041.0921.031109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2009 թվականի N 921-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 550-Ն որոշման`
1. Հաստատել`
1) Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող մարմինների կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող մարմինների գործունեության կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2009 թվականի նոյեմբերի 3-ի
N 921-Ա որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
._______________________________.
| ԽՀԱԱՀ-ի |
|ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ (ՀԱՅԱՍՏԱՆԻ|
| ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |
| ՆԱԽԱՐԱՐ) |
._______________________________.
|
._______________________________.
| ԽՀԱԱՀ-ի |
| ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ |
| (ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ԽՀԱԱՀ-ի |
| ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԿՈՂՄԻՑ) |
._______________________________.
|
._______________________________.
| ԽՀԱԱՀ-ի |
| ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԿՑՈՂ (ՀԱՅԱՍՏԱՆԻ |
| ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |
| ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ԽՀԱԱՀ-ի |
| ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
| ԱՆԴԱՄ) |
._______________________________.
._________________. |
| ԽՀԱԱՀ-ի | |
| ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ | .____________________.
|_________________| | ԽՀԱԱՀ-ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ | ._____________.
| ԽՀԱԱՀ-ի | | ՀԱՄԱԿԱՐԳՈՂ | | ԽՀԱԱՀ-ի |
| ՏԵԽՆԻԿԱԿԱՆ |__|____________________|____| ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ|
| ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, | | ԽՀԱԱՀ-ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ | | ԽՄԲԵՐ |
| ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ | | ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻՆ | ._____________.
| ԿԵՆՏՐՈՆ | | ԱՋԱԿՑՈՂ ԹԻՄ |
|_________________| .____________________.
| ԵՄ ԽԹ, ՀԵՏԻԽԿ, | |
| ՀԲ ԵՎ ԱՅԼՆ | .____________.
._________________. | |
._________________. ._________________.
| ԽՀԱԱՀ-ի | | ԽՀԱԱՀ-ի |
|ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ| | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ |
|ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ | | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ |
._________________. | ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ|
._________________.
ԽՀԱԱՀ` խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր
ԵՄ ԽԹ` Եվրամիության խորհրդատվական թիմ
ՀԵՏԻԽԿ` Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոն
ՀԲ` Համաշխարհային բանկ
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2009 թվականի նոյեմբերի 3-ի
N 921-Ա որոշման
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) բանակցային գործընթացն ապահովվում է ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների միջոցով:
2. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
3. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնակարգին համապատասխան:
II. ԽՀԱԱՀ-Ի ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների նպատակներն են`
1) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի իրականացումը.
2) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում առաջադրված նախապայմանների իրականացման ապահովումը:
5. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների խնդիրներն են`
1) ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների կառուցվածքում ընդգրկված պետական կառավարման մարմինների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների միջև ակտիվ համագործակցության և մեկ միասնական բանակցային որոշման մշակման ապահովումը.
2) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, ամփոփման, վերլուծման և բանակցային փաթեթի պատրաստման ապահովումը:
III. ԽՀԱԱՀ-Ի ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների կառուցվածքում ներգրավված են`
1) ԽՀԱԱՀ-ի քաղաքական համակարգողը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, որն իրականացնում է Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի քաղաքական համակարգումը, ինչպես նաև ղեկավարում է ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովին.
2) ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողով` միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշման N 3 հավելվածում ներկայացված գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորվել բանակցային թիմ` ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի գլխավորությամբ բանակցություններ իրականացնելու համար.
3) ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, որն իրականացնում է ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացը և պատասխանատու է բանակցային օրակարգի ձևավորման, բանակցությունների իրականացման համար, ինչպես նաև բանակցություններից առաջ Հայաստանի Հանրապետության միասնական դիրքորոշման և բանակցություններից հետո տեղի ունեցած զարգացումները ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար.
4) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության պետը, որն իրականացնում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում տեխնիկական համակարգումը, կազմակերպում է ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի աշխատանքները, ապահովում կապը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի հետ, ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի հետ մասնակցում է բանակցային գործընթացին, կազմակերպում բանակցային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, մասնակցում է ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի համակարգման աշխատանքներին, ներկայացնում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները.
5) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության կազմում գործող բաժին, որն աջակցում է ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին, պատրաստում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի փաստաթղթերը, կազմում նիստերի արձանագրությունները, ապահովում կապը ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի միջև, համագործակցում ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, պատրաստում ԽՀԱԱՀ-ի լուսաբանման վերաբերյալ նյութերը.
6) ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը` աշխատանքային խմբերն ստեղծվում են ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը մշակում են ոլորտային գործողությունների ծրագրեր, պատասխանատու են բանակցությունների ընթացքում բարձրացված խնդիրների վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու, տեղեկատվություն հավաքագրելու, մասնագիտական քննարկումներ կազմակերպելու և եզրակացություններ ներկայացնելու համար: ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերից յուրաքանչյուրն ունի ղեկավար, որը կարող է լինել համապատասխան ոլորտի ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի անդամը կամ այդ ոլորտի համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը կամ նրա տեղակալը.
7) ԽՀԱԱՀ-ի իրավախորհրդատուն` երկու իրավախորհրդատուները, ովքեր ապահովում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում իրավական փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների տրամադրումը, համադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Եվրամիությունում գործող օրենսդրության հետ, ներկայացնում են իրավական եզրակացություն, մշակում ԽՀԱԱՀ-ի դրույթները.
8) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական աջակցությունը, թարգմանչական կենտրոնը` ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում ստեղծված տեխնիկական աջակցության բաժինը և թարգմանչական կենտրոնը, որոնք իրականացնում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում բոլոր անհրաժեշտ տեխնիկական բնույթի օժանդակության աշխատանքները, մասնավորապես, քննարկումների համար դահլիճների վարձակալումը, ինտերնետային էջի պատրաստումը և պարբերական թարմացումը, իսկ թարգմանչական կենտրոնն ապահովում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունը.
9) ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքը` Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են և օժանդակում են Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի շրջանակներում իրականացվող գործընթացներին, իրականացնում են ոլորտային ուսումնասիրություններ, կազմակերպում քննարկումներ, անհրաժեշտության դեպքում մասնակցում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին` դիտորդի կարգավիճակով.
10) ԽՀԱԱՀ-ի քաղաքացիական հասարակությունը, ՀԿ-ն` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են և օժանդակում են Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի շրջանակներում իրականացվող գործընթացներին, իրականացնում են ոլորտային ուսումնասիրություններ, կազմակերպում քննարկումներ, անհրաժեշտության դեպքում մասնակցում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին` դիտորդի կարգավիճակով:
7. ԽՀԱԱՀ-ի քաղաքական համակարգողը
1) ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նախագահը (այսուհետ` նախագահ) ԽՀԱԱՀ-ի քաղաքական համակարգողն է.
2) նախագահն իրականացնում է Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի քաղաքական համակարգումը.
3) նախագահը հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.
4) նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
8. ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովը
1) հանձնաժողովի անդամները Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշման N 3 հավելվածում ներկայացված նախարարությունների և գերատեսչությունների` նախարարների և ղեկավարների տեղակալներն են.
2) հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերը հանձնաժողովը գումարում է նախագահի կամ ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ.
3) հանձնաժողովի անդամները նիստերին մասնակցում են անձամբ.
4) նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նիստը վարում է ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է.
5) հանձնաժողովի նիստի օրակարգն առաքվում է հանձնաժողովի անդամներին և հրավիրված անձանց` հանձնաժողովի նիստից առնվազն 5 աշխատանքային օր (արտահերթ նիստի դեպքում 3 աշխատանքային օր) առաջ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավասու է հանձնաժողովի նիստից առնվազն 20 աշխատանքային օր առաջ ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար.
6) հանձնաժողովի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` նախագահի նախաձեռնությամբ:
7) հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները.
8) հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից.
9) հանձնաժողովի որոշումները ենթակա են պարտադիր իրականացման` հանձնաժողովի անդամների կողմից.
10) հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ.
11) հանձնաժողովի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է հանձնաժողովին անդամակցությունը, և նրա փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնը ստանձնած անձը.
12) հանձնաժողովի նիստերին առանց ձայնի իրավունքի կարող են մասնակցել հրավիրված անձինք, մասնավորապես, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչը, ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ.
13) հանձնաժողովի անդամներից, ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի անդամներից անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորվել բանակցային խումբ` ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի գլխավորությամբ բանակցություններ իրականացնելու համար:
9. ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը
1) ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է.
2) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի շրջանակներում իրականացնում է բանակցությունները.
3) հանձնաժողովին է ներկայացնում բանակցային փաթեթը.
4) հանձնաժողովին է ներկայացնում բանակցությունների արդյունքները, Եվրամիության կողմից ներկայացված առաջարկությունները և անհրաժեշտ նախապայմանները, որոնց հիման վրա կարող են մշակվել ոլորտային գործողությունների ծրագրեր: Հանձնաժողովի կողմից ստեղծված ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը մշակում են ոլորտային գործողությունների ծրագրերը, որոնք հաստատում է հանձնաժողովը, և դրանք ենթակա են պարտադիր իրականացման.
5) Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչը, ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի համաձայնությամբ, ԽՀԱԱՀ-ի շրջանակներում կարող է վարել բանակցություններ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և նախագահին ու ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.
6) նախագահին և հանձնաժողովին է ներկայացնում տարեկան հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:
10. ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը
1) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության պետն է.
2) կազմակերպում է տեղեկատվության տրամադրման և ստացման աշխատանքները Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ներկայացուցիչների, նախագահի, հանձնաժողովի անդամների, ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի և ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի ղեկավարների միջև.
3) մասնակցում է բանակցային գործընթացին.
4) կազմակերպում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում բանակցային փաթեթի նախապատրաստման աշխատանքները.
5) մասնակցում է ոլորտային գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին, համակարգում դրանց իրականացման դիտանցումը և նախագահին ու ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողին ներկայացնում է հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.
6) ղեկավարում է ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմի աշխատանքները.
7) կազմակերպում է ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի տարեկան հաշվետվության պատրաստման աշխատանքները.
8) կազմակերպում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը.
9) ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները.
10) աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով համագործակցում է Եվրամիության խորհրդատվական թիմի, Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնի հետ:
11. ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմը
1) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության կազմում գործող բաժինն է.
2) աջակցում է ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին և իրականացնում նրա հանձնարարականները.
3) իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը. նախապատրաստում է հանձնաժողովի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին, արձանագրում հանձնաժողովի նիստերը.
4) նախապատրաստում է բանակցային փաթեթը.
5) հանձնաժողովի որոշումները տրամադրում է հանձնաժողովի անդամներին, ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի ղեկավարներին.
6) ապահովում է տեղեկատվության փոխանակումը, հավաքագրումը և տրամադրումը ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի միջև.
7) պատրաստում է ԽՀԱԱՀ-ի լուսաբանման վերաբերյալ նյութերը և մասնակցում ԽՀԱԱՀ-ի մասին իրազեկության բարձրացման աշխատանքներին.
8) համագործակցում է ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կազմակերպում հանդիպում-քննարկումներ ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի և ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողի հետ:
12. ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը
1) հանձնաժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբեր: ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի գործունեության կանոնակարգը հաստատում է հանձնաժողովը.
2) ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբի ղեկավար կարող է լինել համապատասխան ոլորտի հանձնաժողովի անդամը կամ այդ ոլորտի համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը կամ նրա տեղակալը.
3) ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերն իրականացնում են ոլորտային ուսումնասիրություններ, վերլուծություններ:
13. ԽՀԱԱՀ-ի իրավախորհրդատուն
1) երկու իրավախորհրդատուներն ապահովում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում իրավական փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների տրամադրումը և համադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ.
2) ներկայացնում են իրավական եզրակացություն.
3) մշակում են ԽՀԱԱՀ-ի դրույթները:
14. ԽՀԱԱՀ-ի տեխնիկական աջակցությունը, թարգմանչական կենտրոնը
1) իրականացնում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում բոլոր անհրաժեշտ տեխնիկական բնույթի օժանդակության աշխատանքները, մասնավորապես, քննարկումների համար դահլիճների վարձակալումը, ինտերնետային էջի պատրաստումը և պարբերական թարմացումը.
2) թարգմանչական կենտրոնն ապահովում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունը:
Հավելված N 3
ՀՀ վարչապետի
2009 թվականի նոյեմբերի 3-ի
N 921-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարար - հանձնաժողովի նախագահ
(ԽՀԱԱՀ-ի քաղաքական
համակարգող)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - անդամ,
(ԽՀԱԱՀ-ի գլխավոր
բանակցող)
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների - անդամ
նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի - անդամ
նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ - անդամ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական - անդամ
եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ - անդամ
ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի - անդամ
կառավարման վարչության պետի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի - անդամ
կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական - անդամ
ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ - անդամ
ՀՀ տնտեսական մրցակցության պետական - անդամ
հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող - անդամ
հանձնաժողովի նախագահի տեղակալ
«Հայկական զարգացման գործակալություն» ՓԲԸ-ի - անդամ
գլխավոր տնօրեն
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության - անդամ
զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի
ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ - անդամ
ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգող - անդամ
(հանձնաժողովի քարտուղար)