040.0574.240510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2010 թվականի N 574-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 10-ի
N 574-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության
տրանսպորտային համակարգի գործունեության ծրագիրը
1. Տրանսպորտային համակարգի, որպես Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքի բաղկացուցիչ մասի, արդյունավետ և անխափան գործունեությունը կարևորագույն և անհրաժեշտ պայման է տնտեսության կայունացման, զարգացման և կառուցվածքային բարեփոխման, երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության, ժողովրդի կենսապայմանների բարելավման համար:
2. Երկրի ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է բարձրացնել տրանսպորտի զորահավաքային պատրաստականության մակարդակը` հատուկ պայմաններում դրա հստակ աշխատելու ունակությունը պահպանելու ճանապարհով:
3. Երկրի պաշտպանունակության բարձրացման և արտակարգ իրավիճակների դեպքում տրանսպորտի հստակ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է`
1) մշակել ավտոմոբիլային տրանսպորտի զորահավաքային նախապատրաստության պլանը.
2) մշակել ավտոմոբիլային ճանապարհների զորահավաքային նախապատրաստության պլանը.
3) մշակել կապի բնագավառի զորահավաքային նախապատրաստության պլանը:
4. Երկրի տնտեսական անկախության ապահովման համար տրանսպորտային համակարգը հարկավոր է պահել զարգացման և գործունեության այնպիսի մակարդակի վրա, որը`
1) ցանկացած պայմաններում կբավարարի տնտեսության, զինված ուժերի և բնակչության տրանսպորտային ծառայությունների պահանջները.
2) կպահպանի երկրի տնտեսական միասնությունը, պայմաններ կստեղծի մարզերի միջև տնտեսական տրանսպորտային կապերի զարգացման համար:
5. Տնտեսության արմատական փոփոխությունները և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը հաշվի առնելով` անհրաժեշտ է իրականացնել այնպիսի պետական տրանսպորտային քաղաքականություն, որը տնտեսության և սոցիալական զարգացման ոլորտում հաշվի կառնի տրանսպորտի առանձնահատկությունները և դերը:
6. Տրանսպորտային համակարգի պետական քաղաքականության ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լինի այնպիսի տրանսպորտային համակարգի ձևավորմանը, որը կապահովի ուղևորների և բեռների երաշխավորված փոխադրումը, պաշտպանական, բնապահպանական և այլ հատուկ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապրանքների գներում տրանսպորտային բաղադրիչի նվազեցումը, այդ թվում այլընտրանքային, ավելի էժան ու մաքուր վառելիքների, մասնավորապես, սեղմված բնական գազի, օգտագործման ծավալների ավելացման ճանապարհով:
7. Տրանսպորտի զարգացումը պետք է ուղղված լինի ուղևորների և բեռների փոխադրման պահանջարկի բավարարմանը, արտադրության այլ ճյուղերի գործունեության խթանմանը, արտաքին առևտրի զարգացմանը: Այն պետք է կազմի երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման բաղկացուցիչ մասը, բավարարի կապիտալ ներդրումների տնտեսական պահանջները և կանխատեսի տրանսպորտի բոլոր տեսակների տեխնիկական վիճակի զգալի բարելավում և կատարելագործում` ապահովելով էկոլոգիական բնութագրերով տրանսպորտային միջոցների պարկի ստեղծումը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցներից վտանգավոր արտանետումների կրճատումը:
8. Տրանսպորտի տեխնիկական վերազինումը և զարգացման ուղղությունը պետք է համընկնեն ինչպես տրանսպորտային համակարգի արդյունավետ ձևավորման, այնպես էլ կոնկրետ տնտեսական պահանջների հետ և տնտեսության զարգացման ազգային մակարդակի բարձրացմանը զուգընթաց համապատասխանեն ժամանակակից միջազգային չափանիշների պահանջներին` ապահովելով նաև շրջակա միջավայրի պահպանությունը և բնակչության առողջության պաշտպանությունն ավտոտրանսպորտային միջոցների արտածվող գազերում պարունակվող աղտոտող նյութերի ազդեցությունից:
9. Նշված խնդիրների լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական բարեփոխումներին համապատասխան իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, կատարելագործել տնտեսական և օրենսդրական հիմքը, ինչպես նաև կատարելագործել տրանսպորտային համակարգի պետական կարգավորման մեխանիզմները:
10. Տրանսպորտի համակարգի տնտեսական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը գործունեության արդյունավետության բարձրացումն է, որի հիմքում սեփականատիրոջ ակտիվությունն է, տրանսպորտային ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկայի զարգացումը, պետություն-մասնավոր սեկտոր հատվածի համագործակցության կանոնակարգումը:
11. Տրանսպորտային ծառայությունների շուկայի ձևավորման գործում կարևոր տեղ է տրվում մարքեթինգային կառույցներին, փոխադրողների ընտրությանը, ինչպես նաև լիցենզավորման և սերտիֆիկացման համակարգերին, որոնք պետք է ապահովեն բարձր որակավորում ունեցող ցանկացած փոխադրողի և տեխնիկապես սարքին փոխադրամիջոցի մուտքը նշված շուկան:
12. Բարեփոխումների նոր ժամանակահատվածում անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացին զուգահեռ ապահովել մասնավորեցված ընկերությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
13. Տրանսպորտային համակարգի հետագա զարգացման և բարեփոխման կարևորագույն ուղղություններն են լինելու`
1) պետական տրանսպորտային քաղաքականության իրականացումը.
