Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Հ ...

17.07.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.08.1998  -ից մինչեւ   17.07.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 17.07.00 թիվ 187 որոշում)

i

050.0166.190898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1998 թվականի թիվ 166

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԴԱՍԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՈՐԾԱԿՑԻ ՃՇՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետը, 20-րդ հոդվածի «ե» ենթակետը և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի դասի և (կամ) վարկային ռիսկի գործակցի ճշտման» կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1998 թվականի օգոստոսի 19-ի

թիվ 166 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԴԱՍԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՈՐԾԱԿՑԻ ՃՇՏՄԱՆ

 

1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող տեսչական (on-site) և փաստաթղթային (off-site) վերահսկողության արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության մեջ, «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգի 2.11 կետի համաձայն, կարող են տեղ գտնել ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի (վարկի) դասի և (կամ) վարկային ռիսկի գործակցի փոփոխություններ:

2. Համաձայն «Բանկերում վերստուգումների իրականացումը, բանկերի աուդիտային ստուգումը» 4-րդ կանոնակարգի 4-րդ կետի, այն դեպքում, երբ բանկի ղեկավարը վերստուգումներ իրականացրած աշխատանքային խմբի կազմած հաշվետվությանը 5 օրվա ընթացքում ծանոթանալուց և «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ ստորագրելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ չի ներկայացնում գրավոր անհամաձայնություն և առարկություններ վարկերի (վարկի) դասի և վարկային ռիսկի գործակցի փոփոխության վերաբերյալ, ապա պարտավոր է տասնօրյա ժամկետում վերստուգման հաշվետվության մեջ նշված կարգով ամբողջությամբ կատարել վարկերի (վարկի) վերադասակարգում և (կամ) վարկային ռիսկի գործակցի ճշտում:

3. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տեսչական և փաստաթղթային վերահսկողության արդյունքների հիման վրա վարկերի (վարկի) դասի և վարկային ռիսկի գործակցի փոփոխության հետ անհամաձայնության և առարկությունների առկայության դեպքում բանկը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ գրավոր ներկայացնում է հաշվետվության մեջ արձանագրված կոնկրետ վարկերի (վարկի) դասի և (կամ) վարկային ռիսկի գործակցի փոփոխության հետ անհամաձայնությունը և առարկությունները: ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը բանկի գրավոր անհամաձայնությունը և առարկությունները ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը:

4. Սույն կարգի 2-րդ կետի, ինչպես նաև վարկերի (վարկի) դասի և վարկային ռիսկի գործակցի փոփոխության վերաբերյալ բանկի անհամաձայնության և առարկությունների մասին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կայացրած որոշման չկատարման կամ թերի կատարման դեպքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ վարույթ է սկսվում «Բանկային իրավախախտումների կանոնագրքով» սահմանված կարգով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.08.1998
N 166
Որոշում