Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ...

 

 

040.0453.030510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2010 թվականի N 453-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2010-2011 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 22-ի

N 453-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

1. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2010-2011 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և 2002 թվականի մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) կողմից 2010-2011 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջների բավարարմանը, գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`

1) պետության անվտանգության ապահովման,

2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,

3) վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության,

4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,

5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,

6) և այլ հարցերում:

2. Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` հաշվի առնելով 2009-2011 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները:

3. Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

 

II. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Հայպետհիդրոմետը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:

 

III. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

5. Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով 47 օդերևութաբանական (այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված) կայաններում` լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան` ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`

 

.___________________________________________________________________.

|NN |Աշխատանքների (տարրերի)         |Կատարման հաճախականությունը     |

|ը/կ|անվանումները                   |և  (կամ) ժամկետը               |

|___|_______________________________|_______________________________|

| 1 |                  2            |               3               |

|___|_______________________________|_______________________________|

|1. |Օդի ջերմաստիճան`               |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |նվազագույն                     |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |առավելագույն                   |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |ժամկետային                     |                               |

|___|_______________________________|_______________________________|

|2. |Հողի մակերևույթի  ջերմաստիճան` |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |նվազագույն                     |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |առավելագույն                   |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |ժամկետային                     |                               |

|___|_______________________________|_______________________________|

|3. |Հողախորքային ջերմաստիճան`      |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |ըստ ծնկավոր ջերմաչափի          |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |ըստ հողախորքային հանովի        |                               |

|   |ջերմաչափի                      |                               |

|___|_______________________________|_______________________________|

|4. |Քամի`                          |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |ուղղությունը                   |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |միջին արագությունը             |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |առավելագույն արագությունը      |                               |

|___|_______________________________|_______________________________|

|5. |Տեսանելիություն                |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|6. |Ամպամածություն`                |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |ամպերի բարձրությունը           |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |ամպերի ձևը                     |                               |

|___|_______________________________|_______________________________|

|7. |Եղանակի վիճակը`                |շուրջօրյա                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |դիտարկման ժամկետի եղանակը      |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |միջժամկետային եղանակը          |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |մթնոլորտային երևույթներ        |                               |

|___|_______________________________|_______________________________|

|8. |Խոնավություն`                  |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |հարաբերական                    |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |հագեցվածության պակասորդը       |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |պորցիալ ճնշումը                |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |ցողի կետը                      |                               |

|___|_______________________________|_______________________________|

|9. |Ճնշում`                        |շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |կայանի բարձրության վրա         |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |ծովի մակարդակի վրա             |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |բարոմետրական տենդենցի տեսակը   |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |բարոմետրական տենդենցի          |                               |

|   |մեծությունը                    |                               |

|___|_______________________________|_______________________________|

|10.|Տեղումների քանակը`             |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ|

|___|_______________________________|_______________________________|

|   |ըստ տեղումնաչափի               |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |ըստ անձրևագրիչի                |                               |

|___|_______________________________|_______________________________|

|11.|Տեղումների ձևը  և  տեսակը      |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ|

|___|_______________________________|_______________________________|

|12.|Գոլորշիացում                   |շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|13.|Ձնածածկույթի`                  |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |բարձրությունը                  |օրական մեկ անգամ               |

|___|_______________________________|_______________________________|

|   |խտությունը                     |երթուղային, յուրաքանչյուր 5 օրը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |ջրի պաշարի որոշումը            |երթուղային, յուրաքանչյուր 5 օրը|

|   |                               |մեկ անգամ                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |աստիճանը                       |օրական մեկ անգամ               |

|___|_______________________________|_______________________________|

|14.|Մթնոլորտային երևույթներ`       |շուրջօրյա                      |

|___|_______________________________|_______________________________|

|   |տեսակը                         |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |սկիզբը                         |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |վերջը                          |                               |

|___|_______________________________|_______________________________|

|15.|Սառցակալում`                   |օրական մեկ անգամ               |

|___|_______________________________|_______________________________|

|   |տեսակը                         |                               |

|___|_______________________________|_______________________________|

|   |չափսերը                        |                               |

|___|_______________________________|_______________________________|

|16.|Վտանգավոր երևույթներ           |շուրջօրյա                      |

.___________________________________________________________________.

