Սեղմել Esc փակելու համար:
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ Հ ...

 

 

040.1520.140110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2009 թվականի N 1520-Ն

 

i

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-161-Ն կարգադրության 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1253-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2010-2011 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև 2008 թվականի փետրվարի 1-ին կնքված N 1 պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքներում 2009 թվականին տեղակայված 118,968,000.0 դրամ ընդհանուր արժեքով հակակարկտային 12 կայանքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հակակարկտային կայանքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումների իրականացման արդյունքում և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 02 խմբի 01 դասի «37. Հակակարկտային կայանների տեղակայում (Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում)» ծրագրի գծով նախատեսված` 250,000.0 հազ. դրամի շրջանակներում տեղադրվող ու «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնման ենթակա, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետում նշված հակակարկտային կայանքների պահպանման և շահագործման 2010-2011 թվականների ծախսերը կատարել` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության և համապատասխան համայնքների միջև կնքվելիք համագործակցության մասին տիպային պայմանագրի ձև:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագիր:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1520-Ն որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 2010-2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության մարզերում ռադիոմոդեմային

գազագեներատորային կայանքների տեղադրման

 

.___________________________________________________________.

|NN |Տարեթիվը|    Թիվն ըստ մարզերի                |Ընդհանուր|

|ը/կ|        |____________________________________|թիվը     |

|   |        |Արագածոտն|Արարատ|Արմավիր|Կոտայք|Լոռի|         |

|___|________|_________|______|_______|______|____|_________|

| 1.|2010 թ. |         |  8   |   40  |      |    |   48    |

|___|________|_________|______|_______|______|____|_________|

| 2.|2011 թ. |    25   |      |    4  |  3   | 3  |   35    |

|___|________|_________|______|_______|______|____|_________|

|   |Ընդամենը|    25   |  8   |   44  |  3   | 3  |   83    |

.___________________________________________________________.

 

աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության մարզերում ռեագենտային կայանքների

տեղադրում

 

.___________________________________________________________.

|NN |Տարեթիվը|    Թիվն ըստ մարզերի                |Ընդհանուր|

|ը/կ|        |____________________________________|թիվը     |

|   |        |Արագածոտն|Արարատ|Արմավիր|Կոտայք|Լոռի|         |

|___|________|_________|______|_______|______|____|_________|

| 1.|2010 թ. |    1    |  1   |   1   |      |  5 |    8    |

|___|________|_________|______|_______|______|____|_________|

| 2.|2011 թ. |    7    |  5   |   7   |  3   | 10 |   32    |

|___|________|_________|______|_______|______|____|_________|

|   |Ընդամենը|    8    |  6   |   8   |  3   | 15 |   40    |

.___________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1520-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ

 

.____________________________________________________.

|NN |Համայնքի    |Քանակը|Մեկ կայանքի|Կայանքների      |

|ը/կ|անվանումը   |(հատ) |արժեքը     |ընդհանուր արժեքը|

|   |            |      |(ՀՀ դրամ)  |(ՀՀ դրամ)       |

|___|____________|______|___________|________________|

| 1.|գ. Արարատ   |   2  |9,914,000.0|  19,828,000.0  |

|___|____________|______|___________|________________|

| 2.|գ. Նոյակերտ |   3  |9,914,000.0|  29,742,000.0  |

|___|____________|______|___________|________________|

| 3.|գ. Ավշար    |   1  |9,914,000.0|   9,914,000.0  |

|___|____________|______|___________|________________|

| 4.|գ. Եղեգնավան|   2  |9,914,000.0|  19,828,000.0  |

|___|____________|______|___________|________________|

| 5.|գ. Լուսառատ |   4  |9,914,000.0|  39,656,000.0  |

|___|____________|______|___________|________________|

|   |Ընդամենը    |  12  |           | 118,968,000.0  |

.____________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1520-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