2) տրանսպորտային կազմակերպությունների գործունեության պետական կարգավորման համակարգի ձևավորումը.
3) նոր տնտեսական պայմաններին համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծումը.
4) ընդհանուր օգտագործման տրանսպորտի, այդ թվում` քաղաքային էլեկտրական տրանսպորտի զարգացման առաջնահերթության ապահովումը, ինչպես նաև հաշմանդամների և սակավաշարժուն այլ խմբերի համար հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
5) տրանսպորտային ծառայությունների լիարժեք շուկայի կայացման արդյունքում սահմանամերձ լեռնային և բարձր լեռնային գոտիներում բնակչության կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվելու մատչելիության մակարդակի բարձրացումը:
14. Իրավական դաշտը, որպես տրանսպորտային գործունեության պետական կարգավորման հիմք, պետք է նպաստի սեփականության տարբեր ձևերով և կառուցվածքով տրանսպորտային կազմակերպությունների ստեղծմանը, ապահովի տրանսպորտային տարբեր համակարգերի արդյունավետ համագործակցությունը, տրանսպորտային ծառայություններից օգտվողների շահերի պետական պաշտպանվածությունը, տրանսպորտային գործունեության անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանությունը:
15. Տրանսպորտի զարգացման հիմնական խնդիրներից են նաև նոր ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը և գոյություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղու տեխնիկական մակարդակի հետագա բարձրացումը:
16. Ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների վիճակի բարելավման և զարգացման նպատակով կարևորվում են հետևյալ աշխատանքների կատարումը`
1) (Մ-3) Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների իրականացումը.
2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ և ապահովել Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացումը.
3) Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ ֆինանսական աղբյուրների շրջանակներում գյուղական բնակավայրերն սպասարկող ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացումը` ապահովելով դրանց անցանելիությունը:
17. Ներկայումս հրատապ է մնում հանրապետության լեռնային և սահմանամերձ բնակավայրերի կայուն կապի ապահովումը մարզկենտրոնների հետ և արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության դեպքում դրանց տրանսպորտային սպասարկման հարցը:
18. Երկրի արտաքին առևտրական կապերի ապահովման, միջազգային տրանսպորտային շուկայում հայրենական ուղևորափոխադրողների և բեռնափոխադրողների, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի դիրքերի պաշտպանության, մրցունակության ապահովման և զարգացման, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգն աստիճանաբար համաշխարհային տրանսպորտային համակարգի հետ ինտեգրման համար անհրաժեշտ է`
1) ձևավորել տրանսպորտային համակարգի միջազգային նորմերին համապատասխան օրենսդրական դաշտ.
2) նախաձեռնել միջպետական երկկողմ և բազմակողմ նոր համաձայնագրերի մշակում և ստորագրում, միջազգային կոնվենցիաներին և պայմանագրերին անդամակցում.
3) ընդլայնել և խորացնել համագործակցությունը տրանսպորտային միջազգային կազմակերպությունների հետ.
4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ դարձնել միջազգային երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում երկրի կողմից ստանձնված պարտավորություններին, այդ թվում` մշակել տրանսպորտային միջոցներին և միջազգային տրանսպորտային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող տեխնիկական պահանջները և գործունեության կարգը սահմանող նոր իրավական նորմատիվ ակտեր` ապահովել վերջիններիս ընդունումը և կիրառումը.
5) իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն միջազգային տրանսպորտային գործունեություն իրականացնող հայկական և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա փոխադրողների և ձեռնարկատերերի նկատմամբ:
19. Միջազգային տրանսպորտային փոխադրումների որակական փոփոխությունների համար կարևորագույն նշանակություն ունի «Եվրոպա-Կովկազ-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի», «Հիմնական տրանսեվրոպական տրանսպորտային առանցքները դեպի հարևան պետություններ և տարածաշրջաններ ընդլայնելու հարցերով բարձրաստիճան խմբի», «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին», ՄԱԿ-ի «Տրանսասիական երկաթուղային ցանցի մասին» և «Տրանսեվրոպական մայրուղային ցանցի մասին» համաձայնագրերի շրջանակներում ընդունված հիմնական երթուղիների ակտիվ զարգացումը, ենթակառուցվածքների կատարելագործումը և բեռնահոսքերի ներգրավումը:
20. Եվրամիության, եվրոպական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների հետ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության վարման նպատակով Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ նշանակության խնդիրներ են համարվում`
1) տրանսպորտային օրենսդրության համաձայնեցված մշակումն ու միասնականացումը.
2) ընդհանուր տրանսպորտային համակարգերի համաձայնեցված զարգացումը.
3) տրանսպորտային գործընթացների տեղեկատվական միասնական համակարգի (վարչական ռեգիստրի) ստեղծումը.
4) ավտոմոբիլային տրանսպորտի ազատ տեղաշարժի ապահովումը:
21. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ և հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանի պետությունների հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովումն ու շրջափակման վերացումն է:
22. Հայաստանի տրանսպորտային բնագավառի բնականոն գործունեության ապահովման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում Վրաստանը, որը Հայաստանի Հանրապետության համար ներկայումս հանդիսանում է միակ տարանցիկ երկիրը դեպի ԱՊՀ և եվրոպական պետություններ: Վրաստանի հետ հարաբերություններում առաջնահերթ դիտարկվում են վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստները, որոնք միակ գործող մուտք են հանդիսանում դեպի Սև ծով: Նավահանգիստների միջոցով ԱՊՀ և եվրոպական պետությունների հետ Հայաստանի Հանրապետության կապն առավել հուսալի դարձնելու նպատակով անհրաժեշտ է աշխատանքներ տանել նշված նավահանգիստների ենթակառուցվածքներում հայկական կապիտալի ներթափանցման ուղղությամբ: Հատկապես կարևոր է դիտարկել հայկական թե՛ մասնավոր և թե՛ պետական ներդրումների միջոցով սեփական երկաթուղաավտոմոբիլային համապիտանի լաստանավի ձեռքբերումը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է շարունակել աշխատանքները երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման, ինչպես նաև վրաց-ռուսական սահմանի բացման ուղղությամբ:
23. Նշված միջոցառումները կնպաստեն Հայաստանի Հանրապետության` որպես տարանցիկ երկրի ներուժի մեծացմանը, առևտրական կապերի զարգացմանը և հայկական բեռների փոխադրումների ծավալների մեծացմանը և հայկական փոխադրողներին միջազգային շուկայում մրցունակության ապահովմանը:
24. Հայաստանի Հանրապետության համար որպես տարանցիկ պետություն դեպի Մերձավոր Արևելք, Արաբական երկրներ և Միջին Ասիա իր նշանակալից տեղն է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Առավել մեծ կարևորություն է հանդիսանում դեպի Պարսից Ծոց անխափան տրանսպորտային հաղորդակցության ապահովումը:
25. Անհրաժեշտ է հետևողականորեն լուծումներ գտնել Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ուղիղ երկաթուղային գծի նախագծման ու կառուցման հարցի վերաբերյալ, որն իր արտացոլումն է գտել Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի ութերորդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագրում, ինչպես նաև Հայաստան-Իրան ուղիղ երկաթուղային կապի կառուցման բարձրաստիճան եռակողմ Հայաստան-Իրան-Ռուսաստան աշխատանքային խմբի օրակարգում:
26. Առանձին քննարկման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարևան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միակողմանի տրանսպորտային շրջափակումը: Շրջափակման արդյունքում հայկական փոխադրողների կողմից այլընտրանքային երթուղիների օգտագործումը և դրա հետևանքով լրացուցիչ մաքսակետերի հատումը բերել են տրանսպորտային ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը, ինչպես նաև ուղևորների և բեռների փոխադրման ժամանակի զգալի աճին և որոշ դեպքերում նաև նշված փոխադրումների անհնարինությանը:
27. Նշված պարագայում առավել նպատակահարմար է աշխատանքներ տանել Հայաստան - Թուրքիա և Հայաստան - Ադրբեջան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները բացելու ուղղությամբ: Մասնավորապես երկու պետություններից անհրաժեշտ է պահանջել այն բազմակողմ համաձայնագրերի դրույթների կատարումը, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիան և Ադրբեջանը:
Մեծ կարևորություն ունի նաև Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Թուրքական սահմանների բացման դեպքում կմեծանա նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տարբեր ապրանքատեսակների ծագման երկրների ընտրության հնարավորությունը: ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկաթուղային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում հիմնականում ցորեն, շաքար, հեղուկ նավթային բեռներ, պարարտանյութ և մետաղ: Նշված ապրանքատեսակների մեծ մասն այլընտրանքի բացակայության արդյունքում ներմուծվում է ԱՊՀ երկրներից: Սակայն թուրքական ուղղության բացման հետ կմեծանա նաև ապրանքատեսակների ծագման երկրների ընտրությունը: Հնարավոր է նաև վերջիններիս առավել էժան արժեքով ձեռքբերումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ թուրքական նավահանգիստներն ավելի խոշոր են, քան վրացականները, ունեն սպասարկման և պահեստավորման առավել ցածր սակագներ, այդ ապրանքների ներմուծման ուղղությունը կփոխարինվի թուրքականով` չնայած, որ հեռավորությունները դեպի այդ նավահանգիստներ ավելի մեծ են, քան դեպի վրացական նավահանգիստները:
28. Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու կապակցությամբ առաջնահերթ խնդիր է համարվում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումների նպատակաուղղումը հայկական երկաթուղու ենթակառուցվածքի բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալների ապահովմանն ու որակի բարձրացմանը:
29. Կարևոր նշանակություն ունի նաև կոնցեսիոների կողմից կոնցեսիոն պայմանագրի դրույթների ժամանակին և որակով կատարման նկատմամբ լիազոր մարմնի արդյունավետ վերահսկողության իրականացումը:
II. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի
և տեղեկատվայնացման համակարգի գործունեության ծրագիրը
30. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ նշանակություն ունի կապի և տեղեկատվայնացման համակարգում իրականացվող ռազմավարությունը:
31. Կապի ոլորտում իրականացվող ռազմավարությունը նպատակաուղղված է`
1) կապի` փոստի և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտների զարգացմանը և արդիականացմանը.
2) նորագույն տեխնոլոգիաների հիման վրա գործող կապի միջոցների ներդրմանը, համակարգի թվայնացմանը, կառուցման, պահպանման և շահագործման ծախսերի նվազեցմանը, հուսալիության բարձրացմանը.
3) պահուստային ենթակառուցվածքների ստեղծմանը.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում կապի համակարգի ընդլայնմանը` կիրառելով գծային, ռադիոռելեային, շարժական և արբանյակային կապի միջոցները:
32. Տեղեկատվայնացման ոլորտում իրականացվող ռազմավարությունը նպատակաուղղված է`
1) տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցող քաղաքականության մշակմանը և կիրառմանը` կառուցելով ցանցեր և ներդնելով նոր համակարգչային-տեղեկատվական համակարգեր Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես պետական մարմինների, այնպես էլ ազգաբնակչության լայն զանգվածներին տեղեկատվական համակարգերին հասանելիության ապահովման համար: Պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով կառուցվող համակարգչային ցանցերի համար ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական աղբյուրներից: Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը մասնավոր սեկտորում, ապա դրա ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն ծավալող օպերատորների գործարար ծրագրերում նախատեսված ֆինանսական աղբյուրներից.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի զարգացմանը և հասարակության լայն շրջանակներին տարատեսակ ինտերնետ ծառայություններով ապահովմանը.
3) ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համապատասխան մասնագիտական, տեխնոլոգիական, տեխնիկական, ծրագրային և իրավական խնդիրների լուծմանը` ոլորտի զարգացման քաղաքականությանը համահունչ.
4) արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում գործելու նպատակով պետական մարմինների միասնական էլեկտրոնային հաղորդակցության համակարգի ստեղծմանը և դրա շահագործման ապահովմանը.
5) տեղեկատվայնացման ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխմանը.
6) սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված գործառույթների լիարժեք իրականացման վերջնաժամկետն է 2015 թվականը:
i
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2008-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառումների|Միջոցառումների|Միջոցառումների|Միջոցառումների|Միջոցա- |
|ը/կ|նպատակը |անվանումը |իրականացումից |իրականացման |ռումների |
| | | |ակնկալվող |ֆինանսական |կատարման |
| | | |արդյունքը |աղբյուրները |ժամկետը |
|___|______________|______________|______________|______________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_________________________________________________________________________|
| Տրանսպորտային համակարգ |
|_________________________________________________________________________|
|1. |Երկրի պաշտպան-|1) մշակել |արտակարգ |Լրացուցիչ |2011 թ. |
| |ունակության |ավտոմոբիլային |իրավիճակների |ֆինանսական |հունիսի |
| |բարձրացման և |տրանսպորտի |և ռազմական |աղբյուրներ չեն|3-րդ |
| |արտակարգ |զորահավաքային |դրության |պահանջվում: |տասնօրյակ|
| |իրավիճակների |նախապատրաստու-|առկայության | | |
| |դեպքում |թյան պլանը. |դեպքում | | |
| |տրանսպորտի և |2) մշակել |տրանսպորտի | | |
| |կապի հստակ |ավտոմոբիլային |համակարգի | | |
| |աշխատանքի |ճանապարհների |հստակ | | |
| |ապահովումը |զորահավաքային |գործունեության| | |
| | |նախապատրաստու-|ապահովումը | | |
| | |թյան պլանը. | | | |
| | |3) մշակել կապի|արտակարգ | | |
| | |բնագավառի |իրավիճակների | | |
| | |զորահավաքային |և ռազմական | | |
| | |նախապատրաստու-|դրության | | |
| | |թյան պլանը. |առկայության | | |
| | | |դեպքում կապի, | | |
| | | |տեղեկատվության| | |
| | | |և կառավարման | | |
| | | |համակարգերի | | |
| | | |հստակ | | |
| | | |գործունեության| | |
| | | |ապահովումը | | |
|___|______________|______________|______________|______________|_________|
|2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 21.11.13 թիվ 1269-Ն որոշում) |
|___|______________|______________|______________|______________|_________|
|3. |Ավտոմոբիլային |1. Միջպետական |Համապատասխան |ՀՀ պետական |2010- |
| |ճանապարհների |և հանրա- |ֆինանսավորման |բյուջե |2012 թթ. |
