Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ...

 

 

040.0442.280410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2010 թվականի N 442-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 442-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ազգային անվտանգության և բարեկեցության ապահովման հիմնական գործոններից է արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականությունը: Սույն ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հետևյալ նպատակադրումների իրագործմանը`

1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը,

2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին,

3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը,

4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը,

5) գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

2. Հայաստանի կրթության և գիտության զարգացման գերակայությունները պայմանավորված են ազգային անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման մարտահրավերներով`

1) կայուն տնտեսական աճի ապահովում,

2) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն,

3) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում,

4) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում,

5) հայապահպանություն:

3. Հայաստանի շարունակական զարգացման կայուն տեմպերի ապահովման անհրաժեշտությունը թելադրում է գիտելիքահենք տնտեսության և հասարակության ձևավորում: Կրթությունը և գիտությունը, որպես կադրային ներուժի ձևավորման հիմնական գործոն, կենտրոնական դերակատարում ունեն այս խնդրում: Գիտակրթական համակարգը բարձր մտավոր և ստեղծագործական ունակություններով օժտված, միջազգային մակարդակում մրցունակ գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառի կադրերի պատրաստման երաշխավորն է:

4. Հայաստանի գիտակրթական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի. այն ռեսուրսների նպատակային ուղղորդման միջոցով պետք է ձևավորի տնտեսության և հասարակության պահանջներին համահունչ կրթության ճկուն և արդյունավետ մեխանիզմներ:

5. Գտնվելով մշակույթների և քաղաքակրթությունների հատման սահմանագծում` Հայաստանն ու հայությունը պատմականորեն ձեռք են բերել կարևորագույն հատկանիշներ` դարեր շարունակ յուրօրինակ «կամրջի» դեր խաղալով տարբեր քաղաքակրթությունների միջև: Այն այսօր ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև կարող է դառնալ մեր պետության ու հասարակության զարգացման կարևորագույն ազդակ` ապահովելով մեր ուրույն տեղն ու դերը հարափոփոխ աշխարհում:

6. Միաժամանակ, գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ խաչվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահեր, Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավման ռազմավարություն: Սա մի կողմից ենթադրում է կրթության բնագավառի ակտիվ մասնակցությունը գլոբալ և տարածաշրջանային գիտակրթական գործընթացներին, մյուս կողմից` խնդիր է առաջադրում կրթությանը` զարգացնել նման մասնակցության ներուժը, ապահովել լեզվական և միջմշակութային շփումների դժվարությունների հաղթահարումը:

7. Ամրագրելով կրթական և գիտական եվրոպական ստանդարտներ և ապահովելով բարձրորակ կրթություն, Հայաստանի գիտակրթական համակարգը կարող է բավականին գրավիչ դառնալ հարևան երկրների համար ինչպես կրթական ծառայությունների ձեռքբերման, այնպես էլ կրթության ոլորտում ներդրումների առումով: Նման դերակատարում ունենալու ձգտում ունեն նաև տարածաշրջանի մեզ հարևան որոշ երկրներ, որոնք նույնպես հռչակել են եվրաինտեգրման քաղաքականություն և ակտիվորեն քայլեր են ձեռնարկում իրենց գիտակրթական համակարգերը զարգացնելու եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս խնդրում ունենալով որոշակի մրցակցային առավելություններ, Հայաստանը պետք է որդեգրի առավել ինտենսիվ բարեփոխումների քաղաքականություն` հատկապես մասնագիտական կրթության ոլորտում:

8. Հայաստանի Հանրապետությունն անցնում է պետականության կայացման և քաղաքացիական հասարակության կառուցման դժվարին ճանապարհ: Այս գործընթացում հսկայական է նոր սերնդի դաստիարակության կարևորությունը: Կրթության համակարգի խնդիրն ակտիվ քաղաքացու ձևավորումն է, որը կրում է ազգային արժեքները, դրանք համադրելով քաղաքացիական հասարակության առաջադիմական մշակույթի հետ:

9. Պետականության կայացման ճանապարհին Հայաստանը ստիպված է լուծել մի շարք սոցիալական խնդիրներ` նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների հարատև բարեկեցությունը: Առավել առաջնային է հանդիսանում աղքատության հաղթահարումը, որտեղ կրթությունը դիտարկվում է հիմնական գերակայությունների շարքում: Նկատի ունենալով Հայաստանի տնտեսական զարգացման միտումները, այս բնագավառում ևս առաջնային է դառնում որակյալ մասնագիտական կրթության հնարավորությունների ընդլայնումը` սոցիալական անհավասարությունն ու տարածքային անհամաչափ զարգացումը մեղմելու հրամայականով:

10. Հայաստանի կարևոր հիմնախնդիրների շարքին է դասվում հայապահպանության խնդիրը: ՈՒնենալով աշխարհասփյուռ հայություն, Հայաստանը ջանում է ներգրավել Սփյուռքի առկա ներուժը` միաժամանակ ստանձնելով պարտականություն աջակցելու նրան դիմակայելու ուծացմանը և լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության գիտակրթական համակարգը կոչված է համակողմանիորեն սատարելու սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը, ապահովելու արդյունավետ համագործակցություն գիտակրթական ոլորտում` դրանով իսկ պայմաններ ձևավորելով համահայկական ներուժի համախմբման և ռացիոնալ օգտագործման նպատակային խնդիրների լուծման համար:

11. Այսպիսով, պետության զարգացման և ազգային անվտանգության ապահովման համատեքստում մրցունակ գիտակրթական քաղաքականության իրականացման մարտահրավերը պահանջում է Հայաստանի գիտակրթական բնագավառի առաջանցիկ զարգացում, որն ուղղված է կրթության որակի և մատչելիության բարձրացմանը և գիտության ու տնտեսության արդյունավետ կապի ապահովմանը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Հայաստանի գիտակրթական համակարգի գլխավոր նպատակներն են համակարգի արդիականացումը և կրթության մատչելիության ապահովումը: Սույն նպատակների իրականացման համար առաջնահերթ են`

1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը.

2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին.

3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը.

4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը և գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

13. Հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումը

1) հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումն առաջին հերթին պայմանավորված է գիտության և կրթության կառավարման արդյունավետ համակարգի ձևավորմամբ: Այն նախատեսում է`

ա. կառավարման մարմինների կառուցվածքային և ֆունկցիոնալ օպտիմալացում,

բ. կառավարման մարմինների մասնագիտական ներուժի հզորացում, հատկապես` ռազմավարական պլանավորման և բարեփոխումներն առաջնորդելու ոլորտներում,

գ. որոշումների կայացման արդյունավետ` արդյունքի և գիտական հետազոտությունների վրա հիմնված, մասնակցային աշխատաոճի որդեգրում,

դ. գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում.

2) միջազգային տնտեսական, հասարակական, մասնագիտական և այլ ցանցերում մասնակցությունը կարևոր պայման է շարունակաբար նորացվող գիտելիքի համաշխարհային շտեմարանից օգտվելու, առկա գիտելիքը, փորձն արագորեն տեղայնացնելու, իսկ տեղական գիտելիքն ու նորարարությունը միջազգայնացնելու համար: Միջազգային ցանցերում մասնակցության անհրաժեշտությունը կնպաստի Հայաստանի կրթության որակի և վարկանիշի, ինչպես նաև ընդհանուր մրցունակության բարձրացմանը: Այս տեսանկյունից առաջնային է համարվում`

ա. անդամակցումը միջազգային, հատկապես` եվրոպական, գիտակրթական կազմակերպություններին,

բ. մասնակցությունը միջազգային գնահատումների, գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի,

գ. սովորողների և հաստատությունների միջազգային համագործակցության կարողությունների զարգացումը,

դ. սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը,

ե. մասնագետների նպատակային պատրաստումն արտասահմանյան բարձրակարգ կրթօջախներում (նպատակային ուսուցում, փոխանակման ծրագրեր).

3) մտավոր ներուժի զարգացմանը միտված քաղաքականությունը ենթադրում է այնպիսի ռազմավարական մոտեցումների որդեգրում, որոնք ապահովում են բարեփոխումների առավել նպատակայնություն և արդյունավետություն, նպաստավոր պայմաններ են ստեղծում նորարարական զարգացումների համար: Այս առումով նախարարության գործունեությունն ուղղված է լինելու`

ա. առաջավոր գիտակրթական կենտրոնների ձևավորմանն ու զարգացմանը,

բ. բացառիկ նվաճումները խթանող ներդրումային քաղաքականության իրականացմանը,

գ. նորարարական մշակումներին ուղղված գիտական հետազոտությունների ծավալի մեծացմանը,

դ. գիտական կադրերի երիտասարդացմանը:

14. Գիտակրթական համակարգի վերակառուցում

1) կրթության զարգացման գլխավոր նպատակների իրականացումը պահանջում է արդիականացնել կրթության բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունն արդի պահանջներին: Հայաստանի կրթության բնագավառում ներկայումս ընթացող բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները: Դրանք միտված են կրթության որակի և մատչելիության ապահովմանը.

2) բարեփոխումների հետագա փուլը նախատեսում է`

ա. բարձրագույն կրթության համակարգի վերակառուցում բոլոնյան գործընթացի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան,

բ. նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին` համաձայն կոպենհագենյան գործընթացի սկզբունքներին,

գ. գիտակրթական հաստատությունների և տնտեսության արդյունավետ երկխոսության և համագործակցության խթանում, գործուն մեխանիզմների մշակում և ներդնում,

դ. մասնագիտական կրթության մատչելիության բարձրացում և հավասար հնարավորությունների ստեղծում:

15. ՈՒսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրում

1) կրթության ոլորտի բարեփոխումներում բովանդակային և կազմակերպական խնդիրներին զուգընթաց կարևորվում է նաև ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը որպես կրթության որակի ապահովման հիմնական գործոն: Այս ոլորտում նախարարության առաջնահերթություններն են`

ա. կրթության բնագավառում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը,

բ. մասնագիտական կրթության ոլորտում համընդհանուր անցումն արդյունքահեն չափանիշների և կրեդիտային համակարգի,

գ. սովորողների ներգրավումը գիտական հետազոտություններում:

15. Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը` անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, որը կապահովի Հայաստանի տնտեսության վերընթաց զարգացում: Գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է, որում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը: Առաջիկա տարիների համար գիտության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակներում, ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարության սկզբունքներից, կարևորվում է այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանի մտավոր ներուժի զարգացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացմանը, գիտակրթական համակարգի վերակառուցմանը և համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին:

 

III. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

.__________________________________________________________________________.

|Հ/հ|Միջոցառումը        |Նպատակը և  ակնկալվող|Կատարման|Ֆինանսա- |Կատարողը  |

|   |                   |արդյունքը           |ժամկետ- |կան աղ-  |          |

|   |                   |                    |ները    |բյուրները|          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|1  |        2          |         3          |   4    |     5   |     6    |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|1. |Հայաստանի          |կառավարման          |2011 թ. |Դոնոր    |ՀՀ        |

|   |Հանրապետության     |արդյունավետ         |        |կազմակեր-|կրթության |

|   |կրթության և        |համակարգի ձևավորում |        |պություն-|և  գիտու- |

|   |գիտության          |                    |        |ներ      |թյան      |

|   |նախարարության      |                    |        |         |նախարարու-|

|   |կադրային և         |                    |        |         |թյուն     |

|   |ինստիտուցիոնալ     |                    |        |         |          |

|   |զարգացման          |                    |        |         |          |

|   |կարողությունների   |                    |        |         |          |

|   |ուսումնասիրում,    |                    |        |         |          |

|   |ռացիոնալացում      |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|2. |Բարեփոխումներն     |նախարարության`      |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |առաջնորդող թիմի    |բարեփոխումներն      |2012 թթ.|պետական  |կրթության |

|   |ձևավորում  և       |առաջնորդելու        |        |բյուջեից |և  գիտու- |

|   |վերապատրաստումների |մասնագիտական        |        |լրացուցիչ|թյան      |

|   |իրականացում`       |ներուժի զարգացում   |        |ֆինանսա- |նախարարու-|

|   |ծրագրերի           |                    |        |վորում չի|թյուն     |

|   |կառավարման,        |                    |        |պահանջ-  |          |

|   |ֆինանսական         |                    |        |վում     |          |

|   |վերլուծության,     |                    |        |         |          |

|   |ռեսուրսների        |                    |        |         |          |

|   |մոբիլիզացման և     |                    |        |         |          |

|   |դոնորների հետ      |                    |        |         |          |

|   |տարվող աշխատանքների|                    |        |         |          |

|   |համակարգման        |                    |        |         |          |

|   |ոլորտներում        |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|3. |Զարգացման ծրագրի   |հաշվետվողականության |2010 թ. |ՀՀ       |ՀՀ        |

|   |մոնիթորինգի        |և  թափանցիկության   |        |պետական  |կրթության |

|   |մեխանիզմների,      |ապահովում           |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |ցուցանիշների       |                    |        |դոնոր    |թյան      |

|   |համակազմի,         |                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |արդյունքների       |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |հանրայնացման       |                    |        |թյուններ |          |

|   |համակարգի մշակում  |                    |        |         |          |

|   |և  ներդնում        |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|4. |Նախադպրոցական,     |կրթական             |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |հանրակրթական,      |քաղաքականության     |2012 թթ.|պետական  |կրթության |

|   |նախնական           |իրականացման         |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |մասնագիտական       |ապահովում           |        |դոնոր    |թյան      |

|   |(արհեստագործական)  |                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |կրթական ծրագրեր    |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |իրականացնող        |                    |        |թյուններ |          |

|   |կազմակերպություն-  |                    |        |         |          |

|   |ների ուսումնա-     |                    |        |         |          |

|   |դաստիարակչական     |                    |        |         |          |

|   |գործունեության     |                    |        |         |          |

|   |նկատմամբ պետական   |                    |        |         |          |

|   |վերահսկողության`   |                    |        |         |          |

|   |միջազգային         |                    |        |         |          |

|   |չափանիշներին       |                    |        |         |          |

|   |համապատասխան       |                    |        |         |          |

|   |մեխանիզմների       |                    |        |         |          |

|   |մշակում և  ներդրում|                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|5. |Կրթության          |կրթության ոլորտի    |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կառավարման         |վարչական            |2012 թթ.|պետական  |կրթության |

|   |տեղեկատվական       |վիճակագրության      |ըստ     |բյուջե,  |և  գիտու- |

|   |համակարգի զարգացում|բարելավում          |տարիների|դոնոր    |թյան      |

|   |և  ամբողջականացում |                    |համակար-|կազմա-   |նախարարու-|

|   |                   |                    |գում    |կերպու-  |թյուն     |

|   |                   |                    |կներառ- |թյուններ |          |

|   |                   |                    |վեն     |         |          |

|   |                   |                    |կրթական |         |          |

|   |                   |                    |բոլոր   |         |          |

|   |                   |                    |աստիճան-|         |          |

|   |                   |                    |ները    |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|6. |ՄԿՈՒ-ի համակարգի   |ՄԿՈՒ-ի համակարգի    |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |բարեփոխումներ      |ինտեգրում Եվրոպական |2015 թ. |պետական  |կրթության |

|   |կոպենհագենյան      |կրթական տարածքին    |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |հռչակագրի          |                    |        |դոնոր    |թյան      |

|   |սկզբունքներին      |                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |համապատասխան       |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |                   |                    |        |թյուններ |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|7. |Արտակարգ           |կրթական նվաճումների |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |ընդունակություններ |խրախուսում          |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |դրսևորած           |                    |        |բյուջե   |և  գիտու- |

|   |աշակերտների        |                    |        |         |թյան      |

|   |(խմբերի)           |                    |        |         |նախարարու-|

|   |մասնակցության      |                    |        |         |թյուն     |

|   |ապահովում          |                    |        |         |          |

|   |միջազգային         |                    |        |         |          |

|   |օլիմպիադաներին,    |                    |        |         |          |

|   |ստուգատեսներին և   |                    |        |         |          |

|   |մրցույթներին       |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|8. |Սփյուռքահայ        |սփյուռքահայ         |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |մասնագետների մասին |մասնագետների        |2011 թթ.|պետական  |կրթության |

|   |տեղեկատվական բազայի|ներուժի ներգրավում  |        |բյուջե   |և  գիտու- |

|   |ստեղծում,          |                    |        |         |թյան      |

|   |համագործակցությունը|                    |        |         |նախարարու-|

|   |խրախուսող          |                    |        |         |թյուն     |

|   |մեխանիզմների       |                    |        |         |          |

|   |ներդրում           |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|9. |Բարձրակարգ կրթական |նվաճումներին միտված |2012 թ. |ՀՀ       |ՀՀ        |

|   |նվաճումներին       |քաղաքականության     |        |պետական  |կրթության |

|   |միտված, նորարարական|իրականացում         |        |բյուջեից |և  գիտու- |

|   |ծրագրերի մրցույթի  |                    |        |լրացուցիչ|թյան      |

|   |կարգի մշակում և    |                    |        |ֆինանսա- |նախարարու-|

|   |ներդնում           |                    |        |վորում չի|թյուն     |

|   |                   |                    |        |պահանջ-  |          |

|   |                   |                    |        |վում     |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|10.|Սովորողների        |կրթական նվաճումների |2011 թ. |ՀՀ       |ՀՀ        |

|   |ստեղծագործական,    |խրախուսում          |        |պետական  |կրթության |

|   |հետազոտական և      |                    |        |բյուջեից |և  գիտու- |

|   |նորարարական        |                    |        |լրացուցիչ|թյան      |

|   |աշխատանքների       |                    |        |ֆինանսա- |նախարարու-|

|   |խրախուսման         |                    |        |վորում չի|թյուն     |

|   |մեխանիզմների       |                    |        |պահանջ-  |          |

|   |ներդնում           |                    |        |վում     |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|11.|Միջին և            |մասնագիտական        |2011 թ. |ՀՀ       |ՀՀ        |

|   |բարձրագույն        |կրթության համալիր   |        |պետական  |կրթության |

|   |մասնագիտական,      |բարեփոխում          |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |հետբուհական        |                    |        |դոնոր    |թյան      |

|   |կրթության համալիր  |                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |վերակառուցման      |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |ռազմավարության,    |                    |        |թյուններ |          |

|   |միջոցառումների     |                    |        |         |          |

|   |պլանի և            |                    |        |         |          |

|   |ժամանակացույցի     |                    |        |         |          |

|   |մշակում            |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|12.|Եվրոպական          |Հայաստանի           |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |որակավորումների    |բարձրագույն         |2012 թ. |պետական  |կրթության |

|   |շրջանակին          |կրթության համակարգի |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |համապատասխան       |ինտեգրումը Եվրոպական|        |դոնոր    |թյան      |

|   |որակավորումների    |բարձրագույն կրթական |        |կազմա-   |նախարարու-|

|   |ազգային շրջանակի   |տարածքին,           |        |կերպու-  |թյուն     |

|   |մշակում և  ներդնում|որակավորումների     |        |թյուններ |          |

|   |                   |ազգային շրջանակի    |        |         |          |

|   |                   |գործարկում          |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|13.|Որակի ապահովման    |կրթության որակի     |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |ազգային համակարգի  |ապահովում, Որակի    |2015 թ. |պետական  |կրթության |

|   |ձևավորում          |ապահովման ազգային   |        |բյուջե   |և  գիտու- |

|   |                   |ծառայության         |        |         |թյան      |

|   |                   |գործարկում          |        |         |նախարարու-|

|   |                   |                    |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|14.|ՈՒսումնական        |կրթության որակի     |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |հաստատությունների  |ապահովում           |2012 թ. |պետական  |կրթության |

|   |արտաքին գնահատման  |                    |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |միասնական          |                    |        |դոնոր    |թյան      |

|   |չափանիշների մշակում|                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |և  ներդնում        |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |                   |                    |        |թյուններ |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|15.|Կրեդիտների         |սովորողների         |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կուտակման և        |շարժունության       |2011 թթ.|պետական  |կրթության |

|   |փոխանցման միասնական|ապահովում           |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |համակարգի ներդնում |                    |        |դոնոր    |թյան      |

|   |                   |                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |                   |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |                   |                    |        |թյուններ |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|16.|Անցում բարձրագույն |կանոնակարգվող       |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կրթության եռաստիճան|մասնագիտությունների |2012 թթ.|պետական  |կրթության |

|   |համակարգի          |համար վարութային    |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |                   |դաշտի ապահովում,    |        |դոնոր    |թյան      |

|   |                   |անցում եռաստիճան    |        |կազմա-   |նախարարու-|

|   |                   |համակարգին          |        |կերպու-  |թյուն     |

|   |                   |                    |        |թյուններ |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|17.|Բարձրագույն        |Հայաստանի           |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կրթության ավարտական|բարձրագույն         |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |փաստաթղթերի        |կրթության համակարգի |        |բյուջե   |և  գիտու- |

|   |փոխճանաչման և      |ինտեգրումը Եվրոպական|        |         |թյան      |

|   |համարժեքության     |բարձրագույն կրթական |        |         |նախարարու-|

|   |ապահովում          |տարածքին, ավարտական |        |         |թյուն     |

|   |                   |փաստաթղթի միասնական |        |         |          |

|   |                   |հավելվածի հաստատում |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|18.|Գիտելիքների        |գնահատման միասնական |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |գնահատման          |չափանիշների և       |2011 թթ.|պետական  |կրթության |

|   |բազմագործոնային    |հավասար պայմանների  |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |համակարգի ներդրում,|ապահովում, անցում   |        |դոնոր    |թյան      |

|   |գնահատման համակարգի|գնահատման նոր       |        |կազմա-   |նախարարու-|

|   |հայեցակարգի մշակում|համակարգին          |        |կերպու-  |թյուն     |

|   |և  հաստատում       |                    |        |թյուններ |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|19.|Ըստ կրթական        |կրթության որակի     |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |աստիճանների`       |ապահովում,          |2011 թթ.|պետական  |կրթության |

|   |մասնագիտական       |մասնագիտական        |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |չափորոշիչների և    |չափորոշիչների և     |        |դոնոր    |թյան      |

|   |մասնագետների       |մասնագետների        |        |կազմա-   |նախարարու-|

|   |(բակալավր,         |պատրաստման մոդելների|        |կերպու-  |թյուն     |

|   |մագիստրոս և        |հաստատում           |        |թյուններ |          |

|   |հետազոտող)         |                    |        |         |          |

|   |պատրաստման         |                    |        |         |          |

|   |մոդելների մշակում  |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|20.|Միջբուհական համատեղ|շարժունության       |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կրթական ծրագրերի   |ապահովում, համատեղ  |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |մշակում և          |ծրագրերի իրականացում|        |բյուջե,  |և  գիտու- |

|   |իրականացում`       |                    |        |դոնոր    |թյան      |

|   |ընդհանուր ծրագրային|                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |չափորոշիչներին     |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |համապատասխան և     |                    |        |թյուններ |          |

|   |ընդհանուր          |                    |        |         |          |

|   |որակավորման        |                    |        |         |          |

|   |շնորհումով         |                    |        |         |          |

|   |                   |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|21.|Մանկավարժական      |մանկավարժների       |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կրթության, այդ     |պատրաստման          |2014 թթ.|պետական  |կրթության |

|   |թվում`             |արդյունավետ         |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |մանկավարժների      |համակարգի           |        |դոնոր    |թյան      |

|   |շարունակական       |ձևավորում           |        |կազմա-   |նախարարու-|

|   |վերապատրաստման,    |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |մասնագիտական       |                    |        |թյուններ |          |

|   |զարգացման համակարգի|                    |        |         |          |

|   |արդիականացման      |                    |        |         |          |

|   |ծրագրի մշակում և   |                    |        |         |          |

|   |իրականացում        |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|22.|Կրթական            |մեկ համակարգչին     |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |հաստատությունների  |բաժին ընկնող        |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |համակարգչային      |սովորողների թիվը    |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |ապահովվածության    |հասցնել 20-ի,       |        |դոնոր    |թյան      |

|   |բարձրացում և       |դպրոցների           |        |կազմա-   |նախարարու-|

|   |ապահովում          |90%-ն ապահովել      |        |կերպու-  |թյուն     |

|   |ինտերնետային կապով |ինտերնետային կապով  |        |թյուններ |          |

|   |                   |                    |        |մասնավոր |          |

|   |                   |                    |        |ներդրում-|          |

|   |                   |                    |        |ներ      |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|23.|Ժամանակակից        |բոլոր դպրոցներն     |2010-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |ուսումնական        |ապահովել            |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |էլեկտրոնային       |էլեկտրոնային        |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |ռեսուրսների մշակում|ուսումնական         |        |դոնոր    |թյան      |

|   |                   |ռեսուրսներով        |        |կազմա-   |նախարարու-|

|   |                   |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |                   |                    |        |թյուններ |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|24.|Գիտության ոլորտում |գիտության առաջընթաց |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |ինստիտուցիոնալ     |զարգացման համար     |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |բարեփոխումների     |անհրաժեշտ պայմանների|        |բյուջե   |և  գիտու- |

|   |իրականացում        |ապահովում           |        |         |թյան      |

|   |                   |                    |        |         |նախարարու-|

|   |                   |                    |        |         |թյուն     |

|   |                   |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|25.|Գիտական            |պետական գիտական     |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կենտրոնների,       |կազմակերպությունների|2015 թթ.|պետական  |կրթության |

|   |հետազոտական        |գործունեության      |        |բյուջե   |և  գիտու- |

|   |համալսարանների     |արդյունավետության   |        |         |թյան      |

|   |ստեղծում           |բարձրացում,         |        |         |նախարարու-|

|   |                   |գիտաարտադրական      |        |         |թյուն     |

|   |                   |համալիրների         |        |         |          |

|   |                   |կազմակերպում        |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|26.|Գիտության ոլորտում |Հայաստանի           |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |բարեփոխումների     |Հանրապետությունում  |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |համար օրենսդրական  |գիտության և         |        |բյուջե   |և  գիտու- |

|   |դաշտի բարելավում   |տեխնիկայի զարգացման |        |         |թյան      |

|   |                   |համար օրենսդրական   |        |         |նախարարու-|

|   |                   |հենքի ապահովում     |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|27.|Գիտության          |գիտության ոլորտի    |2011 թ. |ՀՀ       |ՀՀ        |

|   |հիմնադրամի ստեղծում|ֆինանսավորման       |        |պետական  |կրթության |

|   |                   |արդյունավետության   |        |բյուջե   |և  գիտու- |

|   |                   |բարձրացում,         |        |         |թյան      |

|   |                   |համաֆինանսավորման   |        |         |նախարարու-|

|   |                   |մեխանիզմի ներդրում  |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|28.|Գիտության ոլորտի   |գիտության առաջընթաց |2010 թ. |ՀՀ       |ՀՀ        |

|   |զարգացման          |զարգացման ապահովման |        |պետական  |կրթության |

|   |2011-2015 թթ.      |համար ծրագրային     |        |բյուջե   |և  գիտու- |

|   |ռազմավարական ծրագրի|հենքի ստեղծում      |        |         |թյան      |

|   |մշակում            |                    |        |         |նախարարու-|

|   |                   |                    |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|29.|Միջազգային այլ     |գիտական             |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կազմակերպություն-  |համագործակցության   |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |ների հետ գիտության |զարգացում, եվրոպական|        |բյուջե   |և  գիտու- |

|   |ոլորտի համալիր     |գիտական տարածք      |        |         |թյան      |

|   |բարեփոխումների     |ինտեգրում           |        |         |նախարարու-|

|   |օժանդակության      |                    |        |         |թյուն     |

|   |համատեղ ծրագրերի   |                    |        |         |          |

|   |իրականացում`       |                    |        |         |          |

|   |համաֆինանսավորման  |                    |        |         |          |

|   |սկզբունքով         |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|30.|Գիտության ոլորտի   |գիտության ոլորտի    |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |ենթակառուցվածքի,   |առաջընթաց զարգացման |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |նյութատեխնիկական   |համար անհրաժեշտ     |        |բյուջե   |և  գիտու- |

|   |բազայի             |պայմանների ապահովում|        |         |թյան      |

|   |արդիականացում      |                    |        |         |նախարարու-|

|   |                   |                    |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|31.|Միջազգային ճանաչում|միջազգային ճանաչում |2012-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |ունեցող            |ունեցող գիտնականների|2015 թթ.|պետական  |կրթության |

|   |գիտնականների համար |համար առավել բարձր  |        |բյուջե   |և  գիտու- |

|   |հատուկ             |վարձատրության       |        |         |թյան      |

|   |դրամաշնորհային     |պայմանների ապահովում|        |         |նախարարու-|

|   |համակարգի ստեղծում |                    |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|32.|Գիտության          |գիտական ներուժի     |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |երիտասարդացման     |վերարտադրության     |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |լուծմանն ուղղված   |ապահովում` տվյալ    |        |բյուջե   |և  գիտու- |

|   |ծրագրերի մշակում և |տարվա պետական       |        |         |թյան      |

|   |իրականացում        |բյուջեով գիտության  |        |         |նախարարու-|

|   |                   |ծախսերի համար       |        |         |թյուն     |

|   |                   |նախատեսվող ընդհանուր|        |         |          |

|   |                   |գումարների          |        |         |          |

|   |                   |սահմաններում        |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|33.|Միասնական          |միասնական           |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |գիտատեղեկատվական   |գիտատեղեկատվական    |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |ցանցի զարգացմանը և |ցանցի զարգացման,    |        |բյուջե   |և  գիտու- |

|   |գիտահրատարակչական  |գիտահրատարակչական   |        |         |թյան      |

|   |գործունեության     |գործունեության      |        |         |նախարարու-|

|   |միջազգային         |միջազգային          |        |         |թյուն     |

|   |չափանիշներին       |չափանիշներին        |        |         |          |

|   |համապատասխանեցմանն |համապատասխանեցման   |        |         |          |

|   |ուղղված            |ապահովում           |        |         |          |

|   |աշխատանքների       |                    |        |         |          |

|   |կազմակերպում       |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|34.|Գիտական արտադրանքի |գիտական արտադրանքի  |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |ապրանքայնացման     |արտաքին և  ներքին   |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |արդյունավետ        |շուկա դուրսբերման   |        |բյուջե   |և  գիտու- |

|   |մեխանիզմների       |հնարավորությունների |        |         |թյան      |

|   |ստեղծում           |ստեղծում            |        |         |նախարարու-|

|   |                   |                    |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|35.|Կիրառական բնույթի  |գիտական արդյունքի   |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |պետական նպատակային |առևտրայնացման       |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |ծրագրերի մշակում և |պայմանների ապահովում|        |բյուջե   |և  գիտու- |

|   |իրականացում        |                    |        |         |թյան      |

|   |                   |                    |        |         |նախարարու-|

|   |                   |                    |        |         |թյուն     |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|36.|Գիտական            |գիտական             |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |նորամուծությունների|նորամուծությունների |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |կենտրոնների        |ռիսկերի մեխանիզմների|        |բյուջե,  |և  գիտու- |

|   |ստեղծում:          |ապահովում           |        |դոնոր    |թյան      |

|   |Գիտատեխնիկական     |                    |        |կազմակեր-|նախարարու-|

|   |ոլորտում           |                    |        |պություն-|թյուն     |

|   |վենչուրային        |                    |        |ներ և    |          |

|   |ներդրումների       |                    |        |ձեռնարկու|          |

|   |մեխանիզմների       |                    |        |թյուններ |          |

|   |ձևավորում          |                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|37.|Հայագիտության      |հայագիտության       |2012-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |բնագավառում        |առաջընթաց զարգացման |2015 թթ.|պետական  |կրթության |

|   |հետազոտությունների |ապահովում           |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |խրախուսում,        |                    |        |դոնոր    |թյան      |

|   |միջազգային         |                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |համագործակցությունը|                    |        |կերպու-  |թյուն     |

|   |խթանող մեխանիզմների|                    |        |թյուններ |          |

|   |ձևավորում:         |                    |        |         |          |

|   |Հայագիտական        |                    |        |         |          |

|   |ուսումնասիրություն-|                    |        |         |          |

|   |ները ֆինանսավորող  |                    |        |         |          |

|   |համահայկական       |                    |        |         |          |

|   |հիմնադրամի ստեղծում|                    |        |         |          |

|___|___________________|____________________|________|_________|__________|

|38.|Գիտության          |գիտության ոլորտում  |2011-   |ՀՀ       |ՀՀ        |

|   |կառավարման         |վարչական            |2012 թթ.|պետական  |կրթության |

|   |տեղեկատվական       |վիճակագրության      |        |բյուջե,  |և  գիտու- |

|   |համակարգի զարգացում|ներդրում            |        |դոնոր    |թյան      |

|   |                   |                    |        |կազմա-   |նախարարու-|

|   |                   |                    |        |կերպու-  |թյուն     |

|   |                   |                    |        |թյուններ |          |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2010
N 442-Ն
Որոշում