501.0045.151098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1997 թ. թիվ 45
i
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի Կատարումն Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակով զբաղվելու կարգի մասին» հմ. 161 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991թ. մարտի 5-ի հմ. 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» հմ. 43 որոշման.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի տարածքում ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման կարգը (կցվում է):
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման պատասխանատվությունը դնել մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վրա (պետ. Մ. ԱՌԱՔԵԼՅԱՆ):
3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման հսկողությունը դնել մարզպետի տեղակալ Ռ. ՄԿՐՏՉՅԱՆԻ վրա:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ
1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՄԲ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
___________________ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Սույն կարգը ընդունվել է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991թ. մարտի 5-ի «Հանրապետության տարածքում գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» հմ. 161 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991թ. մարտի 5-ի հմ.161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» հմ. 43 որոշման հիման վրա և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի տարածքում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման գործընթացը:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը պարտադիր է Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքով սահմանված ձեռնարկությունների կազմակերպական-իրավական բոլոր տեսակների (բացառությամբ գործող պետական մասնագիտացված ավտոտրանսպորտային ձեռնարկությունների) համար, ովքեր ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում զբաղվում են ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայությունների մատուցմամբ:
2. Լիցենզավորման ենթակա ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ են համարվում`
ա) բեռնափոխադրման բոլոր դեպքերը, երբ տվյալ ավտոմոբիլով փոխադրվող բեռը չի պատկանում տվյալ ավտոմոբիլի սեփականատիրոջը.
բ) իրավասու մարմինների կողմից հաստատված երթուղիներով, չվերթներով ներմարզային ուղևորափոխադրումները.
գ) Պատվերով, այդ թվում` թե վճարովի, թե անվճար (բարեգործական) կատարվող ուղևորափոխադրումները, որոնց համար հիմք է հանդիսանում հայտ-պատվերագիրը,
դ) Անհատապես վճարովի (տաքսոմոտորային) ուղևորափոխադրումները:
3. Լիցենզիան մարզպետարանի կողմից տրվող ավտոմոբիլային փոխադրումների գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է, առանց որի այդպիսի գործունեություն իրականացնողները ենթարկվում են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայությունների բնագավառում լիցենզավորող պետական կառավարման մարմինը հանդիսանում է ՀՀ Արագածոտնի մարզպետը:
2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Լիցենզավորվող ձեռնարկությունը , անհատ ձեռներեցը պարտավոր է.
ա) Կատարել ավտոփոխադրումների համապատասխան բնագավառին վերաբերվող պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջները.
բ) Մասնակցել պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպես նաև տարերային աղետների հետևանքների վերացման նպատակով ՀՀ կառավարության որոշումներով իրականացվող մոբիլիզացիոն աշխատանքներին:
գ) Ընձեռել հնարավորություն լիցենզավորող տարածքային կառավարման մարմնի լիազորված անձանց, ստուգելու լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերում եղած տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը:
6. Լիցենզիա ստանալու համար ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը,
մարզպետարան է ներկայացնում դիմում, որից հետո տրանսպորտի և
ճանապարհաշինության բաժնում լրացնում է հայտ որին կցվում են ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվողի մասնագիտական հատկանիշներն ու հնարավորությունները հավաստիացնող փաստաթղթերը` համաձայն կից ցանկի (հավելված հմ. 2) և լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7/20, 34 հոդվածներով սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:
7. Լիցենզիան տրվում է մարզպետի կողմից` Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ներկայացմամբ:
8. Ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը իրավունք ունի առանձին հայտով ստանալ ներմարզային թե ուղևորափոխադրումների, թե բեռնափոխադրումների լիցենզիաներ:
3. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
9. Մարզպետի կողմից լիցենզիան տրվում կամ մերժվում է հայտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ հայտին կցվող փաստաթղթերում պարունակվող տվյալների վերաբերյալ համապատասխան փորձագետների եզրակացության անհրաժեշտության դեպքում` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
10. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է 5 տարի:
11. Լիցենզիայի հետ միասին հայտ ներկայացնողին հանձնվում է լիցենզիայի ներդրումներ (ձևը կցվում է հավելված հմ.5-ին) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից ցուցակում թվարկված յուրաքանչյուր միավոր ավտոմոբիլի համար 1 հատ, որը աշխատանքի ընթացքում փակցվում է ավտոմոբիլի դիմապակու տակ: Ներմարզային լիցենզիաները և դրանց ներդիրները ունեն հետևյալ գուներանգ.
ներմարզային փոխադրումների տեսակը
ուղևորների բեռների
կանաչ դեղին
12. Լիցենզիա ունեցող ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը կարող է ստանալ նոր ներդիրներ այլ ավտոմոբիլների համար, ներկայացնելով միայն սույն կարգի
հմ.2 հավելվածում բերված ցանկի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:
13. Լիցենզիայի ներդիրների գործողության ժամկետները կարող են սահմանափակվել ավտոմոբիլների վարձակալության պայմանագրի ժամկետով, ավտոմոբիլը ժամանակավոր օգտագործման ստացման վստահագրի ժամկետով:
4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ
14. Լիցենզիա ստանալու հայտը կարող է մերժվել եթե`
ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում և նրան կցվող փաստաթղթերում կան թերի, սխալ տեղեկություններ, անհամապատասխանություն իրականությանը.
բ) ավտոմոբիլի տիպը չի համապատասխանում հայտնում նշված գործունեության տեսակով զբաղվելուն.
գ) անհատ ձեռներեցը չունի տվյալ գործունեությամբ զբաղվելու համար պահանջվող որակավորումը.
դ) ավտոմոբիլը, սահմանված կարգով, պետական տեխնիկական զննություն չի անցել:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիաների տրման մերժումը արգելվում է:
15. Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և իրավական հիմքերը, այն հայտատուին է հանձնվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:
16. Լիցենզիա տալու մերժման մասին որոշումը հայտատուն իրավունք ունի 30 օրվա ընթացքում գանգատարկել դատարան:
17. Լիցենզիայի, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլին վերաբերվող լիցենզիայի ներդիրների գործողությունը կասեցվում է մարզպետի կողմից հետևյալ դեպքերում`
ա) լրացել է անհատ ձեռներեցի առողջական վիճակի մասին բժշկական քննության տեղեկանքում նշված գործունեության ժամկետը.
բ) լիցենզիա ունեցողի կողմից խախտվել են սույն կարգով սահմանված կանոնները:
18. Լիցենզիայի կամ ներդիրի գործողության կասեցման մասին մարզպետը կայացնում է որոշում, սահմանելով ժամկետ կասեցման պատճառների հիմք հանդիսացող խախտումների վերացման համար: Որոշման մասին հայտնվում է ձեռնարկության, անհատ ձեռներեցին:
19. Լիցենզիայի կամ նրա ներդիրների գործողությունը վերականգնվում է մարզպետի նոր որոշումներով` խախտումների վերացման մասին ձեռնարկության, անհատ ձեռներեցի կողմից հիմնավորվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում:
20. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ձեռնարկությունը, անհատ ձեռներեցն իրավունք ունի 30 օրվա ընթացքում գանգատարկել դատարան:
21. Ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը իր լուծարման գործունեության դադարեցման դեպքում լիցենզիան հանձնվում է մարզպետին և այդ լիցենզիան համարվում է ուժը կորցրած:
Հանձնման են ենթակա նաև սույն կարգի 18-րդ կետի համապատասխան ուժը կորցրած ճանաչված լիցենզիան, դրա ներդիրները:
22. Անհատ ձեռներեցի բնակության, կամ ձեռնարկության գրանցման վայրի փոփոխման, ինչպես նաև ձեռնարկության այլ կազմակերպական իրավական տեսակի, վերակազմավորման ինչպես նաև ավտոմեքենայի պետհամարանիշի փոփոխման դեպքում լիցենզիա տվող տարածքային կառավարման մարմինը վերագրանցում է լիցենզիան կամ նրա ներդիրը համապատասխան հայտ ստանալուց հետո 3 օրվա ընթացքում (առանց պետական տուրքի գանձման):
23. Լիցենզիան, նրա ներդիրը օտարելը, փոխանցելը այլ անձի արգելվում է:
24. Ուժը կորցրած ճանաչված լիցենզիայի փոխարեն նոր լիցենզիայի ստացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Լիցենզիայի, դրա ներդիրների կորստյան դեպքում, ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը պարտավոր է այդ մասին հայտարարել 1000-ից ոչ պակաս տպաքանակով թերթում, որից հետո կարող է հայտ ներկայացնել նոր լիցենզիա կամ ներդիր ստանալու համար:
5. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
25. Մարզպետարանի տրանսպորտի բաժինը վարում է տրված գործողությունը կասեցված, ուժը կորցրած ճանաչված և վերագրանցված լիցենզիաների և դրանց ներդիրների գրանցումը հաշվառման մատյանում:
Մարզպետարանի ամենամսյա համապատասխան տեղեկություն պետք է հայտնի ՀՀ տրանսպորտի նախարարություն և հարկային տեսչությանը` Արագածոտնի մարզպետարանի կողմից տրված, գործողությունը կասեցված, ուժը կորցրած ճանաչված և վերագրանցված լիցենզիաների և դրանց ներդիրների հաշվառման վերաբերյալ:
Հավելված թիվ 5
Հայաստանի Հանրապետությունում
ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի
Ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ N ___________
1. Լիցենզիայի սերիան _________________________ N _______________________
2. Ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը ____________________________________
(անվանումը, անունը,
________________________________________________________________________
ազգանունը, հասցեն)
3. Ավտոմոբիլային փոխադրումների տեսակը _________________________________
4. Գործողության տարածքը ________________________________________________
5. Ավտոմոբիլի մակնիշը __________________________________________________
6. Ավտոմոբիլի պետական համարանիշը _______________________________________
7. Տրման օրը ___________________________________________________________
8. Գործողության ժամկետը ________________________________________________
Կ. Տ. ________________________________________________
(պետական կառավարման մարմնի անվանումը)
___________________________
(ստորագրություն)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Միջազգային օգտագործման համար տեքստը կարող
է կրկնվել անգլերեն, ռուսերեն լեզուներով:
Հավելված թիվ 4
Հայաստանի Հանրապետությունում
ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի
ԼԻՑԵՆԶԻԱ
Ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
ՍԵՐԻԱ _______________ N ___________
Անհատ ձեռներեցը ______________________________________________________
(անունը, ազգանունը, հասցեն, գրանցման վկայականի N)
_________________________________________________________________________
Ավտոմոբիլային փոխադրումների տեսակը ______________________________________
Գործողության տարածքը ____________________________________________________
Տրման օրը _______________________________________________________________
Գործողության ժամկետը ____________________________________________________
Առանց ներդիրների ուժի մեջ չէ:
_______________________________________________
(պետական կառավարման մարմնի անվանումը)
Ն. Տ.
_________________________
Կ. Տ. (ստորագրություն)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Միջազգային օգտագործման համար տեքստը կարող
է կրկնվել անգլերեն, ռուսերեն լեզուներով:
Հավելված թիվ 3
Հայաստանի Հանրապետությունում
ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի
ԼԻՑԵՆԶԻԱ
Ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
ՍԵՐԻԱ _______________ N ___________
Ձեռնարկությունը _________________________________________________________
(անվանումը, հասցեն, պետական ռեգիստրի գրանցման վկայականի N)
Ավտոմոբիլային փոխադրումների ծառայության տեսակը __________________________
Գործողության տարածքը ____________________________________________________
Տրման օրը _______________________________________________________________
Գործողության ժամկետը ____________________________________________________
Առանց ներդիրների ուժի մեջ չէ:
_______________________________________________
(պետական կառավարման մարմնի անվանումը)
_________________________
Կ. Տ. (ստորագրություն)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Միջազգային օգտագործման համար տեքստը կարող
է կրկնվել անգլերեն, ռուսերեն լեզուներով:
Հավելված թիվ 2
Հայաստանի Հանրապետությունում
ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային
փոխադրումների ծառայություններով զբաղվելու
լիցենզիա ստանալու հայտին կցվող փաստաթղթերի
1. Ձեռնարկության, անհատ ձեռներեցի պետական ռեգիստրում գրանցման վկայականի և վկայականի ներդիրի պատճենները:
2. Ձեռնարկությանը, անհատ ձեռներեցին պատկանող կամ վարձակալած, վստահագրով ժամանակավոր օգտագործման համար ստացած այն ավտոմոբիլների ցուցակը և տեխնիկական անձնագրերը (հայտի գրանցումից հետո վերադարձվում են հայտատուին), որոնցով կատարվելու են լիցենզավորվող փոխադրումները:
Վարձակալման կամ վստահագրով օգտագործման համար վերցրած ավտոմոբիլների դեպքում ներկայացվում է նաև վարձակալման պայմանագրի, վստահագրի պետական նոտարի կողմից հաստատված պատճենը:
3. ՀՀ կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 681 որոշմանը համաձայն ձեռնարկության` ավտոմոբիլային բանած գազերի թունավորության վերահսկման-կարգավորման կետի` Հայպետստանդարտի կողմից ատեստավորման վկայականի պատճենը: Այդպիսի կետ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար, վերահսկման-կարգավորման հետ ունեցող որևէ ձեռնարկության հետ բանած գազերի թունավորության կարգավորման վերաբերյալ պայմանագրի պատճենը:
4. Անհատ ձեռներեցի`
ա) վարորդական իրավունքը (հայտի գրանցումից հետո վերադարձվում է հայտատուին) և դրա պատճենը, սեղմված բնական գազով աշխատող ավտոմոբիլի դեպքում` դրա վրա աշխատելու թույլտվության համապատասխան վկայականի պատճենը.
բ) առողջական վիճակի բժշկական քննության տեղեկանքի պատճենը:
______________________________________
(պետական կառավարման մարմնի անվանումը)
Հավելված թիվ 2
Հայաստանի Հանրապետությունում
ավտոմոբիլային փոխադրումների
ծառայություններով զբաղվելու
լիցենզավորման կարգի
ՀԱՅՏ
ավտոմոբիլային փոխադրումների ծառայությամբ
զբաղվելու լիցենզիայի
Հայտատու ________________________________________________________________
(ձեռնարկության անվանումը
_________________________________________________________________________
անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, անձնագրի համարը հասցեն)
Տեղյակ է Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման կարգին, _________________ ավտոմոբիլային փոխադրումների բնագավառին վերաբերվող գերատեսչական նորմատիվ ակտերին, պարտավորվում է կատարել դրանց դրույթները և խնդրում է տալ լիցենզիա ________________________________________________________________
տարածքում ______________________ ավտոմոբիլային փոխադրումների ____________
ծառայություններով զբաղվելու համար: Կից ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորման կարգի 6-րդ կետի համաձայն:
_____ _______________ 199 թ. __________________________ կնիք
ստորագրություն
__________________________________________________________________________
ՏԵՂԵԿԱՆՔ
1. Լիցենզիան տրված է ____________ 199 ___ թ. սերիա _________ N __________
Պետական տուրքի վճարման անդորրագիրը N ____________________________________
2. Լիցենզիա չի տրված պատճառը ____________________________________________
_________________________________________________________________________
Լիցենզիայի մերժման ծանուցագիրը տրված է _______________ 199 ___ թ. N _____
Լիցենզավորման պատասխանատու անձ __________________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն
______________________________________
(պետական կառավարման մարմնի անվանումը)
ՀԱՅՏ
ավտոմոբիլային փոխադրումների ծառայությամբ
զբաղվելու լիցենզիայի
Հայտատու ________________________________________________________________
(ձեռնարկության անվանումը
_________________________________________________________________________
անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, անձնագրի համարը հասցեն)
Տեղյակ է Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման կարգին, _________________ ավտոմոբիլային փոխադրումների բնագավառին վերաբերվող գերատեսչական նորմատիվ ակտերին, պարտավորվում է կատարել դրանց դրույթները և խնդրում է տալ լիցենզիա ________________________________________________________________
տարածքում ______________________ ավտոմոբիլային փոխադրումների ____________
ծառայություններով զբաղվելու համար: Կից ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորման կարգի 6-րդ կետի համաձայն:
_____ _______________ 199 թ. __________________________ կնիք
ստորագրություն
__________________________________________________________________________
ՏԵՂԵԿԱՆՔ
1. Լիցենզիան տրված է ____________ 199 ___ թ. սերիա _________ N __________
Պետական տուրքի վճարման անդորրագիրը N ____________________________________
2. Լիցենզիա չի տրված պատճառը ____________________________________________
_________________________________________________________________________
Լիցենզիայի մերժման ծանուցագիրը տրված է _______________ 199 ___ թ. N _____
Լիցենզավորման պատասխանատու անձ __________________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն
ԼՐԱՑՆԵԼ ՏՊԱԳԻՐ ՏԱՌԵՐՈՎ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՍԵՐԻԱՆ _____________ N _______________
Ձեռնարկություն __________________________________________________________
Հասցեն __________________________________________________________________
Փոխադրումների տեսակը ____________________________________________________
Գործողության տարածքը ____________________________________________________
Տրման օրը _______________________________________________________________
Գործողության ժամկետը ____________________________________________________
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՆԵՐԴԻՐ N _____________
Լիցենզիա Սերիա _____________ N ______________
Ավտոմոբիլի մակնիշը _____________________________________________________
Պետական համարանիշը _____________________________________________________
Գործողության ժամկետը ___________________________________________________
_________________________
ստորագրություն
Կատարված է _________________________
ստորագրություն
Ձեռնարկությունը _________________________________________________________
անվանումը, հասցեն
Անհատ ձեռներեցը _________________________________________________________
ազգանունը, անունը, հասցեն
Ավտոմոբիլային փոխադրումների ծառայությամբ զբաղվելու
լիցենզավորման հայտում ներկայացվող տրանսպորտային
միջոցները
ՑՈՒՑԱԿ
.________________________________________________________________________.
| N/N | Տրանսպորտային միջոցի |
| |__________________________________________________________________|
| |մակնիշը | պետ | տեխ. |թողարկ-|պետ. տեխ-|Ձևափոխված | վարձակալ- |
| | |համարա-|անձնագրի|ման տա-|զննության| լինելը |ման ժամկե- |
| | | նիշը | |րեթիվը | ժամկետը | | տը |
|_____|________|_______|________|_______|_________|__________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_____|________|_______|________|_______|_________|__________|___________|
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_____|________|_______|________|_______|_________|__________|___________|
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_____|________|_______|________|_______|_________|__________|___________|
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_____|________|_______|________|_______|_________|__________|___________|
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 10 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 71980194