040.0419.260410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2010 թվականի N 419-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 419-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումները ներկայացվում են ըստ նախարարության համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների կողմից համակարգվող բնագավառների` տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, ջրային տնտեսություն, ազգային արխիվ, փախստականներ և միգրացիա:
1. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հռչակումից հետո, ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառուցման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ ներդրվեց տեղական ինքնակառավարման համակարգը, որն իրականացված մի շարք տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համատեքստում թերևս կարևորագույն ժողովրդավարական ինստիտուտներից մեկն է: Այն մեր երկրում քաղաքական ու բովանդակային առումով նախադեպը չունեցող համակարգ է, և այս առումով դժվար է գերագնահատել այն դերակատարումը, որ ունի այդ համակարգը ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացման և ազատական տնտեսական համակարգի ձևավորման գործում:
2. Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման սկզբունքներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում: Համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի` «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրով և այլ իրավական ակտերով:
4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գոյության արդյունքը եղավ Հայաստանում տեղական ինքնակառավարման արմատավորումը և քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացումը, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության ապահովումը:
5. Տարբեր եվրոպական երկրներում տեղական իշխանությունների գործունեության հիմնական սկզբունքների միասնականացումը, անկասկած դրանց առանձնահատկությունների հաշվառումով, հիմնական նախապայմանն է տեղական ինքնակառավարման ընդհանուր մոտեցումների ձևավորման համար և այդ գործընթացում «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դերը որոշիչ է, որին ի դեպ, Հայաստանը միացել է 2002 թվականին (ստորագրվել է 2001 թ. մայիսի 11-ին, վավերացվել` հունվարի 25-ին, ուժի մեջ է մտել մայիսի 1-ին): ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության հստակ դիրքորոշումներից է ապակենտրոնացման քաղաքականության իրականացումն ու տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործումը, նրա առավելագույն համապատասխանեցումը «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում» ամրագրված սկզբունքներին:
6. Վերոնշյալ հիմնահարցը վերջնականապես լուծվեց 2002 թվականի մայիս 7-ին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ, որով, ըստ էության, կուտակված փորձի ընդհանրացման հիման վրա և առաջնորդվելով գործող համակարգի շարունակականությունն ապահովելու սկզբունքով` օրենսդրորեն լուծում տրվեցին այն հիմնահարցերին, որոնց իրականացումն ավելի իրատեսական է արդի փուլում, և առկա են դրանց լուծման տնտեսական, կազմակերպական և տեխնիկական հագեցվածության համապատասխան պայմաններ:
7. «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դրույթներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով, մասնավորապես, սահմանվել է, որ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության փախստականի կարգավիճակ ունեցող 18 տարին լրացած անձինք և նրանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
8. Նոր լիազորություններ են վերապահվել տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի ղեկավարին և ավագանուն: Ֆինանսական ապակենտրոնացման ուղղությամբ համայնքներին է վերապահվել գույքահարկի և հողի հարկի գանձման վարչարարությունը, քաղաքաշինության ասպարեզում ամբողջացվել են լիազորությունները, ավարտվել է դեռևս պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքային սեփականության փոխանցման գործընթացը: Տեղական ինքնակառավարման օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև տարածքային պետական կառավարման հայեցակարգային դրույթները քննարկվել են Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ, նրանց հետ համաձայնեցված կազմվել է ժամանակացույց, որի իրականացումը լուրջ առաջընթաց կապահովի տեղական ինքնակառավարման առավել ժողովրդավարացման և իշխանության ապակենտրոնացման բնագավառում:
9. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ամրապնդվել են տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմքերը, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետն ավելացվել է մինչև 4 տարի, վերանայվել է պետական կառավարման մարմինների կողմից ընտրված համայնքապետերին պաշտոնանկություն հայտնելու գործող մեխանիզմը` այն տեղափոխելով դատական գործառույթների տիրույթ` ներառելով պաշտոնանկության մեխանիզմում Սահմանադրական դատարանի եզրակացության պարտադիր առկայության պայմանը:
10. «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» 6-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթի իրականացմանն է ուղղված «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, որը կանոնակարգեց տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը, վարձատրման և ծառայողական առաջխաղացման համապատասխան պայմանները:
11. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է հանրային կառավարման ոլորտում էթիկայի կանոնների մշակումն ու արդյունավետ կիրառումը: Այս առումով մեր իշխանություններն իրականացնում են առավելագույն հնարավորն այս կանոնների ձևավորումն ու կիրառումն ապահովելու ուղղությամբ:
12. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ընթանում է նաև տեղական ինքնակառավարման ոլորտում ուսուցման ազգային ռազմավարության մշակումը, որի նպատակներից է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության նոր ոլորտներն ու կառուցակարգերը իմաստավորելու և պարզաբանելու, վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմերին ուսուցանելու և դրանով տեղական ինքնակառավարման մարմինների առջև դրված նոր հիմնախնդիրների կարգավորմանը նպաստելու համար: Համայնքային ծառայության ինստիտուցիոնալ կարգավորման և հիշատակված ռազմավարության իրագործման արդյունքում ակնկալվում է հասնել համայնքային ծառայության որակի, տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման:
13. Հայաստանը կարևորում է նաև անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան, որպես տարածաշրջանային համագործակցությունը հորիզոնական մակարդակներում հաստատելու և խորացնելու լրացուցիչ հնարավորություն:
14. Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանն արդեն իսկ ստորագրել և 2002 թվականին վավերացրել է անդրսահմանային համագործակցության եվրոպական շրջանակային կոնվենցիան: ՀՀ կառավարությունը հաստատակամ է անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի տիրույթում ակտիվացնելու համագործակցությունն անդամ բոլոր, մասնավորապես, հարևան երկրների հետ և հանդես է եկել առաջարկությամբ` Հարավային Կովկասում անդրսահմանային համագործակցության շուրջ Կոնֆերանս կազմակերպելու վերաբերյալ:
15. Եվրոպական կառույցների հետ ինտեգրացիոն գործընթացները դիտարկվում են որպես օրգանական մաս` համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներում ընդգրկվելու համար, եվրոպական երկրների հետ համագործակցությանը տրվելու է մեծ նշանակություն որպես համընդհանուր նպատակ, փոխըմբռնմանը` որպես գործոն ընդունելու համար, որ Հայաստանը նույնպես եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ է: Սակայն տեղական ինքնակառավարման համակարգի արմատավորման գործընթացում առաջացել է դրա կատարելագործման և բնականոն զարգացման անհրաժեշտություն: Այս առումով հասարակական հարաբերությունների համատեքստում տեղական ինքնակառավարման համակարգի տարածքային, տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի ամրապնդումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը համահունչ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարածքային և տեղական ինքնակառավարման կայացումն ու զարգացումն ապահովելու համար նախատեսվում է`
1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը` փոփոխություններ և լրացումներ կատարելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում,
2) սահմանել տարածքային համաչափ զարգացման հայեցակարգային դրույթները,
3) տեղական ինքնակառավարման բնագավառում կատարել բարեփոխումներ` ապահովելով Սահմանադրական փոփոխություններով սահմանված նորմերի կիրարկումը,
4) բարձրացնել տեղական ինքնակառավարման արդյունավետությունը` համայնքային ծառայության ինստիտուցիոնալ կարգավորման և կատարելագործման միջոցով,
5) հետամուտ լինել Եվրոպայի խորհրդի ներքո նոր կառույցի` Հարավային Կովկասի տեղական ու տարածքային իշխանությունների մշտական ֆորումի` որպես անդրսահմանային համագործակցության գործընթացի շարունակականության և երկխոսության ապահովման մեխանիզմի ձևավորմանը:
16. Արդյունքում կկանոնակարգվեն և կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների ու պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները, դրանց գործունեությունը կլինի առավել թափանցիկ, հրապարակային և վերահսկելի, ինչպես նաև կամրապնդվի տեղական ժողովրդավարությունը:
1. Միջոցառումներ
._____________________________________________________________________.
|NN |ԱԱՌ-ի դրույթը |Միջոցառման |Ակնկալվող |Կատար- |Ֆինանսա-|
|ը/կ| |անվանումը |արդյունքը |ման |վորման |
| | | | |ժամկետը|աղբյուրը|
| | | | | |և |
| | | | | |ծավալը |
| | | | | |(հազ. |
| | | | | |դրամ) |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|1. |Սահմանադրական |Կատարել «ՀՀ |ՀՀ վարչատարած-|2010- | |
| |կարգի, պետական |վարչատարածքային |քային բաժանման|2012թթ.| |
| |կառավարման |բաժանման մասին» |կատարելա- | | |
| |համակարգի |օրենքում |գործում | | |
| |բնականոն և |փոփոխություններ | | | |
| |արդյունավետ |և լրացումներ | | | |
| |գործունեության | | | | |
| |ապահովում | | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|2. |Աղքատության |Տարածքային |Տարածքային |2010- | |
| |հաղթահարում |զարգացման |քաղաքականու- |2012թթ.| |
| | |հայեցակարգային |թյան | | |
| | |դրույթների |իրականացման | | |
| | |սահմանում |ուղղություննե-| | |
| | | |րի հստակեցում | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|3. |Տարածքային |Տարածքային |Մարզային |Քառամյա| |
| |սոցիալ - |սոցիալ-տնտեսական |զարգացման |ծրագրե-| |
| |տնտեսական |անհամաչափություն-|ծրագրերի |րի | |
| |զարգացման |ների մեղմում |մշակում |մշակում| |
| |համաչափություն | | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|4. |Սահմանադրական |Սահմանադրական |Տեղական ինքնա-|2010- | |
| |կարգի, պետական |փոփոխություններով|կառավարման |2012թթ.| |
| |կառավարման |սահմանված նորմերի|համակարգի | | |
| |համակարգի |կիրարկում |արդյունավետու-| | |
| |բնականոն և | |թյան | | |
| |արդյունավետ | |բարձրացում | | |
| |գործունեության | | | | |
| |ապահովում | | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|5. |Սահմանադրական |Համայնքային |Համայնքային |2010- | |
| |կարգի, պետական |ծառայության |ծառայության |2012թթ.| |
| |կառավարման |կատարելագործում |ինստիտուցիոնալ| | |
| |համակարգի | |համակարգի | | |
| |բնականոն և | |կայացում | | |
| |արդյունավետ | | | | |
| |գործունեության | | | | |
| |ապահովում | | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|6. |Տարածաշրջանում |Անդրսահմանային |Երկրի |2010- | |
| |ժողովրդական |համագործակցության|միջազգային |2012թթ.| |
| |արժեքների |գործընթացի |ներգրավվածու- | | |
| |տարածում ու |շարունակականու- |թյան աստիճանի | | |
| |առավել |թյան ապահովում |բարձրացում | | |
| |հստակեցում | | | | |
._____________________________________________________________________.
2. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
17. Հայաստանի Հանրապետության բնակչությանը մատչելի և անվտանգության սահմանված նորմերին համապատասխանող խմելու ջրի ու պահանջվող ծավալների ոռոգման ջրի հուսալի և կայուն մատակարարումը, ինչպես նաև անխափան ջրահեռացման ապահովումը համարվում է երկրի կենսաապահովման և ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Հանրապետությունում այս խնդրի իրագործումն ապահովում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է:
18. Խմելու ջրի համակարգում անվտանգության առումով կարևորագույն օբյեկտներն են` խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, այդ թվում` ջրաղբյուրները, կապտաժային կառուցվածքները, մայրուղային ջրատարները, օրվա կարգավորիչ ջրամբարները, ջրի մաքրման կայանները և վարակազերծման սարքերը, մայրուղային ջրատարները սնող պոմպակայանները` իրենց սանիտարական գոտիներով, ինչպես նաև ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերը: Այս օբյեկտների անվտանգության ապահովումը պայմանավորված է ջրային համակարգերի պահպանման, ինչպես նաև շահագործման անթերի կազմակերպման անհրաժեշտությամբ:
19. Անվտանգության կարևորագույն խնդիրներից է նաև սահմանամերձ, լեռնային և սակավաջուր բնակավայրերի ջրամատակարարման ապահովումը:
20. Անվտանգության տեսանկյունից նույնպես կարևորվում է արտակարգ իրավիճակներում բնակչությանը և կենսաապահովման օբյեկտների, ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափաքանակների, խմելու ջրի անխափան մատակարարման ապահովման և կարգավորման խնդիրը:
21. Ջրային տնտեսության ոլորտի անվտանգությունն ապահովող կարևորագույն խնդիրներից են նաև բնակավայրերում նվազագույն ջրամատակարարման ապահովումը և անհրաժեշտ ջրաքանակի պաշարների պահեստավորումն ու կառավարումը, ջրակորուստների նվազեցումը:
22. Հանրապետության տարածքում հեռացվող կեղտաջրերի մաքրման աշխատանքների կազմակերպումը պետք է կատարվի այնպիսի առաջնահերթությամբ, որպեսզի բացառվի բնակչության մեջ տարատեսակ հիվանդությունների բռնկումը, ինչպես նաև ապահովի շրջակա միջավայրի պահպանության նորմերը:
23. Ոռոգման համակարգում անվտանգության առումով կարևորագույն խնդիրներից են պատվարների անվտանգությունը, գյուղատնտեսության համար պահանջվող անհրաժեշտ ջրաքանակների մատակարարման համակարգի ստեղծումը (նկատի ունենալով հատկապես երաշտային տարիները), ինչպես նաև ջրամբարների անվտանգության ապահովման միջոցառումների մշակումը և աղտոտվածության ստուգումը, պատվարների ամրության ուսումնասիրությունը, խոշոր մեխանիկական ագրեգատների անխափան աշխատանքների ապահովումը:
24. Հայաստանի Հանրապետությունում կարևորվում են նաև Սևանա լճի պահպանության միջոցառումները, այդ թվում` Որոտան-Արփա-Սևան ջրատարի /թունելի/ պահպանությունը և դրա անվտանգ շահագործումը, անդրսահմանային ջրերի կառավարումը, կոլեկտորադրենաժային ցանցերի պահպանությունը:
25. Ստորև շարադրված են նշված նպատակներին հասնելու միջոցառումները`
1) «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում», «Երևանի ջրամատակարարում և ջրահեռացում», «Լոռի (Վանաձոր)» և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում», Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագիր» ծրագրերի իրականացման ապահովում.
2) «Սևանա լճի բնապահպանություն» ծրագրի իրականացման ապահովում.
3) սահմանամերձ տարածաշրջանների խմելու ջրի մատակարարման և ոռոգման բարելավում.
4) «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ» հայաստանյան ծրագրի ոռոգման բաղադրիչով նախատեսված խնդիրների լուծման ապահովում.
5) ջրի ազգային ծրագրով նախատեսված ջրային տնտեսության ոլորտի հիմնախնդիրների լուծում, այդ թվում` որպես առաջնահերթություններ`
ա. պետական ջրային կադաստրի վարման ինստիտուտի կայացման և կատարելագործման գործընթացներին մասնակցության ապահովում,
բ. ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հասարակությանն իրազեկում և մասնակցության ապահովում, սպառողների դիմում-բողոքների և առաջարկությունների հետ տարվող աշխատանքների բարելավում.
