041.0505.240898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 1998 թվականի թիվ 505
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 347 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի թիվ 468 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքում`
«Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի գործակալների հետ համագործակցության բաժին» բառերը փոխարինել «Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի գործակալների հետ համագործակցության ու լիցենզավորման բաժին» բառերով, իսկ «Ընդհանուր բաժին» բառերը` «Գործերի կառավարչություն» բառերով.
«Միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման բաժին» բառերից հետո լրացնել «Կադաստրային քարտեզագրման բաժին» բառերով: