050.0154.050898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
05 օգոստոսի 1998 թվականի թիվ 154
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԹԻՎ 129 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստների անվտանգ և հուսալի պահպանության մասին» թիվ 7 հրահանգի 9-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածաշրջանային կենտրոնների դրամապահոցները պարտադիր կերպով յուրաքանչյուր բանկային օր, անկախ գործարք կատարելու անհրաժեշտությունից, պետք է բացվեն, արտաքուստ ստուգվեն արժեքների առկայությունը և ապա փակվեն:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամապահոցները պետք է բացվեն, արժեքների առկայությունն արտաքուստ ստուգվի` Երևան քաղաքում ոչ ուշ, քան շաբաթը 1 անգամ, հանրապետության այլ վայրերում` ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ` անկախ գործարք կատարելու անհրաժեշտությունից:
Դրամապահոցները բացվում և փակվում են սույն հրահանգի 8-րդ կետով սահմանված կարգով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: