Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ...

 

 

040.0449.030510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2010 թվականի N 449-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով նախատեսված` մշակույթի ոլորտի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով նախատեսված` մշակույթի ոլորտի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 449-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. Մշակույթի ոլորտում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության

ծրագրի նպատակը

 

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված մշակույթի ոլորտի միջոցառումների ծրագրի հիմնական նպատակն է ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման, ազգային մշակույթին սպառնացող վտանգների կանխորոշման, գնահատման, կանխարգելման ու չեզոքացման, մշակութային կրթության, քաղաքացիական, գեղագիտական դաստիարակության ու լուսավորչության միջոցով ապահովել հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման երաշխիքներ և պետության ու պետականության զարգացման համար անվտանգ, խաղաղ և բարենպաստ պայմաններ:

 

II. Ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են`

 

1. Հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում

 

1) Հանրապետության տարածքում հաշվառված հուշարձանները խմբավորված են մոտ 4500 տարածքային պահպանական միավորներում, դրանցից 700-ը հնագույն, հին և միջնադարյան Հայաստանի բնակատեղիներ ու ամրոցներ են, 1200-ը` վանական համալիրներ, եկեղեցիներ ու տաճարներ: Կան հարյուրավոր դամբարանադաշտեր, պատմական գերեզմանոցներ, տարաբնույթ աշխարհիկ կառույցներ, մեմորիալ և մոնումենտալ արվեստի նմուշներ: 2004 թվականից սկսած պետությունը միջոցներ է հատկացնում պատմական հուշարձանների վերականգնման համար: Տարեկան իրականացվում է շուրջ 14 հուշարձանի վերականգնում և նույնքան հուշարձանների վերականգնման նախագծում: 1998 թ. սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկում» հանրապետությունից ընդգրկվել են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդի վանքը և Ազատ գետի հովիտը, Էջմիածնի Մայր տաճարն ու Զվարթնոց հնագիտական վայրը: Սակայն հիշյալ ցանկի համալրման գործընթացն անհրաժեշտ է շարունակել.

2) Հայաստանում ներկայումս գործում է մոտ 104 թանգարան, որից 73-ը` պետական: Թանգարանային հավաքածուներում ընդգրկված է ավելի քան 2 միլիոն բազմաբնույթ թանգարանային առարկա: Թանգարանային ֆոնդերի համալրման նպատակով ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվում են ֆինանսական միջոցներ: «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքների շնորհիվ բարելավվել են 13 թանգարանների շենքային պայմանները, նորակառույց շենք է տեղափոխվել Երևան քաղաքի պատմության թանգարանը, նոր մասնաշենք ստացել ժամանակակից արվեստի թանգարանը: Սակայն դեռևս լուծված չեն մի շարք թանգարանների, մասնավորապես, հաճախակի համալրվող Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, մարզերի թանգարանների հավաքածուների պահպանության և նյութատեխնիկական ապահովման խնդիրները: Վերջին տարիներին 11 թանգարանում կազմակերպվել են նոր մշտական ցուցադրություններ` հանրությանը ներկայացնելով չցուցադրված ավելի քան 4000 թանգարանային առարկա: Սակայն մշակութային ժառանգության մեծ մասը բնակչության համար շարունակում է մնալ ոչ մատչելի:

Մի շարք թանգարաններում իրականացվում են մշակութային արժեքների վերականգնման աշխատանքներ, որն անբավարար է վերականգնման կարիք ունեցող արժեքների քանակի համեմատ: Խնդիր է նաև վերականգնող մասնագետների պակասը, վերականգնողական դպրոցի բացակայությունը:

Վերջին տարիներին հավաքածուների հաշվառման և տեղեկույթի ավտոմատացման, դրանց պահպանության համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով ձեռք է բերվել 304 սարքավորում (համակարգչային տեխնիկա, օդորակիչ սարքեր և այլն): Միևնույն ժամանակ, չեն վերազինվում մարզային թանգարանները:

Մշակվել է «Թանգարան» համակարգչային ծրագիրը, որը կիրառվում է միայն 7 թանգարանում:

Հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսների, բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ մեծացել է հայ և օտարերկրյա այցելուների հետաքրքրությունն ազգային ժառանգության նկատմամբ: 2008-2009 թթ. (686011) այցելուների թվաքանակը 2006-2007 թթ. (584749) համեմատությամբ աճել է 101262-ով: Սակայն շարունակում է խնդիր մնալ պատանիների և երիտասարդների հետաքրքրության աճի ապահովումը: 2006 թ. իրագործվում է «Թանգարան անիվների վրա» ծրագիրը, որի նպատակն է համաթանգարանային ցուցահանդեսների միջոցով հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակչությանը ծանոթացնել թանգարաններում պահպանվող մշակութային արժեքներին: Սակայն դեռևս անհրաժեշտություն է զգացվում ընդլայնելու ծրագրի աշխարհագրությունը.

3) Հայաստանում ներկայումս գործում են 16 պետական, այդ թվում` յուրաքանչյուր մարզում մեկ մարզային, 1200 համայնքային, 31 ակադեմիական, 22 գիտաբժշկական, 13 գիտատեխնիկական և 16 բուհական գրադարաններ: Սակայն մարզերում ընթերցողների թիվը նվազել է 24.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գրքային ֆոնդի տարիներ շարունակ չհամալրմամբ, խիստ մաշված վիճակով: ՀՀ գրադարանային հավաքածուներում ընդգրկված է ավելի քան 11,8 միլիոն գրականություն` ավելի քան 7000-ը հնատիպ գրքերով, որոնք պահպանման հատուկ պայմաններ են պահանջում:

2007 թ. սկսվել է գրադարանների վերանորոգման գործընթացը: Այդ նպատակով 2008 թ. ՀՀ պետական բյուջեն տրամադրել է 500 մլն դրամ, 2009 թ. 312 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին պետական բոլոր գրադարաններում սկսվել է հավաքածուների հաշվառման ավտոմատացման գործընթացը` 7 գրադարաններում իրականացվում է էլեկտրոնային սպասարկում, 5 գրադարաններ ընդգրկված են Հայաստանի գրադարանների տեղեկույթի միացյալ ավտոմատացված ցանցում.

4) իրականացվում են այլ պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքների հայտնաբերման և դրանց հաշվառման մատյանի ստեղծման աշխատանքներ: Ներկայումս հաշվառված են ավելի քան 6703 մշակութային արժեքներ, սակայն դրանց իրական թիվը գերազանցում է մի քանի անգամ.

5) մշակույթի ոլորտի զարգացումն անմիջականորեն կապված է առկա նյութատեխնիկական, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, ստեղծագործական աշխատողների (ոլորտի կադրերի) ճիշտ ընտրության, տեղաբաշխման և համարժեք ֆինանսավորման հետ: Սոցիալ-տնտեսական բարեփոխումների հիմնական նպատակներից է նաև մշակույթի գործիչների սոցիալական վիճակի բարելավումը, ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովումը: Այդ խնդիրների լուծմամբ կկանխվի մշակույթի գործիչների արտահոսքն արտերկիր, պայմաններ կստեղծվեն մշակույթի ոլորտի կադրերի համալրման համար, կխթանվի մշակութային բազմազանությունը:

 

2. Նախատեսվող միջոցառումները`

 

1) հուշարձանների ուսումնասիրման, վավերագրման, պահպանման և հանրահռչակման համալիր ծրագրի մշակում և իրականացում.

2) թանգարանների և գրադարանների հավաքածուների պահպանման, համալրման և հանրայնացման համալիր ծրագրի մշակում և իրականացում.

3) հայազգի մշակույթի գործիչների հավաքածուների տեղափոխում Հայաստան և «Հավաքածուների թանգարանի» հիմնադրում.

4) Հայաստանում մշակութային արժեքների վերականգնման դպրոցի հիմնադրում.

5) մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծում.

6) մշակույթի ոլորտում կառավարման ճկուն համակարգի ներդրմամբ սոցիալական բարեփոխումների իրականացում.

7) երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների գործունեությանը խթանող ծրագրերի մշակում և իրականացում:

 

3. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովում

 

1) ըստ ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների` մշակութային կազմակերպությունները (մշակույթի տներ, թատրոններ, թանգարաններ, գրադարաններ, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ) ՀՀ մարզերում բաշխված են անհավասարաչափ: Վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ մարզերի 1334 բնակչին (ՀՀ մարզերի բնակչության ընդհանուր թիվը` 2116.3 հազ. մարդ, մշակութային կազմակերպությունների ընդհանուր թիվը` 1586) միջինն ընկնում է մեկ մշակութային կազմակերպություն: Այս ցուցանիշին չի համապատասխանում մի քանի մարզ` Գեղարքունիք` 1697, Լոռի` 1662, Կոտայք` 1815, Շիրակ` 1815 բնակիչ: Սակայն նշված ցուցանիշը միայն ամրագրում է առկա իրավիճակը և առաջնահերթ խնդիր է սահմանել մշակութային կազմակերպությունների նվազագույն թիվն ըստ մարզերի (նկատի ունենալով յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները).

2) մշակութային կազմակերպությունների առկայությունը դեռ չի նշանակում ակտիվ մշակութային կյանք, քանի որ դրանց մեծ մասը կարիք ունեն հիմնանորոգման և նյութատեխնիկական հագեցվածության բարելավման: Այդ կազմակերպությունների շենքերի 60.3%-ը ունի կապիտալ, 27.8%-ը` ընթացիկ վերանորոգման կարիք: Դրանցից վերանորոգված է 11.9%-ը: Մշակութային կազմակերպությունների 5.3%-ը չի գործում և 8.7%-ը տարածքի բացակայության պատճառով տեղակայված է այլ շենքերում: Նկատի ունենալով, որ համայնքներն առայժմ հնարավորություն չունեն իրենց միջոցներով իրականացնելու մշակութային կազմակերպությունների հիմնանորոգման աշխատանքներ` այսօր առաջնահերթ խնդիրներից է պետական աջակցության ցուցաբերումը, որի իրականացման նախապայմաններից է մշակութային կազմակերպությունների արդյունավետ տեղաբաշխման սխեմաների ստեղծումը և քարտեզագրումը: Ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը կնպաստի նաև մերձակա համայնքների համար մշակութային կենտրոնների ձևավորումը.

3) մշակույթի տները գյուղական համայնքներում ունեն բազմաբնույթ գործառույթներ. այնտեղ է տեղակայված գրադարանը, ժամանցի կենտրոնը, գործում են ազգագրական խմբերը, ժողովրդական վարպետները և, ընդհանրապես, դրանք մշակութային և հասարակական միջոցառումների կազմակերպման հիմնական վայրերն են: Առաջնային վերականգնման կարիք ունեն սահմանամերձ գյուղերի մշակույթի տները, քանի որ վերջինները կնպաստեն մի շարք խնդիրների լուծմանը` նոր աշխատատեղերի ստեղծում, բնակչության արտահոսքի նվազեցում, երիտասարդության շրջանում ազգային-ավանդական մշակութային արժեքների քարոզչություն: Այն մեծ կարևորություն ունի նաև ազգային անվտանգության խնդիրների լուծման տեսանկյունից.

