040.0567.200510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2010 թվականի N 567-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 13-ի
N 567-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) քաղաքացիական ծառայողին քրեակատարողական ծառայությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:
2. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զինվորական հաշվառման են վերցվում քրեակատարողական ծառայությունում:
3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված անձին քրեակատարողական ծառայությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է պաշտոնի նշանակելու մասին հրամանը:
4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` բաժին) քաղաքացուն քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից 10-օրյա ժամկետում նրա զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում նրա զինվորական հաշվառումը քրեակատարողական ծառայությունում իրականացնելու մասին գրություն և կից ներկայացվում են`
1) քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու մասին հրամանի քաղվածքը.
2) անվանական ցուցակ` համաձայն N 1 ձևի.
3) զինվորական գրքույկ:
5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինվորական հաշվառումը քրեակատարողական ծառայությունում իրականացնելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում` հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը, իսկ պահեստազորի սպաների համար` զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են բաժին, որտեղ այն պահվում է քրեակատարողական ծառայությունում ծառայության ամբողջ ընթացքում:
6. Քրեակատարողական ծառայության պաշտոնից «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.27-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերի) հիմքերով ազատված անձի զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման մասին հրամանի արձակման օրվանից հետո 10-օրյա ժամկետում բաժնի կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին` համաձայն N 2 ձևի, ուղարկվում է քրեակատարողական ծառայողի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում` նշված նյութերն ուղարկվում են նոր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
Ձև N 1
ԱՆՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
________________________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ
._________________________________________________________________________.
|NN |Ազգանունը, |Ծննդյան |Պահեստազորի|Զինվորա- |ՈՒմ հրամանով|Երբ, ում և |
|ը/կ|անունը, |տարեթիվը|զինվորական |հրամանա- |և ինչ |ինչ ելքի |
| |հայրանունը | |կոչումը |տարական |պաշտոնի է |համարով են |
| | | | |մասնագիտու-|նշանակվել, |ուղարկվել |
| | | | |թյունը, |հրամանի |հաշվառման |
| | | | |թիվը |համարը, |փաստաթղթերը|
| | | | | |տարեթիվը, | |
| | | | | |ամիսը, | |
| | | | | |ամսաթիվը | |
|___|___________|________|___________|___________|____________|___________|
|___|___________|________|___________|___________|____________|___________|
|___|___________|________|___________|___________|____________|___________|
|___|___________|________|___________|___________|____________|___________|
|___|___________|________|___________|___________|____________|___________|
|___|___________|________|___________|___________|____________|___________|
._________________________________________________________________________.
Քրեակատարողական ծառայության
կենտրոնական մարմնի անձնակազմի
կառավարման բաժնի ղեկավար _____________________________________________
(կոչումը)
____________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 2
_____________
(ելքի համարը)
_______________________
(ուր է ուղարկվում)
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՄԱՍԻՆ
Տրվում է այն մասին, որ __________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) ազատման պահին ունեցել է __________________________ կոչում (դասային աստիճան), որը շնորհվել է 20 թ. _______ ___ -ի N _______ հրամանով: Ծնված` 19 թվականին, հաշվառման մեջ է գտնվել ՀՀ քրեակատարողական ծառայությունում _____ թ. ______ _______ -ից (N _______ հրաման) մինչև 20 թ. _______ ________ -ը: Ազատվել է ______________ 20 թ. ___________ _____ -ի N ______ հրամանով: Բնակության վայրը ______________________________________________________ Առդիր _________________________________________________________________
(զինվորական գրքույկ, զինվորական կրճատված անձնական գործ,
զորակոչային կցագրման վկայական) (անհրաժեշտ է նշել)
Քրեակատարողական ծառայության
կենտրոնական մարմնի անձնակազմի
կառավարման բաժնի ղեկավար _____________________________________________
(կոչումը)
____________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
________ _____________ 20 թ.
Կ.Տ.