040.0974.310809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2009 թվականի N 974-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 13-ի
N 974-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ծրագրից ակնկալվող արդյունքներն են բուսական աշխարհի օբյեկտների հաշվառման համակարգի բարելավումն ու բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կայուն օգտագործման համար տեղեկատվական հենքի ստեղծումը:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բուսական աշխարհի պետական հաշվառումը (այսուհետ` հաշվառում) ապահովում է վայրի բույսերի տեսակների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է բուսական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:
3. Հաշվառումն իրականացվում է տվյալ բույսի տեսակի համար գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա և արդյունքում ներառում է տեղեկատվություն տեսակի քանակական և որակական փոփոխությունների զարգացման մասին, իսկ հնարավորության սահմաններում ապահովում է նաև տեղեկատվություն տեսակի տարիքաչափսային կառուցվածքի մասին:
II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի կայուն կառավարման, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործման ու պահպանության ապահովումն է:
5. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի (բարձրակարգ ու ստորակարգ բույսեր և սնկեր) և նրանց աճելավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականության և դրանց կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողությունների իրականացմանը նպաստելը.
2) Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում օգտագործման ենթակա բուսատեսակների չափաքանակների որոշումը և գիտականորեն հիմնավորումը` ելնելով ժամանակակից տվյալներից և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներից,
3) բնակչության կողմից առավել օգտագործվող և տարածված օգտակար բույսերի պաշարների գնահատումը և բնակչությանն իրազեկման ապահովումը.
4) ազգային և միջազգային համագործակցությանը խթանելը.
5) ներքին և արտաքին աղբյուրներից ֆինանսական ներդրումներին նպաստելը.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` բուսական աշխարհի պահպանությանը և կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ իրականացնելը:
III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Բուսական աշխարհի հաշվառման ծրագրերն իրականացնում են այն սուբյեկտները, որոնք մրցույթում հաղթող են ճանաչվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Հաշվառման իրականացման փուլերն են` տվյալների հավաքագրումը, գրանցումը և տրամադրումը բուսական աշխարհի պետական կադաստրը վարող և մոնիթորինգ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնին:
8. Տվյալների հավաքագրումը ներառում է ելակետային տեղեկատվության հավաքը (հերբարիումային նյութեր, գրականության տվյալներ և այլն) և դաշտային հետազոտությունները (բուսատեսակների ներկա վիճակի, տարածվածության, աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունների ուսումնասիրություն, հերբարիումային նյութերի հավաք, լրացում և այլն):
9. Տվյալները գրանցվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի:
10. Տվյալները տրամադրվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի:
IV. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
11. Բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվում են օրենքով չարգելված միջոցների հաշվին:
12. Ոլորտի խնդիրների լուծման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները` դրան նպատակաուղղելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջնահերթ խնդիրների լուծմանը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 13-ի
N 974-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման անվանումը|Կատարման |Ժամկետը|Ակնկալվող |Ֆինանսա- |
|ը/կ| |պատասխանատուն | |արդյունքնե-|վորման |
| | | | |րը |աղբյուրը |
|___|____________________|______________|_______|___________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|1. |ՀՀ բուսական աշխարհի |ՀՀ բնապահպանու|2010- |ՀՀ բուսական|օրենքով |
