Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ...

 

 

040.0662.190609

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2009 թվականի N 662-Ն

 

i

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԸ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 11-ի

N 662-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԸ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով, «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույքներին համապատասխան, սահմանվում են օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման պայմանները:

 

II. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Օրգանական գյուղատնտեսության կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջներն են`

1) օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն իրենց տնտեսության գործունեությունը կազմակերպելու նպատակով սովորական (ավանդական) գյուղատնտեսությունից անցում են կատարում օրգանական գյուղատնտեսության: Եթե տնտեսությունն ամբողջությամբ և միաժամանակ չի կարող անցնել օրգանական գյուղատնտեսության վարման, ապա տնտեսության օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող արտադրական միավորները տարանջատվում են և գործում որպես առանձնացված օրգանական գյուղատնտեսական միավորներ: Դրանց հողատարածքները, արտադրական գոտին և շինությունները, ինչպես նաև պահեստարանները և անասնաշենքերը տարանջատվում են այն արտադրական միավորներից, որոնք չեն զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ, իսկ վերամշակման և փաթեթավորման արտադրամասերում իրականացնում են միայն սեփական գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում և փաթեթավորում.

2) օրգանական գյուղատնտեսության լիարժեք վարման, ինչպես նաև դրան նախորդող անցումային շրջանի ընթացքում անցումներ չեն կատարվում օրգանական գյուղատնտեսությունից սովորականի և հակառակը.

3) օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն իրենց գործունեությունը կազմակերպելու նպատակով հողատարածքներում և անասնապահական ֆերմաներում օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդները կիրառում են անցումային շրջանում ցանք կատարելուց առնվազն երկու տարի առաջ, իսկ բազմամյա մշակաբույսերի դեպքում (բացառությամբ արոտավայրերի)` առաջին բերքահավաքից առնվազն երեք տարի առաջ:

3. Բույսերի և բուսական ծագման մթերքի արտադրության պայմաններն են`

1) հողի բերրիության և կենսաբանական ակտիվության պահպանման նպատակով օրգանական նյութերով և (կամ) կանաչ պարարտացման կամ ընդեղեն և խորարմատ բազմամյա մշակաբույսերի ցանքաշրջանառության իրականացումը.

2) վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի նպատակով ցանքաշրջանառության ծրագրերի, մեխանիկական կուլտիվացիայի, մեթանային խմորման եղանակով ստացված օրգանական պարարտանյութերի, ցանքածածկման և հնձի, կենսազարգացման (բիոդինամիկ) պատրաստուկների, բազմազան էկոհամակարգերի, վնասատուների դեմ պայքարի կենսաբանական և մեխանիկական միջոցների (թակարդներ, արգելքներ, լույս, ձայն և այլն), կենդանիների արածեցման, մոլախոտերի` այրման և հողի` գոլորշիով ախտահանման կիրառումը: Բույսերի մոտ հայտնաբերված վտանգավոր հիվանդությունները նշված միջոցառումներով վերացնելու անհնարինության դեպքում կարող են օգտագործվել օրգանական գյուղատնտեսության վարման բնագավառում թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում ընդգրկված միջոցներ:

4. Գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի արտադրության պայմաններն են`

1) օրգանական գյուղատնտեսական արտադրանք ստանալու նպատակով օրգանական գյուղատնտեսական միավորի գործունեության ընթացքում ծնված և աճեցված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծումը: Ընդ որում, աճեցման ընթացքում բացառվում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների տեղաշարժն օրգանական գյուղատնտեսության միավորից սովորական գյուղատնտեսական արտադրական միավոր և հակառակը.

2) օրգանական գյուղատնտեսության միավորումում աճեցվող գյուղատնտեսական կենդանիներին և թռչուններին` 100 տոկոսով, իսկ անցումային շրջանում` 95 տոկոսով, օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդներով աճեցված և պատրաստված կերերով կերակրումը: Պետական լիազոր մարմնի կողմից սահմանափակ ժամանակահատվածում կարող է թույլատրվել ոչ օրգանական եղանակով աճեցված կերերով կերակրումը` պայմանով, եթե դրանք համապատասխանում են «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, ունեն բուսական, կենդանական կամ հանքային ծագում, չեն պարունակվում գենետիկորեն վերափոխված օրգանիզմներ, համապատասխանում են կենդանիների սեռահասակային խմբերի ֆիզիոլոգիական պահանջներին և նպաստում են կենդանիների ու թռչունների առողջության, բարեկեցության և կենսունակության պահպանմանը.

3) օրգանական մեղվաբուծական մթերք արտադրելու նպատակով առնվազն մեկ տարվա ընթացքում օրգանական մեղրամոմ պարունակող և բնական նյութերից պատրաստված փեթակներում տեղական պայմաններին առավել հարմարված մեղուների բուծումը և նշված պայմանների ապահովումը`

ա. պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված տեղանքում փեթակների տեղադրումը և 4 կմ շառավիղ ունեցող տարածքում օրգանական գյուղատնտեսության պահանջները բավարարող մշակովի և վայրի բույսերից մեղուների կողմից բնական նեկտարի, մեղրացողի և ծաղկափոշու հավաքման հնարավորության առկայությունը,

բ. մեղուներին լրացուցիչ կերակրման նպատակով օրգանական ծագման մեղրի կամ օրգանական շաքարների օգտագործումը,

գ. մեղուների խնամքի ընթացքում քիմիական նյութերի կիրառման բացառումը, ծխով մշակման գործընթացների սահմանափակումը և ծխեցման նպատակով միայն բնական նյութերի կիրառումը:

5. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժական միջոցառումների իրականացման պայմաններն են`

1) տարբեր հիվանդությունների նկատմամբ բնական բարձր դիմադրողականությամբ աչքի ընկնող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների տեսակների ընտրությունը և դրանց բուծումը.

2) դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով օրգանական եղանակով աճեցված բարձրորակ կերեր ընդգրկող լիարժեք և սննդարար նյութերով հավասարակշռված կերաբաժիններով կերակրումը.

3) մսուրային պահվածքի դեպքում կենդանիներին համապատասխան խտությամբ պահպանման ապահովումը և անասնաշենքերին կից ցանկապատված զբոսահրապարակներում զբոսանքի կազմակերպումը, իսկ արոտային պահվածքի դեպքում արոտավայրերի գերծանրաբեռնվածության բացառումը.

4) անասնաբուժական միջոցառումների շրջանակներում, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և բուժման այլընտրանքային միջոցների բացակայության դեպքում պատվաստումների, մակաբույծների դեմ պայքարի և թերապևտիկ նպատակով անասնաբուժական միջոցների կիրառման ժամանակ հետևյալ սկզբունքների պահպանումը`

ա. քիմիական ծագմամբ ալլոպատիկ անասնաբուժական դեղամիջոցների կամ հակաբիոտիկների նկատմամբ ֆիտոթերապևտիկ (բացառությամբ հակաբիոտիկների), հոմեոպատիկ կամ այուրվեդիկ միջոցների և միկրոտարրերի կիրառման նախապատվությունը` պայմանով, որ դրանց թերապևտիկ ազդեցությունը կենդանիների բուժման ընթացքում կլինի արդյունավետ,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված միջոցներով կենդանիների բուժման անհնարինության դեպքում անասնաբույժի պատասխանատվությամբ քիմիական ծագմամբ ալլոպատիկ անասնաբուժական դեղամիջոցների կամ հակաբիոտիկների օգտագործումը` պայմանով, որ դրանց ազդեցության տևողությունը պետք է սահմանել նախատեսվածից երկու անգամ ավելի, սակայն, բոլոր դեպքերում, նվազագույնը` 48 ժամ,

գ. կանխարգելման նպատակով քիմիական ծագմամբ ալլոպատիկ անասնաբուժական դեղամիջոցների և հակաբիոտիկների օգտագործման բացառումը,

դ. հորմոնների կիրառումը բացառապես թերապևտիկ նպատակով և անասնաբույժի հսկողությամբ,

ե. կենդանիների և թռչունների աճը խթանելու և մթերատվությունը բարձրացնելու նպատակով աճման խթանիչների օգտագործման բացառումը:

 

III. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԸ) ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումն իրականացվում է բացառապես մեխանիկական, ֆիզիկական կամ կենսաբանական եղանակներով` նվազագույնի հասցնելով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման գործընթացում թույլատրվող, սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված սննդային հավելումների և օժանդակ նյութերի (լրացումների) օգտագործումը:

7. Օրգանական եղանակով վերամշակման գործընթացում կիրառվող կապակցող նյութերը, եռակալման (շեղջաքարացման) դեմ հավելումները, կարգավորիչները, սոսնձանյութերը, թանձրացուցիչները, մակարդիչները, հակաօքսիդացնող նյութերը, ինչպես նաև ներկանյութերը (ներառյալ պիգմենտները), բուրավետ (արոմատիկ) նյութերը և խթանիչները պետք է ստացված լինեն միայն բնական աղբյուրներից, իսկ պահածոյացնող նյութերը (կոնսերվանտները)` բնական թթվային հիմքից:

8. Օրգանական եղանակով վերամշակման գործընթացում թույլատրվում է օգտագործել ոչ գյուղատնտեսական ծագման հետևյալ նյութերը`

1) խմելու ջուր.

2) աղեր (նատրիումի և կալիումի քլորիդ` որպես մթերքի վերամշակման ժամանակ օգտագործվող հիմնական բաղադրիչ).

3) սննդարդյունաբերության մեջ օգտագործվող միկրոօրգանիզմներից և ֆերմենտներից ստացված ցանկացած պատրաստուկ` բացառությամբ գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմների և ֆերմենտների (էնզիմների).

4) հանքային նյութեր (ներառյալ միկրոտարրեր), վիտամիններ, եթերային ճարպաթթուներ և ամինաթթուներ, ինչպես նաև ազոտային միացություններ` Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չափաքանակներով:

9. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման նպատակով օգտագործվող սննդային հավելումների և օժանդակ նյութերի (լրացումների) ցանկը ներկայացված է NN 1 և 2 ձևերում:

 

Ձև N 1

 

._____________________________________________________________________.

|Ինդեքսը|  Սննդային հավելումների անվանումը  |  Օգտագործման հատուկ     |

|       |    (լատինական գրառումներով)       |     պայմանները          |

|_______|___________________________________|_________________________|

|  1    |                   2               |              3          |

|_____________________________________________________________________|

|        Բուսական ծագման մթերքի վերամշակման ժամանակ օգտագործվող       |

|_____________________________________________________________________|

|E 170  |Կալցիումի կարբոնատ (calcium        |            -            |

|       |carbonates)                        |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 220  |Ծծմբի երկօքսիդ                     |գինեգործական արտադրանքում|

|_______|___________________________________|_________________________|

|E 270  |Կաթնաթթու (Lactic acid, L-, D- and |ֆերմենտացված             |

|       |DL-)                               |բանջարանոցային           |

|       |                                   |արտադրանքում             |

|_______|___________________________________|_________________________|

|E 290  |Ածխածնի երկօքսիդ (carbon dioxide)  |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 296  |Խնձորաթթու (Malic acid, DL-)       |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 300  |Ասկորբինաթթու                      |եթե առկա չէ բնական       |

|       |                                   |վիճակում                 |

|_______|___________________________________|_________________________|

|E 306  |Տոկոֆերոլներ, խառնուրդի բնական     |բուսական և  կենդանական   |

|       |խտանյութ (Mixed tocopherols        |յուղերում որպես          |

|       |concentrate)                       |հակաօքսիդանտ             |

|_______|___________________________________|_________________________|

|E 322  |Լեցիտիններ (Lecithins)             |ստացված առանց սպիտակեցնող|

|       |                                   |նյութերի և  օրգանական    |

|       |                                   |լուծիչների               |

|_______|___________________________________|_________________________|

|E 330  |Կիտրոնաթթու (Citric Acid)          |մրգերից և  բանջարեղենից  |

|       |                                   |ստացված արտադրանքում     |

|_______|___________________________________|_________________________|

|E 335  |Գինեթթվային նատրիում (Sodium       |հրուշակեղենում           |

|       |Tartrates)                         |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 336  |Գինեթթվային կալիում (Potassium     |հացաբույսերից ստացված    |

|       |Tartrates)                         |արտադրանքներում և        |

|       |                                   |հրուշակեղենում           |

|_______|___________________________________|_________________________|

|E 341i |Ամոնիումի միաֆոսֆատ (Ammonium      |միայն խմորի բարձրացման   |

|       |monophosphates)                    |համար որպես խմորիչ       |

|_______|___________________________________|_________________________|

|E 400  |Ալգինաթթու (Alginic Acid)          |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 401  |Նատրիումի ալգինատ (Sodium Alginate)|            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 402  |Կալիումի ալգինատ (Potassium        |            -            |

|       |Alginate)                          |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 406  |Ագար (Agar)                        |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 407  |Կարագենան (Carrageenan)            |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 410  |Եղջերենու խեժ (CaroBeanGum)        |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 412  |Գուարայի խեժ (Guar Gum)            |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 413  |Տրագականտի խեժ (Tragacanth gum)    |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 414  |Արաբիկայի խեժ (Gum Arabic (Acacia  |ալրային հրուշակեղենում   |

|       |Gum))                              |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 415  |Քսանտանային խեժ (Xantan Gum)       |մրգեր և  բանջարեղեն      |

|       |                                   |պարունակող յուղային      |

|       |                                   |(ճարպային) հիմքով        |

|       |                                   |տորթերում,               |

|       |                                   |թխվածքաբլիթներում և      |

|       |                                   |սալաթներում              |

|_______|___________________________________|_________________________|

|E 416  |Կարայի խեժ (Caraya Gum)            |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 440  |Պեկտիններ (Pectins)                |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 500  |Նատրիումի կարբոնատ (չմոդիֆիկացված) |տորթերում,               |

|       |(Sodium carbonates unmodified)     |թխվածքաբլիթներում և      |

|       |                                   |ալրային հրուշակեղենում   |

|_______|___________________________________|_________________________|

|E 501  |Կալիումի կարբոնատ (Potassium       |հացամթերքում, տորթերում, |

|       |Carbonates)                        |թխվածքաբլիթներում և      |

|       |                                   |ալրային հրուշակեղենում   |

|_______|___________________________________|_________________________|

|E 503  |Ամոնիումի կարբոնատ (Ammonium       |            -            |

|       |Carbonates)                        |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 504  |Մագնեզիումի կարբոնատ (Magnezium    |            -            |

|       |Carbonates)                        |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 508  |Կալիումի քլորիդ (Potassium         |սառեցված մրգերում և      |

|       |Chloride)                          |բանջարեղենում            |

|       |                                   |(պահածոյացված մրգերում և |

|       |                                   |բանջարեղենում),          |

|       |                                   |բանջարեղենից ստացված     |

|       |                                   |մածուկներում (կետչուպ և  |

|       |                                   |մանանեխ)                 |

|_______|___________________________________|_________________________|

|E 509  |Կալցիումի քլորիդ (Calcium Chloride)|մրգեր և  բանջարեղեն      |

|       |                                   |պարունակող յուղային      |

|       |                                   |(ճարպային) հիմքով        |

|       |                                   |կաթնամթերքում և  սոյայից |

|       |                                   |ստացված մթերքներ         |

|_______|___________________________________|_________________________|

|E 511  |Մագնեզիումի քլորիդ (Magnezium      |սոյայից ստացված          |

|       |Chloride)                          |մթերքներում              |

|_______|___________________________________|_________________________|

|E 516  |Կալցիումի սուլֆատ (Calcium         |խմորիչ պարունակող        |

|       |Sulphate)                          |տորթերում և              |

|       |                                   |թխվածքաբլիթներում,       |

|       |                                   |սոյայից ստացված մթերքում |

|_______|___________________________________|_________________________|

|E 524  |Նատրիումի հիդրօքսիդ (Sodium        |հացաբույսերից ստացված    |

|       |Hidroxide)                         |արտադրանքում             |

|_______|___________________________________|_________________________|

|E 938  |Արգոն (Argon)                      |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 941  |Ազոտ (Nitrogen)                    |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 948  |Թթվածին (Oxigen)                   |            -            |

|_____________________________________________________________________|

|        Անասնաբուծական և  մեղվաբուծական ծագման մթերքի վերամշակման    |

|                            ժամանակ օգտագործվող                      |

|_____________________________________________________________________|

|E 153  |Ածուխ` բուսական (Vegetable carbon) |ավանդական պանիրներում    |

|_______|___________________________________|_________________________|

|E 170  |Կալցիումի կարբոնատ (calcium        |կաթնամթերքում (չի կարելի |

|       |carbonates)                        |օգտագործել որպես         |

|       |                                   |ներկանյութ)              |

|_______|___________________________________|_________________________|

|E 270  |Կաթնաթթու (lactic acid, L-,        |երշիկի թաղանթի մշակման   |

|       |D- and DL-)                        |համար                    |

|_______|___________________________________|_________________________|

|E 290  |Ածխածնի երկօքսիդ (carbon dioxide)  |             -           |

|_______|___________________________________|_________________________|

|E 322  |Լեցիտիններ (Lecithins)             |կաթնամթերքում (կաթնային  |

|       |                                   |մանկական սննդում,        |

|       |                                   |մայոնեզում)` ստացված     |

|       |                                   |առանց սպիտակեցնող        |

|       |                                   |նյութերի կամ օրգանական   |

|       |                                   |լուծիչների               |

|_______|___________________________________|_________________________|

|E 331  |Կիտրոնաթթվի նատրիումական աղեր      |երշիկեղենում (ձվի        |

|       |(Sodium citrates)                  |սպիտակուցի պաստերիզացիայի|

|       |                                   |ժամանակ), կաթնամթերքում  |

|_______|___________________________________|_________________________|

|E 406  |Ագար (Agar)                        |           -             |

|_______|___________________________________|_________________________|

|E 407  |Կարագենան (Carrageenan)            |կաթնամթերքում            |

|_______|___________________________________|_________________________|

|E 410  |Եղջերենու խեժ (Carob Bean Gum)     |կաթնամթերքում,           |

|       |                                   |մսամթերքում              |

|_______|___________________________________|_________________________|

|E 412  |Գուարային խեժ (Guar Gum)           |կաթնամթերքում, մսի       |

|       |                                   |պահածոներում, ձվամթերքում|

|_______|___________________________________|_________________________|

|E 413  |Տրագականտի խեժ (Tragacanth gum)    |                         |

|_______|___________________________________|_________________________|

|E 414  |Արաբիկայի խեժ (Gum Arabic)         |կաթնամթերքում, յուղային  |

|       |                                   |հիմքով մթերքում,         |

|       |                                   |հրուշակեղենում           |

|_______|___________________________________|_________________________|

|E 440  |Պեկտիններ (չմոդիֆիկացված) (Pectins)|կաթնամթերքում            |

|_______|___________________________________|_________________________|

|E 509  |Կալցիումի քլորիդ (Calcium Chloride)|կաթնամթերքում,           |

|       |                                   |մսամթերքում              |

|_______|___________________________________|_________________________|

|E 938  |Արգոն (Argon)                      |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 941  |Ազոտ (Nitrogen)                    |            -            |

|_______|___________________________________|_________________________|

|E 948  |Թթվածին (Oxigen)                   |            -            |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

.______________________________________________________________.

|Օժանդակ նյութի (լրացումի)    |Օգտագործման հատուկ պայմանները   |

|         անվանումը           |                                |

|______________________________________________________________|

|    Բուսական ծագման մթերքի վերամշակման ժամանակ օգտագործվող    |

|______________________________________________________________|

|                1            |                 2              |

|_____________________________|________________________________|

|Կալցիումի քլորիդ             |թանձրացուցիչ                    |

|_____________________________|________________________________|

|Կալցիումի կարբոնատ           |                                |

|_____________________________|________________________________|

|Կալցիումի հիդրօքսիդ          |                                |

|_____________________________|________________________________|

|Կալցիումի սուլֆատ            |թանձրացուցիչ                    |

|_____________________________|________________________________|

|Մագնեզիումի քլորիդ (նիգարի)  |թանձրացուցիչ                    |

|_____________________________|________________________________|

|Կալիումի կարբոնատ            |խաղողի չամիչի չորացման համար    |

|_____________________________|________________________________|

|Ածխաթթվային գազ              |                                |

|_____________________________|________________________________|

|Ազոտ                         |                                |

|_____________________________|________________________________|

|Էթանոլ                       |լուծիչ                          |

|_____________________________|________________________________|

|Դաբաղաթթու                   |ֆիլտրման օժանդակիչ              |

|_____________________________|________________________________|

|Ձվի սպիտակուցի ալբումին      |                                |

|_____________________________|________________________________|

|Կազեին                       |                                |

|_____________________________|________________________________|

|Ժելատին                      |                                |

|_____________________________|________________________________|

|Ձկնասոսինձ                   |                                |

|_____________________________|________________________________|

|Բուսական յուղեր              |յուղապատող (ճարպոտող) կամ       |

|                             |հակափրփրացնող միջոց             |

|_____________________________|________________________________|

|Սիլիցիումի երկօքսիդ          |օգտագործվում է որպես ժելե կամ   |

|                             |կոլոիդալ լուծույթ               |

|_____________________________|________________________________|

|Ակտիվացրած ածուխ             |                                |

|_____________________________|________________________________|

|Տալկ                         |                                |

|_____________________________|________________________________|

|Բենտոնիտ                     |օգտագործվում է որպես հանքային   |

|                             |լրացում                         |

|_____________________________|________________________________|

|Կաոլին                       |                                |

|_____________________________|________________________________|

|Դիատոմինային հող             |                                |

|_____________________________|________________________________|

|Պերլիտ                       |                                |

|_____________________________|________________________________|

|Պնդուկի պատիճ                |                                |

|_____________________________|________________________________|

|Մեղրամոմ                     |հակաադգեզիոն հավելում, ազատող   |

|                             |նյութ                           |

|_____________________________|________________________________|

|Կարնաուբյան խեժ              |հակաադգեզիոն հավելում, ազատող   |

|                             |նյութ                           |

|_____________________________|________________________________|

|Ծծմբական թթու                |շաքարի արտադրության մեջ pH-ի    |

|                             |կարգավորման համար               |

|_____________________________|________________________________|

|Նատրիումի հիդրօքսիդ          |շաքարի արտադրության մեջ pH-ի    |

|                             |կարգավորման համար               |

|_____________________________|________________________________|

|Գինեթթու և  իր աղերը         |                                |

|_____________________________|________________________________|

|Նատրիումի կարբոնատ           |շաքարի արտադրությունում         |

|_____________________________|________________________________|

|Փայտային կեղևի  հիմքով       |                                |

|պատրաստուկներ                |                                |

|_____________________________|________________________________|

|Կալիումի հիդրօքսիդ           |շաքարի արտադրության մեջ pH-ի    |

|                             |կարգավորման համար               |

|_____________________________|________________________________|

|Լիմոնաթթու                   |pH-ի կարգավորման համար          |

|______________________________________________________________|

|   Անասնաբուծական և  մեղվաբուծական ծագման մթերքի վերամշակման  |

|                      ժամանակ օգտագործվող                     |

|______________________________________________________________|

|Կալցիումի կարբոնատ           |                 -              |

|_____________________________|________________________________|

|Կալցիումի քլորիդ             |օգտագործվում է պանրի            |

|                             |արտադրության մեջ` որպես         |

|                             |թանձրացուցիչ արտադրանքի խտացման |

|                             |համար                           |

|_____________________________|________________________________|

|Կաոլին                       |ակնամոմի ստացում                |

|_____________________________|________________________________|

|Կաթնաթթու                    |կաթնամթերքում, օգտագործվում է   |

|                             |պանրի արտադրության մեջ` աղային  |

|                             |լուծույթներում pH-ը կարգավորելու|

|                             |համար                           |

|_____________________________|________________________________|

|Նատրիումի կարբոնատ           |կաթնամթերքում, չեզոքացնող       |

|                             |պատրաստուկներ                   |

.______________________________________________________________.

 

IV. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի փաթեթավորման նյութերի ընտրության ժամանակ նախապատվությունը պետք է տրվի կենսաբանորեն քայքայվող կամ երկրորդային մշակման ենթակա նյութերին:

11. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի փաթեթավորման ամբողջականությունը պետք է պահպանվի պահեստավորման, փոխադրման և իրացման բոլոր փուլերում:

12. Օրգանական գյուղատնտեսության վարման, վերամշակման, փաթեթավորման, պահպանման և փոխադրման ամբողջ ընթացքում օրգանական արտադրանքը պետք է պաշտպանվի օրգանական գյուղատնտեսության մեջ չթույլատրվող նյութերի հետ շփումից և ոչ օրգանական արտադրանքի հետ միախառնվելուց:

13. Եթե տնտեսությունն ամբողջությամբ չի անցել օրգանական գյուղատնտեսության վարման, ապա ոչ օրգանական և օրգանական գյուղատնտեսական արտադրանքները պետք է պահեստավորվեն առանձին:

14. Չփաթեթավորված օրգանական արտադրանքի պահուստային պաշարների պահպանության պահեստները պետք է համապատասխան նշում ունենան դրա մասին և առանձնացված լինեն սովորական գյուղատնտեսական արտադրության վարման արդյունքում ստացված արտադրանքի պահպանության պահեստներից:

15. Պահեստային տարածքները և փոխադրման բեռնարկղերն օրգանական արտադրանքի պահպանման և փոխադրման նպատակով օգտագործելուց առաջ պետք է մաքրվեն և ախտահանվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի ախտահանող նյութերի և բույսերի պաշտպանության միջոցների անվանացանկում ներառված նյութերով:

16. Վերջնական սպառման համար չփաթեթավորված օրգանական արտադրանքի փոխադրումը պետք է բացառի դրա աղտոտումը կամ պարունակության փոխարինումն այնպիսի նյութերով կամ արտադրանքով, որոնք չեն համապատասխանում օրգանական արտադրության պահանջներին:

17. Արտադրանքի մեծածախ առևտրի բեռնարկղի մակնշումը պետք է պարունակի արտադրանքի անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը և նշում այն մասին, որ արտադրանքն ունի օրգանական կարգավիճակ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2009
N 662-Ն
Որոշում