի և ազգային անվտանգության նախարարի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի, Երևանի քաղաքապետի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզպետների տեղակալներին»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

21 հոկտեմբերի 1998թ.

ՆՀ-140

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.10.1998
N ՆՀ-140
Հրամանագիր