 

IV. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

6. Օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում` Գրինվիչի ժամանակով 00 ժամին, Երևանի աերոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:

 

V. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

7. Ակտինոմետրիական դիտարկումներ: Շուրջօրյա դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք)` օրվա ցերեկային ժամերին` յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 06.30-ին, 09.30-ին, 12.30-ին, 15.30-ին, 18.30-ին), գիշերային ժամերին` մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 21.30-ին)` արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, ջերմային հաշվեկշռի, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերեսի ալբեդոյի:

8. Օզոնաչափական դիտարկումներ: Երևանում (Արաբկիր կայանում) Մ-124 օզոնաչափիչով` Գրինվիչի ժամանակով ժամը 07.00-ից մինչև ժամը 10.00-ն պարզ երկնքի դեպքում կատարել օզոնի ընդհանուր պարունակության չափումներ` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ: Համբերդ կայանում օզոնի ընդհանուր պարունակության չափումները կատարել օրվա ցերեկային ժամերին, պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ, Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով:

 

VI. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

9. Ագրոօդերևութաբանական դիտարկումներ իրականացնել Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 40 կայաններում և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, խոտհարքներում և արոտավայրերում:

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքների (տարրերի)          |Կատարման հաճախականությունը      |

|ը/կ|անվանումները                    |և  (կամ) ժամկետը                |

|___|________________________________|________________________________|

| 1 |                  2             |               3                |

|___|________________________________|________________________________|

|   |I. ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ          |                                |

|___|________________________________|________________________________|

|1. |Բույսերի զարգացման փուլերի      |յուրաքանչյուր 2 օրը մեկ անգամ   |

|   |որոշում                         |                                |

|___|________________________________|________________________________|

|2. |Բույսերի բարձրության որոշում    |յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ  |

|___|________________________________|________________________________|

|3. |Բույսերի խտության որոշում       |տարեկան 3-5 անգամ               |

|   |(1 քառ. մետրի վրա)              |                                |

|___|________________________________|________________________________|

|4. |Բույսերի վիճակի և  դաշտի        |յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ  |

|   |աղտոտվածության գնահատում        |                                |

|___|________________________________|________________________________|

|5. |Բերքատվության տարրերի որոշում   |տարեկան 3 անգամ                 |

|___|________________________________|________________________________|

|6. |Բերքի կառուցվածքի որոշում       |տարեկան 1 անգամ                 |

|___|________________________________|________________________________|

|7. |Կանաչ զանգվածի որոշում          |յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ  |

|___|________________________________|________________________________|

|8. |Աշնանացան ցորենի աշնանային և    |աշնանը և  գարնանը` 1-ական անգամ |

|   |գարնանային հետազոտություններ    |                                |

|___|________________________________|________________________________|

|9. |Պտղատուների գարնանային          |1 անգամ` գարնանը` ծաղկման       |

|   |հետազոտություն                  |ժամանակաշրջանում                |

|___|________________________________|________________________________|

|10.|Երթուղային  հետազոտություններ`  |                                |

|   |                      գարնանային|գարնանը` 1 անգամ                |

|   |                                |________________________________|

|   |                      աշնանային |աշնանը` 1 անգամ                 |

|___|________________________________|________________________________|

|11.|Հողի վերին շերտերի (0-2 սմ,     |հարակից  չոռոգվող տարածքներում, |

|   |10-12 սմ) վիճակի որոշում`       |ամեն օր                         |

|   |աչքաչափային մեթոդով             |                                |

|___|________________________________|________________________________|

|12.|Հողի խոնավության որոշում`       |ամսական 3 անգամ                 |

|   |գործիքային եղանակով             |                                |

|___|________________________________|________________________________|

|13.|Ջերմասեր մշակաբույսերի հողի     |1 ամիս, յուրաքանչյուր 2 օրը մեկ |

|   |վարելաշերտի ջերմաստիճանի որոշում|անգամ                           |

|___|________________________________|________________________________|

|14.|Հողի կեղևակալվածության  որոշում |1 ամիս, յուրաքանչյուր 2 օրը մեկ |

|   |                                |անգամ                           |

|___|________________________________|________________________________|

|15.|Մշակաբույսերի վնասվածության     |երևույթի  առկայության դեպքում   |

|   |որոշում` վնասատուների,          |                                |

|   |հիվանդությունների  և            |                                |

|   |օդերևութաբանական  անբարենպաստ   |                                |

|   |երևույթների  պատճառով           |                                |

|___|________________________________|________________________________|

|16.|Արոտավայրերում  խոտածածկի և     |արածեցման սեզոնում`յուրաքանչյուր|

|   |հողի վերին շերտի  պայմանների    |10 օրը մեկ անգամ                |

|   |որոշում                         |                                |

|___|________________________________|________________________________|

|17.|Հողի մակերևույթից  գոլորշիացման |մայիս-հոկտեմբեր, յուրաքանչյուր  |

|   |որոշում                         |6 օրը մեկ անգամ                 |

|___|________________________________|________________________________|

|   |II. ՈՉ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ      |                                |

|___|________________________________|________________________________|

|1. |Աշնանացան ցորենի և  ցանովի      |2 անգամ` հունվարին և  փետրվարին |

|   |խոտաբույսերի կենսունակության    |                                |

|   |որոշում                         |                                |

|___|________________________________|________________________________|

|2. |Պտղատուների ճյուղերի            |-18 oC-ից ցածր ջերմաստիճանի     |

|   |կենսունակության որոշում         |դեպքում` անմիջապես, մարտ ամսին` |

|   |                                |պարտադիր կարգով                 |

|___|________________________________|________________________________|

|3. |Աշնանացան ցորենի թփակալման      |ձմռան ընթացքում, ամեն օր        |

|   |հանգույցի ջերմաստիճանի որոշում  |                                |

|   |(3 սմ խորության վրա)            |                                |

|___|________________________________|________________________________|

|4. |Հողի սառածության և  (կամ)       |ձմռան ընթացքում, ամեն օր        |

|   |հալվածության խորության որոշում  |                                |

|___|________________________________|________________________________|

|5. |Ձյունաչափություն աշնանացանի     |յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ` |

|   |դաշտերում և  պտղատու այգիներում |ձյան առկայության դեպքում        |

._____________________________________________________________________.

 

VII. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

10. Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում 7 գետաավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 86 գետային, 4 ջրամբարային և 4 լճային դիտակետերում.

 

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանքների (տարրերի)          |Կատարման հաճախականությունը      |

|ը/կ|անվանումները                    |և  (կամ) ժամկետը                |

|___|________________________________|________________________________|

|1. |Գետերում`                       |                                |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի ելքը (ծախսը)                |հորդացման շրջանում` ամսական     |

|   |                                |3-4 անգամ, մյուս ամիսներին`     |

|   |                                |1-2 անգամ                       |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի մակարդակը                   |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի ջերմաստիճանը                |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|___|________________________________|________________________________|

|   |սառցային երևույթները            |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ`|

|   |                                |երևույթի  առկայության դեպքում   |

|___|________________________________|________________________________|

|2. |Սևանա  լճի վրա` նավի միջոցով    |առնվազն ամսական 1 անգամ         |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի ջերմաստիճանը տարբեր         |                                |

|   |խորություններում                |                                |

|___|________________________________|________________________________|

|   |ալիքի բարձրությունը             |                                |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի թափանցելիության սահմանը     |                                |

|___|________________________________|________________________________|

|3. |Սևանա  լճի ավազանի 3 կայաններում|շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը |

|   |(Սևան,  Մարտունի, Յանըղ)        |մեկ անգամ                       |

|   |գոլորշիացման դիտարկումներ       |                                |

|___|________________________________|________________________________|

|4. |Սևանա  լճի 4 դիտակետերում       |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|   |(Սևան,  Շորժա, Կարճաղբյուր,     |                                |

|   |Մարտունի) լճի մակարդակի և       |                                |

|   |ջերմաստիճանի դիտարկումներ       |                                |

|___|________________________________|________________________________|

|5. |Ազատի, Ախուրյանի, Ապարանի և     |                                |

|   |Արփի լճի ջրամբարներում`         |                                |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի ջերմաստիճանը                |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի ծավալը                      |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|___|________________________________|________________________________|

|   |ջրի մակարդակը                   |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|___|________________________________|________________________________|

|   |սառցային երևույթները            |երևույթի  առկայության դեպքում   |

._____________________________________________________________________.

 

VIII. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

11. Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 (այդ թվում` 14 հենակետային) կայաններում ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ գամմա ֆոնի չափումների իրականացում: Երևանյան լաբորատորիայում ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի խտության, իսկ ամսական 1 անգամ` Հայկական ատոմային էլեկտրակայանի շրջակայքի 30-կիլոմետրանոց գոտուց բերված ջրի և հողի նմուշների գումարային բետտառադիոակտիվության չափումների իրականացում:

 

IX. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

12. Գիտահետազոտական աշխատանքներն են`

1) կազմել Հայաստանի Հանրապետության տարածքի օդի և հողի ջերմաստիճանի կլիմայական տեղեկագիրը.

2) յուրաքանչյուր տարի հավաքագրել նախորդ տարվա դիտարկումների տվյալները, վերլուծել և ամփոփել Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական նկարագիրը, հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային կենտրոն (RA-VI) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն.

3) որպես տարածաշրջանային կլիմայական կենտրոն` ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնել Կովկասի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգ (ամսական, սեզոնային ջերմաստիճանների և տեղումների քանակի շեղումները նորմայից), արդյունքները տեղադրել ինտերնետային կայքում: Կատարել Հայաստանի տարածքի կլիմայական մոնիթորինգ (ամսական, սեզոնային և տարեկան քարտեզներ` միջին ջերմաստիճանները և տեղումների քանակը, դրանց շեղումները նորմայից), ստացված արտադրանքը տեղադրել ինտերնետային կայքում և տրամադրել Գերմանիայի եղանակի ծառայությանը (DWD)` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար.

4) իրականացնել Հայաստանի տարածքում արևային էներգետիկ պաշարների գնահատում, պատրաստել գումարային ռադիացիայի և ալբեդոյի ամսական քարտեզներ` օգտագործելով Գերմանիայի եղանակի ծառայության (DWD) կողմից տրամադրվող արբանյակային տվյալները.

5) ավարտել և փորձարկել Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի և տեղումների ամսական, սեզոնային և տարեկան կանխատեսման մեթոդիկան: Մշակել մեթոդիկայի ներդրման համակարգչային ծրագրային փաթեթ.

6) յուրացնել և կիրառել ԱՄՆ-ի Միջազգային գիտակիրառական ինստիտուտի (IRI) կողմից մշակված ամսական, սեզոնային կանխատեսումների կլիմայական կանխատեսումների գործիք (CPT) մոդելը.

7) կատարելագործել Երևանի օդի աղտոտվածության մոդելը և կիրառել այն.

8) գնահատել Հայաստանի տարածաշրջանում Կլիմայական էքստրեմումների փոփոխությունները (RCLIMDEX)` փաթեթով, պատրաստել հոդված.

9) փորձարկել Դեբեդի ավազանի ջրային ռեսուրսների կանխատեսման մշակված մոդելը.

10) մշակել և փորձարկել Ախուրյանի ավազանի ջրային ռեսուրսների կանխատեսման մեթոդիկան.

11) լրամշակել և փորձարկել Սևանա լճից գոլորշիացման որոշման մեթոդիկան` որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման և պլանավորման նախադրյալ.

12) ուսումնասիրել և քարտեզագրել Քասախի գետավազանում մթնոլորտային տեղումները, գնահատել դրանց բաշխվածության տարածաժամանակային փոփոխությունները.

13) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների սեզոնային մոնիթորինգ, արդյունքները պարբերաբար հրապարակել տեղեկագրի տեսքով.

14) փորձարկել Հայաստանի Հանրապետության տարածքի բանջարանոցային մշակաբույսերի բերքի կանխատեսման մեթոդիկաները.

15) ապահովել Գերմանիայի եղանակի ծառայության (DWD) կողմից մշակված եղանակի կանխատեսման տարածաշրջանային մոդելի ներդնումը և արդյունքների գնահատումը:

 

X. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

13. Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում` համաձայն ՀՕԿ-ի կոնվենցիայով և ԱՊՀ միջպետական համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների.

 

._____________________________________________________________________.

|       Տեղեկատվության անվանումը               |Տեղեկատվության        |

|                                              |տրամադրման            |

|                                              |հաճախականությունը և   |

|                                              |(կամ) կատարման ժամկետը|

|______________________________________________|______________________|

|                   1                          |           2          |

|______________________________________________|______________________|

|Եղանակի քարտեզ                                |ամենօրյա              |

|______________________________________________|______________________|

|Հիդրոօդերևութաբանական  տեղեկագիր              |ամենօրյա              |

|______________________________________________|______________________|

|Ամսական եղանակային պայմանների կանխատեսում     |յուրաքանչյուր ամիս    |

|______________________________________________|______________________|

|Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում   |հոկտեմբեր, մարտ       |

|______________________________________________|______________________|

|Տեսություններ դիտված եղանակային պայմանների    |յուրաքանչյուր ամիս    |

|մասին                                         |                      |

|______________________________________________|______________________|

|Տեսություններ դիտված և  սպասվող երևույթների   |յուրաքանչյուր շաբաթ   |

|մասին                                         |                      |

|                                              |                      |

|______________________________________________|______________________|

|Միջին օրական ջերմաստիճանների տրամադրում ՀՀ    |մայիս-հոկտեմբեր       |

|առողջապահության նախարարությանը, Երևան         |                      |

|քաղաքում և  մարզկենտրոններում                 |                      |

|______________________________________________|______________________|

|Հանրային հեռուստատեսության համար 1 օրվա       |ամենօրյա              |

|օդերևութաբանական  կանխատեսում                 |                      |

|______________________________________________|______________________|

|Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն      |ամենօրյա              |

|(օրական, շաբաթական կանխատեսումներ)            |յուրաքանչյուր շաբաթ   |

|______________________________________________|______________________|

|Երևան  քաղաքի եղանակի կանխատեսում` 1 օրվա     |ամենօրյա              |

|համար                                         |                      |

|______________________________________________|______________________|

|Հանրապետության 10 մարզերի համար               |ամենօրյա              |

|հիդրոօդերևութաբանական  տեղեկագրերի պատրաստում |                      |

|______________________________________________|______________________|

|Հիդրոօդերևութաբանական  սպասվելիք կամ դիտված   |ամենօրյա              |

|վտանգավոր երևույթների  մասին տեղեկատվության   |                      |

|պատրաստում                                    |                      |

|______________________________________________|______________________|

|Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, |ամենօրյա              |

|տեսություններ                                 |                      |

|______________________________________________|______________________|

|Աերոսինօպտիկական նյութեր և  կանխատեսումներ`   |ամենօրյա              |

|Հայաստանի Հանրապետության պաշտպանության        |                      |

|նախարարության ավիացիայի վարչության համար      |                      |

|______________________________________________|______________________|

|ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման              |ամենօրյա              |

|ինտենսիվության և  գեոմագնիսական դաշտի վիճակի  |                      |

|փոփոխությունների գնահատում ու կանխատեսում     |                      |

|______________________________________________|______________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքում            |ամենօրյա              |

|տեղաբաշխված` Ռուսաստանի Դաշնության զինված     |                      |

|ուժերին հիդրոօդերևութաբանական  տեղեկատվությամբ|                      |

|և  կանխատեսումներով ապահովում                 |                      |

|______________________________________________|______________________|

|Շահագրգիռ կազմակերպություններին և             |ըստ երևույթների       |

|բնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական |առկայության           |