.____________________________________________________________________

|NN |Ծախսերի            |Ընդամենը`|              այդ թվում`         |

|ը/կ|ուղղությունները    |2010 թ.  |_________________________________|

|   |                   |         |2010-2011  |ՀՀ գյուղի |Ճապոնիայի |

|   |                   |         |թթ.` ՀՀ    |և  գյուղա-|կառավարու-|

|   |                   |         |Արագածոտնի,|տնտեսու-  |թյան աջակ-|

|   |                   |         |Արարատի,   |թյան աջակ-|ցությամբ  |

|   |                   |         |Արմավիրի և |ցության   |իրականաց- |

|   |                   |         |Լոռու      |հիմնադրամի|վող «Պարե-|

|   |                   |         |մարզերում  |միջոցների |նային     |

|   |                   |         |հակակարկը- |հաշվին ՀՀ |արտադրու- |

|   |                   |         |տային      |Արարատի   |թյան աճ»  |

|   |                   |         |համակարգի  |մարզի հա- |ծրագրի    |

|   |                   |         |զարգացման  |մայնքնե-  |շրջանակնե-|

|   |                   |         |միջոցառում-|րում 2009 |րում 2009 |

|   |                   |         |ների գծով* |թվականին  |թվականին  |

|   |                   |         |           |տեղակայված|ՀՀ Արարատի|

|   |                   |         |           |12 հակա-  |մարզում   |

|   |                   |         |           |կարկտային |տեղադրվող |

|   |                   |         |           |կայանքների|հակակարկը-|

|   |                   |         |           |գծով**    |տային     |

|   |                   |         |           |          |կայանքների|

|   |                   |         |           |          |գծով***   |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| Ա |      Բ            |    1    |      2    |      3   |     4    |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|   |Ընդամենը           |101,765.0|  51,845.0 | 26,750.0 | 23,170.0 |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|   |այդ թվում`         |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 1.|Աշխատողների        | 24,310.0|   8,840.0 |  8,840.0 |  6,630.0 |

|   |աշխատավարձեր և     |         |           |          |          |

|   |հավելավճարներ      |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 2.|Փաստացի սոցիալական |  4,730.0|   1,720.0 |  1,720.0 |  1,290.0 |

|   |ապահովության       |         |           |          |          |

|   |վճարներ            |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 3.|Գրասենյակային      |  1,100.0|     400.0 |    400.0 |    300.0 |

|   |ապրանքներ և        |         |           |          |          |

|   |նյութեր            |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 4.|Սարքերի ու         | 31,870.0|  16,585.0 |  7,200.0 |  8,085.0 |

|   |սարքավորումների    |         |           |          |          |

|   |ձեռքբերում և       |         |           |          |          |

|   |ընթացիկ նորոգում   |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|   |որից`              |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|   |սարքավորումների    | 24,130.0|  11,425.0 |  4,620.0 |  8,085.0 |

|   |ձեռքբերում և       |         |           |          |          |

|   |ընթացիկ նորոգում   |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|   |ռադիոկայմի         |  7,740.0|   5,160.0 |  2,580.0 |      0.0 |

|   |ձեռքբերում         |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 5.|Փափուկ գույք և     |    800.0|     400.0 |    200.0 |    200.0 |

|   |հանդերձանք         |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 6.|Գործուղումներ      |    500.0|     500.0 |      0.0 |      0.0 |

|   |և  ծառայողական     |         |           |          |          |

|   |ուղևորություններ   |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 7.|Տրանսպորտային      |  4,875.0|   2,250.0 |  1,500.0 |  1,125.0 |

|   |միջոցների պահպանման|         |           |          |          |

|   |ծախսեր             |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 8.|Կապի               |  3,550.0|   1,770.0 |    520.0 |  1,260.0 |

|   |ծառայություններ    |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

| 9.|Էլեկտրաէներգիա և   |    875.0|     525.0 |    350.0 |      0.0 |

|   |ջեռուցում          |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|10.|Կոմունալ           |    150.0|      90.0 |      0.0 |     60.0 |

|   |ծառայություններ    |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|11.|Շենքեր-            |  4,500.0|   2,700.0 |  1,800.0 |      0.0 |

|   |շինությունների     |         |           |          |          |

|   |վարձակալության     |         |           |          |          |

|   |ծախսեր             |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|12.|Գույքահարկ         |    100.0|      60.0 |     20.0 |     20.0 |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|13.|Այլ ծախսեր`        |  4,605.0|   4,605.0 |      0.0 |      0.0 |

|   |(ռեագենտ, քիմիական |         |           |          |          |

|   |և  այլ նյութեր)    |         |           |          |          |

|___|___________________|_________|___________|__________|__________|

|14.|Տրանսպորտային      | 19,800.0|  11,400.0 |  4,200.0 |  4,200.0 |

|   |միջոցների          |         |           |          |          |

|   |ձեռքբերման ծախսեր  |         |           |          |          |

.____________________________________________________________________

 

.________________________ ____________________________________________.

