040.1318.251109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2009 թվականի N 1318-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ընդունել անգլերենով նորմատիվ իրավական ակտեր` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 19-ի
N 1318-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
1. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐԹ-Մ (PART-M)-ի մասին
2. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ 66 (PART-66)-ի մասին
3. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145 (PART-145)-ի մասին
4. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147 (PART-147)
5. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորանքի ցանկ և նվազագույն սարքավորանքի ցանկ» ՓԱՐՏ ՄՄԵԼ/ՄԵԼ (PART MMEL/MEL)-ի մասին
6. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Ինքնաթիռի թռիչքների նմանակման վարժասարք» ՋԱՌ ՖՍՏԴ Ա (JAR-FSTD A)-ի մասին
7. Միացյալ ավիացիոն իշխանությունների «ՈՒղղաթիռի թռիչքների նմանակման վարժասարք» ՋԱՌ ՖՍՏԴ Հ (JAR-FSTD H)-ի մասին
8. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Եղանակային բոլոր պայմաններում շահագործում» Սիէս-ԱՎՕ (CS-AWO)-ի մասին
9. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Եվրոպական տեխնիկական ստանդարտներ» Սիէս-ԵՏՍՕ (CS-ETSO)-ի մասին
10. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հապավումներ և հասկացություններ» Սիէս Դեֆինիտիոն (CS Definitions)-ի մասին
11. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Կոմերցիոն օդանավերի շահագործում-ինքնաթիռներ» ՋԱՌ ՕՊՍ 1 (JAR OPS 1)-ի մասին
12. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Կոմերցիոն օդանավերի շահագործում-ուղղաթիռներ» ՋԱՌ ՕՊՍ 3 (JAR OPS 3)-ի մասին
13. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության պահանջներ» ՋԱՌ 26 (JAR 26)-ի մասին
14. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1 (JAR FCL 1)-ի մասին
15. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. ՈՒղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2 (JAR FCL 2)-ի մասին
16. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի բժշկական վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 3 (JAR FCL 3)-ի մասին
17. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4 (JAR FCL 4)-ի մասին