040.0348.090410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2010 թվականի N 348-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարները և Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը` սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված ծրագրի (Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Դավթաշենի կամուրջ - Հալաբյան փողոցից մինչև Աշտարակի խճուղի կապի ենթաօբյեկտի ճանապարհային մասի, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցները և ճանապարհային հատվածները Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված` Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց կապող շառավղային մայրուղիներով և որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի վիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս թերի են, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,
գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.
2) հաշվի առնելով նշվածները` մշակվել են`
ա. Դավթաշենի կամուրջ - Հալաբյան փողոցից մինչև Աշտարակի խճուղի ենթաօբյեկտի ճանապարհային մասի կապի նախագիծը,
բ. Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղու նախագիծը,
գ. Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու նախագիծը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2011 թվականի հունվարի 1-ն է.
3) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման ու սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևան քաղաքի վարչական սահմաններում Երևանի քաղաքապետն է, իսկ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` համապատասխանաբար Երևան քաղաքի վարչական սահմաններում և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մարտի 25-ի
N 348-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
.______________________________________________________________________.
|NN | Գտնվելու վայրը և նկարագիրը |Նկարագրության |
|ը/կ| |արձանագրության|
| | |կազմման |
| | |ժամկետը |
|___|___________________________________________________|______________|
| 1 | 2 | 3 |
|___|___________________________________________________|______________|
|1. |16-րդ թաղ. 18, 19 և 20 շենքերի դիմաց ավտոտնակներ |4 ամիս |
| |և կրպակներ, Գ. Չաուշի փող. սկզբնամասում կրպակ, | |
| |16-րդ թաղ. 17 շենքի և էլեկտրաենթակայանի | |
| |միջնամասում 2 կրպակ, Մելքումով փողոցին հարող | |
| |տարածքում 3 միավոր հողամաս, Գ. Չաուշի փողոցի հատման| |
| |մասում հողամաս, 16-րդ թաղ. 27 շենքի դիմաց հողամաս, | |
| |Գ. Չաուշի փող. 28/5, Գ. Չաուշի փող. 16, Գ. Չաուշի | |
| |փող. 28/6, Գ. Չաուշի փող. 28/1, Գ. Չաուշի փող. 28/3| |
| |Մելքումովի փող. 22/1, Մելքումովի փող. 6/1, | |
| |Մելքումովի փող. 8/2, Մելքումովի փող. 10/1, | |
| |Գ. Չաուշի փող. 30, Գ. Չաուշի փող. 32, 16-րդ թաղ. | |
| |45/4, Մելքումովի փողոցին հարող տարածքում բնակելի | |
| |տուն, Մելքումովի փող. 11/2, Մելքումովի փող. 32/2, | |
| |16-րդ թաղ. Բեկնազարյան 15 հասցեում խանութ-տաղավար, | |
| |Մելքումովի փող. 16, Մելքումովի փող. 78, Մելքումովի | |
| |փող. 78/2, Ֆուչիկի և Գ. Չաուշի փողոցների հատման | |
| |մասում հողամաս, Բեկնազարյան և Ֆուչիկի փողոցների | |
| |խաչմերուկի հատման մասում հողամաս, Դավթաշեն 5-րդ | |
| |փող. 3, Դավթաշեն 5-րդ փող. 4, Դավթաշեն 1-ին փող. 2,| |
| |Դավթաշեն 2-րդ փող. 1/3, Դավթաշեն 2-րդ փող. 1, | |
| |Դավթաշեն 2-րդ փող. 81/1, Դավթաշեն 2-րդ փող. 82, | |
| |Դավթաշեն 2-րդ փող. 2, Դավթաշեն 2-րդ փող. 4, | |
| |Դավթաշեն 2-րդ փող. 6, Դավթաշեն 4-րդ փող. 20/2, | |
| |Դավթաշեն 4-րդ փող. 20/1, Դավթաշեն 4-րդ փող. 22, | |
| |Դավթաշեն գյուղի սկզբնամասի աջակողմյան հատվածում | |
| |կրպակ, Դավթաշեն 2ա` N 2 «Շտապ օգնություն» ԱՊՓԸ, | |
| |Դավթաշեն` «Շտապ օգնություն» ԱՊՓԸ-ի էլեկտրաենթակայան| |
| |Դավթաշեն 3-րդ փող. 2/1, Դավթաշեն 4-րդ փող. 39, | |
| |Դավթաշեն գյուղի վերջնամասում` 5-րդ փող. 48-ի | |
| |հարևանությամբ 3 միավոր հողամաս, Դավթաշենի կամրջի | |
| |ճանապարհային հանգույցին հարող տարածքում հողամաս, | |
| |«Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ` | |
| |Եղվարդի խճ. 1/2 տուն, Եղվարդի խճ. աջ կողմում` 24 | |
| |դեպոյի մոտ բենզալցակայան, Գ. Չաուշի և Մելքումովի | |
| |փողոցների հատման մասում բենզալցակայան, Ա. Միկոյան | |
| |2/3` լցակայան, Գ-3 թաղամասում 2 միավոր հողամաս, | |
| |Նազարբեկյան 19/15, Աշտարակի խճ. 3, Աշտարակի խճ. 1, | |
| |Գ. Չաուշի փող. 28/1, Գ. Չաուշի փող. 14/4, Գ. Չաուշի| |
| |փող. 14/2, Գ. Չաուշի փող. 34, 16-րդ թաղ. 20 շենքի | |
| |մոտ` էլեկտրաենթակայան, Մարգարյան 6, Դավթաշեն փ/ա 25| |
| |տարածք` «Այրվածքների և ճառագայթման կենտրոն», | |
| |Հալաբյան փող. վերջնամասում խանութ, | |
| |ավտոտեխսպասարկման սրահ, բենզալցակայան, Հալաբյան | |
| |փող. վերջնամասում` բենզալցակայանին կից | |
| |ավտոտեխսպասարկման կետ, Մարգարյան 6/2, ՀՀ | |
| |պաշտպանության նախարարության Մ. Մելքոնյանի անվան | |
| |ռազմական ուսումնարան, Հալաբյան 52, Ֆիզիկայի | |
| |ինստիտուտի հարևանությամբ` «Աջափնյակ» | |
| |էլեկտրաենթակայան, Ալիխանյան 2, Աշտարակի խճ. 1/1 | |
| |(N 1 սխեման կցվում է): | |
|___|___________________________________________________|______________|
|2. |Արշակունյաց պող. 74, Արշակունյաց պող. 75ա, |4 ամիս |
| |Արշակունյաց պող.` ՀՀ պաշտպանության նախարարության | |
| |ռազմաավիացիոն ինստիտուտ, Արշակունյաց պող. 119/1, | |
| |Արշակունյաց պող. 127/21, Արշակունյաց պող. 127/3, | |
| |Արշակունյաց պող. 127/4, Արշակունյաց պող. 127/6, | |
| |Արշակունյաց պող. 131, Արշակունյաց պող. 133, | |
| |Արշակունյաց պող. 135ա բազմաբնակարան շենք, | |
| |Արշակունյաց պող. 135/2 բազմաբնակարան շենք, | |
| |Արշակունյաց պող. 135/2, Արշակունյաց պող. 135/3, | |
| |Արշակունյաց պող. 135/5, Արշակունյաց պող. 292ա | |
| |բազմաբնակարան շենք, Արշակունյաց պող. 266, | |
| |Արշակունյաց պող. 268` N 20 խանութ, Արշակունյաց պող.| |
| |286, Արշակունյաց պող. 288, Արշակունյաց պող. 288/3, | |
| |Արշակունյաց պող. 288ա, Արշակունյաց պող. 292ա, բն. 6| |
| |Արշակունյաց պող. 300, Արշակունյաց պող. 318/2, | |
| |Արշակունյաց պող. 322/3, Արշակունյաց պող. 324/4, | |
| |Արտաշատի խճ. 5/6, Արտաշատի խճ. 5/7, Արտաշատի խճ. | |
| |գտնվող հողամաս, Արտաշատի խճ. 14/4, Արտաշատի խճ. | |
| |15/1, Արտաշատի խճ. 100, Արտաշատի խճ. 100/1, | |
| |Արտաշատի խճ. 33/13, Արտաշատի խճ. 98, Նորագավիթ 1-ին| |
| |փող. 1, Նորագավիթ 1-ին փող. 1 տար., Նորագավիթ 1-ին | |
| |փող. 1-ին նրբ. 6, Նորագավիթ 1-ին փող. 1-ին նրբ. 6/2| |
| |Նորագավիթ 1-ին փող. 2-րդ նրբ. 3, Նորագավիթ 1-ին | |
| |փող. 1-ին փակ. 10, Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 14| |
| |Նորագավիթ 1-ին փող. 1-ին փակ. 2, Նորագավիթ 1-ին | |
| |փող. 2-րդ փակ. 1, Նորագավիթ 1-ին փող. 2-րդ փակ. 3, | |
| |Նորագավիթ 1-ին փակ. 4, Նորագավիթ 1-ին փակ. 8, | |
| |Նորագավիթ 1-ին փակ. 8ա, Նորագավիթ 12-րդ փող. 1-ին | |
| |նրբ. 24, Ներքին Շենգավիթ 12-րդ փող. 1-ին նրբ. 22 | |
| |տուն, 1 միավոր, Ներքին Շենգավիթ 12-րդ փող. 1-ին | |
| |նրբ. 24 (N 2 սխեման կցվում է): | |
|___|___________________________________________________|______________|
|3. |Շիրակի փող. 1901` «Երևանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, |4 ամիս |
| |Շիրակի փող. 72 շենքին հարակից տարածքում | |
| |ավտոտնակներ, Շիրակի փող. 72/8, Շիրակի փող. 74 շենքի| |
| |մոտ գտնվող ավտոտնակ, Շիրակի փող. 74 հասցեում | |
| |վուլկանիզացման կետ, Շիրակի փող. 74, Շիրակի փող. | |
| |74/4, Շիրակի փող. 74/5, Շիրակի փող. 74/6, Շիրակի | |
| |փող. 74/7, Շիրակի փող. 74/8, Շիրակի փող. 74/9, | |
| |Ծովակալ Իսակովի պող. հարող տարածքում հողամաս, | |
| |Ծովակալ Իսակովի փող. գտնվող խանութ, Ծովակալ Իսակովի| |
| |փող. գտնվող հողամաս, Ծովակալ Իսակովի փող. գտնվող | |
| |խանութ` նկուղով, Ծովակալ Իսակովի փող. գտնվող | |
| |բնակելի տուն, Ծովակալ Իսակովի փող. գտնվող խանութ` | |
| |նկուղով, Ծովակալ Իսակովի փող. գտնվող հողամաս, | |
| |Ծովակալ Իսակովի փող. գտնվող խանութ, Ծովակալ | |
| |Իսակովի փող. 1, Ծովակալ Իսակովի փող. 1/1, Ծովակալ | |
| |Իսակովի փող. 1/3, Ծովակալ Իսակովի փող. 7, Ծովակալ | |
| |Իսակովի պող. 29/1 և 29/3, Կենտրոնական 1-ին փող. 4,| |
| |Կենտրոնական 1-ին փող. 4/1, Կենտրոնական փող. 1, | |
| |Կենտրոնական փող. 4/2, Սարալանջի փող. 1, Սարալանջի | |
| |փող. 1/1, Սարալանջի փող. 1/2, Սարալանջի փող. 1/3, | |
| |Սարալանջի փող. 2, Սարալանջի փող. 3, Սարալանջի փող. | |
| |4, Սարալանջի փող. 23/1, Սարալանջի փող. 27, | |
| |Սարալանջի փող. 29, Սարալանջի փող. 31, Սարալանջի | |
| |փող. 33, Սարալանջի փող. 35, Սարալանջի փող. 37, | |
| |Սարալանջի փող. 39 (N 3 սխեման կցվում է): | |
.______________________________________________________________________.
N 1 ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂՈՒՆ ԿԱՊՈՂ
ՃԱՆԱՊԱՐՀԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍ, S=23.72 հա)
N 2 ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՆ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒՆ ՄԻԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍ, S=21.2 հա)
N 3 ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԱՐԳԱՎԱՆԴԻ ՀԱՆԳՈՒՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻՆ ՄԻԱՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍ, S=7.7 հա)
__________________________________________
ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 սխեմաները չեն բերվում