040.0570.210510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2010 թվականի N 570-Ն
i
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԲԵՌՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ՈՒ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ, ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՊԻ ԳԾԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ, ՆԱՎԹԱՄՈՒՂՆԵՐԻ, ԳԱԶԱՄՈՒՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՈՒ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդհանուր օգտագործման երկաթուղիներից օբյեկտների, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում ու բեռնաթափում, և դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների, կառույցների, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի, նավթամուղների, գազամուղների և այլ վերգետնյա ու ստորգետնյա կառույցների հատման վայրերից նվազագույն հեռավորությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2010 թվականի հունիսի 15-ը իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված նվազագույն հեռավորություններից պակաս հեռավորության վրա` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կառուցված օբյեկտների գույքագրում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա շահագործման վերաբերյալ:
3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կառուցված և նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա գտնվող օբյեկտների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 22-ի
N 570-Ն որոշման
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԲԵՌՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ՈՒ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ, ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՊԻ ԳԾԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ, ՆԱՎԹԱՄՈՒՂՆԵՐԻ, ԳԱԶԱՄՈՒՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՈՒ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են նվազագույն հեռավորությունները`
1) ընդհանուր օգտագործման երկաթուղիներից օբյեկտների, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում ու բեռնաթափում, և դրանց վրա տեղակայված շենքերից, շինություններից, կառույցներից.
2) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի, նավթամուղների, գազամուղների և այլ վերգետնյա ու ստորգետնյա կառույցների հատման վայրերից:
2. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ձևավորված շարժակազմ` իրար կցված երկաթուղային շարժակազմի միավորներ.
2) խողովակաշարի պողպատե պաշտպանիչ պատյան` պողպատե խողովակ, որի միջով անցնում է խողովակաշարը.
3) պայթավտանգ բեռներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշմամբ հաստատված պայթավտանգ բեռները.
4) դյուրաբոցավառ նյութեր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշմամբ հաստատված դյուրաբոցավառ բեռներ հանդիսացող նյութերը:
3. Սույն հավելվածի N 1 աղյուսակի 2-6-րդ կետերում նշված պահեստների տարածքը պարսպապատվում է փչահարվող, 2 մետրից ոչ պակաս բարձրություն ունեցող և չայրվող նյութերից պատրաստված պարսպով:
4. Սույն հավելվածի N 1 աղյուսակի 2-6-րդ կետերում նշված պահեստների` ստորգետնյա կառուցման դեպքում համապատասխան նվազագույն հեռավորությունները կրճատվում են 2 անգամ:
5. Կապի մալուխի և երկաթուղային գծերի հատման անհրաժեշտության դեպքում ընտրվում են երկաթուղու այն հատվածները, որտեղ երկաթուղային գծերի թիվը նվազագույնն է, ընդ որում, հատումները կատարվում են երկաթուղու նկատմամբ 75-90o անկյան տակ:
6. Խողովակաշարերը երկաթուղային գծերը հատում են 90o անկյան տակ և տեղակայվում պողպատե պաշտպանիչ պատյանում:
Օբյեկտների նվազագույն հեռավորությունները ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|NN | Օբյեկտները | Նվազագույն հեռավորությունը |
|ը/կ| | |
|___|_________________________________|_______________________________|
| 1 | 2 | 3 |
|___|_________________________________|_______________________________|
|1. |Պայթավտանգ բեռներով վագոնների |125 մ |
| |բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման| |
| |վայրերից, պայթավտանգ բեռներով | |
| |բարձված վագոնների կայանման | |
| |վայրերից մինչև երկաթուղային | |
| |կայարանի գլխավոր երկաթուղային | |
| |գծերը, երկաթուղային գնացքները և | |
| |ձևավորված շարժակազմը, կենցաղային| |
| |և արտադրական շինությունները, | |
| |քարշային ենթակայանների | |
| |տարածքները, բեռների պահեստները, | |
| |ընդհանուր բեռնման, բեռնաթափման ու| |
| |բեռների պահպանման վայրերը | |
|___|_________________________________|_______________________________|
|2. |100000 մ3-ից ավելի տարողությամբ, |150 մ` երկաթուղային |
| |հեղուկ դյուրաբոցավառ նյութերի |կայարաններում` երկաթուղային |
| |(նավթի, նավթամթերքների) վերգետնյա|գծերի լիրաթմբի ներբանից. |
| |պահեստները, որոնց առավելագույն |80 մ` երկաթուղային |
| |պահոցի ծավալը չի սահմանափակվում |ուղեբաժանքներում` |
| | |երկաթուղային գծերի լիրաթմբի |
| | |ներբանից. |
| | |60 մ` երկաթուղային |
| | |վազուրդներում` երկաթուղային |
| | |գծերի լիրաթմբի ներբանից |
|___|_________________________________|_______________________________|
|3. |20000 մ3-ից ավելի ընդհանուր |100 մ` երկաթուղային |
| |տարողությամբ, բայց պակաս 100000 |կայարաններում` երկաթուղային |
| |մ3-ից` ներառյալ, հեղուկ |գծերի լիրաթմբի ներբանից. |
| |դյուրաբոցավառ նյութերի (նավթի, |70 մ` երկաթուղային |
| |նավթամթերքների) վերգետնյա |ուղեբաժանքներում` |
| |պահեստները, իսկ առավելագույն |երկաթուղային գծերի լիրաթմբի |
| |պահոցի ծավալը չի սահմանափակվում |ներբանից. |
| | |50 մ` երկաթուղային |
| | |վազուրդներում` երկաթուղային |
| | |գծերի լիրաթմբի ներբանից |
|___|_________________________________|_______________________________|
|4. |10000 մ3-ից ավելի ընդհանուր |80 մ` երկաթուղային |
| |տարողությամբ, բայց պակաս 20000 |կայարաններում` երկաթուղային |
| |մ3-ից` ներառյալ, հեղուկ |գծերի լիրաթմբի ներբանից. |
| |դյուրաբոցավառ նյութերի (նավթի, |60 մ` երկաթուղային |
| |նավթամթերքների) վերգետնյա |ուղեբաժանքներում` |
| |պահեստները, որոնց առավելագույն |երկաթուղային գծերի լիրաթմբի |
| |պահոցի ծավալը կազմում է մինչև |ներբանից. |
| |5000 մ3-ը ներառյալ |40 մ` երկաթուղային |
| | |վազուրդներում` երկաթուղային |
| | |գծերի լիրաթմբի ներբանից |
|___|_________________________________|_______________________________|
|5. |2000 մ3-ից ավելի ընդհանուր |60 մ` երկաթուղային |
| |տարողությամբ, բայց պակաս 10000 |կայարաններում` երկաթուղային |
| |մ3-ից` ներառյալ, հեղուկ |գծերի լիրաթմբի ներբանից. |
| |դյուրաբոցավառ նյութերի (նավթի, |50 մ` երկաթուղային |
| |նավթամթերքների) վերգետնյա |ուղեբաժանքներում` |
| |պահեստները, որոնց առավելագույն |երկաթուղային գծերի լիրաթմբի |
| |պահոցի ծավալը կազմում է մինչև |ներբանից. |
| |2000 մ3-ը ներառյալ |40 մ` երկաթուղային |
| | |վազուրդներում` երկաթուղային |
| | |գծերի լիրաթմբի ներբանից |
|___|_________________________________|_______________________________|
|6. |Մինչև 2000 մ3-ը ներառյալ |50 մ` երկաթուղային |
| |ընդհանուր տարողությամբ, հեղուկ |կայարաններում` երկաթուղային |
| |դյուրաբոցավառ նյութերի (նավթի, |գծերի լիրաթմբի ներբանից. |
| |նավթամթերքների) վերգետնյա |40 մ` երկաթուղային |
| |պահեստները, որոնց առավելագույն |ուղեբաժանքներում` |
| |պահոցի ծավալը կազմում է մինչև |երկաթուղային գծերի լիրաթմբի |
| |700 մ3-ը ներառյալ |ներբանից. |
| | |30 մ` երկաթուղային |
| | |վազուրդներում` երկաթուղային |
| | |գծերի լիրաթմբի ներբանից |
|___|_________________________________|_______________________________|
|7. |Պահեստները, բեռնման, բեռնաթափման,|300 մ հեռացվում են երկաթուղային|
| |վերաբեռնման վայրերը այն ոչ |կայարաններից, երկաթուղային |
| |եթերային (չցնդող) սորուն և պինդ,|ուղեբաժանքներից և երկաթուղային|
| |առավել թունավոր նյութերի |վազուրդներից, ընդ որում, |
| |(քլորասնդիկ, արսենային անհիդրիդ, |պահեստները պարսպապատվում են, |
| |դեղին ֆոսֆոր, ալկալոիդներ |իսկ պարսպի բարձրությունը` 2,4 |
| |(ստրիխնին, բրուցին, ցինխոնին և |մ-ից ոչ պակաս |
| |այլն), ալդրին, դիլդրին, նատրիումի| |
| |արսենիտ, կալցիումի արսենիտ, | |
| |կալցիումի արսենատ, փարիզյան | |
| |կանաչ), որոնց պահպանման | |
| |ջերմաստիճանը 40 oC-ից պակաս է | |
|___|_________________________________|_______________________________|
|8. |Պահեստները, բեռնման, բեռնաթափման,|500 մ հեռացվում են երկաթուղային|
| |վերաբեռնման վայրերը այն եթերային |կայարաններից, |
| |(ցնդող) սորուն և պինդ, առավել |300 մ` երկաթուղային |
| |թունավոր նյութերի (կապտաթթվի |ուղեբաժանքներից |
| |աղերը` ցիանական նատրիում, |ու երկաթուղային վազուրդներից, |
| |կալիում, կալցիում, կադմիում, |ընդ որում, պահեստները |
| |բարիում, կապար, ցինկ, արծաթ, |պարսպապատվում են, իսկ |
| |ցիանական և թթվացիանական սնդիկ, |պարսպի բարձրությունը` |
| |ցիանական պղինձ, ցիանական |2,4 մ-ից ոչ պակաս |
| |պատրաստուկներ` ցիկլոն, գրանոզան, | |
| |էթիլմերկուրֆոսֆատ, | |
| |էթիլմերկուրքլորիդ, մերկուրան), | |
| |որոնց պահպանման ջերմաստիճանը 40 | |
| |oC-ից պակաս է | |
|___|_________________________________|_______________________________|
|9. |Պահեստները, բեռնման, բեռնաթափման,|1000 մ հեռացվում են |
| |վերաբեռնման վայրերը այն հեղուկ |երկաթուղային կայարաններից, |
| |եթերային, առավել թունավոր |350 մ` երկաթուղային |
| |նյութերի (սեղմված և հեղուկացված |ուղեբաժանքներից ու երկաթուղային|
| |գազեր, քլոր, ծծմբային գազ, |վազուրդներից, |
| |ծծմբաջրածին, ֆոսգեն, բրոմմեթիլ), |ընդ որում, պահեստները |
| |որոնք պահպանվում են |պարսպապատվում են, իսկ |
| |տարողություններում` ճնշման տակ |պարսպի բարձրությունը` |
| | |2,4 մ-ից ոչ պակաս |
|___|_________________________________|_______________________________|
|10.|Պահեստները, բեռնման, |500 մ հեռացվում են երկաթուղային|
| |բեռնաթափման, վերաբեռնման վայրերը,|կայարաններից, |
| |որտեղ տարողություններում` ճնշման |300 մ` երկաթուղային |
| |տակ, պահպանվում են հեղուկ |ուղեբաժանքներից |
| |եթերային առավել թունավոր նյութերը|ու երկաթուղային վազուրդներից, |
| |(արոմատիկ շարքի նիտրա- և |ընդ որում, պահեստները |
| |ամինամիացությունները, կապտաթթուն)|պարսպապատվում են, իսկ |
| | |պարսպի բարձրությունը` |
| | |2,4 մ-ից ոչ պակաս |
|___|_________________________________|_______________________________|
|11.|Պահեստները, բեռնման, բեռնաթափման,|1000 մ` հեռացվում են |
| |վերաբեռնման վայրերը այն հեղուկ |երկաթուղային կայարաններից, |
| |եթերային, առավել թունավոր |350 մ` երկաթուղային |
| |նյութերի (ակրիլային թթվի նիտրիլ, |ուղեբաժանքներից ու երկաթուղային|
| |նիկոտին, անաբազին, օկտամեթիլ, |վազուրդներից` ընդ որում, |
| |թիոֆոս, մեթաֆոս, ծծմբածխածին, |պահեստները պարսպապատվում են, |
| |քառաէթիլկապար, քլորային խառնուրդ |իսկ պարսպի բարձրությունը` |
| |(ծծմբածխածնի և քառաքլորային |2,4 մ-ից ոչ պակաս |
| |ածխածնի խառնուրդ), երկֆոսգեն, | |
| |երկքլորէթան, քլորպիկրին), որոնք | |
| |պահպանվում են տարողություններում`| |
| |ճնշման տակ | |
|___|_________________________________|_______________________________|
|12.|Պահեստները, բեռնման, բեռնաթափման,|500 մ հեռացվում են երկաթուղային|
| |վերաբեռնման վայրերը ծխացող կամ |կայարաններից, |
| |ցնդող թթուների (ծծմբաթթու` |300 մ` երկաթուղային |
| |խտությունը` 1,87 գ/սմ3 և ավելի, |ուղեբաժանքներից |
| |ազոտական թթու` խտությունը` 1,4 |ու երկաթուղային վազուրդներից, |
| |գ/սմ3 և ավելի, աղաթթու` |ընդ որում, պահեստները |
| |խտությունը` 1,15 գ/սմ3 և ավելի, |պարսպապատվում են, իսկ |
| |քլորսուլֆոնային և ֆլուորիտային |պարսպի բարձրությունը` |
| |թթուներ, ծծմբական, ծծմբային և |2,4 մ-ից ոչ պակաս |
| |պիրոծծմբային թթուների | |
| |քլորանհիդրիդներ) | |
|___|_________________________________|_______________________________|
|13.|1000 տ և ավելի տարողությամբ |1000 մ` կայարանային շենքերից և |
| |ամոնիակի պահեստի բակերի պարսպի |կայարաններից |
| |ներսի վերին եզրից |(հեռավորությունը սահմանից). |
| | |750 մ` երկաթուղային |
| | |ուղեբաժանքներից, |
| | |կառամատույցներից |
| | |(հեռավորությունը սահմանից). |
| | |200 մ` երկաթուղային վազուրդում |
| | |(հեռավորությունը մոտակա |
| | |երկաթուղային գծի առանցքից) |
|___|_________________________________|_______________________________|
|14.|Մինչև 1000 տ ներառյալ |1000 մ` երկաթուղային կայաններից|
| |տարողությամբ ամոնիակի պահեստի |կայարաններից |
| |բակերի պարսպի ներսի վերին եզրից |(հեռավորությունը սահմանից). |
| | |500 մ` երկաթուղային |
| | |ուղեբաժանքներից |
| | |(հեռավորությունը մոտակա |
| | |երկաթուղագծերից). |
| | |150 մ` երկաթուղային |
| | |վազուրդներից (հեռավորությունը |
| | |մոտակա երկաթուղային գծի |
| | |առանցքից) |
|___|_________________________________|_______________________________|
|15.|Մինչև 100 տ ներառյալ |300 մ` երկաթուղային կայաններից,|
| |տարողությամբ պահեստի դեպքում, երբ|կայարաններից |
| |առավելագույն տարողության |(հեռավորությունը սահմանից). |
| |բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 |300 մ` երկաթուղային |
| |ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը |ուղեբաժանքներից |
| |պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ |(հեռավորությունը մոտակա |
| |ամենամեծ տարողության բանվորական |երկաթուղագծերից). |
| |ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և |50 մ` երկաթուղային վազուրդներից|
| |հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի,|(հեռավորությունը մոտակա |
| |ընդ որում, ամենամեծ տարողությունը|երկաթուղային գծի առանցքից) |
| |50 տ է | |
|___|_________________________________|_______________________________|
|16.|Մինչև 100 տ ներառյալ |220 մ` երկաթուղային կայաններից,|
| |տարողությամբ պահեստի դեպքում, երբ|կայարաններից |
| |առավելագույն տարողության |(հեռավորությունը սահմանից). |
| |բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 |210 մ` երկաթուղային |
| |ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը |ուղեբաժանքներից |
| |պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ |(հեռավորությունը մոտակա |
| |ամենամեծ տարողության բանվորական |երկաթուղագծերից). |
| |ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և |220 մ` երկաթուղային |
| |հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի,|վազուրդներից |
| |ընդ որում, ամենամեծ տարողությունը|(հեռավորությունը մոտակա |
| |25 տ է |երկաթուղային գծի առանցքից) |
|___|_________________________________|_______________________________|
|17.|Մինչև 100 տ ներառյալ |150 մ` երկաթուղային կայաններից,|
| |տարողությամբ պահեստի դեպքում, երբ|կայարաններից |
| |առավելագույն տարողության |(հեռավորությունը սահմանից). |
| |բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 |140 մ` երկաթուղային |
| |ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը |ուղեբաժանքներից |
| |պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ |(հեռավորությունը մոտակա |
| |ամենամեծ տարողության բանվորական |երկաթուղագծերից). |
| |ճնշումը ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և |150 մ` երկաթուղային |
| |հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի,|վազուրդներից |
| |ընդ որում, ամենամեծ տարողությունը|(հեռավորությունը մոտակա |
| |10 տ է |երկաթուղային գծի առանցքից) |
|___|_________________________________|_______________________________|
|18.|Մինչև 100 տ ներառյալ |100 մ` երկաթուղային կայաններից,|
| |տարողությամբ պահեստի դեպքում, երբ|կայարաններից |
| |առավելագույն տարողության |(հեռավորությունը սահմանից). |
| |բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 |90 մ` երկաթուղային |
| |ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը |ուղեբաժանքներից |
| |պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ |(հեռավորությունը մոտակա |
| |ամենամեծ տարողության բանվորական |երկաթուղագծերից). |
| |ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և |100 մ` երկաթուղային |
| |հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի,|վազուրդներից |
| |ընդ որում, ամենամեծ տարողությունը|(հեռավորությունը մոտակա |
| |5 տ է |երկաթուղային գծի առանցքից) |
|___|_________________________________|_______________________________|
|19.|Մինչև 100 տ ներառյալ |70 մ` երկաթուղային կայաններից, |
| |տարողությամբ պահեստի դեպքում, երբ|կայարաններից |
| |առավելագույն տարողության |(հեռավորությունը սահմանից). |
| |բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 |65 մ` երկաթուղային |
| |ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը |ուղեբաժանքներից |
| |պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ |(հեռավորությունը մոտակա |
| |ամենամեծ տարողության բանվորական |երկաթուղագծերից). |
| |ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և |70 մ` երկաթուղային վազուրդներից|
| |հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի,|(հեռավորությունը մոտակա |
| |ընդ որում, ամենամեծ տարողությունը|երկաթուղային գծի առանցքից) |
| |2 տ է | |
|___|_________________________________|_______________________________|
|20.|Մինչև 100 տ ներառյալ |45 մ` երկաթուղային կայաններից, |
| |տարողությամբ պահեստի դեպքում, երբ|կայարաններից |
| |առավելագույն տարողության |(հեռավորությունը սահմանից). |
| |բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 |40 մ` երկաթուղային |
| |ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը |ուղեբաժանքներից |
| |պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ |(հեռավորությունը մոտակա |
| |ամենամեծ տարողության բանվորական |երկաթուղագծերից). |
| |ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և |45 մ` երկաթուղային վազուրդներից|
| |հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի,|(հեռավորությունը մոտակա |
| |ընդ որում, ամենամեծ տարողությունը|երկաթուղային գծի առանցքից) |
| |1 տ է | |
|___|_________________________________|_______________________________|
|21.|Մինչև 100 տ ներառյալ |30 մ` երկաթուղային կայաններից, |
| |տարողությամբ պահեստի դեպքում, երբ|կայարաններից |
| |առավելագույն տարողության |(հեռավորությունը սահմանից). |
| |բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 |30 մ` երկաթուղային |
| |ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը |ուղեբաժանքներից |
| |պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ |(հեռավորությունը մոտակա |
| |ամենամեծ տարողության բանվորական |երկաթուղագծերից). |
| |ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և |30 մ` երկաթուղային |
| |հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի,|վազուրդներից (հեռավորությունը |
| |ընդ որում, ամենամեծ տարողությունը|մոտակա երկաթուղային գծի |
| |0.5 տ է |առանցքից) |
|___|_________________________________|_______________________________|
|22.|Կապի մալուխները |10 մ-ով հեռացվում են |
| | |երկաթուղային գծերի սլաքային |
| | |միացումներից և կցվանքներից |
| | |5 մ-ից ոչ պակաս հեռացվում են |
| | |էլեկտրաֆիկացված (փոփոխական |
| | |հոսանք) երկաթուղային գծերի |
| | |լիրաթմբի ներբանից |
| | |2,5 մ-ից ոչ պակաս բացառության |
| | |կարգով հեռացվում են |
| | |երկաթուղային գծերի լիրաթմբի |
| | |ներբանից` երկաթուղային |
| | |կայարաններում, այլ նեղված |
| | |տեղամասերում` ՀՀ տրանսպորտի և |
| | |կապի նախարարության և կապի գծի |
| | |սեփականատիրոջ գրավոր |
| | |համաձայնության դեպքում |
|___|_________________________________|_______________________________|
|23.|Ավտոմատիկայի և |1 մ խորության վրա` երկաթուղային|
| |հեռուստամեխանիկայի մալուխների ու |ռելսի հիմնատակից, ընդ որում, |
| |երկաթուղային գծերի խաչման դեպքում|մալուխները տեղադրվում են |
| |մալուխներն անցկացվում են |ասբեստացեմենտային կամ |
| | |պոլիէթիլենային խողովակներում |
|___|_________________________________|_______________________________|
|24.|Ստորգետնյա մալուխային գիծն |3,5 մ-ից ոչ պակաս հեռավորության|
| |օդայինի վերածվելու դեպքում |վրա` երկաթուղային գծերի |
| |ստորգետնյա մալուխը դուրս է |լիրաթմբի ներբանից. |
| |բերվում գետնից, ընդ որում, օդային| |
| |գիծը հեռացվում է երկաթուղային | |
| |գծերի լիրաթմբի ներբանից ոչ պակաս | |
| |հենասյուների բարձրությունից | |
|___|_________________________________|_______________________________|
|25.|Օդային կապի և |հեռացվում են երկաթուղային գծերի|
| |էլեկտրահաղորդումների գծերը |լիրաթմբի ներբանից ոչ պակաս |
| | |հենասյուների բարձրությունից, |
| | |բացառությամբ 500 կՎ և ավելի |
| | |լարման տակ գտնվող |
| | |էլեկտրահաղորդման գծերի |
|___|_________________________________|_______________________________|
|26.|Էլեկտրահաղորդման գծերը, որոնք |100 մ-ից ոչ պակաս` երկաթուղային|
| |գտնվում են 500 կՎ և ավելի լարման|գծերի լիրաթմբի ներբանից |
| |տակ, հեռացվում են | |
|___|_________________________________|_______________________________|
|27.|Ընդհանուր օգտագործման |կայարաններում |
| |երկաթուղային գծերը չեն հատում | |
| |ցանկացած նշանակության | |
| |խողովակաշարերը | |
|___|_________________________________|_______________________________|
|28.|Ցանկացած նշանակության |20 մ-ով հեռացվում են կայարանի |
| |խողովակաշարերի հատումները |սլաքային փոխադրիչներից և այլ |
| | |ռելսերի խաչումներից |
|___|_________________________________|_______________________________|
|29.|Ցանկացած նշանակության |երկաթուղային կայարաններում` |
| |խողովակաշարերը չեն անցկացվում |երկաթուղային գծերի |
| | |հողապաստառների միջով |
|___|_________________________________|_______________________________|
|30.|Երկաթուղային գծի հետ հատվելու |10 մ հեռավորության վրա` |
| |դեպքում` ցանկացած նշանակության |ընդհանուր օգտագործման |
| |խողովակաշարերի պողպատե պաշտպանիչ |երկաթուղու եզրային ռելսից |
| |պատյանի եզրերը դուրս են բերվում | |
|___|_________________________________|_______________________________|
|31.|Երկաթուղային գծի հետ հատվելու |2 մ` մինչև երկաթուղային ռելսի |
| |դեպքում ցանկացած նշանակության |հիմնատակը` ուղղահայաց |
| |խողովակաշարերի պողպատե պաշտպանիչ |հարթությունում, |
| |պատյանի արտաքին պատից |3 մ` մինչև երկաթուղային ռելսի |
| | |հիմնատակը ուղղահայաց |
| | |հարթությունում, |
| | |հորիզոնական հորատման կամ |
| | |ծակման եղանակով կառուցված |
| | |անցման դեպքում |
|___|_________________________________|_______________________________|
|32.|Նավթամուղներ |10 մ` նավթամուղային ցանցից |
| | |մինչև ընդհանուր օգտագործման |
| | |երկաթուղային ցանցի գծի |
| | |առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա նավթամուղային |
| | |ցանցի եզրամասից մինչև |
| | |երկաթուղային գծերի առանցքը)` |
| | |70 մ 20 մ-ից ավելի թռիչքով |
| | |երկաթուղային կամուրջներից, |
|___|_________________________________|_______________________________|
|33.|Նավթամուղները, գազամուղները և |10 մ` երկաթուղու սլաքային |
| |ջերմային ցանցերը |փոխադրիչներից (երկաթուղային |
| | |գծերին մոտակա |
| | |նավթամուղային, գազամուղային |
| | |և ջերմային ցանցերի եզրամասից |
| | |մինչև երկաթուղու սլաքային |
| | |միացումները) |
|___|_________________________________|_______________________________|
|34.|Գազամուղները |3 մ` երկաթուղու հպակային ցանցի |
| | |հենարաններից (երկաթուղային |
| | |գծերին մոտակա գազամուղային |
| | |ցանցի եզրամասից մինչև |
| | |երկաթուղու հպակային ցանցի |
| | |հենարանները) |
|___|_________________________________|_______________________________|
|35.|Ստորգետնյա դյուրավառ գազերի | |
| |գազամուղներ` | |
| |ա. ցածր ճնշման` մինչև 0,005 ՄՊա | 3,75 մ` մինչև երկաթուղային |
| | |գծի առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա գազամուղային |
| | |ցանցի եզրամասից մինչև |
| | |երկաթուղային գծերի առանցքը), |
| |բ. միջին ճնշման` 0,005-ից | 4,75 մ` մինչև երկաթուղային |
| |մինչև 0.3 ՄՊա |գծի առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա գազամուղային |
| | |ցանցի եզրամասից մինչև |
| | |երկաթուղային գծերի առանցքը), |
| |գ. բարձր ճնշման` 0,3-ից մինչև | 7,75 մ` մինչև երկաթուղային |
| |0,6 ՄՊա |գծի առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա գազամուղային |
| | |ցանցի եզրամասից մինչև |
| | |երկաթուղային գծերի առանցքը), |
| |դ. բարձր ճնշման` 0,6-ից | 10,75 մ` մինչև երկաթուղային |
| |մինչև 1,2 ՄՊա |գծի առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա գազամուղային |
| | |ցանցի եզրամասից մինչև |
| | |երկաթուղային գծերի առանցքը) |
|___|_________________________________|_______________________________|
|36.|Ստորգետնյա ջրմուղ և ճնշումային |4 մ` մինչև երկաթուղային գծի |
| |կոյուղի |առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա ջրմուղ և |
| | |ճնշումային կոյուղու ցանցի |
| | |եզրամասից մինչև |
| | |երկաթուղային գծերի առանցքը) |
|___|_________________________________|_______________________________|
|37.|Ստորգետնյա ինքնահոս կոյուղի և |4 մ` մինչև երկաթուղային գծի |
| |ջրթող խողովակներ |առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա ինքնահոս |
| | |կոյուղու և ջրթող խողովակների |
| | |ցանցի եզրամասից մինչև |
| | |երկաթուղային գծերի առանցքը) |
|___|_________________________________|_______________________________|
|38.|Ստորգետնյա դրենաժ (ջրաքաշ) |4 մ` մինչև երկաթուղային գծի |
| | |առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա ստորգետնյա |
| | |ցամաքուրդների ցանցի |
| | |եզրամասից մինչև երկաթուղային |
| | |գծերի առանցքը) |
|___|_________________________________|_______________________________|
|39.|Ստորգետնյա ջերմային ցանցեր |4 մ` մինչև երկաթուղային գծի |
| | |առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (հեռավորությունը|
| | |ցանցի անցուղու, թունելի արտաքին|
| | |պատի եզրամասից) |
|___|_________________________________|_______________________________|
|40.|Ստորգետնյա ցանկացած լարման |3,25 մ` մինչև երկաթուղային գծի|
| |ուժային մալուխներ |առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (երկաթուղային |
| | |գծերին մոտակա ստորգետնյա լարման|
| | |ուժային մալուխների ցանցի |
| | |եզրամասից մինչև երկաթուղային |
| | |գծերի առանցքը) |
|___|_________________________________|_______________________________|
|41.|Ստորգետնյա առուներ, թունելներ |4 մ` մինչև երկաթուղային գծի |
| | |առանցքը` հորիզոնական |
| | |հարթությունում (հեռավորությունն|
| | |առվի, թունելի արտաքին պատի |
| | |եզրամասից) |
._____________________________________________________________________.