Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ի ...

02.08.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.11.2009  -ից մինչեւ   02.08.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 19.07.18 թիվ 815-Ն որոշում)

i

040.1245.041109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1245-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1245-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների (այսուհետ` պաշտոնական թարգմանություն) իրականացման կարգը և պայմանները:

2. Սույն կարգով չի կարգավորվում անհատական կամ ներքին իրավական ակտի` նոտարական կարգով վավերացվող թարգմանությունների իրականացումը:

3. Թարգմանությունը տեքստի ճշգրիտ և սպառիչ վերարտադրումն է այլ լեզվով` պահպանելով բնագրի իմաստային բովանդակությունը, գործաբանական արժեքը, դրա գործառական-ոճական համապատասխանությունը և ապահովելով թարգմանության նույնականությունը բնագրի հետ:

4. Պաշտոնական թարգմանությունը Հայաստանի Հանրապետության իրավական ակտի, այդ թվում` պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտի (այսուհետ` իրավական ակտ) սահմանված կարգով ստորագրված և կնքված թարգմանությունն է:

 

II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Պաշտոնական թարգմանությամբ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրված «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերից և թարգմանությունը կատարած մարմնի (այսուհետ` իրավասու մարմին) անվանումից բացի գրվում են նաև պաշտոնական թարգմանության համարը, իրավական ակտի տեքստն ստորագրելու իրավասություն ունեցող անձի կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` համապատասխան պաշտոնատար անձ) անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև դրվում են համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը, իրավասու մարմնի կնիքը և թարգմանության իրականացման ամսաթիվը:

6. Պաշտոնական թարգմանության բնօրինակն իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով համարակալվում է և գրանցվում պաշտոնական թարգմանությունների գրանցամատյանում` համաձայն ձևի:

7. Պաշտոնական թարգմանության համարը ներառում է կոտորակներով առանձնացվող տարրեր` հետևյալ բանաձևով` 1/2/3/4/5, որտեղ`

1) 1-ը իրավական ակտի հերթական համարն է` լատիներեն տառադարձությամբ.

2) 2-ը իրավական ակտի ընդունման կամ պաշտոնական ինկորպորացիայի ամսաթիվն է.

3) 3-ը թարգմանության լեզվի մասին նշումն է` համաձայն ISO 639-1 ստանդարտով սահմանված կոդերի.

4) 4-ը իրավական ակտի հիմնական կամ ինկորպորացված տարբերակ լինելու մասին լատինատառ նշումն է` համապատասխանաբար «H» և «I» տառերով.

5) 5-ը պաշտոնական թարգմանության իրականացման ամսաթիվն է:

8. Պաշտոնական թարգմանության բնօրինակն էջակալվում, ամրակարվում կամ թելակարվում (ժապավենվում) է, ինչպես նաև ամրակցվում է պաշտպանիչ թղթով: Ամրակցված թղթի դարձերեսին դրվում է իրավասու մարմնի կնիքը և հայերենով ու թարգմանության լեզվով նշվում թերթերի ընդհանուր թիվը:

9. Իրավասու մարմինը պահում է պաշտոնական թարգմանության առնվազն մեկ օրինակ: Պաշտոնական թարգմանության բնօրինակները պահվում են իրավասու մարմնում:

10. Պաշտոնական թարգմանության բնօրինակից քաղվածք տրամադրվում է իրավասու մարմնի կողմից: Քաղվածքն ամրակարվում կամ թելակարվում (ժապավենվում) է և ամրակցվում պաշտպանիչ թղթով: Ամրակցված թղթի դարձերեսին հայերենով ու թարգմանության լեզվով նշվում է թերթերի ընդհանուր թիվը, գրվում են «ՔԱՂՎԱԾՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» բառերը, դրվում են իրավասու մարմնի կնիքը, համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը:

11. Պաշտոնական թարգմանության բնօրինակը կամ դրանից քաղվածքն իրավասու մարմնի կողմից տրամադրվում է պետական մարմիններին` վերջիններիս գրավոր պահանջով:

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հերթական|Պաշտոնական   |Իրավական |Պաշտոնական   |Իրավական ակտի|Այլ     |

|համարը  |թարգմանության|ակտի     |թարգմանության|այլ թարգմանու|նշումներ|

|        |համարը       |անվանումը|ամսաթիվը     |թյունների    |        |

|        |             |         |             |հերթական     |        |

|        |             |         |             |համարները և  |        |

|        |             |         |             |ամսաթվերը    |        |

|________|_____________|_________|_____________|_____________|________|

|    1   |      2      |    3    |      4      |      5      |    6   |

|________|_____________|_________|_____________|_____________|________|

|        |             |         |             |             |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2009
N 1245-Ն
Որոշում