|NN |Ծախսերի            | |Ընդամենը`|           այդ թվում`            |

|ը/կ|ուղղությունները    | |2011 թ.  |_________________________________|

|   |                   | |         |2010-2011  |ՀՀ գյուղի |Ճապոնիայի |

|   |                   | |         |թթ.` ՀՀ    |և  գյուղա-|կառավարու-|

|   |                   | |         |Արագածոտնի,|տնտեսու-  |թյան աջակ-|

|   |                   | |         |Արարատի,   |թյան աջակ-|ցությամբ  |

|   |                   | |         |Արմավիրի,  |ցության   |իրականաց- |

|   |                   | |         |Լոռու և    |հիմնադրամի|վող «Պա-  |

|   |                   | |         |Կոտայքի    |միջոցների |րենային   |

|   |                   | |         |մարզերում  |հաշվին ՀՀ |արտադրու- |

|   |                   | |         |հակակարկը- |Արարատի   |թյան աճ»  |

|   |                   | |         |տային      |մարզի հա- |ծրագրի    |

|   |                   | |         |համակարգի  |մայնքնե-  |շրջանակնե-|

|   |                   | |         |զարգացման  |րում 2009 |րում 2009 |

|   |                   | |         |միջոցա-    |թվականին  |թվականին  |

|   |                   | |         |ռումների   |տեղակայված|ՀՀ Արարատի|

|   |                   | |         |գծով****   |12 հակա-  |մարզում   |

|   |                   | |         |           |կարկտային |տեղադրվող |

|   |                   | |         |           |կայանքների|հակակարկը-|

|   |                   | |         |           |գծով**    |տային     |

|   |                   | |         |           |          |կայանքների|

|   |                   | |         |           |          |գծով**    |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| Ա |      Բ            | |    5    |      6    |      7   |     8    |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|   |Ընդամենը           | |154,197.5| 109,027.5 | 19,970.0 | 25,200.0 |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|   |այդ թվում`         | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 1.|Աշխատողների        | | 39,780.0|  22,100.0 |  8,840.0 |  8,840.0 |

|   |աշխատավարձեր և     | |         |           |          |          |

|   |հավելավճարներ      | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 2.|Փաստացի սոցիալական | |  7,740.0|   4,300.0 |  1,720.0 |  1,720.0 |

|   |ապահովության       | |         |           |          |          |

|   |վճարներ            | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 3.|Գրասենյակային      | |  1,800.0|   1,000.0 |    400.0 |    400.0 |

|   |ապրանքներ և        | |         |           |          |          |

|   |նյութեր            | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 4.|Սարքերի ու         | | 53,082.5|  37,682.5 |  4,620.0 | 10,780.0 |

|   |սարքավորումների    | |         |           |          |          |

|   |ձեռքբերում և       | |         |           |          |          |

|   |ընթացիկ նորոգում   | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|   |որից`              | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|   |սարքավորումների    | | 50,502.5|  35,102.5 |  4,620.0 | 10,780.0 |

|   |ձեռքբերում և       | |         |           |          |          |

|   |ընթացիկ նորոգում   | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|   |ռադիոկայմի         | |  2,580.0|   2,580.0 |      0.0 |      0.0 |

|   |ձեռքբերում         | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 5.|Փափուկ գույք և     | |  1,000.0|     600.0 |    200.0 |    200.0 |

|   |հանդերձանք         | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 6.|Գործուղումներ      | |    875.0|     875.0 |      0.0 |      0.0 |

|   |և  ծառայողական     | |         |           |          |          |

|   |ուղևորություններ   | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 7.|Տրանսպորտային      | |  7,500.0|   4,500.0 |  1,500.0 |  1,500.0 |

|   |միջոցների պահպանման| |         |           |          |          |

|   |ծախսեր             | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 8.|Կապի               | |  7,810.0|   5,610.0 |    520.0 |  1,680.0 |

|   |ծառայություններ    | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

| 9.|Էլեկտրաէներգիա և   | |  1,750.0|   1,400.0 |    350.0 |      0.0 |

|   |ջեռուցում          | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|10.|Կոմունալ           | |    300.0|     240.0 |      0.0 |     60.0 |

|   |ծառայություններ    | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|11.|Շենքեր-            | |  9,000.0|   7,200.0 |  1,800.0 |      0.0 |

|   |շինությունների     | |         |           |          |          |

|   |վարձակալության     | |         |           |          |          |

|   |ծախսեր             | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|12.|Գույքահարկ         | |    100.0|      60.0 |     20.0 |     20.0 |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|13.|Այլ ծախսեր`        | | 23,460.0|  23,460.0 |      0.0 |      0.0 |

|   |(ռեագենտ, քիմիական | |         |           |          |          |

|   |և  այլ նյութեր)    | |         |           |          |          |

|___|___________________| |_________|___________|__________|__________|

|14.|Տրանսպորտային      | |      0.0|       0.0 |      0.0 |      0.0 |

|   |միջոցների          | |         |           |          |          |

|   |ձեռքբերման ծախսեր  | |         |           |          |          |

.________________________ ____________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2009
N 1520-Ն
Որոշում