6) «Պատվարների անվտանգություն» ծրագրի և «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ապահովում.
7) բնակչության պարենային անվտանգության ապահովման նպատակով ոռոգման համակարգի կայուն գործունեության ապահովում և ոռոգվող հողատարածքների ընդլայնում.
8) կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում.
9) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների կառավարման գործում մասնավոր հատվածի ներգրավում:
26. 25-րդ կետի միջոցառումներից ակնկալվող արդյունքներն են`
1) հանրապետության ջրային ոլորտի և բնակավայրերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովում.
2) հանրապետության քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավում, խմելու ջրի որակի պարտադիր ապահովում.
2. Միջոցառումներ
._________________________________________________________________________.
|ԱԱՌ |Միջոցառման |Ակնկալվող |Կատար- |Ֆինանսավորման |
|դրույթը |անվանումը |արդյունքը |ման |աղբյուրը և ծավալը|
| | | |ժամկետը|(հազ. դրամ) |
| | | | | |
|_________|__________________|_________________|_______|__________________|
|Ջրային |1. Խմելու ջրի |Բնակավայրերի | | |
|տնտեսու- |համակարգում |ջրամատակարարման | | |
|թյան |ծրագրերի |ջրամատակարարման | | |
|ոլորտի |իրականացման |և ջրահեռացման | | |
|անվտան- |ապահովում` |ծառայությունների | | |
|գություն |__________________|բարելավում, |_______|__________________|
| |ա. Համայնքային |մատուցող կազմա- |2010- |26.8 մլն դոլար, |
| |ջրամատակարարում և |կերպությունների |2011թթ.|այդ թվում` 20.1 |
| |ջրահեռացում II-րդ |կառավարման | |մլն դոլարը` վարկ |
| |ծրագիր |արդյունավետության| |(Համաշխարհային |
| | |բարձրացում | |Բանկ), 6.7 մլն |
| | | | |դոլարը` ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |համաֆինանսավորում |
| |__________________| |_______|__________________|
| |բ. Լոռու (Վանաձոր)| |2010թ. |11.4 մլն եվրո, այդ|
| |մարզի | | |թվում` 6.84 մլն |
| |ջրամատակարարման և | | |եվրոն` վարկ (KfW |
| |ջրահեռացման | | |Գերմանական բանկ) |
| |համակարգերի | | |3,44 մլն եվրոն` |
| |բարելավում | | |դրամաշնորհ և 1,12|
| | | | |մլն Եվրոն` ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |համաֆինանսավորում |
| |__________________| |_______|__________________|
| |գ. Շիրակ (Գյումրի)| |2010թ. |14,6 մլն եվրո, այդ|
| |մարզի | | |թվում` 8,7 մլն |
| |ջրամատակարարման և | | |եվրոն` վարկ (KfW |
| |ջրահեռացման | | |Գերմանական բանկ), |
| |համակարգերի | | |4,4 մլն եվրոն` |
| |բարելավում | | |դրամաշնորհ և 1,5 |
| | | | |մլն եվրոն` ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |համաֆինանսավորում |
| |__________________| |_______|__________________|
| |դ. «Լոռի - | |2010- |3 մլն եվրոն (KfW |
| |ջրմուղկոյուղի», | |2012թթ.|Գերմանական բանկ), |
| |«Շիրակ - | | |600.0 հազ. եվրոն` |
| |ջրմուղկոյուղի» և | | |ՀՀ կառավարության |
| |«Նոր Ակունք» | | |համաֆինանսավորում |
| |ՓԲԸ-ների | | | |
| |կառավարման | | | |
| |դրամաշնորհային | | | |
| |ծրագիր | | | |
| |__________________| |_______|__________________|
| |ե. Ջրամատակարարման| |2010- |45 մլն դոլար, այդ |
| |և ջրահեռացման | |2012թթ.|թվում` 36 մլն |
| |(սեկտորի) ծրագիր | | |դոլարը` վարկ |
| | | | |(Ասիական զարգացման|
| | | | |բանկ), 9 մլն |
| | | | |դոլարը` ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |համաֆինանսավորում |
| |__________________|_________________|_______|__________________|
| |2. «Սևանա լճի |Սևանա լճի և դրա|2010թ. |14.8 մլն եվրո, այդ|
| |բնապահպանական» |էկոհամակարգի | |թվում` 7 մլն |
| |ծրագիր |բարելավում | |եվրոն` վարկ |
| | | | |(Վերակառուցման և |
| | | | |զարգացման |
| | | | |եվրոպական բանկ), |
| | | | |6.2 մլն եվրոն` |
| | | | |դրամաշնորհ, 1.6 |
| | | | |մլն եվրոն` ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |համաֆինանսավորում |
| |__________________|_________________|_______|__________________|
| |3. Սահմանամերձ |Սահմանամերձ |2010- |Ծրագրով նախատեսված|
| |տարածաշրջանների |համայնքների |2012թթ.|ՀՀ պետական |
| |խմելու և ոռոգման |սոցիալ-տնտեսական | |բյուջեից |
| |ջրի մատակարարման |կայուն զարգացման | |հատկացումներ |
| |բարելավում |հիմքերի ստեղծում:| | |
| | |Բնակչությանը | | |
| | |մատուցվող | | |
| | |ջրամատակարարման | | |
| | |ծառայությունների | | |
| | |որակի բարելավում | | |
| |__________________|_________________|_______|__________________|
| |4. «Հազարամյակի |Գյուղատնտեսական |2010- |120,0 մլն դոլարին |
| |մարտահրավերներ |արտադրողականու- |2011թթ.|համարժեք դրամ` |
| |հիմնադրամ» |թյան և | |«Հազարամյակի |
| |Հայաստանյան ծրագրի|արտադրանքի | |մարտահրավերներ |
| |ոռոգման բաղադրիչով|ծավալների աճ ու | |հիմնադրամ» |
| |նախատեսված |ոռոգման | |Հայաստանյան ծրագրի|
| |խնդիրների |տարածքների | |ոռոգման բաղադրիչ |
| |իրականացման |ավելացում: «Ջրից | | |
| |ապահովում |մինչև շուկա» | | |
| | |արդյունավետ | | |
| | |համակարգի | | |
| | |ներդնում: | | |
| | |Գյուղական | | |
| | |բնակավայրերում | | |
| | |աղքատության | | |
| | |նվազեցում | | |
| |__________________|_________________|_______|__________________|
| |5. Ոռոգման |Ոռոգման |2010- |36.3 մլն դոլար, |
| |համակարգերի |համակարգերի |2011թթ.|այդ թվում 29.8 մլն|
| |վերականգնման |պահպանում և | |դոլարը` վարկ, 6.5 |
| |հրատապ ծրագիր |բարելավում | |մլն դոլարը` ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |համաֆինանսավորում |
| |__________________|_________________|_______|__________________|
| |6. Արփա-Սևան |Արփա-Սևան |2010- |27 մլն դոլար, |
| |թունելի |թունելի պահպանում|2012թթ.|որից` 10 մլն դոլար|
| |վերականգնման |և անվտանգ ու | |վարկ (Աբու Դաբի |
| |ներդրումային |անխափան ջրի | |զարգացման |
| |ծրագիր |տեղափոխում Սևանա | |հիմնադրամ) և 17 |
| | |լիճ | |մլն դոլար ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |համաֆինանսավորում |
| |__________________|_________________|_______|__________________|
| |7. Կոլեկտորա- |Ոռոգելի հողերի |շարունա|226.3 մլն դրամ |
| |դրենաժային ցանցերի|մելիորատիվ վիճակի|կական |(շարունակական, |
| |մաքրում և |բարելավում | |ամենամյա) |
| |նորոգում | | | |
| |__________________|_________________|_______|__________________|
| |8. Ոռոգման |Ոռոգման |2011 թ.|1500.0 մլն դրամ |
| |համակարգերի |համակարգերի |շարունա|(շարունակական, |
| |հիմնանորոգում |պահպանում, |կական |ամենամյա) |
| | |բարելավում | | |
._________________________________________________________________________.
3) ջրի կորուստների կրճատում և ջրառի նվազեցում.
4) բնապահպանական իրավիճակի բարելավում.
5) Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավում.
6) սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծում.
7) բնակչությանը մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարձրացում.
8) գյուղատնտեսական արտադրողականության և արտադրանքի ծավալների աճ.
9) «Ջրից մինչև շուկա» արդյունավետ համակարգի ներդնում.
10) աղքատության նվազեցում.
11) հիդրոտեխնիկական կառուցվածքների (ՀՏԿ) անվտանգ օգտագործման ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում.
12) «Պատվարների անվտանգություն» ծրագրի իրականացման արդյունքում բնակչության անվտանգության ապահովում.
13) ամբարվող ոռոգման ջրի պաշարների ավելացում.
14) ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավում.
15) բնակչության առողջության պահպանում (մալարիա փոխանցող մոծակների ձվադրման վայրեր հանդիսացող ջրականգերի մակերեսի կրճատման ճանապարհով).
16) ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացում.
17) ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկման և խնդիրների լուծման գործում ջրօգտագործողների շահագրգիռ մասնակցության մակարդակի բարձրացում.
18) մասնավոր ներդրումների խթանում.
19) շուկայական հարաբերությունների զարգացում:
3. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ
Ներկա վիճակը և հիմնական խնդիրները
27. Հայաստանի Հանրապետության մշակույթի ժառանգության և տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկացուցիչ մասն է կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, պատմականորեն ձևավորված, մշտապես համալրվող և մշտական պահպանության ենթակա փաստաթղթերի ամբողջությունը` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուն, որն ընդգրկում է փորձաքննությամբ արժեքավորված տարատեսակ փաստաթղթեր, ձեռագրեր, կինոնկարներ, լուսանկարներ, գծագրեր և տեղեկատվական այլ կրողներ:
28. Ներկայումս արխիվային գործի ոլորտն ապահովված է անհրաժեշտ ու գործուն օրենսդրական դաշտով: 2004 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիմնադրույթներին ու պահանջներին համապատասխան նորմատիվ իրավական ակտերով ու չափորոշիչ-մեթոդական փաստաթղթերով կարգավորվում են արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության ու օգտագործման գործընթացները, ինչպես նաև արխիվային ոլորտին առնչվող իրավահարաբերությունները: Սույն իրողությունը նպաստում է հանրապետության պետական արխիվային ծառայության գործունեության կատարելագործմանն ու էլ ավելի արդյունավետացմանը, ինչն իր հերթին կխթանի արխիվային հավաքածուի տեղեկատվական անվտանգության բարձրացմանը: Ազգային տեղեկատվական պաշարների օգտագործման բնագավառում առաջնահերթ խնդիր է համարվում քաղաքացիներին արխիվային տեղեկատվությամբ տրամադրելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին ու պահանջներին համապատասխան:
Հիմնական սկզբունքները
29. Ներկա պայմաններում տեղեկատվական անվտանգության հարցերի աշխուժացումը միանգամայն օրինաչափ է, քանի որ արդի հասարակության զարգացման բարձր մակարդակն ու պետության հեղինակությունն ապահովում են ոչ այնքան տարածքն ու բնական պաշարները, որքան մտավոր և տեղեկատվական ներուժը: ՈՒստի տեխնիկական առաջընթացի զարգացմանը համընթաց ազգային անվտանգության կախվածությունը տեղեկատվական անվտանգության ապահովումից գնալով ավելի ու ավելի է աճում:
30. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգություն ասելով հասկացվում է տեղեկատվության ոլորտում ազգային շահերի պաշտպանվածությունը, ինչը որոշում է անհատի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի ամբողջությունը:
31. Տեղեկատվական ոլորտում անհատի շահերը կայանում են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրականացման համար արխիվային տեղեկատվություն ստանալու, տեղեկատվության օգտագործումն օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու, ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման, ինչպես նաև անձնական անվտանգության իրականացման համար տեղեկատվության պաշտպանության մեջ:
32. Հասարակության շահերը` տեղեկատվության ոլորտում կայանում է անհատների շահերի պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման, իրավական սոցիալական պետության ստեղծման, իսկ պետության շահերը` Հայաստանի Հանրապետության ինֆրակառուցվածքի ներդաշնակ զարգացման, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրագործման համար որոշակի պայմանների ստեղծման, հայ ժողովրդի պատմական անցյալն ու հանրապետության ներկայի գործընթացներն արտացոլող վավերագրերի առկայության մեջ: Այս առումով էլ տեղեկատվական անվտանգության համակարգում արխիվային փաստաթղթերի (տեղեկատվության) ապահովության անվտանգության հիմնախնդրին բավական կարևոր տեղ է տրվում:
33. Տեղեկատվական անվտանգության ուղղությամբ գործի ներկա վիճակն ընդհանուր առմամբ բնութագրվում է տարբեր աղբյուրների և վտանգների առկայությամբ` առաջին հերթին կապված արխիվային փաստաթղթերի ամբողջականության ապահովման և դրանց պահպանության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի (հիմքի) բացակայության հետ:
Կատարված աշխատանքները
34. Իրականացված ծրագրային միջոցառումների ու նպատակային աշխատանքների արդյունքում իրավիճակը շտկվել և ի հայտ է եկել իրականացվող ամենամյա աշխատանքների կայունություն: Այդուհանդերձ հանրապետության արխիվային հավաքածուի ամբողջացման (համալրման), հետադարձ փաստաթղթային տեղեկատվության պահպանության պայմանների (արխիվային շենքերի ու շենքային տարածքների ընթացիկ և հիմնական նորոգում, նոր կամ լրացուցիչ տարածքների ձեռքբերում և դրանց կահավորում և այլն) և փաստաթղթերի ֆիզիկական վիճակի (վերականգնում, վերանորոգում, ախտահանում, պատճենահանում և այլն) բարելավման բնագավառում ունեցած ձեռքբերումները փաստելով հանդերձ, չպետք է տեսադաշտից դուրս թողնվի պատմական սկզբնաղբյուր-փաստաթղթերի կորստյան դեպքերը բացառելու, արխիվապահոցներում փաստաթղթերի երկարակեցության համար անհրաժեշտ պայմանակարգեր ապահովելու, արխիվային գործում նոր տեխնոլոգիաներ ներդնելու և ոլորտի ժամանակին համաքայլ զարգացումն ու առաջընթացը պայմանավորող խնդիրների լուծումը:
3. Միջոցառումներ
._____________________________________________________________________.