| |(բարձրակարգ, |թյան |2020թթ.|աշխարհի |չարգելված|
| |ստորակարգ բույսեր և |նախարարություն| |ներկա |միջոցների|
| |սնկեր) ներկա վիճակի,| | |վիճակի |հաշվին |
| |տարածվածության | | |նկարագիր, | |
| |ուսումնասիրություն` | | |կենսաբազմա-| |
| |ըստ ֆլորիստիկ | | |զանության | |
| |շրջանների` | | |և կենսա- | |
| |1) բուսատեսակների | | |ռեսուրսների| |
| |մասին ելակետային | | |գնահատում | |
| |տեղեկատվության | | | | |
| |հավաք. | | | | |
| |2) բուսատեսակների և | | | | |
| |համակեցությունների, | | | | |
| |դրանց աճելավայրերի | | | | |
| |քանակական և | | | | |
| |որակական | | | | |
| |փոփոխությունները | | | | |
| |բացահայտելու | | | | |
| |նպատակով դաշտային | | | | |
| |ուսումնասիրություն- | | | | |
| |ների իրականացում ՀՀ | | | | |
| |ամբողջ տարածքում. | | | | |
| |3) արդյունագործական,| | | | |
| |սոցիալական | | | | |
| |նպատակներով | | | | |
| |օգտագործվող | | | | |
| |բուսատեսակների | | | | |
| |պաշարների հաշվառման | | | | |
| |և գնահատման | | | | |
| |աշխատանքների | | | | |
| |իրականացում ՀՀ | | | | |
| |ամբողջ տարածքում. | | | | |
| |4) արդյունագործական,| | | | |
| |սոցիալական | | | | |
| |նպատակներով | | | | |
| |օգտագործվող | | | | |
| |բուսատեսակների | | | | |
| |տարածման արեալների | | | | |
| |քարտեզագրում` ըստ | | | | |
| |տեսակների: | | | | |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|2. |Տեղեկատվության |ՀՀ բնապահպանու|2010- |ՀՀ բուսական|օրենքով |
| |մշակում, |թյան |2020թթ.|աշխարհի |չարգելված|
| |վերլուծություն, |նախարարություն| |վիճակի |միջոցների|
| |ամփոփում` | | |մասին կանո-|հաշվին |
| |1) ստացված | | |նակարգված | |
| |ելակետային | | |տեղեկատվու-| |
| |տեղեկատվության | | |թյուն և | |
| |մշակում. | | |դրա հիման | |
| |2) դաշտային ուսումնա| | |վրա | |
| |սիրությունների | | |բուսական | |
| |արդյունքների | | |պաշարների | |
| |մշակում. | | |օգտագործման| |
| |3) ամբողջական | | |գիտականորեն| |
| |տեղեկատվության | | |հիմնավորված| |
| |համեմատական | | |թույլատրելի| |
| |վերլուծություն և | | |չափաքանակ- | |
| |ամփոփում. | | |ներ | |
| |4) տեղեկատվական | | | | |
| |բազայի ստեղծում | | | | |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|3. |Բուսական աշխարհի |ՀՀ բնապահպանու|2012- |բուսական |օրենքով |
| |տեսակային կազմի |թյան |2015թթ.|աշխարհի |չարգելված|
| |ճշգրտում` |նախարարություն| |ճշգրտված |միջոցների|
| |1) բարձրակարգ, | | |տեսակային |հաշվին |
| |ստորակարգ | | |կազմի | |
| |բուսատեսակների և | | |առկայու- | |
| |սնկերի տեսակների | | |թյուն | |
| |ցուցակների կազմում. | | | | |
| |2) բուսատեսակների | | | | |
| |արեալների քարտեզի | | | | |
| |կազմում. | | | | |
| |3) արդյունագործական,| | | | |
| |սոցիալական | | | | |
| |նպատակներով | | | | |
| |օգտագործվող բույսերի| | | | |
| |լուսանկարների, | | | | |
| |տեսանյութերի | | | | |
| |պատրաստում | | | | |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|4. |Հայաստանի |ՀՀ բնապահպանու|2016- |տեղեկատվա- |օրենքով |
| |Հանրապետությունում |թյան |2020թթ.|կան բազայի |չարգելված|
| |հանդիպող բուսական |նախարարություն| |առկայու- |միջոցների|
| |տեսակների մասին առկա| | |թյուն |հաշվին |
| |տեղեկատվության | | | | |
| |թվայնացում | | | | |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|5. |Հայաստանի |ՀՀ բնապահպանու|2018- |Հայաստանի |օրենքով |
| |Հանրապետությունում |թյան |2020թթ.|Հանրապետու-|չարգելված|
| |հանդիպող բուսական |նախարարություն| |թյունում |միջոցների|
| |տեսակների վերաբերյալ| | |հանդիպող |հաշվին |
| |հանրամատչելի գրքերի,| | |բուսատեսակ-| |
| |ֆոտոալբոմների, | | |ների մասին | |
| |ուղեցույցների | | |հանրամատչե-| |
| |պատրաստում, | | |լի տեղեկատ-| |
| |լուսաբանումներ | | |վության | |
| |պարբերական մամուլում| | |առկայու- | |
| | | | |թյուն | |
._____________________________________________________________________.