Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿ ...

01.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   01.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 10.03.11 թիվ 209-Ն որոշում)

i

040.0749.220610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2010 թվականի N 749-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն) հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) կազմակերպությունների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 749-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը

2. Կազմակերպաիրավական տեսակը

3. Գրանցման վկայականի համարը

4. Գրանցման ամսաթիվը

5. Գտնվելու վայրը

6. Գործունեության տեսակները

7. Գործունեության իրականացման վայրերի հասցեները

8. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը

9. Կազմակերպության գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, հաշվառման (բնակության) վայրը, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը

10. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը

11. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են

12. Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 749-Ն որոշման

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը ____________________________________

______________________________________________________________________

2. Կազմակերպաիրավական տեսակը _________________________________________

3. Գրանցման վկայականի համարը _________________________________________

4. Գրանցման ամսաթիվը _________________________________________________

5. Գտնվելու վայրը ____________________________________________________

6. Գործունեության տեսակները *)

    1)___________________________               2)________________________

3)___________________________

7. Գործունեության իրականացման վայրերի հասցեները

    1)___________________________               2)________________________

3)___________________________

8. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի)`

1) անունը, ազգանունը ___________________

2) հասցեն _____________________________

3) անձնագրային տվյալները _______________

4) հեռախոսահամարը ____________________

9. Կազմակերպության գլխավոր հաշվապահի`

1) անունը, ազգանունը __________________

2) հասցեն ____________________________

3) անձնագրային տվյալները ______________

4) հեռախոսահամարը ___________________

Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը:

Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են:

 

Տնօրեն _______________________ _______________________

             (անունը, ազգանունը)      (ստորագրությունը)

______ ____________ 20 թ.

 

_________________________

*) ըստ գործունեության տեսակների` Հայաստանի դասակարգչի բաժինների (հրապարակված է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22 (340).1, 16.07.2009 թ.)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 749-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը

2. ՀՎՀՀ-ն

3. Նշում հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցնելու տարեթիվը

4. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 749-Ն որոշման

 

ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

_________________________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

 

ՀՎՀՀ-ն _______________________________

 

Հաշվառման է վերցված _______________________

 

հարկային (տարածքային) տեսչության կողմից` 20 թ. ____________ ____-ին:

 

_______________________ հարկային (տարածքային)

տեսչության պետ

__________________________  _______________________

      (անունը, ազգանունը)          (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 749-Ն
Որոշում