| |պահպանում և |պետական |առկայության | | |
| |տեխնիկական |նշանակության |պարագայում | | |
| |մակարդակի |(բացառությամբ |յուրաքանչյուր | | |
| |հետագա |մարզային |նշանակության | | |
| |բարձրացում |ենթակայության |բավարար և լավ| | |
| | |և համայնքային|վիճակ ունեցող | | |
| | |սեփականության |ճանապարհների | | |
| | |կենսական |հարաբերու- | | |
| | |նշանակություն |թյունը տվյալ | | |
| | |ունեցող) |նշանակության | | |
| | |ճանապարհների |ճանապարհների | | |
| | |պահպանման և |ընդհանուր | | |
| | |վերականգնման |երկարության | | |
| | |աշխատանքների |նկատմամբ | | |
| | |իրականացում |տոկոսային | | |
| | |2. Գյուղական |արտահայտու- | | |
| | |համայնքներն |թյամբ հասցնել | | |
| | |սպասարկող |միջպետական` | | |
| | |մարզային |շուրջ 90 | | |
| | |ենթակայության |տոկոսի, | | |
| | |և համայնքային|հանրապետական` | | |
| | |սեփականություն|շուրջ 70 | | |
| | |հանդիսացող |տոկոսի: | | |
| | |կենսական | | | |
| | |նշանակություն |Համապատասխան | | |
| | |ունեցող |ֆինանսավորման |Ասիական | 2010- |
| | |ավտոմոբիլային |առկայության |զարգացման բանկ| 2012 թթ.|
| | |ճանապարհների |պարագայում |Համաշխարհային | |
| | |բարելավում և |գյուղական |բանկ | |
| | |պահպանում |բնակավայրերն |ՀՀ պետական | |
| | | |սպասարկող |բյուջե և այլ | |
| | | |կենսական |ֆինանսական | |
| | | |նշանակության |միջոցներ | |
| | | |բավարար և լավ| | |
| | | |վիճակ ունեցող | | |
| | | |ճանապարհների | | |
| | | |հարաբերու- | | |
| | | |թյունը տվյալ | | |
| | | |նշանակության | | |
| | | |ճանապարհների | | |
| | | |ընդհանուր | | |
| | | |երկարության | | |
| | | |նկատմամբ | | |
| | | |տոկոսային | | |
| | | |արտահայտու- | | |
| | | |թյամբ հասցնել | | |
| | | |շուրջ 45 | | |
| | | |տոկոսի: | | |
|___|______________|______________|______________|______________|_________|
|4. |Հայաստանի |Մինչև 2006 թ.|Հայաստանի |միջազգային |2010- |
| |Հանրապետության|Հայաստանի |Հանրապետության|ֆինանսական |2012 թթ. |
| |տրանսպորտային |Հանրապետու- |ճանապարհային |կազմակերպու- | |
| |համակարգն |թյունն |նշանները |թյունների | |
| |աստիճանաբար |անդամակցում էր|միջազգային |դրամաշնորհներ | |
| |համաշխարհային |ՄԱԿ-ի Եվրոպայի|չափանիշներին | | |
| |տրանսպորտային |տնտեսական և |համապատասխանե-| | |
| |համակարգի հետ |սոցիալական |ցում, որը | | |
| |ինտեգրման |համագործակ- |կնպաստի | | |
| |ապահովում |ցության |օտարերկրյա | | |
| | |տրանսպորտի |վարորդների | | |
| | |բնագավառի 56 |կողմից ՀՀ |միջազգային |2010- |
| | |համաձայնա- |տարածքում |ֆինանսական |2012 թթ. |
| | |գրերից |խախտումների |կազմակերպու- | |
| | |ընդամենը 2-ին:|նվազեցմանը, |թյունների | |
| | |Ներկայում |ինչպես նաև |դրամաշնորհներ | |
| | |նշված |հայկական | | |
| | |համաձայնագրերի|փոխադրողների | | |
| | |թիվը հասել է |այլ երկրներում| | |
| | |9-ի: Այժմ |կողմնորոշվելու| | |
| | |նպատակահարմար |դյուրացմանը: | | |
| | |է հանդիսանում |Ընդհանուր | | |
| | |միանալ ևս մի |առմամբ | | |
| | |շարք |կոնվենցիան | | |
| | |միջազգային |ուղղված է | | |
| | |կոնվենցիաներին|միջազգային | | |
| | |այդ թվում` |ուղևորափոխա- | | |
| | |1) 1968 թ. |դրումների և | | |
| | |«Ճանապարհային |բեռնափոխա- | | |
| | |նշանների |դրումների | | |
| | |մասին» |դյուրացմանը: | | |
| | |կոնվենցիա` իր | | | |
| | |1971 թ. |Կոմերցիոն |միջազգային |2010- |
| | |արձանագրու- |ավտոմեքենաների|ֆինանսական |2012 թթ. |
| | |թյուններով. |ժամանակավոր |կազմակերպու- | |
| | |2) 1956 թ. |ներմուծման |թյունների | |
| | |«Կոմերցիոն |համապատասխանե-|դրամաշնորհներ | |
| | |ավտոմեքենաների|ցումը | | |
| | |ժամանակավոր |միջազգային | | |
| | |ներմուծման |չափանիշներին | | |
| | |մասին» |և ներմուծման | | |
| | |կոնվենցիային |միջազգային | | |
| | |միացում. |չափանիշներին | | |
| | |3) 1997 |համապատասխան | | |
| | |թվականին |կարգավորումը | | |
| | |Վիեննայում | | | |
| | |ընդունված |Հայաստանի |միջազգային |2010- |
| | |«Անվային |Հանրապետու- |ֆինանսական |2012 թթ. |
| | |տրանսպորտային |թյունում |կազմակերպու- | |
| | |միջոցների |գրանցված |թյունների | |
| | |պարբերական |տրանսպորտային |դրամաշնորհներ | |
| | |տեխնիկական |միջոցներն այլ | | |
| | |զննության |պետություն | | |
| | |համար |մուտք գործելիս| | |
| | |միասնական |պարտադիր | | |
| | |պայմանների |տեխնիկական | | |
| | |ընդունման և |զննություն | | |
| | |այդպիսի |իրականացնող |միջազգային |2010- |
| | |զննությունների|կազմակերպու- |ֆինանսական |2012 թթ. |
| | |փոխադարձ |թյունների |կազմակերպու- | |
| | |ճանաչման |կողմից |թյունների | |
| | |մասին» |անցկացված |դրամաշնորհներ | |
| | |համաձայնագրին |տեխնիկական | | |
| | |Հայաստանի |զննության | | |
| | |Հանրապետության|արդյունքների | | |
| | |միացման հետ |ճանաչումը | | |
| | |կապված |տվյալ | | |
| | |փաստաթղթերի |պետության | | |
| | |փաթեթի |իրավասու | | |
| | |մշակումը. |մարմինների | | |
| | |4) 1957 թ. |կողմից | | |
| | |«Վտանգավոր | | | |
| | |բեռների |վտանգավոր | | |
| | |ավտոմոբիլային |բեռների | | |
| | |փոխադրումների |ավտոմոբիլային | | |
| | |մասին» |փոխադրումների | | |
| | |կոնվենցիային |միջազգային | | |
| | |միացում. |չափանիշներին | | |
| | |5) 1970 թ. |համապատասխան | | |
| | |«Արագ փչացող |կարգավորում | | |
| | |բեռների | | | |
| | |փոխադրումների |Արագ փչացող | | |
| | |մասին» |բեռների | | |
| | |կոնվենցիային |փոխադրումների | | |
| | |միացում. |միջազգային | | |
| | |6) Տրանսպոր- |չափանիշներին | | |
| | |տային |համապատասխան | | |
| | |գործընթացների |կարգավորում: | | |
| | |տեղեկատվական |Հաշվի առնելով | | |
| | |միասնական |Հայաստանի | | |
| | |համակարգի |Հանրապետու- | | |
| | |(վարչական |թյունից | | |
| | |ռեգիստրի) |արտահանվող | | |
| | |ստեղծումը. |բեռների | | |
| | | |ընդհանուր | | |
| | | |ծավալում արագ | | |
| | | |փչացող բեռների| | |
| | | |գերակշիռ մասը`| | |
| | | |նշված | | |
| | | |կոնվենցիային | | |
| | | |միացումը | | |
| | | |կնպաստի | | |
| | | |նմանատիպ | | |
| | | |բեռների | | |
| | | |փոխադրումների | | |
| | | |որակի | | |
| | | |բարձրացմանը, | | |
| | | |ինչպես նաև | | |
| | | |կորուստների | | |
| | | |նվազեցմանը: |միջազգային |2010- |
| | | | |ֆինանսական |2011 թթ. |
| | | |Եվրոմիության, |կազմակերպու- | |
| | | |եվրոպական |թյունների | |
| | | |հանձնաժողովի |դրամաշնորհներ | |
| | | |և ԱՊՀ | | |
| | | |մասնակից | | |
| | | |պետությունների| | |
| | | |հետ | | |
| | | |համաձայնեցված | | |
| | | |տրանսպորտային | | |
| | | |քաղաքականու- | | |
| | | |թյան վարումը | | |
|___|______________|______________|______________|______________|_________|
|5. |Հանրապետության|1) Հայաստան - |Հայաստանի և |Քննարկման |2010- |
| |տնտեսական և |Իրան |Իրանի միջև |փուլում է. |2012 թթ. |
| |հաղորդակցային |միջազգային |ուղիղ |նախնական | |
| |մեկուսացման |ուղիղ |երկաթուղային |հետազոտական | |
| |փորձերի |երկաթուղային |կապի ստեղծում |աշխատանքների | |
| |չեզոքացում |կապի ստեղծման | |համար Ասիական | |
| | |տեխնիկատնտե- |Երկու երկրների|բանկը | |
| | |սական |միջև |հատկացրել է | |
| | |հիմնավորման |երկաթուղային |մեկ մլն ԱՄՆ-ի | |
| | |մշակում և |կապի ստեղծման |դոլար: | |
| | |Հայաստանի |տեխնիկատնտե- | | |
| | |Հանրապետության|սական |Նախագծի |2010- |
| | |կառավարություն|հիմնավորման |ընդհանուր |2011 թթ. |
| | |առաջարկություն|մշակումը |ֆինանսավորումը| |
| | |ներկայացնելը. |հնարավորու- |կազմելու է 962| |
| | |2) Երևան - |թյուն կստեղծի |մլն ԱՄՆ-ի | |
| | |Գյումրի-Բավրա-|երկաթուղու |դոլար, որից | |
| | |Նինոցմինդա- |կառուցման |500 մլն դոլարը| |
| | |Ախալցխե- |ֆինանսավորման |տրամադրվելու է| |
| | |Շուախևի- |աղբյուրների |ԱԶԲ-ի, իսկ | |
| | |Բաթումի |ներգրավման |մնացած | |
| | |ավտոճանապարհի |համար: |գումարը` | |
| | |վերականգնում, | |Համաշխարհային | |
| | |ինչպես նաև |Դեպի վրացական |բանկի, | |
| | |ճանապարհի որոշ|նավահանգիստներ|Ճապոնական | |
| | |հատվածների |նոր, առավել |միջազգային | |
| | |կառուցման |կարճ ճանապարհի|համագործակցու-| |
| | |համար |կառուցում, |թյան | |
| | |անհրաժեշտ |բեռնատար |գործակալության| |
| | |տեխնիկատնտե- |տրանսպորտային |(JICA) և այլ | |
| | |սական |միջոցների |միջազգային | |
| | |հիմնավորման |երթևեկու- |դոնորների | |
| | |մշակում և |թյունը |կողմից: | |
| | |նախագծի |Բագրատաշենի | | |
| | |իրականացման |մաքսային | | |
| | |համար |անցակետից այլ | | |
| | |անհրաժեշտ |մաքսակետ | | |
| | |վարկավորումը |տեղափոխում: | | |
| | |միջազգային |Նշված | | |
| | |ֆինանսական |ճանապարհը | | |
| | |կազմակերպու- |հնարավորու- | | |
| | |թյուններից |թյուն կստեղծի | | |
| | |ստացման |մինչև | | |
| | |ուղղությամբ |վրացական | | |
| | |միջոցների |նավահանգիստնե-| | |
| | |ձեռնարկում. |րը գոյություն | | |
| | |3) Մ-3 |ունեցող | | |
| | |Թուրքիայի |ճանապարհը | | |
| | |սահման-Մարգարա|200 կմ | | |
| | |-Վանաձոր-Տաշիր|նվազեցնելու, | | |
| | |-Վրաստանի |ինչպես նաև | | |
| | |սահման |կնվազեցնի | | |
| | |միջպետական |Բագրատաշենի | | |
| | |նշանակության |մաքսակետում | | |
| | |ավտոմոբիլային |գոյություն | | |
| | |ճանապարհի |ունեցող | | |
| | |Տաշիր-Վրաստանի|տրանսպորտային | | |
| | |սահման ճանա- |միջոցների | | |
| | |պարհահատվածի |կուտակումները:| | |
| | |վերականգնման | | | |
| | |աշխատանքների |Արտաքին | | |
| | |իրականացում. |աշխարհի հետ |ՀՀ պետական |2010- |
| | | |կապող |բյուջե |2011 թթ. |
| | | |ճանապարհային | | |
| | | |ցանցի |1,0 մլրդ դրամ | |
| | | |բարելավում | | |
|_________________________________________________________________________|
| Կապի և էլեկտրոնային հաղորդակցության համակարգ |
|_________________________________________________________________________|
|1. |Հայաստանի |«Հայաստանի |Առավել |7.5 մլրդ դրամ |2011- |
| |Հանրապետության|Հանրապետության|արդյունավետ | |2012 թթ. |
| |տարածքում |տարածքում |օգտագործել |ՀՀ պետական |նոյեմբերի|
| |ռադիոյի և |ռադիոյի և |սահմանափակ |բյուջե |3-րդ |
| |հեռուստատեսու-|հեռուստա- |հաճախականու- | |տասնօրյակ|
| |թյան ոլորտի |տեսության |թյունների |միջազգային | |
| |թվայնացման |բնագավառում |ռեսուրսը` |ֆինանսական | |
| |ապահովում |հեռարձակման |միաժամանակ |կազմակերպու- | |
| | |թվային |բարձրացնելով |թյունների | |
| | |համակարգի |ձայնի և |դրամաշնորհներ | |
| | |ներդրման |պատկերի որակը`| | |
| | |ծրագիր» ՀՀ |հնարավորու- | | |
| | |կառավարության |թյուն | | |
| | |որոշման |ստեղծելով | | |
| | |նախագիծը ՀՀ |նույն | | |
| | |կառավարություն|կապուղիներով | | |
| | |ներկայացնելը |մատուցելու | | |
| | | |տեղեկատվական | | |
| | | |և ինտերակտիվ | | |
| | | |լրացուցիչ | | |
| | | |ծառայություն- | | |
| | | |ներ: | | |
|___|______________|______________|______________|______________|_________|
|2. |Հայաստանի |«Հայաստանի |ՀՀ տարածքում |Ծրագրի 1-ին |2011- |
| |Հանրապետության|Հանրապետության|հեռուստառադիո-|փուլի |2012 թթ. |
| |ամբողջ |ամբողջ |ծրագրերի |ընդհանուր |նոյեմբերի|
| |տարածքում |տարածքում |եթերային |գումարը |3-րդ |
| |ռադիոճառա- |ռադիոճառա- |հեռարձակումը, |կազմում է |տասնօրյակ|
| |գայթման |գայթման |շարժական |3.8 մլրդ. | |
| |կառավարման |մոնիթորինգի |բջջային կապի |դրամ: | |
| |ապահովում |իրականացման |ծառայություն- | | |
| | |ծրագրի |ների |ՀՀ պետական | |
| | |իրականացում» |մատուցումը |բյուջե | |
| | |ՀՀ |վնասակար | | |
| | |կառավարության |խանգարումներից|միջազգային | |
| | |որոշման |զերծ պահելու, |ֆինանսական | |
| | |նախագիծը ՀՀ |չթույլատրված |կազմակերպու- | |
| | |կառավարություն|ռադիոհաճախա- |թյունների | |
| | |ներկայացնելը, |կանությունների|դրամաշնորհներ | |
| | |այդ թվում` |տիրույթներում | | |
| | |1) տեխնիկական |հեռարձա- | | |
| | |նախագծի |կումների | | |
| | |մշակում. |հայտնաբերման | | |
| | |2) |և բացառման, | | |
| | |աշխատանքների |կապի համակարգի| | |
| | |իրականացման |անվտանգության,| | |
| | |նախահաշվի և |ինչպես նաև | | |
| | |ժամանակացույցի|Հայաստանի | | |
| | |մշակում. |Հանրապետության| | |
| | |3) ՀՀ 10 |տարածքում | | |
| | |մարզկենտրոն- |բազային և | | |
| | |ներում` |շարժական | | |
| | |Գյումրի, |ռադիոմոնի- | | |
| | |Վանաձոր, |թորինգի | | |
| | |Արմավիր, |համակարգերի | | |
| | |Իջևան, |կառուցման և | | |
| | |Աշտարակ, |կենտրոնացված | | |
| | |Արտաշատ, |ղեկավարման | | |
| | |Գավառ, |իրականացման | | |
| | |Եղեգնաձոր, |ապահովումը ՀՀ | | |
| | |Հրազդան և |տարածքում | | |
| | |Կապան |ռադիոմոնի- | | |
| | |համակարգի |թորինգի | | |
| | |տեղակայում և |համակարգի | | |
| | |կարգաբերում. |ներդրումով | | |
| | |4) ռադիոմոնի- |ակնկալվում է | | |
| | |թորինգի |իրականացնել ՀՀ| | |
| | |մարզային |ամբողջ | | |
| | |համակարգերի |տարածքի | | |
| | |համակցում |ռադիոմոնի- | | |
| | |ցանցային |թորինգ, որը | | |
| | |տեխնոլոգիաների|կբացառի ՀՀ | | |
| | |հիման վրա, այդ|տարածքում | | |
| | |թվում` |չարտոնված | | |
| | |ա. ռադիո- |ռադիոճառա- | | |
| | |մոնիթորինգի |գայթման | | |
| | |համակարգի |աղբյուրների | | |
| | |համընդհանուր |գործունեու- | | |
| | |թեստավորում և |թյունը և ի | | |
| | |փորձնական |հայտ կբերի | | |
| | |շահագործում, |բոլոր | | |
| | |բ. փորձնական |շեղումները, | | |
| | |շահագործման |ինչպես նաև | | |
| | |ընթացքում |հատկացված | | |
| | |հայտնաբերված |ռադիոհաճախա- | | |
| | |թերությունների|կանությունների| | |
| | |վերացում և |ոչ նպատակային | | |
| | |ռադիոմոնիթորին|օգտագործումը: | | |
| | |գի համակարգի | | | |
| | |արտադրական | | | |
| | |շահագործման | | | |
| | |հանձնում, | | | |
|___|______________|______________|______________|______________|_________|
|3. |ՀՀ պետական |ՀՀ պետական |ՀՀ պետական |Լրացուցիչ |2010- |
| |մարմինների |մարմիններում |մարմիններում |ֆինանսական |2011 թթ. |
| |(ներառյալ |(ներառյալ |ներքին |աղբյուրներ չեն| |
| |բոլոր մարզ- |բոլոր մարզ- |հեռախոսակապի |պահանջվում: | |
| |պետարանների) |պետարաններում)|ապահովում | | |
| |ներքին |տեղադրված |առկա հեռախոսա-| | |
| |հեռախոսակապի |Ալկատել 4200 |կայանների | | |
| |աշխատունակու- |և Ալկատել |միջոցով | | |
| |թյան ապահովում|4400 հեռախոսա-| | | |
| | |կայանների | | | |
| | |տեխնիկական ու | | | |
| | |ծրագրային | | | |
| | |սպասարկում և | | | |
| | |վթարային | | | |
| | |նորոգման | | | |
| | |իրականացում | | | |
|___|______________|______________|______________|______________|_________|
|4. |Փոստային կապի |«Փոստային կապի|»Փոստային կապի|Լրացուցիչ |2012 թ. |
| |բնագավառի |մասին» |մասին» |ֆինանսական | |
| |բարելավում |Հայաստանի |Հայաստանի |աղբյուրներ չեն| |
| | |Հանրապետության|Հանրապետության|պահանջվում: | |
| | |օրենքում |օրենքում | | |
| | |փոփոխություն- |փոփոխություն- | | |
| | |ներ և լրացում|ներ և | | |
| | |ներ կատարելու |լրացումներ | | |
| | |մասին», |կատարելու | | |
| | |«Լիցենզավորման|մասին», | | |
| | |մասին» |«Լիցենզավորման| | |
| | |Հայաստանի |մասին» | | |
| | |Հանրապետության|Հայաստանի | | |
| | |օրենքում |Հանրապետության| | |
| | |փոփոխություն |օրենքում | | |
| | |կատարելու |փոփոխություն | | |
| | |մասին» և |կատարելու | | |
| | |«Պետական |մասին» և | | |
| | |տուրքի մասին» |«Պետական | | |
| | |Հայաստանի |տուրքի մասին» | | |
| | |Հանրապետության|Հայաստանի | | |
| | |օրենքում |Հանրապետության| | |
| | |փոփոխություն |օրենքում | | |
| | |կատարելու |փոփոխություն | | |
| | |մասին» ՀՀ |կատարելու | | |
| | |օրենքների |մասին ՀՀ | | |
| | |նախագծերը ՀՀ |օրենքների | | |
| | |կառավարություն|մշակում, որոնց| | |
| | |ներկայացնելը |նպատակն է | | |
| | | |կարգավորել | | |
| | | |սուրհանդակային| | |
| | | |կապի ծառայու- | | |
| | | |թյունների հետ | | |
| | | |կապված հարա- | | |
| | | |բերությունները| | |
| | | |և տարանջատել | | |
| | | |սուրհանդակային| | |
| | | |կապի ծառայու- | | |
| | | |թյունները | | |
| | | |փոստային կապի | | |
| | | |ծառայություն- | | |
| | | |ներից: | | |
._________________________________________________________________________.
(III բաժինը փոփ. 14.02.13 թիվ 124-Ն, 21.11.13 թիվ 1269-Ն որոշումներ)