|NN |ԱԱՌ-ի դրույթը |Միջոցառման |Ակնկալվող |Կատար- |Ֆինանսա-|
|ը/կ| |անվանումը |արդյունքը |ման |վորման |
| | | | |ժամկետը|աղբյուրը|
| | | | | |և |
| | | | | |ծավալը |
| | | | | |(հազ. |
| | | | | |դրամ) |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|1. |Համամարդկային |«Հայաստանի |Արխիվային |2010 |20747.7 |
| |ու ազգային |ազգային արխիվ» |փաստաթղթերի | |ձեռնարկ.|
| |արժեքների, |ՊՈԱԿ-ի 3-րդ |ջերմախոնավային| |գործու- |
| |ազգային |արխիվապահոցի |ռեժիմով | |նեու- |
| |ավանդույթների, |օդակարգավորման և |երաշխավորված | |թյունից |
| |հոգևոր ու |օդաորակման |պահպանության | |ստացված |
| |մշակութային |համակարգի |ապահովում | |շահույթի|
| |ժառանգության |ներդրում | | |հաշվին |
| |պահպանման և | | | | |
| |դրանց | | | | |
| |վերարտադրության| | | | |
| |ու զարգացման | | | | |
| |համար նպաստավոր| | | | |
| |պայմանների | | | | |
| |ստեղծումը | | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |«Հայաստանի |Առաջիկա 15-20 |2011 | |
| | |ազգային արխիվ» |տարիներին | | |
| | |ՊՈԱԿ-ի |արխիվային | | |
| | |արխիվապահոցների |փաստաթղթերի | | |
| | |տեխնիկական |համալրման | | |
| | |հարկերի |համար | | |
| | |վերակառուցում |անհրաժեշտ | | |
| | |արխիվապահոցների |տարածքների | | |
| | | |ապահովում | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |«Հայաստանի |Արխիվային | 2011 |15000.0 |
| | |ազգային արխիվ» |փաստաթղթերի | |ձեռնարկ.|
| | |ՊՈԱԿ-ի մարզային |ջերմախոնավային| |գործու- |
| | |մասնաճյուղերի |ռեժիմով | |նեու- |
| | |արխիվապահոցների |երաշխավորված | |թյունից |
| | |օդակարգավորման և |պահպանության | |ստացված |
| | |օդաորակման |ապահովում | |շահույթի|
| | |համակարգերի | | |հաշվին |
| | |ներդրում | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |«Հայաստանի |Արխիվային |2012 | |
| | |ազգային արխիվ» |փաստաթղթերի | | |
| | |ՊՈԱԿ-ի |պահպանության | | |
| | |արխիվապահոցների |անվտանգության | | |
| | |գազային |մակարդակի | | |
| | |հրդեհամարող |բարձրացում | | |
| | |համակարգի | | | |
| | |ներդրում | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |«Հայաստանի |Արխիվային |2012 | |
| | |ազգային արխիվ» |փաստաթղթերի | | |
| | |ՊՈԱԿ-ի |պահպանության | | |
| | |ընդունող-հսկող |անվտանգության | | |
| | |սարքերի ավտոմատ |մակարդակի | | |
| | |համակարգի |բարձրացում | | |
| | |ներդրում | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |«Հայաստանի |Արխիվային |2012 |2574.6 |
| | |ազգային արխիվ» |փաստաթղթերի | |ՀՀ 2012թ|
| | |ՊՈԱԿ-ի տեսահսկման|պահպանության | |պետ. |
| | |համակարգի |անվտանգության | |բյուջե |
| | |ներդրում |մակարդակի | | |
| | | |բարձրացում | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |«Հայաստանի |Արխիվային |2013 | |
| | |ազգային արխիվ» |փաստաթղթերի | | |
| | |ՊՈԱԿ-ի |պահպանության | | |
| | |առանձնացված |անվտանգության | | |
| | |ստորաբաժանումների|մակարդակի | | |
| | |պահպանիչ |բարձրացում | | |
| | |հակահրդեհային | | | |
| | |ազդարարման | | | |
| | |համակարգի | | | |
| | |ներդրում | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|2. |Մշակութային |Հայաստանի |ՀՀ արխիվային |շարունա| |
| |արժեքների |Հանրապետության |հավաքածուի |կական | |
| |հաղորդակցվելու |արխիվային |տեղեկատվական | | |
| |մատչելիության |հավաքածուի |պաշարների | | |
| |ապահովում |տեղեկատու - |մատչելիության | | |
| | |որոնողական |մակարդակի | | |
| | |համակարգի |բարձրացում | | |
| | |ավտոմատացման | | | |
| | |համար տվյալների | | | |
| | |համակարգչային | | | |
| | |շտեմարանի | | | |
| | |ստեղծման | | | |
| | |շարունակում | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |ՀՀ արխիվային |Փաստաթղթային |շարունա| |
| | |հավաքածուի |հավաքածուի |կական | |
| | |փաստաթղթերի |օգտագործման | | |
| | |թվայնացում |մատչելիության | | |
| | | |բարձրացում | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |ՀՀ արխիվային |Կինոհավաքածուի|2010- | |
| | |հավաքածուի մաս |օգտագործման |2012 | |
| | |կազմող |մատչելիության | | |
| | |կինոհավաքածուի |բարձրացում | | |
| | |թվայնացում | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |ՀՀ արխիվային |Ֆոտոֆոնո |շարունա| |
| | |հավաքածուի ֆոտո |հավաքածուի |կական | |
| | |և ֆոնո |օգտագործման | | |
| | |հավաքածուի |մատչելիության | | |
| | |թվայնացում |բարձրացում | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|3. |Այլ |Ռուսաստանի, |Նշված երկրների|շարունա| |
| |պետությունների |ՈՒկրաինայի, |արխիվներում |կական | |
| |հետ համագործակ-|Մոլդովայի, |պահպանվող` | | |
| |ցության` նրանց |Վրաստանի, Իրանի, |Հայաստանի և | | |
| |տարածքում |Բուլղարիայի, |հայ ժողովրդի | | |
| |գտնվող հայկական|Հունաստանի, |պատմության | | |
| |պատմական, |Գերմանիայի, |վերաբերվող | | |
| |հոգևոր ու |Ֆրանսիայի, |փաստաթղթերի | | |
| |մշակութային |Իտալիայի |պատճենների | | |
| |արժեքների |արխիվային |տեղափոխումը | | |
| |պահպանության |ծառայությունների |Հայաստան | | |
| |նպատակով |հետ կապերի | | | |
| | |խորացում և | | | |
| | |ամրապնդում | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
|4. |Հայաստանի և |Հայաստանի և հայ |Հայ ժողովրդի |շարունա|տարեկան |
| |հայության մասին|ժողովրդի |պատմության |կական |5000.0 |
| |ճշմարտության |պատմության |աղբյուրագիտա- | |ձեռնարկ.|
| |արհեստավարժ |կարևորագույն |կան հենքի | |գործու- |
| |ներկայացում |իրադարձություն- |ստեղծում | |նեու- |
| |միջազգային |ները ներկայացնող | | |թյունից |
| |հանրությանը, |փաստաթղթային | | |ստացված |
| |հակազդում |ժողովածուի | | |շահույթի|
| |ապատեղեկատվու- |հրապարակում, այդ | | |հաշվին |
| |թյանն ու |թվում` այլ | | | |
| |քարոզչությանը |երկրների | | | |
| | |արխիվային | | | |
| | |ծառայությունների | | | |
| | |հետ համատեղ | | | |
|___|_______________|_________________|______________|_______|________|
| | |Հայ ժողովրդի |Հայաստանի և |շարունա|տարեկան |
| | |պատմության և |հայության |կական |3000.0 |
| | |մշակութային |մասին | |ձեռնարկ.|
| | |կյանքն արտացոլող |ճշմարտության | |գործու- |
| | |փաստաթղթերի |ներկայացում | |նեու- |
| | |ցուցադրություննե-|Հայաստանի և | |թյունից |
| | |րի կազմակերպում, |միջազգային | |ստացված |
| | |այդ թվում` |հանրությանը | |շահույթի|
| | |արտասահմանյան | | |հաշվին |
| | |երկրներում | | | |
._____________________________________________________________________.
4. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
35. Միգրացիայի և փախստականների ոլորտում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները և դրանց լուծմանն ուղղված քայլերն են`
1) միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականության վերանայում/լրամշակում.
ա. միգրացիայի և ապաստանի ոլորտում համապարփակ ազգային քաղաքականությունը սահմանող փաստաթղթի մշակում.
բ. այդ քաղաքականության իրականացումն ապահովող գործողությունների ազգային ծրագրի մշակում և իրականացում.
2) ՀՀ սահմանակետերում բնակչության միգրացիոն շարժերն արձանագրող տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորում.
3) Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անօրինական միգրացիայի կանխարգելում, արտերկրներում անօրինական կարգավիճակում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձին և Հայաստանի Հանրապետությունում նրանց ռեինտեգրացիային աջակցում`
ա. հանրապետության բնակչության շրջանում տեղեկատվության տարածում օտարերկրյա պետություններ մուտք գործելու, աշխատանքային գործունեություն ծավալելու և բնակվելու կարգի ու պայմանների մասին,
բ. օտարերկրյա պետություններում անօրինական կարգավիճակում գտնվող ՀՀ և երրորդ պետությունների քաղաքացիների հետ ընդունման /ռեադմիսիայի/ վերաբերյալ համաձայնագրերի կնքում,
գ. Հայաստան վերադարձած քաղաքացիների ռեինտեգրմանն աջակցող ծրագրերի վարում.
4) Հայաստանի Հանրապետությունից մարդկանց անօրինական փոխադրումների և վաճառքի /թրաֆիքինգ/ կանխարգելում`
ա. Հայաստանի Հանրապետության բնակչության և հատկապես ռիսկային խմբերի, ինչպես նաև սոցիալական ծառայություններ իրականացնող և շահառուների առավել մեծ խմբեր ընդգրկող հաստատությունների համակազմի շրջանում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական քարոզարշավների իրականացում.
5) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող պաշտպանության համակարգի կատարելագործում: 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականների հասարակությանն ինտեգրման գործընթացի շարունակում`
ա. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացում,
բ. 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրի իրագործման շարունակում,
գ. հարկադիր միգրանտների առանձին` առավել խոցելի խմբերին կարիքավորների համար գոյություն ունեցող պետական աջակցության ծրագրերում ընդգրկում:
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում