Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ...

19.12.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ   19.12.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 17.12.2020 թիվ 2075-Ն որոշում)

i

040.1104.290909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2009 թվականի N 1104-Ն

 

i

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 23-ի

N 1104-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ` նախագիծ) առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

2. Նախարարությունը նախագծի կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածին համապատասխան և դրանում սահմանված ժամկետներում:

3. Նախարարությունը նախագծի կարգավորման ազդեցության գնահատման արդյունքում կազմում է եզրակացություն (այսուհետ` եզրակացություն), որը ներառում է`

1) կարգավորման արդյունքները.

2) նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

3) առողջապահության համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծությունները.

4) նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.

5) այն դեպքում, երբ նախարարության կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է առողջապահության համապատասխան բնագավառի համար, ապա նաև այդ տարբերակը` համապատասխան հիմնավորումներով:

4. Կարգավորման արդյունքները գնահատելու համար նախարարությունը, մասնավորապես, գնահատում է հետևյալ հարցերը`

1) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա հանրային առողջության վրա (դրական և բացասական կողմերը), այդ թվում`

ա. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վրա,

բ. սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վրա,

գ. հիվանդությունների կանխարգելման վրա,

դ. շրջակա միջավայրի առողջացման վրա,

ե. հանրային առողջությանն առնչվող այլ խնդիրների վրա.

2) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալի և մատչելիության վրա (դրական և բացասական կողմերը), այդ թվում`

ա. կանխարգելիչ ծառայությունների մատուցման վրա,

բ. բուժական ծառայությունների մատուցման վրա,

գ. ախտորոշիչ ծառայությունների մատուցման վրա,

դ. վերականգնողական ծառայությունների մատուցման վրա,

ե. հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցման վրա,

զ. բժշկական փորձաքննությունների իրականացման վրա,

է. բժշկական օգնության և սպասարկմանն առնչվող այլ խնդիրների վրա.

3) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա մոր և մանկան առողջության պահպանման վրա (դրական և բացասական կողմերը).

4) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալի, ֆինանսավորման և մատչելիության վրա (դրական և բացասական կողմերը).

5) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա դեղագործական գործունեության վրա (դրական և բացասական կողմերը), այդ թվում`

ա. դեղերի արտադրության վրա,

բ. դեղատնային գործունեության վրա,

գ. բնակչությանը դեղերով ապահովման վրա,

դ. դեղերի որակի ապահովման պետական վերահսկողության վրա,

ե. դեղագործական գործունեությանն առնչվող այլ խնդիրների վրա.

6) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա բժշկական կադրերի պատրաստման վրա (դրական և բացասական կողմերը).

7) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա առողջապահական համակարգի վրա (դրական և բացասական կողմերը).

8) անհրաժեշտության դեպքում նաև այլ հարցեր:

5. Առողջապահական համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծությունները նախարարությունը կատարում է` հաշվի առնելով`

1) առողջապահության բնագավառին վերաբերող վավերացված միջազգային պայմանագրերը.

2) առողջապահության բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերը.

3) կառավարության գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները.

4) առողջապահական ազգային ծրագրերը.

5) առողջապահական պետական վիճակագրության ցուցանիշները.

6) այլ ակտեր, փաստաթղթեր և նյութեր:

6. Այն դեպքում, երբ նախագծի կարգավորման ազդեցության գնահատման արդյունքում նախարարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագիծն առողջապահության բնագավառի վրա որևէ ազդեցություն չի ունենա, ապա նշվում է դրա մասին:

7. Այն դեպքում, երբ նախարարությունը նախագիծը մշակողն է, ապա առանցքային նշանակություն ունեցող և գիտական ուսումնասիրություններ կամ դիտարկումներ պահանջող նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը նախարարության նախաձեռնությամբ կարող են իրականացվել նաև գիտական կազմակերպությունների կողմից:

8. Նախարարությունը նախագծի կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելիս գործընթացում կարող է ներգրավել գիտական, գիտահետազոտական և կրթական կազմակերպությունների:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.2009
N 1104-Ն
Որոշում