|վտանգավոր երևույթների  մասին` ըստ սահմանված   |                      |

|կարգի                                         |                      |

|______________________________________________|______________________|

|Երևանի  քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական |ամենօրյա              |

|վտանգավոր երևույթների  մասին տեղեկատվությամբ  |                      |

|և  կանխատեսումներով ապահովում                 |                      |

|______________________________________________|______________________|

|Գարնանային վարարումների տարրերի կանխատեսում   |միանգամյա,            |

|                                              |մարտ-ապրիլ ամիսներին  |

|______________________________________________|______________________|

|Գարնանային վարարումների տարրերի կանխատեսման   |հունիս ամսին          |

|ճշգրտում                                      |                      |

|______________________________________________|______________________|

|Գետերի ամսական ծախսերի կանխատեսում            |ամսական               |

|______________________________________________|______________________|

|Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում   |տարեկան 1 անգամ       |

|______________________________________________|______________________|

|Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում |յուրաքանչյուր եռամսյակ|

|______________________________________________|______________________|

|Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում      |յուրաքանչյուր         |

|                                              |տասնօրյակ             |

|______________________________________________|______________________|

|Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում       | ամեն օր              |

|______________________________________________|______________________|

|Ձյան կուտակումների մասին տեղեկանք             |միանգամյա, մարտ ամսին |

|______________________________________________|______________________|

|Սևանա  լճի ջրային հաշվեկշիռը                  |ամսական               |

|______________________________________________|______________________|

|Սևանա  լճի մակարդակը                          |ամենօրյա              |

|______________________________________________|______________________|

|Գետերի մակարդակի և  ծախսի տվյալներ            |ամենօրյա              |

|______________________________________________|______________________|

|Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի      |ապրիլ-հունիս ամիսներին|

|(ծախսի) հաճախակի տվյալներ                     |պարբերաբար            |

|______________________________________________|______________________|

|Սևանա  լճից ջրի բացթողումների քանակի տվյալները|ամենօրյա, ըստ         |

|                                              |բացթողումների         |

|                                              |ժամանակացույցի        |

|______________________________________________|______________________|

|Սևանա  լճի մակարդակի կանխատեսում              |ապրիլ, հունիս,        |

|                                              |սեպտեմբեր             |

|______________________________________________|______________________|

|«Սևանա  լճի հիդրոլոգիական և  կլիմայական       |2010 թ. առաջին        |

|նկարագիրը» տեղեկագրի տպագրում                 |եռամսյակ              |

|______________________________________________|______________________|

|Սելավային երևույթների  ուսումնասիրություններ` |մայիս-հոկտեմբեր       |

|                                              |ամիսներին             |

|______________________________________________|______________________|

|սելավային հանույթներ                          |                      |

|______________________________________________|______________________|

|սելավային հոսքի պարամետրերի որոշում           |                      |

|______________________________________________|______________________|

|սելավի հետևանքով  վնասված օբյեկտների          |                      |

|քարտեզագրում և  լուսանկարահանում              |                      |

|______________________________________________|______________________|

|Ձնահյուսերի ուսումնասիրություններ             |դեկտեմբեր-մայիս       |

|                                              |ամիսներին             |

|______________________________________________|______________________|

|Տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց   |ըստ առկայության       |

|հնարավոր անցման տեղի, ժամանակի, հզորության և  |                      |

|չափերի մասին                                  |                      |

|______________________________________________|______________________|

|Գետերի հուների դեֆորմացիաների                 |առաջին կիսամյակ       |

|ուսումնասիրություններ                         |                      |

|______________________________________________|______________________|

|Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում  |մարտ ամսին            |

|երթուղային ձյունաչափական աշխատանքներ          |                      |

|______________________________________________|______________________|

|Տեղեկանք լեռնային և  նախալեռնային շրջաններում |1-2 անգամ, աշնանը     |

|աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին       |                      |

|______________________________________________|______________________|

|Տեղեկանք աշնանացան ցորենի ձմեռման պայմանների  |2 անգամ, փետրվար-մարտ |

|մասին                                         |ամիսներին             |

|______________________________________________|______________________|

|Աշնանացան ցորենի ձմեռման պայմանների և         |2 անգամ, փետրվար-մարտ |

|վնասվածության մասին տեղեկանք` ըստ             |ամիսներին             |

|կենսունակության որոշման տվյալների             |                      |

|______________________________________________|______________________|

|Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը          |1 անգամ, գարնանը      |

|վեգետացիայի սկզբին                            |                      |

|______________________________________________|______________________|

|Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային  |1 անգամ, գարնանը      |

|շրջաններում խոնավության պաշարների կանխատեսումը|                      |

|______________________________________________|______________________|

|Աշնանացան ցորենի մոմային հասունացման          |1 անգամ, գարուն-ամառ  |

|ժամկետների մասին տեղեկանք                     |ժամանակահատվածում     |

|______________________________________________|______________________|

|Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների       |1 անգամ, գարուն-ամառ  |

|կանխատեսումն առանձին շրջաններում              |ժամանակահատվածում     |

|______________________________________________|______________________|

|Աշնանացան ցորենի միջին հանրապետական           |1 անգամ, ամռանը       |

|բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ|                      |

|______________________________________________|______________________|

|Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության     |գարուն-ամառ           |

|կանխատեսումը`                                 |ժամանակահատվածում     |

|______________________________________________|______________________|

|վեգետացիայի վերսկսման ժամանակ                 |1 անգամ, գարնանը      |

|______________________________________________|______________________|

|ցողունակալման ժամանակ                         |1 անգամ, գարնանը      |

|______________________________________________|______________________|

|հասկակալման ժամանակ                           |1 անգամ, գարուն-ամառ  |

|                                              |ժամանակահատվածում     |

|______________________________________________|______________________|

|Տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս         |1 անգամ, փետրվար-մարտ |

|կարտոֆիլի ցանքի ժամկետների մասին              |ամիսներին             |

|______________________________________________|______________________|

|Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության    |1 անգամ, գարնանը      |

|կանխատեսում                                   |                      |

|______________________________________________|______________________|

|Տեղեկանք Արարատյան հովտում և  նախալեռնային    |1 անգամ, գարնանը      |

|շրջաններում ջերմասեր մշակաբույսերի ցանքի      |                      |

|ժամկետների մասին                              |                      |

|______________________________________________|______________________|

|Բանջարաբոստանային մշակաբույսերի հանրապետական  |1 անգամ, գարուն-ամառ  |

|բերքատվության կանխատեսում                     |ժամանակահատվածում     |

|______________________________________________|______________________|

|Ծիրանի և  դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում|1 անգամ, գարնանը      |

|______________________________________________|______________________|

|Ծիրանի բերքատվության կանխատեսում              |1 անգամ, գարնանը      |

|______________________________________________|______________________|

|Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների   |1 անգամ, գարնանը      |

|կանխատեսում                                   |                      |

|______________________________________________|______________________|

|Խաղողի միջին հանրապետական բերքատվության       |1 անգամ, գարնանը      |

|կանխատեսում                                   |                      |

|______________________________________________|______________________|

|Լեռնային խոտհարքներում խոտի համախառն          |1 անգամ, գարուն-ամառ  |

|բերքատվության կանխատեսում                     |ժամանակահատվածում     |

|______________________________________________|______________________|

|Հանրապետությունում գարնանացան գարու           |2-3 անգամ, գարուն-ամառ|

|բերքատվության կանխատեսում` ըստ զարգացման      |ժամանակահատվածում     |

|ֆազերի                                        |                      |

|______________________________________________|______________________|

|Վեգետացիան սկսվելուց առաջ հողի խոնավության    |1 անգամ, գարնանը      |

|պաշարների կանխատեսում` ըստ գոտիների, 0-20 սմ, |                      |

|0-80 սմ հողաշերտերում                         |                      |

|______________________________________________|______________________|

|Տասնօրյակային ագրոտեղեկագրեր                  |յուրաքանչյուր         |

|                                              |տասնօրյակը 1 անգամ    |

|______________________________________________|______________________|

|Բույսերի ձմեռային հանգստի շրջանի              |ամսական, ձմռան        |

|ագրոօդերևութաբանական  տեղեկագիր               |ընթացքում             |

|______________________________________________|______________________|

|Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի|1 անգամ, ամռանը       |

|բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական    |                      |

|պայմանների մասին տեղեկանք                     |                      |

|______________________________________________|______________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքի օդի և  հողի  |2010 թ.               |

|ջերմաստիճանի կլիմայական տեղեկագրի կազմում     |                      |

|______________________________________________|______________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքի տեղումների և |2011 թ.               |

|խոնավության կլիմայական տեղեկագրի կազմում      |                      |

|______________________________________________|______________________|

|Հայաստանի Հանրապետության տարածքի քամու և      |2011 թ. (շարունակական)|

|ճնշման կլիմայական տեղեկագրի կազմում           |                      |

|______________________________________________|______________________|

|Ախուրյանի և  Քասախի գետային ավազանների ջրային |2010-2011 թթ.         |

|ռեսուրսների փոփոխությունների ուսումնասիրում   |(շարունակական)        |

|______________________________________________|______________________|

|ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի   |2010-2011 թթ.         |

|համար երաշտային պայմանների և  գյուղատնտեսական |                      |

|մշակաբույսերի բերքի կորուստների գնահատման և   |                      |

|կանխատեսման մեթոդների մշակում                 |                      |

|______________________________________________|______________________|

|Տարեգրերի և  տեղեկագրերի կազմում`             |մշտապես, շարունակական |

|______________________________________________|______________________|

|ագրոօդերևութաբանական                          |                      |

|______________________________________________|______________________|

|հիդրոլոգիական                                 |                      |

|______________________________________________|______________________|

|ռադիոլոգիական                                 |                      |

|______________________________________________|______________________|

|Տվյալների բանկի ստեղծում`                     |մշտապես, շարունակական |

|______________________________________________|______________________|

|օդերևութաբանական                              |                      |

|______________________________________________|______________________|

|հիդրոլոգիական                                 |                      |

|______________________________________________|______________________|

|աերոլոգիական                                  |                      |

|______________________________________________|______________________|

|ակտինոմետրիական                               |                      |

|______________________________________________|______________________|

|օզոնաչափական                                  |                      |

|______________________________________________|______________________|

|Տվյալների հաղորդում և  փոխանակում             |2010-2011 թթ.         |

|______________________________________________|______________________|

|Սինօպ (SINOP) ծածկագրով 17 կայանների տվյալների|ամենօրյա              |

|տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոնին`|                      |

|համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի          |                      |

|______________________________________________|______________________|

|Երևան,  Սևան,  Ամասիա, Արագած բարձր լեռնային  |ամսական               |

|կայանների ամսական և  տասնօրյակային տվյալների  |                      |

|հաղորդում կլիմայական տվյալների                |                      |

|Աշվիլ (Asheville) համաշխարհային կենտրոնին     |                      |

|______________________________________________|______________________|

|Դիտված վտանգավոր երևույթների  սեզոնային       |                      |

|տեղեկագրի տրամադրում Տվյալների համաշխարհային  |                      |

|կենտրոնին                                     |                      |

|______________________________________________|______________________|

|Ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի     |ամենօրյա              |

|երեք տարածաշրջանային կենտրոններ               |                      |

|______________________________________________|______________________|

|Օզոնամետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի      |ամսական               |

|Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոնին  |                      |

|______________________________________________|______________________|

|Գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում      |շաբաթական, ամսական    |

|Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն»|                      |

|գիտաարտադրական միավորմանը                     |                      |

._____________________________________________________________________.

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2010
N 453-Ն
Որոշում