4) մշակութային կյանքի կազմակերպման մյուս խնդիրը կապված է ՀՀ մարզերում մշակութային գործունեություն իրականացնելու հետ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բավարար չափով միջոցառումներ չեն իրականացվում համայնքի տարածքում գործող մշակութային կազմակերպությունների, ազգագրական համույթների, անհատ արվեստագետների գործունեության համար: Չկան նաև համայնքային ծրագրեր ժողովրդական արհեստների զարգացման ուղղությամբ: Կարևոր է, որ այդ խնդիրները համապատասխան լուծումներ ստանան մարզային համապատասխան ծախսային ծրագրերում.

5) մշակութային կյանքի կազմակերպման գործում կարևորելով նաև մշակույթի գործիչների և արվեստագետների մասնակցությունը «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի N 589-Ն որոշմամբ նախատեսվում է ՀՀ մարզպետարաններին կից գեղարվեստական խորհուրդների ստեղծում: Դրանց հիմնական գործառույթներն են մարզում կամ համայնքում իրականացվող մշակութային գործունեության համակարգումը, մշակութային կազմակերպությունների կողմից ներկայացվող միջոցառումների ծրագրերը մարզի սոցիալ-տնտեսական ծրագրերում ընդգրկելու, ՀՀ մարզերի և համայնքների ստեղծագործական աշխատողներին, մշակութային կազմակերպություններին պետական պարգևների արժանացնելու, ինչպես նաև մշակույթի ոլորտի ստեղծագործական աշխատողների պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման կազմակերպման վերաբերյալ պետական լիազորված մարմնին առաջարկությունների ներկայացումը.

6) ելնելով ժամանակի պահանջներից` մշակութային կազմակերպությունների մատուցած շատ ծառայություններ վճարովի են, ինչի հետևանքով, նկատի ունենալով ներկա սոցիալական իրավիճակը, մշակութային ծառայությունները մատչելի չեն սոցիալապես անապահով խմբերի համար: Ներկայումս թանգարանների համար սահմանված են անվճար այցելությունների օրեր, սակայն դա խնդրի լիարժեք լուծում չէ:

 

4. Նախատեսվող միջոցառումները`

 

1) մշակութային կազմակերպությունների արդյունավետ տեղաբաշխման անհրաժեշտ չափորոշիչների (այդ թվում` բնակչության և կազմակերպությունների հարաբերակցության) սահմանում, տեղաբաշխման ծրագրի կազմում և իրականացում.

2) հասարակության անապահով և խոցելի խմբերի համար վճարովի մշակութային ծառայություններից օգտվելու զեղչերի համակարգի մշակում և ներդրում.

3) միջմարզային մշակութային փոխադարձ ճանաչողության ապահովման ծրագրերի իրականացում.

4) մշակութային խոշոր միջոցառումների ապակենտրոնացման (դեպի մարզեր) քաղաքականության շարունակականության ապահովում:

 

5. Աջակցություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր, բարոյական, սոցիալական և մշակութային գործունեությանը

 

Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային նշանակությունը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում` առավել քան կարևորվում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը: Սահմանադրության 8.1-ին հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ժամանակի մարտահրավերներն առաջադրում են խնդիրներ, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ համագործակցությունը կարող է չեզոքացնել հոգևոր ոլորտում առկա ներքին և արտաքին սպառնալիքները:

 

6. Նախատեսվող միջոցառումները`

 

1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սեփականություն և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող պատմական, հոգևոր, մշակութային արժեքների ցանկի համատեղ պատրաստում.

2) պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների համատեղ պահպանում, վերականգնման (ռեստավրացիոն) և հանրայնացման ծրագրերի համատեղ մշակում և իրականացում.

3) հայ հոգևոր և մշակութային ժառանգության քարոզչության իրականացում` համատեղ հրատարակությունների, ռադիո-, հեռուստահաղորդումների կազմակերպմամբ:

 

7. Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելում

 

1) ազգային մշակույթի համակարգն իր բաղադրիչներով (հոգեկերտվածք, մտածելակերպ, կենսակերպ, ավանդված մշակութային ժառանգություն, արվեստ և ժողովրդական ստեղծագործություն, մշակութային գիտություն և կրթություն) հիմնականում խարսխված է ազգային ավանդույթների հենքի վրա` պայմանավորված այն կենսատարածքով, որտեղ ձևավորվել և հարատևում է հայ ժողովուրդը.

2) հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելման նպատակով անհրաժեշտ քայլեր են, մասնավորապես`

ա. ազգաբնակչության հնարավորինս լայն շերտերի մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը և մշակութային տարբեր գործընթացներում հասարակությանը ներգրավելը,

բ. ավանդական մշակույթի ներկայացումը հանրությանը և փոխանցումը սերունդներին, արդյունքում` դրա տարրերի ներդրում ժամանակակից արվեստում և ազգային ավանդական արժեքների նորովի լուսաբանում:

 

8. Նախատեսվող միջոցառումները`

 

1) մշակութային ժառանգության հանրահռչակման ծրագրի մշակում և իրականացում.

2) պետական խորհրդանիշների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրի մշակում և իրականացում.

3) ավանդական ժողովրդական արհեստագործության զարգացման ծրագրի մշակում և իրականացում.

4) արտերկրում հայ ազգային ինքնության պահպանմանն ուղղված պետական ծրագրի մշակում և իրականացում.

5) մշակույթի կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում` մշակույթի ոլորտի վարչական վիճակագրության ներդրում:

 

9. Այլ պետությունների հետ համագործակցությունը նրանց տարածքում գտնվող հայկական պատմական, հոգևոր, մշակութային արժեքների պահպանման նպատակով

 

Առանձնահատուկ կարևորություն է ստանում տարածաշրջանային մշակութային համագործակցությունը, քանի որ պետության սահմանները միշտ չէ, որ ներառում են մշակութային սահմանները, և դրանց գեղարվեստական ու ճարտարապետական արտահայտումները տարածքային առումով բաժանված են իրարից:

 

10. Նախատեսվող միջոցառումները`

 

1) տարածաշրջանի հայկական պատմության և մշակութային հուշարձանների ուսումնասիրումը և հաշվառումն ապահովող համալիր ծրագրի մշակում.

2) տարածաշրջանի հայ բնակչության մշակութային գործունեության խթանում և աջակցում, հայրենիքի հետ կապերի ամրապնդում.

3) արտերկրում մշակութային արժեքների հաշվառման գործընթացի շարունակականության ապահովում:

 

11. Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանություն

 

1) Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների ոլորտում խարսխվում է երեք հիմնարար սկզբունքների վրա`

ա. նպաստել էթնիկ ինքնության պահպանմանը և էթնիկ մշակույթի զարգացմանը,

բ. կանխարգելել էթնիկ որևէ խտրականություն,

գ. նպաստել Հայաստանի հասարակության մեջ ոչ հայազգի բնակչության լիարժեք ինտեգրմանը:

Այս սկզբունքների իրականացմանն են ուղղված Հայաստանի ընդունած միջազգային համաձայնագրերը, Հայաստանի օրենքներում անհրաժեշտ լրացումների և փոփոխությունների կատարումը, ինչպես նաև հիշյալ խնդիրներին նպաստող ծրագրերի իրագործումը.

2) 2002 թ. ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Վերջին տարիներին Հայաստանում բացվել են բազմաթիվ մշակութային հաստատություններ, այդ թվում` նաև ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոններ: Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային գործունեությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի նախատեսվում են ֆինանսական միջոցներ, որոնք հասանելի են բոլոր ազգային փոքրամասնություններին.

3) ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքների մասնակցությամբ ավանդաբար անցկացվում են գեղարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդես և երաժշտական փառատոն: ՀՀ-ում պետական պաշտպանության տակ են առնված Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջ` պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական կառույցները` անկախ դրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից: Պետությունն ուշադրության կենտրոնում է պահում ազգային առանձին համայնքների մշակութային և ստեղծագործական կյանքը:

 

12. Նախատեսվող միջոցառումները`

 

1) տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկում և մասնակցություն.

2) ազգային փոքրամասնությունների լեզուներով մամուլին տրամադրվող աջակցության ընդլայնում.

3) ազգային փոքրամասնությունների լեզվամշակութային առանձնահատկությունների լուսաբանում, այդ թվում` նաև զանգվածային լրատվամիջոցներով ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության (հեքիաթներ, պարեր, ավանդույթներ և այլն) անդրադարձի միջոցով.

4) կրոնական և էթնիկ համայնքների հուշարձանների վերականգնում:

 

13. Ներգրավումը միջազգային տեղեկատվական դաշտին, Հայաստանի և հայության մասին ճշմարտության արհեստավարժ ներկայացումը միջազգային հանրությանը, հակազդումն ապատեղեկատվությանն ու քարոզչությանը

 

1) մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը հանրության լայն զանգվածների մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է` մշակույթի քարոզչությունը, որը լավագույնս հնարավոր է իրականացնել մամուլի միջոցով և հեռուստատեսությամբ: Հայաստանում այսօր գործում են բազմաթիվ հեռուստաընկերություններ, տպագրվում են մեծ թվով օրաթերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր, պարբերականներ, հանդեսներ, սակայն այս բոլորն իրագործվում է մասնավոր հիմունքներով և անհատ ձեռնարկատերերի, քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ձեռքում է: Նրանցից յուրաքանչյուրն իր լրատվամիջոցն օգտագործում է սեփական տնտեսական շահի կամ գաղափարական, քաղաքական քարոզչության նպատակով:

2) 2002 թ. չի գործում ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը` տեղեկատվական գործառույթ իրականացնող պետական մարմինը: Պետական ֆինանսավորմամբ այսօր Հայաստանում գործում է երկու հեռուստաընկերություն («Հանրային հեռուստատեսություն» և «Միր»), մեկ ռադիոընկերություն (»Հանրային ռադիո») և երկու տպագիր մամուլ (»Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ և «Արմենպրես» տեղեկատվական գործակալություն): Մշակութային քաղաքականություն վարելու ամենակարևոր ուղղությունը` քարոզչությունը, բնականաբար, հնարավոր չէ իրականացնել այս սակավաթիվ լրատվամիջոցներով: Այս հարցում հատկապես մեծ է հեռուստատեսության դերը, որը պետք է հագեցած լինի մշակութային նպատակային հաղորդաշարերով` հանրության լայն զանգվածների մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով.

3) քարոզչությունը պետք է ունենա ներքին և արտաքին ուղղություններ:

Ներքին քարոզչության նպատակը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս լայն զանգվածների մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է և մշակութային տարբեր գործընթացներում հասարակությանը ներգրավելը: Սա կհանգեցնի հասարակության բարոյական առողջացմանը և բարոյական նպաստավոր կլիմայի ստեղծմանը:

Արտաքին քարոզչությունը պետք է նպատակաուղղված լինի միջազգային ասպարեզում հայկական մշակույթի ներկայացմանը և դրանով Հայաստանի համար առավելագույնս բարենպաստ վարկանիշ ստեղծելուն, ինչպես նաև երկրի ու ժողովրդի հանդեպ համակրանք սերմանելու, Հայաստանի Հանրապետության բարեկամների թիվն ավելացնելու խնդիրներին: Ընդ որում, վեկտորները պետք է ուղղված լինեն և՛ արևմուտք, և՛ արևելք, որովհետև հայ մշակույթի քաղաքական առավելությունը սփյուռքի ու պատմական հանգամանքների բերումով ներկայացվածությունն է աշխարհի տարբեր անկյուններում:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով ներկայացված չէ միջազգային տեղեկատվական դաշտում, ինչը բացասաբար է անդրադառնում ապատեղեկատվության դեմ պայքարում:

 

14. Նախատեսվող միջոցառումները`

 

1) արտաքին քարոզչության ծրագրի մշակում և իրականացում` տեղեկատվական, մշակութային և տնտեսական բաղադրիչներով.

2) օտարալեզու «Հայաստանի մշակույթ» ինտեր-ակտիվ վեբ կայքի ստեղծում.

3) հանրային դեցիմետրային ալիքով մշակութային ծրագրերի թողարկում և հեռարձակում.

4) տեղական ու միջազգային շուկայում գովազդվող հայ մշակույթին և Հայաստանին նվիրված բրենդների ձևավորում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 449-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Նպատակը        |Միջոցառման       |Արդյունքը             |Ֆինանսա-|Ժամկետը|

|               |անվանումը        |                      |կան     |       |

|               |                 |                      |միջոց-  |       |

|               |                 |                      |ները    |       |

|_______________|_________________|______________________|________|_______|

|         1     |          2      |        3             |    4   |   5   |

|_______________|_________________|______________________|________|_______|

|1. Հոգևոր  ու  |1) հուշարձանների |սահմանամերձ շրջանների,|ՀՀ      |2010-  |

|մշակութային    |ուսումնասիրման,  |ինչպես նաև  մարզերի   |պետական |2012թթ.|

|ժառանգության   |վավերագրման,     |հուշարձանների         |բյուջե  |       |

|պահպանման,     |պահպանման և      |պահպանման և           |        |       |

|ազգային        |հանրահռչակման    |օգտագործման           |        |       |

|արժեքների և    |ծրագրի           |հավասարակշիռ          |        |       |

|ավանդույթների  |մշակում և        |քաղաքականության       |        |       |

|վերարտադրության|իրականացում      |իրականացմամբ          |        |       |

|ու զարգացման   |                 |զբոսաշրջության        |        |       |

|համար նպաստավոր|                 |զարգացման և           |        |       |

|պայմանների     |                 |բնակչության           |        |       |

|ստեղծում       |                 |համար սոցիալական      |        |       |

|               |                 |նպաստավոր պայմանների  |        |       |

|               |                 |ստեղծում              |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |2) թանգարանների  |թանգարանների և        |ՀՀ      |2010-  |

|               |և  գրադարանների  |գրադարանների          |պետական |2012թթ.|

|               |հավաքածուների    |հավաքածուների         |բյուջե  |       |

|               |պահպանման,       |պահպանության          |        |       |

|               |համալրման և      |պայմաններն ապահովող   |        |       |

|               |հանրայնացման     |համակարգերի ստեղծմամբ |        |       |

|               |ծրագրի մշակում   |ազգային մշակութային   |        |       |

|               |և  իրականացում   |ժառանգության          |        |       |

|               |                 |պահպանության ապահովում|        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |3) մշակույթի     |մշակույթի             |ՀՀ      |2011-  |

|               |նախարարության    |նախարարության         |պետական |2012թթ.|

|               |ցուցահանդեսային  |ցուցասրահի հիմնադրմամբ|բյուջե  |       |

|               |կենտրոնի, հայազգի|մշակույթի ներքին      |        |       |

|               |մշակույթի        |քարոզչության          |        |       |

|               |գործիչների       |ընդլայնում,           |        |       |

|               |հավաքածուների    |արտերկրում բնակվող    |        |       |

|               |տեղափոխում       |հայազգի արվեստագետների|        |       |

|               |Հայաստան,        |և  անհատ              |        |       |

|               |նվիրատվություննե-|հավաքչարարների        |        |       |

|               |րի և  անհատ      |(կոլեկցիոներների)     |        |       |

|               |հավաքածուների    |հավաքածուների         |        |       |

|               |թանգարանի        |կենտրոնացմամբ         |        |       |

|               |հիմնադրում       |Հայաստանում հայ       |        |       |

|               |                 |մշակութային           |        |       |

|               |                 |ժառանգության          |        |       |

|               |                 |պահպանության          |        |       |

|               |                 |երաշխիքների ապահովում |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |4) մշակութային   |վերականգնող           |ՀՀ      |2010-  |

|               |արժեքների        |մասնագետների          |պետական |2011թթ.|

|               |վերականգնման     |առկայությամբ          |բյուջե  |       |

|               |կենտրոնի         |մշակութային արժեքների |        |       |

|               |հիմնադրում       |վերականգնման          |        |       |

|               |                 |գործընթացի            |        |       |

|               |                 |շարունակականության    |        |       |

|               |                 |ապահովում, մշակութային|        |       |

|               |                 |ժառանգության          |        |       |

|               |                 |վերականգնման          |        |       |

|               |                 |(կոնսերվացման)        |        |       |

|               |                 |մասնագիտական          |        |       |

|               |                 |ուսումնական           |        |       |

|               |                 |վերարտադրողական       |        |       |

|               |                 |բազայի ստեղծում       |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |5) մշակութային   |տեղեկատվական          |ՀՀ      |2010-  |

|               |ժառանգության     |շտեմարանի             |պետական |2012թթ.|

|               |թվանշանացում,    |առկայությամբ          |բյուջե  |       |

|               |տեղեկատվական     |մշակութային           |        |       |

|               |շտեմարանների և   |ժառանգության          |        |       |

|               |միացյալ          |հանրահռչակման         |        |       |

|               |ավտոմատացված     |ապահովում             |        |       |

|               |ցանցի ստեղծում   |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |6) մշակույթի     |մշակութային           |ՀՀ      |2010-  |

|               |ոլորտում         |կազմակերպությունների  |պետական |2012թթ.|

|               |կառավարման ճկուն |կողմից առաջարկվող     |բյուջե  |       |

|               |համակարգի        |ծրագրերին մրցութային  |        |       |

|               |ներդրմամբ        |հիմունքներով պետական  |        |       |

|               |սոցիալական       |աջակցության           |        |       |

|               |բարեփոխումների   |տրամադրմամբ           |        |       |

|               |իրականացում      |ստեղծագործական        |        |       |

|               |                 |գործընթացների         |        |       |

|               |                 |խթանում և             |        |       |

|               |                 |արվեստագետների        |        |       |

|               |                 |սոցիալական վիճակի     |        |       |

|               |                 |բարելավում            |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |7) երիտասարդ     |«Դեբյուտ»             |ՀՀ      |2010-  |

|               |արվեստագետ ների, |դրամաշնորհային        |պետական |2012թթ.|

|               |ստեղծագործողների |ծրագրի միջոցով        |բյուջե  |       |

|               |գործունեությանը  |տաղանդավոր երիտասարդ  |        |       |

|               |խթանող ծրագրերի  |ստեղծագործողների      |        |       |

|               |մշակում և        |բացահայտում           |        |       |

|               |իրականացում      |                      |        |       |

|_______________|_________________|______________________|________|_______|

|2. Մշակութային |1) հասարակության |համակարգի ներդրմամբ   |ՀՀ      |2010 թ.|

|արժեքներին     |անապահով և       |սոցիալապես անապահով   |պետական |       |

|հաղորդակցվելու |խոցելի խմբերի    |խավերի համար          |բյուջե  |       |

|մատչելիության  |համար վճարովի    |մշակութային           |        |       |

|ապահովում      |մշակութային      |կազմակերպությունների  |        |       |

|               |ծառայություններից|ծառայություններից     |        |       |

|               |օգտվելու զեղչերի |օգտվելու              |        |       |

|               |համակարգի մշակում|հնարավորության        |        |       |

|               |և  ներդրում      |ստեղծում              |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |2) միջմարզային   |ՀՀ մարզերում          |ՀՀ      |2010-  |

|               |մշակութային      |թատերահամերգային      |պետական |2012թթ.|

|               |փոխադարձ         |կազմակերպությունների  |բյուջե  |       |

|               |ճանաչողության    |հյուրախաղերի          |        |       |

|               |ապահովման        |կազմակերպմամբ         |        |       |

|               |ծրագրերի         |գեղագիտական ճաշակի    |        |       |

|               |իրականացում      |ձևավորում  և          |        |       |

|               |                 |հոգևոր                |        |       |

|               |                 |պահանջմունքների       |        |       |

|               |                 |բավարարում            |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |3) մշակութային   |ՀՀ յուրաքանչյուր      |ՀՀ      |2010-  |

|               |խոշոր            |քաղաքացու             |պետական |2012թթ.|

|               |միջոցառումների   |մշակութային           |բյուջե  |       |

|               |ապակենտրոնացման  |կազմակերպությունների  |        |       |

|               |(դեպի մարզեր)    |ծառայություններից     |        |       |

|               |քաղաքականության  |օգտվելու              |        |       |

|               |շարունակականու-  |հնարավորության        |        |       |

|               |թյան ապահովում   |ապահովում` անկախ      |        |       |

|               |                 |բնակավայրի            |        |       |

|               |                 |աշխարհագրական դիրքից, |        |       |

|               |                 |մշակութային դաշտի     |        |       |

|               |                 |համահարթեցում         |        |       |

|_______________|_________________|______________________|________|_______|

|3. Աջակցություն|1) Հայաստանյայց  |ազգային մշակութային   |ՀՀ      |2010-  |

|Հայաստանյայց   |Առաքելական Սուրբ |ժառանգության          |պետական |2012թթ.|

|Առաքելական     |եկեղեցու         |ամբողջական            |բյուջե  |       |

|Սուրբ եկեղեցու |սեփականություն և |տեղեկատվական ցանկի    |        |       |

|հոգևոր,        |ազգային          |ստեղծմամբ մշակութային |        |       |

|բարոյական,     |մշակութային      |արժեքների             |        |       |

|սոցիալական և   |ժառանգության     |մատչելիության         |        |       |

|մշակութային    |ցանկի համատեղ    |ապահովում             |        |       |

|գործունեությանը|պատրաստում       |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |2) պատմական      |պատմական հուշարձանի   |ՀՀ      |2010-  |

|               |հուշարձանի       |կարգավիճակ ունեցող    |պետական |2012թթ.|

|               |կարգավիճակ       |եկեղեցիների և         |բյուջե  |       |

|               |ունեցող          |պաշտամունքային այլ    |        |       |

|               |եկեղեցիների և    |շինությունների        |        |       |

|               |պաշտամունքային   |վերականգնման          |        |       |

|               |այլ              |(ռեստավրացիոն) համատեղ|        |       |

|               |շինությունների   |իրականացմամբ          |        |       |

|               |համատեղ          |հուշարձանների         |        |       |

|               |պահպանում,       |նպատակային օգտագործման|        |       |

|               |վերականգնման     |ապահովում             |        |       |

|               |(ռեստավրացիոն)   |                      |        |       |

|               |և  հանրայնացման  |                      |        |       |

|               |ծրագրերի համատեղ |                      |        |       |

|               |մշակում և        |                      |        |       |

|               |իրականացում      |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |3) հայ հոգևոր  և |հայ հոգևոր  և         |ՀՀ      |2010-  |

|               |մշակութային      |մշակութային           |պետական |2012թթ.|

|               |ժառանգության     |ժառանգության          |բյուջե  |       |

|               |քարոզչության     |քարոզչության          |        |       |

|               |իրականացում`     |իրականացմամբ հոգևոր   |        |       |

|               |համատեղ հրատարա- |ոլորտում առկա ներքին  |        |       |

|               |կությունների,    |և  արտաքին            |        |       |

|               |ռադիո-, հեռուստա-|սպառնալիքների         |        |       |

|               |հաղորդումների    |չեզոքացում            |        |       |

|               |կազմակերպմամբ    |                      |        |       |

|_______________|_________________|______________________|________|_______|

|4. Հայ ժողովրդի|1) մշակութային   |ազգաբնակչության       |ՀՀ      |2010-  |

|հոգևոր  -      |ժառանգության     |հնարավորինս լայն      |պետական |2012թթ.|

|մշակութային    |հանրահռչակման    |շերտերի մոտ ազգային   |բյուջե  |       |

|ինքնության ու  |ծրագրի մշակում   |մշակույթի հանդեպ      |        |       |

|բարոյական      |և  իրականացում   |հետաքրքրության        |        |       |

|արժեքներին     |                 |առաջացում և           |        |       |

|սպառնացող      |                 |մշակութային տարբեր    |        |       |

|երևույթների    |                 |գործընթացներում       |        |       |

|կանխարգելում   |                 |հասարակությանը        |        |       |

|               |                 |ներգրավում            |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |2) պետական       |քաղաքացիական          |ՀՀ      |2010-  |

|               |խորհրդանիշների   |հասարակության         |պետական |2012թթ.|

|               |հանրահռչակման և  |ձևավորմանը  նպաստում  |բյուջե  |       |

|               |քաղաքացիական     |                      |        |       |

|               |դաստիարակության  |                      |        |       |

|               |ազգային ծրագրի   |                      |        |       |

|               |մշակում և        |                      |        |       |

|               |իրականացում      |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |3) ավանդական     |ազգային ոչ նյութական  |ՀՀ      |2010-  |

|               |ժողովրդական      |մշակութային արժեքների |պետական |2012թթ.|

|               |արհեստագործության|համակարգի ներդրում    |բյուջե  |       |

|               |զարգացման ծրագրի |ժամանակակից արվեստում |        |       |

|               |մշակում և        |                      |        |       |

|               |իրականացում      |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |4) արտերկրում հայ|սփյուռքի              |ՀՀ      |2010-  |

|               |ազգային          |պաշտպանություն.       |պետական |2012թթ.|

|               |ինքնության       |հայապահպանությանը     |բյուջե  |       |

|               |պահպանմանն       |նպաստում              |        |       |

|               |ուղղված ծրագրի   |                      |        |       |

|               |մշակում և        |                      |        |       |

|               |իրականացում      |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |5) մշակույթի     |մշակույթի ոլորտի      |ՀՀ      |2011-  |

|               |կառավարման       |վարչական              |պետական |2012թթ.|

|               |տեղեկատվական     |վիճակագրության        |բյուջե  |       |

|               |համակարգի        |ներդրում              |        |       |

|               |զարգացում        |                      |        |       |

|_______________|_________________|______________________|________|_______|

|5. Այլ         |1) տարածաշրջանի  |պատմության և          |ՀՀ      |2010-  |

|պետությունների |հայկական         |մշակութային           |պետական |2012թթ.|

|հետ համագործակ-|պատմության և     |հուշարձանների մասին   |բյուջե  |       |

|ցությունը նրանց|մշակութային      |հավաստի տեղեկույթի    |        |       |

|տարածքում      |հուշարձանների    |առկայություն և  հետագա|        |       |

|գտնվող հայկական|ուսումնասիրման   |ծրագրերի մշակման      |        |       |

|պատմական,      |և  հաշվառման     |նախադրյալներ          |        |       |

|հոգևոր,        |համալիր ծրագրի   |                      |        |       |

|մշակութային    |մշակում          |                      |        |       |

|արժեքների      |_________________|______________________|________|_______|

|պահպանման      |2) տարածաշրջանի  |տարածաշրջանի հայ      |ՀՀ      |2010-  |

|նպատակով       |հայ բնակչության  |բնակչության կապերի    |պետական |2012թթ.|

|               |մշակութային      |սերտացում, ազգային    |բյուջե  |       |

|               |գործունեության   |ինքնության պահպանում  |        |       |

|               |խթանում և        |                      |        |       |

|               |աջակցում,        |                      |        |       |

|               |հայրենիքի հետ    |                      |        |       |

|               |կապերի ամրապնդում|                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |3) արտերկրում    |մշակութային           |ՀՀ      |2010-  |

|               |մշակութային      |ժառանգության          |պետական |2012թթ.|

|               |արժեքների        |համահայկական          |բյուջե  |       |

|               |հաշվառման        |տեղեկատվական շտեմարանի|        |       |

|               |գործընթացի շարու-|ձևավորում             |        |       |

|               |նակականության    |                      |        |       |

|               |ապահովում        |                      |        |       |

|_______________|_________________|______________________|________|_______|

|6. Հայաստանի   |1) մշակույթի     |ազգային               |ՀՀ      |2010 թ.|

|տարածքում      |տարբեր           |փոքրամասնությունների  |պետական |       |

|բնակվող ազգային|ոլորտներում      |ներկայացուցիչների     |բյուջե  |       |

|փոքրամասնու-   |քաղաքականության  |ընդգրկվածություն      |        |       |

|թյունների      |մշակման և        |մշակութային դաշտում   |        |       |

|պատմական,      |իրականացման      |                      |        |       |

|հոգևոր,        |աշխատանքներին    |                      |        |       |

|մշակութային    |ազգային փոքրա-   |                      |        |       |

|արժեքների և    |մասնությունների  |                      |        |       |

|էթնիկական      |ներկայացուցիչների|                      |        |       |

|ինքնության     |ընդգրկում և      |                      |        |       |

|պաշտպանություն |մասնակցություն   |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |2) ազգային փոքրա-|ազգային               |ՀՀ      |2010-  |

|               |մասնությունների  |փոքրամասնությունների  |պետական |2012թթ.|

|               |լեզուներով ոչ    |ինքնարտահայտման       |բյուջե  |       |

|               |պետական մամուլին |հնարավորության        |        |       |

|               |տրամադրվող       |ապահովում             |        |       |

|               |աջակցության      |                      |        |       |

|               |ընդլայնում       |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |3) ազգային փոքրա-|բազմամշակութային դաշտի|ՀՀ      |2010-  |

|               |մասնությունների  |ապահովում, ազգային    |պետական |2012թթ.|

|               |լեզվամշակութային |փոքրամասնությունների  |բյուջե  |       |

|               |առանձնահատկու-   |ինքնությանը նպաստում  |        |       |

|               |թյունների        |և  մշակութային        |        |       |

|               |լուսաբանում, այդ |ժառանգության          |        |       |

|               |թվում` նաև       |հանրահռչակում         |        |       |

|               |զանգվածային      |                      |        |       |

|               |լրատվամիջոցներով |                      |        |       |

|               |ազգային փոքրա-   |                      |        |       |

|               |մասնությունների  |                      |        |       |

|               |ոչ նյութական     |                      |        |       |

|               |մշակութային      |                      |        |       |

|               |ժառանգության     |                      |        |       |

|               |(հեքիաթներ,      |                      |        |       |

|               |պարեր,           |                      |        |       |

|               |ավանդույթներ և   |                      |        |       |

|               |այլն) անդրադարձի |                      |        |       |

|               |միջոցով          |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |4) կրոնական և    |ՀՀ տարածքի բոլոր      |ՀՀ      |2010 թ.|

|               |էթնիկ համայնքների|պատմաճարտարապետական,  |պետական |       |

|               |հուշարձանների    |մշակութային և         |բյուջե  |       |

|               |վերականգնում     |կրոնական կառույցների  |        |       |

|               |                 |պաշտպանության         |        |       |

|               |                 |երաշխիքների ապահովում`|        |       |

|               |                 |անկախ դրանց էթնիկ կամ |        |       |

|               |                 |կրոնական              |        |       |

|               |                 |պատկանելությունից     |        |       |

|_______________|_________________|______________________|________|_______|

|7. Ներգրավումը |1) արտաքին       |Հայաստանի համար       |ՀՀ      |2010-  |

|միջազգային     |քարոզչության     |առավելագույնս         |պետական |2012թթ.|

|տեղեկատվական   |ծրագրի մշակում և |բարենպաստ վարկանիշի   |բյուջե  |       |

|դաշտին,        |իրականացում`     |ստեղծում              |        |       |

|Հայաստանի և    |տեղեկատվական,    |                      |        |       |

|հայության մասին|մշակութային և    |                      |        |       |

|ճշմարտության   |տնտեսական        |                      |        |       |

|արհեստավարժ    |բաղադրիչներով    |                      |        |       |

|ներկայացումը   |_________________|______________________|________|_______|

|միջազգային     |2) օտարալեզու    |առաջնահերթ ազգային    |ՀՀ      |2011 թ.|

|հանրությանը,   |«Հայաստանի       |մշակութային ծրագրերի  |պետական |       |

|հակազդումն     |մշակույթ»        |տեղեկատվական          |բյուջե  |       |

|ապատեղեկատվու- |ինտեր-ակտիվ վեբ  |ապահովման համալիր     |        |       |

|թյանն ու       |կայքի ստեղծում   |ծրագրի իրականացում և  |        |       |

|քարոզչությանը  |                 |ներգրավում            |        |       |

|               |                 |համաշխարհային         |        |       |

|               |                 |մշակութային դաշտ      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |3) հանրային      |Հայաստանի և  հայության|ՀՀ      |2010-  |

|               |դեցիմետրային     |մասին ճշմարտացի       |պետական |2011թթ.|

|               |ալիքով           |տեղեկույթի ապահովում  |բյուջե  |       |

|               |մշակութային      |                      |        |       |

|               |ծրագրերի         |                      |        |       |

|               |թողարկում և      |                      |        |       |

|               |հեռարձակում      |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |4) տեղական ու    |արտաքին քարոզչության  |ՀՀ      |2010-  |

|               |միջազգային       |հակազդում, հայ        |պետական |2012թթ.|

|               |շուկայում        |մշակույթի բրենդների   |բյուջե  |       |

|               |գովազդվող հայ    |աճի ապահովում         |        |       |

|               |մշակույթի և      |                      |        |       |

|               |Հայաստանին       |                      |        |       |

|               |նվիրված բրենդների|                      |        |       |

|               |ձևավորում        |                      |        |       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |5) Հայաստանում   |կինոդպրոցի, երաժշտական|ՀՀ      |2010-  |

|               |Եվրամիության     |գործիքների            |պետական |2012թթ.|

|               |տեղեկատվական     |վերականգնման,         |բյուջե, |       |

|               |կենտրոնի ստեղծման|վերականգնողական       |ԵՄ ծրագ-|       |

|               |նախադրյալների    |տարածաշրջանային       |րային   |       |

|               |ապահովում        |կենտրոնների ստեղծում  |միջոցներ|       |

|               |_________________|______________________|________|_______|

|               |6) ԵՄ «Արևելյան  |օտարերկրյա            |ՀՀ      |2010-  |

|               |գործընկերության» |արվեստագետների կողմից |պետական |2012թթ.|

|               |ծրագրի «Մարդկանց |Հայաստանի և  հայ      |բյուջե, |       |

|               |միջև  շփումներ»  |մշակույթի ներկայացում |ԵՄ ծրագ-|       |

|               |IV պլատֆորմի     |                      |րային   |       |

|               |շրջանակներում    |                      |միջոցներ|       |

|               |«Գրական տապան. 10|                      |        |       |

|               |տարի անց» նախագծի|                      |        |       |

|               |իրականացում      |                      |        |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2010
N 449-Ն
Որոշում