(ուժը կորցրել է 24.07.2022 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
i
040.0478.080509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2009 թվականի N 478-Ն
i
ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 26-ի
N 478-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է նվազագույն պահանջներ` շարժասանդուղքների շինվածքի, նախագծման, պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), նորոգման և շահագործման վերաբերյալ:
2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են`
1) թունելային շարժասանդուղքների վրա.
2) միջհարկային շարժասանդուղքների վրա:
3. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են նաև այն կազմակերպությունների վրա, որոնք նախագծում, պատրաստում, հավաքակցում, արդիականացնում (վերակառուցում), փորձարկում, նորոգում և շահագործում են շարժասանդուղքներ:
4. Շարժասանդուղքների պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), ապահավաքակցման, կոնսերվացման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) պետք է համապատասխանեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին:
5. Շարժասանդուղքներ շահագործող յուրաքանչյուր կազմակերպություն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն պետք է հաստատի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայագիր` այն մշակելով վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:
6. Շարժասանդուղքների շահագործման և սպասարկման գործառություններում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների ուսուցումն ու որակավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ
7. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները`
շարժասանդուղք` սանդուղքաժապավենի փակ սարքաշղթայով ամբարձիչափոխադրամիջոցային սարքվածք` նախատեսված մարդկանց մի մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխելու համար.
ուղևորատար փոխակրիչ` փոխադրամիջոցային կամ ամբարձիչափոխադրամիջոցային սարքվածք, որն իրենից ներկայացնում է անընդհատ շարժվող հոծ մայթ` նախատեսված ուղևորներին մի մակարդակի վրա կամ մի մակարդակից մեկ այլ մակարդակ փոխադրելու համար.
շարժասանդուղքի թեք հենարան` շարժասանդուղքի թեք մասում սանդուղքների երեսարկների առջևի եզրերով անցնող հարթություն.
շարժասանդուղքի հորիզոնական հենարան` շարժասանդուղքի վերին (ստորին) մուտքային հարթակների հորիզոնական մակերևույթով անցնող հարթություն.
շարժասանդուղքի վերին (ստորին) ուղղաձիգ հենարան` թեք և հորիզոնական հենարանների հատման գծով անցնող ուղղաձիգ հարթություն.
շարժասանդուղքի պատասխանատու եռակցման շինվածքներ` շարժասանդուղքի աստիճանների հիմնակմախքի (կարկաս), մեքենայական սրահի, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների, աստիճանաժապավենային ուղղորդիչների, արգելման համակարգի և այլ բաղադրամասերի եռակցման շինվածքներ, որոնք համարվում են բարձր աստիճանի տեխնիկական պատասխանատու շինվածքներ` շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար.
շարժասանդուղքների համալիր` մեքենայական ընդհանուր սրահով շարժասանդուղքներ` տեղակայված մեկ ընդհանուր թեք անցարանում.
շարժասանդուղքի բլոկավորում` շարժասանդուղքի շարժաբերի միացումն արգելափակող գործառույթների կատարում.
շարժասանդուղքի թեքության անկյուն` շարժասանդուղքի թեք և հորիզոնական հենարանների միջև եղած անկյունը.
շարժասանդուղքի փոխադրաունակություն` ուղևորների թիվը, որը կարող է միավոր ժամանակում փոխադրվել շարժասանդուղքով.
շարժասանդուղքի անվանական արագություն` սահմանված ռեժիմով սանդուղքաժապավենի շարժման արագությունը` առանց ծանրաբեռնվածության աշխատանքի դեպքում.
շարժասանդուղքի շահագործման արագություն` սահմանված ռեժիմով շարժասանդուղքի անվանական արագությունը գլխավոր շարժաբերից աշխատելու դեպքում` շահագործման առավելագույն ծանրաբեռնվածության տակ.
շարժասանդուղքի շահագործման առավելագույն ծանրաբեռնվածություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի 1 մ երկարության վրա ուղևորներից առավելագույն հնարավոր ծանրաբեռնվածություն.
շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ դադարք` չծանրաբեռնված սանդուղքաժապավենի իներցիայով անցած տարածությունը` գլխավոր շարժաբերի էլեկտրաշարժիչի անջատումից հետո` անջատված աշխատանքային և վթարային արգելակների դեպքում.
շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի երեսարկի լայնություն` շարժասանդուղքի աստիճանի կողային ճակատների միջև եղած տարածությունը.
շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի բարձրություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի թեք տեղամասում երկու հարակից աստիճանների երեսարկների վերին մակերևույթների միջև եղած տարածությունը.
շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի խորություն` շարժասանդուղքի սանդուղքաաստիճանի երեսարկի առջևի և հետևի ճակատների միջև եղած տարածությունը.
միջհարկային շարժասանդուղք` շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք.
թունելային շարժասանդուղք` թունելներում (ստորանցքներում) տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք.
մեկ շարժաբերով շարժասանդուղք` շարժասանդուղք, որի աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով.
մոդուլային շարժասանդուղք` շարժասանդուղք, որը կազմված է մի քանի հաստատուն շինվածքային տարրերից` մոդուլներից, որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում սինխրոն աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով.
մեկ արագությամբ շարժասանդուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման մեկ արագություն.
բազմարագությամբ շարժասանդուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման երկու և ավելի արագություններ.
թեք շարժասանդուղք` շարժասանդուղք, որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ.
շարժասանդուղքի գլխավոր լիսեռ` սանդուղքաժապավենի ձգող աստղանիվներին շարժում հաղորդող լիսեռ.
շարժասանդուղքի գլխավոր շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար` ուղևորների փոխադրման ժամանակ.
շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է հավաքակցման, ապահավաքակցման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև վթարային արգելակի արգելակահանման ժամանակ շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար.
շարժասանդուղքի աշխատանքային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` էլեկտրաշարժիչի անջատման դեպքերում.
շարժասանդուղքի վթարային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` արագության բլոկավորման գործարկման և շարժման ուղղության ինքնակամ փոփոխության, ինչպես նաև աշխատանքային արգելակի խափանման դեպքերում.
շարժասանդուղքի սանդուղքաժապավեն` շարժասանդուղքի բեռ կրող տարր, որը կազմված է քարշող շղթաներով միավորված աստիճաններից.
շարժասանդուղքի աստիճան` սանդուղքաժապավենի մաս, որը նախատեսված է ուղևորների տեղաբաշխման համար.
շարժասանդուղքի աստիճանի հիմնական վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և սանդուղքաժապավենից.
շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և աստիճաններից.
շարժասանդուղքի աստիճանի երեսարկ` ելուստների և իջվածքների տեսքով աստիճանի ակոսավոր մակերևույթ, որն ապահովում է ուղևորների մուտքի և ելքի անվտանգությունը սանդուղքաժապավենից.
շարժասանդուղքի սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգիծ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) հիմնական և օժանդակ վազկանիկների ուղղորդիչների, հակաուղղորդիչների ամբողջություն, որն ապահովում է սանդուղքաժապավենի (բազրեփոկի) տեղաշարժումը` տրված հետագծով.
շարժասանդուղքի սանդուղքաժապավենի հորիզոնական հատված` մուտքի հարթակների առջևում սանդուղքաժապավենի հատվածը` նախատեսված ուղևորների մուտքի և ելքի անվտանգության ապահովման համար.
շարժասանդուղքի լողացող մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ ունի տեղաշարժման հնարավորություն.
շարժասանդուղքի անշարժ մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ չունի տեղաշարժման հնարավորություն.
շարժասանդուղքի աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգծի տարր` բաղկացած աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերից.
շարժասանդուղքի հիմնային (բազային) ուղղորդիչ` վազկանիկների ուղղորդիչ` տեղակայված հիմնական աշխատանքային ճյուղի վրա.
շարժասանդուղքի պարուրող ուղղորդիչ` աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերի միջև օժանդակ վազկանիկների ուղղորդիչների անցումային շառավղային հատվածներ.
սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղ` սանդուղքի ժապավեն` տեղակայված ուղևորների գոտում.
աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի աշխատանքային ճյուղ` ուղղորդիչ` տեղակայված ուղևորների գոտում.
աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի ոչ աշխատանքային ճյուղ` ուղղորդիչներ, որոնք ծառայում են սանդուղքաժապավենի աստիճանների (բազրեփոկի) շրջապտույտի համար.
աստիճանի հակաուղղորդիչ` սանդուղքաժապավենի ուղեգծի տարր` նախատեսված աստիճանի շրջումը, պատահական բարձրացումը կանխարգելելու և ձգող շղթայի խզման դեպքում` ժապավենի ներսում դրա ծալումը խոչընդոտելու համար.
աստիճանի ուղղորդիչների շրջակող` աստիճանի ուղղորդիչների ուղեգծի տարր` նախատեսված ուղեգծով շարժման ժամանակ աստիճանների լայնական շեղումը սահմանափակելու համար.
աստիճանի ուղղորդիչների առմուտ (զախոդ)` աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն առմուտն ուղղորդիչների վրա ապահովելու համար.
շարժասանդուղքի ճաղաշարք` վահանակների, քիվերի և այլ տարրերի ամբողջություն, որոնք անվտանգության ապահովման նպատակներով ուղևորներին զատում են մեխանիզմներից ու մետաղական շինվածքներից և ծառայում ինտերիերի ստեղծման համար.
միջին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված երկու հարակից շարժասանդուղքների քիվերի միջև.
եզրային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված եզրային շարժասանդուղքի և շինարարական կառույցների միջև.
արտաքին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին, եթե վերջինս կատարված է ազատ կանգնեցմամբ.
կողային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված սանդուղքաժապավենի երկու կողմից, ծածկոցի կամ շրիշակի (պլինտուս) և քիվի միջև.
ճաղաշարքի քիվ` ճաղաշարքի տարր, որին ամրացվում են բազրեփոկի ուղղորդիչները և ճաղաշարքի վահանները.
ճաղաշարքի շրիշակ` ճաղաշարքի տարր` տեղակայված ծածկոցի վերևում, որին ամրացվում են ճաղաշարքի վահանակները.
ճաղաշարքի ծածկոց` ճաղաշարքի ստորին ուղղահայաց մաս, որը տեղակայված է սանդուղքաժապավենի ուղեգծի երկայնքով` աստիճանների մակարդակի վրա և նախատեսված է աստիճանի և ճաղաշարքի միջև բացակի կարգավորման համար.
ճաղաշարքի ճեղքակալ` ճաղաշարքի տարր, որը փակում է ճաղաշարքի հարակից վահանակների միջև բացակը.
շարժասանդուղքի բազրեփոկային սարքվածք` բլոկների, ուղղորդիչների, շարժաբերի և պահող հոլովակների ամբողջություն, որն ապահովում է բազրեփոկի տեղաշարժն ուղեգծով.
շարժասանդուղքի բազրեփոկ` բազրեփոկային սարքվածքի ուղեգծով տեղաշարժվող անընդհատ ժապավեն, որը նախատեսված է ուղևորների ձեռքերի հենարանի համար.
շարժասանդուղքի բազրեփոկի ելանցք` սարքվածք` տեղակայված բազրեփոկի աշխատանքային ճյուղից ոչ աշխատանքային ճյուղ անցնելու տեղում.
բազրեփոկի կողեզր` բազրեփոկի մաս` նախատեսված աշխատանքային ճյուղով շարժվելու դեպքում բազրեփոկը պահելու համար.
շարժասանդուղքի բազրեփոկի արտաձգման բլոկավորում` բլոկավորում, որը խզման կամ բազրեփոկի առավել ձգվածքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի բազրեփոկի անջատման բլոկավորում` բլոկավորում, որը բազրեփոկի կանգնելու կամ արագության փոքրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի ձգող սարքի բլոկավորում` բլոկավորում, որը ձգող սարքի աստղանիվների տեղափոխման սահմանվածավորված մեծությունների գերազանցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի վթարային արգելակի պտուտակի և մանեկի բլոկավորում` բլոկավորում, որը վթարային արգելակի մանեկի ինքնաբերաբար կամ սահմանվածավորված մեծությունը գերազանցող պտուտակահանման կամ վթարային արգելակի պտուտակի սահմանվածավորված պարամետրից ավելի դուրս գալու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի վթարային արգելակի հենակի բլոկավորում` բլոկավորում, որը վթարային արգելակի միացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի աշխատանքային արգելակի բլոկավորում` բլոկավորում, որն արգելակի կոճղակների (կոլոդկա) վերադրման դեպքում և էլեկտրամագնիսի խարիսխի սահմանվածավորված մեծություններից պակաս ընթացքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի մուտքի հարթակի բլոկավորում` բլոկավորում, որը մուտքի հարթակի բարձրացման կամ դրա երկայնական առանցքի երկայնքով տեղաշարժման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի բազրեփոկային սարքի ելանցքի բլոկավորում` բլոկավորում, որը բազրեփոկային սարքի ելանցքի մեջ կողմնակի առարկաներ հայտնվելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
«Կանգ» բլոկավորում` բլոկավորում, որը շարժասանդուղքների միջև անցումի տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում ցանկացած տեղում անձնակազմի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
«Կանգ» անջատիչ` անջատիչ, որն անձնակազմի կամ ուղևորի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի շարժման արագության և ուղղության բլոկավորում` բլոկավորում, որը միացնում է վթարային արգելակը սանդուղքաժապավենի արագությունը 30 տոկոսով ավելացման դեպքում` դրա վայրէջքով աշխատելու ժամանակ կամ սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում` դրա վերելքով աշխատելու ժամանակ, ինչպես նաև աշխատանքային արգելակով սանդուղքաժապավենը չպահելու դեպքում.
շարժասանդուղքի շարժաբերի բլոկավորում` բլոկավորում, որը բացառում է գլխավոր և օժանդակ շարժաբերների համատեղ աշխատանքը.
շարժասանդուղքի աստիճանի բարձրացման բլոկավորում` սարքվածք, որը մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի աստիճանի իջեցման բլոկավորում` բլոկավորում, որն աստիճանի իջեցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի աստիճանի վազկանիկների բլոկավորում` բլոկավորում, որն աստիճանի վազկանիկների օղագոտու դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի բազրեփոկի դուրսընկման բլոկավորում` բլոկավորում, որն ստորին կորագիծ տեղամասում ուղղորդիչներից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի էլեկտրասնուցման փոխարկման բլոկավորում` բլոկավորում, որն ուժային էլեկտրական շղթայի փոխարկման ժամանակ անձնակազմի սխալ գործողությունների դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի վրա ուղևորի ընկնելու դեպքում բլոկավորում` բլոկավորում, որը վերին կամ ստորին մուտքի հարթակների մոտ ուղևորի ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժաբեր շղթայի բլոկավորում` բլոկավորում, որը շարժաբեր շղթայի խզման կամ առավել ձգման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.
շարժասանդուղքի մեքենայական սրահ` վերին նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված թունելային շարժասանդուղքի էլեկտրաշարժաբերի, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորման տեղակայման համար, ինչպես նաև օժանդակ շինություններ` շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն ապահովելու համար.
շարժասանդուղքի ձգման խցիկ` ստորին նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված թունելային շարժասանդուղքի ձգման սարքի տեղակայման և սպասարկման համար.
շարժասանդուղքի թունել` շինություն` նախատեսված շարժասանդուղքի թեք հատվածի տեղակայման համար.
շարժասանդուղքի ապահավաքակցման խցիկ` մեքենայական սրահին անմիջապես մոտ տեղակայված, ինքնուրույն ելք ունեցող շինություն` նախատեսված հավաքակցման և ապահավաքակցման աշխատանքների կատարման համար.
շարժասանդուղքի արդիականացում (վերակառուցում)` շարժասանդուղքի գործունեության բարելավման համար կրող շինվածքների և հիմնական տարրերի փոխարինում կամ վերափոխում, որը փոփոխում է շարժասանդուղքի անձնագրային բնութագրերը.
շարժասանդուղքի գոտիներ` շարժասանդուղքի բաղկացուցիչ մասեր, որոնք ծայրակցվում են հավաքակցման ժամանակ: Շարժասանդուղքի գոտիներն են`
ա. «Ա» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը ներառում է ուղղորդիչների կորագիծ տեղամասը և ձգող սարքը,
բ. «Բու» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Ա» գոտուց վերև և ներառում է ուղղագիծ ուղղորդիչներն ու հակաուղղորդիչները,
գ. «Բ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բու» գոտուց վերև, ներառում է ուղղաձիգ ուղղորդիչները,
դ. «Գ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բ» գոտուց հետո, ներառում է տրված երկարությամբ ուղղագիծ ուղղորդիչները,
ե. «Դ» գոտի` շարժասանդուղքի վերին գոտի, որը տեղակայված է «Գ» գոտուց հետո, ներառում է ուղղորդիչների վերին կորագիծ տեղամասը և բազրեփոկի շարժաբերը,
զ. «Ե» գոտի` շարժասանդուղքի լրացուցիչ գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,
է. «Զ» գոտի` շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,
ը. «Զե» գոտի` երկարացված շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Ե» գոտուց հետո,
թ. «Ժ» գոտի` միջհարկային շարժասանդուղքի շարժաբերի գոտի:
III. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
8. Ըստ կիրառման վայրի`
1) միջհարկային շարժասանդուղքներ` նախատեսված շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար.
2) թունելային շարժասանդուղքներ` նախատեսված թունելներում (ստորանցքներում) տեղակայման համար:
9. Ըստ շարժաբերի`
1) մեկ շարժաբերով շարժասանդուղքներ, որոնց աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով.
2) մոդուլային շարժասանդուղքներ, որոնք կազմված են մի քանի հաստատուն շինվածքային տարրերից (մոդուլներից), որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում, սինխրոն աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով:
10. Ըստ սանդուղքաժապավենի ուղղորդիչների տեղաբաշխվածության` թեք շարժասանդուղքներ, որոնց սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ:
11. Ըստ շարժաբեր մասի երկարության` երկարավուն շարժասանդուղքներ, որոնք իրենց կազմում ունեն լրացուցիչ «Դ» գոտի:
IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Շարժասանդուղքները պետք է նախագծվեն, պատրաստվեն, հավաքակցվեն, շահագործվեն սույն կանոնակարգի, ինչպես նաև շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ թունելային շարժասանդուղքները` մետրոպոլիտենի նախագծման պահանջներին համապատասխան:
13. Շարժասանդուղքների էլեկտրական սարքավորումները, էլեկտրասնուցումը և հողանցումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի NN 1933-Ն և 1939-Ն որոշումներով հաստատված` «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի ու «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
14. Շարժասանդուղքի շինվածքը պետք է համապատասխանի հակահրդեհային անվտանգության պահանջներին:
15. Շարժասանդուղքների վրա տեղակայված բոլոր չափման միջոցները, հսկող չափիչ սարքերը ենթակա են չափագիտական հսկողության և վերահսկողության` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
16. Արտասահմանյան արտադրության շարժասանդուղքների տեխնիկական փաստաթղթերը, որոնք պատվիրատուին են մատակարարվում շարժասանդուղքի հետ միասին, դրանց բովանդակության մատչելիության համար շարժասանդուղքի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է դրանք թարգմանել հայերեն:
17. Մատակարարման ժամանակ պատրաստող կազմակերպությունը պատվիրատու կազմակերպությանը պարտադիր կարգով պետք է տրամադրի շարժասանդուղքի տեխնիկական անձնագիրը` համաձայն N 1 ձևի, իսկ եթե արտադրողն օտարերկրյա կազմակերպություն է, ապա ձեռք բերողը պարտավոր է այդ կազմակերպությունից պահանջել շարժասանդուղքի տեխնիկական անձնագիրը, որը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի N 1 ձևով սահմանված տեխնիկական պահանջներին:
18. Շարժասանդուղքները և դրանց հանգույցները պետք է ապահովեն տրված ամրությունը և հուսալիությունը, լինեն անվտանգ և հարմար` օգտագործման, զննման, տեխնիկական սպասարկման, նորոգման և յուղման համար:
19. Սանդուղքաժապավենի կցանջատման դեպքում շարժասանդուղքի շինվածքը պետք է ապահովի սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի երկրաչափական ձևի պահպանությունը:
20. Շարժասանդուղքի շինվածքում մուտքի հարթակներից առաջ պետք է նախատեսված լինեն աստիճանի բարձրացումը խոչընդոտող սարքեր:
21. Շարժասանդուղքի անջատովի միացումների ամրացումը պետք է բացառի դրանց ինքնաբերաբար անջատումը:
22. Շարժասանդուղքի պտտող մոմենտը փոխանցող բաղադրիչ մասերում, առանց երաշխավորված լրացուցիչ ամրացման, ձգվածքով նստեցումների կիրառումն արգելվում է:
23. Շարժասանդուղքի բաղադրիչ մասերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:
24. Շարժասանդուղքի անշարժ սռնիները, որոնք հենարան են ծառայում բլոկների, հոլովակների և այլ պտտվող տարրերի համար, պետք է լինեն հուսալիորեն ամրացված և օժտված դրանց անշարժությունն ապահովող հարմարանքներով:
25. Շարժասանդուղքի հասանելի մասերը (աստղանիվներ, ատամնավոր անիվներ, քարշային և շարժաբեր շղթաներ, ցցուն հեղույսներով և երիթներով լիսեռներ), որոնք գտնվում են շարժման մեջ, պետք է փակված լինեն սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապահովող, հարմար զննում, յուղում և տեխնիկական սպասարկում թույլատրող ցանկապատերով: Անհրաժեշտության դեպքում ցանկապատերը կարող են լինել հանովի:
26. Շարժասանդուղքի սպասարկում պահանջող մեխանիզմները, ապահովիչ սարքերն ու էլեկտրասարքավորումները պետք է ունենան անվտանգ ու մատչելի մուտքատեղեր: Այդ նպատակով պետք է սարքավորվեն հարթակներ, հանովի ցանկապատեր, սանդուղքներ և հատուկ հարմարանքներ:
27. Շարժասանդուղքում պետք է նախատեսվեն սարքավորումներ` աստիճանների անցման և շրջման գոտում գտնվող մեխանիզմները և սարքավորումները փոշու և կեղտի ներթափանցումից պաշտպանելու համար:
28. Շարժասանդուղքի արտաքին մասերի, մեքենայական սրահի, ձգման կայանի, ինչպես նաև թունելների անցումների լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀՇՆ II-8գ03.96-ի պահանջներին:
V. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ
29. Շարժասանդուղքների հիմնական պարամետրերը պետք է համապատասխանեն N 1 աղյուսակում նշված մեծություններին`
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Պարամետրի անվանումը |Տառային|Մեծությունը |
| |նշանա- | |
| |կումը | |
|______________________________________________|_______|______________|
|Անվանական արագությունը, մ/վրկ, ոչ ավելի | V | մինչև 1 |
|______________________________________________|_______|______________|
|Նորոգման արագությունը մ/վրկ, ոչ ավելի | V ն | 0,04 |
|______________________________________________|_______|______________|
|Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի արագացումը` | | |
|անկախ ուղևորական բեռնվածքից, մ/վրկ2, ոչ | | |
|ավելի` | a ա | |
| մեկնարկի սկզբնական պահին | | 0,60 |
| թափառքի ընթացքում | | 0,75 |
|______________________________________________|_______|______________|
|Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի դանդաղեցումը`| | |
|անկախ ուղևորական բեռնվածքից, մ/վրկ2, ոչ | | |
|ավելի` | | |
|աշխատանքային արգելակներով արգելակման դեպքում` | | |
| վայրէջքով աշխատելու դեպքում | | 0,60 |
| վերելքով աշխատելու դեպքում | a աա | 1,00 |
|վթարային արգելակներով արգելակման դեպքում` | | |
| աճող մոմենտով | | 2,00 |
| հաստատուն մոմենտով | a վա | 1,00 |
|______________________________________________|_______|______________|
|Շարժասանդուղքի թողունակությունը | | |
|(արտադրողականությունը) տեսականորեն` | | |
| մարդ/ժամ, ոչ ավելի |Ատ ժամ | 18 000 BV |
| մարդ/րոպե, ոչ ավելի |Ատ րոպե| 300 BV |
|______________________________________________|_______|______________|
|Շարժասանդուղքի թողունակությունը | | |
|(արտադրողականությունը) փաստացի` | | |
| մարդ/ժամ, ոչ ավելի |Ափ ժամ |8800X(2,1-V)BV|
| մարդ/րոպե, ոչ ավելի |Ափ րոպե| 190X(2,1-V)VB|
._____________________________________________________________________.
B-ն աստիճանի լայնությունն է մետրով:
30. Շարժասանդուղքի հիմնական չափերը և շինվածքի սխեման պետք է համապատասխանեն N 2 աղյուսակում նշված չափերին`
Աղյուսակ N 2
._____________________________________________________________________.
|Պարամետրի անվանումը |Տառային|Մեծությունը շարժասանդուղքի|
| |նշանա- |համար |
| |կումը |__________________________|
| | |միջհարկային |թունելային |
|__________________________________|_______|______________|___________|
| 1 | 2 | 3 | 4 |
|__________________________________|_______|______________|___________|
|Շարժասանդուղքի թեքության անկյունը`| a | 35 | 30 |
|աստիճան, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Շարժասանդուղքի աստիճանի երեսարկի | | | |
|լայնությունը, մմ | | | |
|ոչ ավելի | B | 1100 | 1000+-10 |
|ոչ պակաս | | 580 | |
|__________________________________|_______|______________|___________|
|Աստիճանի խորությունը, մմ, ոչ ավելի| L | 380 | 380 |
|__________________________________|_______|______________|___________|
|Երկու հարակից աստիճանների | | | |
|երեսարկների մակարդակների միջև | | | |
|հեռավորությունն ուղղահայաց | h | 240 | - |
|ուղղությամբ, եթե ուղղորդիչների | | | |
|թեքության անկյունը 35o է, մմ, ոչ | | | |
|ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Նույնը, եթե ուղղորդիչների | | | |
|թեքության անկյունը 30o է, մմ, ոչ | | 205 | 205 |
|ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը, աստիճանների | | | |
|երեսարկի մակարդակից մինչև | | | |
|կառույցի առաստաղը կամ ցցուն | h1 | 2300 | 2300 |
|մասերը, ուղղահայաց ուղղությամբ մմ,| | | |
|ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հատակի հատման տեղերում կամ | | | |
|շարժասանդուղքների փոխհատման | | | |
|տեղերում ճաղաշարքի վերևում | h2 | 250 | 250 |
|տեղադրված ապահովիչ վահանակի | | | |
|բարձրությունը, մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը, աստիճանների | | | |
|երեսարկի մակերեսից մինչև | | | |
|շարժասանդուղքի թեք հատվածում | h3 | 800-1100 | 800-1100 |
|բազրեփոկի մակերեսը, ուղղահայաց | | | |
|ուղղությամբ, մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Նույնը` հորիզոնական տեղամասերում, | հ4 | 1200 | 1200 |
|մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Մուտքի հարթակների գոտիներում | | | |
|աստիճանների հորիզոնական հատվածների| | | |
|երկարությունը, մմ, ոչ պակաս` | | | |
| ուղևորների տեղափոխում` 6 մ-ից | | 800 | 800 |
|ոչ ավելի բարձրության դեպքում և | | | |
|0,5 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական | | | |
|արագության դեպքում` | | | |
| ուղևորների տեղափոխման 6 մ-ից | L | 1200 | 1200 |
|ավելի բարձրության դեպքում և | | | |
|0,5 մ/վրկ-ից ավելի անվանական | | | |
|արագության դեպքում` | | | |
| բայց ոչ ավելի, քան 0,75 մ/վրկ | | | |
|թունելային շարժասանդուղքների | | | |
|դեպքում` | | | |
| ուղևորների տեղափոխում` 6 մ-ից | | 1200 | 1200 |
|ոչ ավելի բարձրության դեպքում և | | | |
|0,75 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական | | | |
|արագության դեպքում | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Սանդերքի հատման գծից | | | |
|հեռավորությունը մինչև բազրեփոկի | l1 | 300 | 300 |
|հորիզոնական տեղամասը (շրջակորացման| | | |
|գիծը), մմ, ոչ պակաս | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը բազրեփոկերի | l2 | B+400 | B+400 |
|առանցքների միջև, մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը ծածկոցից մինչև | l3 | 120 | 120 |
|ճաղաշարքի վահանակը, մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը բազրեփոկի և | l4 | 50 | 50 |
|ճաղաշարքի քիվի եզրի միջև, մմ, ոչ | | | |
|ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Ճաղաշարքի շրիշակի հորիզոնական | l5 | 30 | 30 |
|մասը, մմ, ոչ պակաս | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը հորիզոնական | l6 | 300 | 300 |
|ուղղությամբ բազրեփոկի ելանցքից | | | |
|մինչև բազրեփոկի մակերեսի եզրային | | | |
|կետը, մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Նոր նախագծվող շարժասանդուղքների | l7 | 70-100 | 70-100 |
|բազրեփոկի լայնությունը, մմ | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը բազրեփոկի եզրից | l8 | 80 | 80 |
|մինչև խոչընդոտը (թունելի պատը, | | | |
|երեսվածքը), մմ, ոչ պակաս | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունը հարակից | l9 | 150 | 150 |
|շարժասանդուղքների բազրեփոկների | | | |
|եզրերի միջև, մմ, ոչ պակաս | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Աստիճանի երեսարկի ելուստի | l10 | 2,5-5 | 2,5-5 |
|լայնությունը, մմ | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Աստիճանի երեսարկի իջվածքի | l11 | 5-7 | 5-7 |
|լայնությունը, մմ | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Աստիճանների երեսարկի ելուստի | h5 | 9 | 9 |
|բարձրությունը, մմ, ոչ պակաս | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Բացակը մուտքի հարթակի սանդերքի | b1 | 2-8 | 2-8 |
|ատամի ստորին եզրի և աստիճանի | | | |
|երեսարկի իջվածքի հատակի միջև, մմ,| | | |
|ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Բացակն աստիճանների միջև | b2 | 6 | 6 |
|հորիզոնական տեղամասի վրա, | | | |
|տեղակայման ժամանակ, մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Նույնը` հիմնական նորոգումից հետո, | b2 | 7 | 7 |
|մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Նույնը` շահագործման ժամանակ, մմ, | b2 | 10 | 10 |
|ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Բացակն աստիճանի և ճաղաշարքի | b3 |6 մեկ կողմից, |6 մեկ |
|ծածկոցի միջև տեղակայման ժամանակ, | |գումարային 10 |կողմից, |
|մմ, ոչ ավելի | | |գումարային |
| | | |10 |
|__________________________________|_______|______________|___________|
|Նույնը` շահագործման ժամանակ, մմ, | |10 մեկ կողմից,|10 մեկ |
|ոչ ավելի | |գումարային 16 |կողմից, |
|մմ, ոչ ավելի | | |գումարային |
| | | |16 |
|__________________________________|_______|______________|___________|
|Բացակը բազրեփոկի և ճաղաշարքի քիվի| b4 |5-ից ոչ ավելի |5-ից ոչ |
|միջև ամբողջ ուղեգծի երկայնքով, | | |ավելի |
|բացի ստորին կորագիծ տեղամասի, մմ | b1/4 |25-ից ոչ պակաս|25-ից ոչ |
| | | |պակաս |
|__________________________________|_______|______________|___________|
|Նույնը` ստորին կորագիծ տեղամասի | b4 |7-ից ոչ ավելի |7-ից ոչ |
|վրա, մմ | | |ավելի |
| | b1/4 |25-ից ոչ պակաս|25-ից ոչ |
| | | |պակաս |
|__________________________________|_______|______________|___________|
|Բացակը բազրեփոկի և բազրեփոկի | b5 | 5 | 5 |
|ելանցքի եզրի միջև, մմ, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Մուտքի հարթակի սանդերքի ատամի | B | 40 | 40 |
|թեքության անկյունը, աստիճան, | | | |
|ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Ճաղաշարքի շրիշակի թեքության | Y | 25 | 25 |
|անկյունը, աստիճան, ոչ ավելի | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Բարձրությունը մուտքի հարթակի | h6 | 100-300 | 100-300 |
|մակարդակից մինչև բազրեփոկի | | | |
|ելանցքը, մմ | | | |
|__________________________________|_______|______________|___________|
|Հեռավորությունն ուղղաձիգով | b6 | 25 | 25 |
|շարժասանդուղքի թեք տեղամասում | | | |
|աստիճանի սանդերքից մինչև | | | |
|ճաղաշարքի շրիշակի ստորին եզրը, մմ,| | | |
|ոչ պակաս | | | |
._____________________________________________________________________.
31. Շարժասանդուղքների և դրանց տարրերի հաշվարկման և փորձարկման ժամանակ օգտագործվող հիմնական բեռնվածքները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակում նշվածներին`
Աղյուսակ N 3
Շարժասանդուղքների հաշվարկման և փորձարկման ժամանակ օգտագործվող
հիմնական բեռնվածքները
.___________________________________________________________________.
|Նշանակումը|Բեռնվածքի |Հաշվարկի |Հաշվարկվող |Բանաձևը կամ|
| |անվանումը |տեսակը |հանգույցը |մեծությունը |
| | |(պարամետրը)| | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q ս1 |առավելագույն|ամրություն |մետաղաշինվածքներ, | 5000|
| |ստատիկ, Ն/մ2| |ծածկի սալեր, | |
| | | |մուտքի հարթակներ | |
| | | |և ուղղորդիչներ | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q ս2 |ստատիկ, Ն/մ2|ճկվածք |մետաղաշինվածքներ, | 4000|
| | | |ծածկի սալեր, | |
| | | |մուտքի հարթակներ | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q ա.շ. |առավելագույն|ամրություն,|շարժասանդուղքի |2000(2,1-V)B|
| |շահագործակա-|ձգման և |տարրերը (աստիճանի | |
| |նը, Ն/մ |արգելակման |ձգման և շարժաբեր | |
| | |բնութագրերը|շղթաների | |
| | |արգելակման |ուղղորդիչներ, | |
| | | |շարժաբեր, արգելակ | |
| | | |և այլն) | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q բ. ժամ |միջին |անվանական |թունելային | 0,83 q ա.շ.|
| |ժամային |հզորություն|շարժասանդուղքի | |
| |բեռնվածք, | |էլեկտրաշարժիչ | |
| |Ն/մ | | | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q մ. ժամ |միջին |անվանական |միջհարկային | 0,55 q ա.շ.|
| |ժամային |հզորություն|շարժասանդուղքի | |
| |բեռնվածք, | |էլեկտրաշարժիչ | |
| |Ն/մ | | | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q բ. համ. |համարժեք |դիմացկու- |թունելային | 0,63 q ա.շ.|
| |բեռնվածք, |թյուն, |շարժասանդուղքի | |
| |Ն/մ |երկարակեցու|տարրեր | |
| | |թյուն | | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q բ. համ. |համարժեք |դիմացկու- |միջհարկային | 0,42 q ա.շ.|
| |բեռնվածք, |թյուն, |շարժասանդուղքի | |
| |Ն/մ |երկարակեցու|տարրեր | |
| | |թյուն | | |
|__________|____________|___________|__________________|____________|
|q բ. |բեռնվածքը |ձգման | | 0,01 q ա.շ.|
| |բազրեփոկի |ամրություն | | 0,01 q ժամ |
| |վրա, Ն/մ |անվանական |բազրեփոկ, | 0,01 q |
| | |հզորություն|բազրեփոկի շարժաբեր| համարժեք |
| | |դիմացկու- | | |
| | |թյուն, | | |
| | |երկարակեցու| | |
| | |թյուն | | |
.___________________________________________________________________.
32. Մետաղաշինվածքների հաշվարկը, ամրության և ճկվածքի ստուգումներն իրականացվում են N 3 աղյուսակում նշված բեռնվածքներին համապատասխան:
33. Ամրության հաշվարկի ժամանակ պաշարի գործակիցը որոշվում է որպես հարաբերություն քայքայող բեռնվածքի ճիգի նկատմամբ, որը ծագում է հաշվարկվող տարրում բեռնվածքների դեպքում` համաձայն N 3 աղյուսակի:
34. Ձգման և շարժաբեր շղթաների համար ամրության պաշարի գործակիցները պետք է լինեն 7-ից ոչ պակաս, աստիճանների և բազրեփոկերի համար` 5-ից ոչ պակաս:
35. Ձգման շղթաների ամրության փաստացի պաշարը որոշվում է ցուցադրավահանի (ստենդի) վրա: Դրա համար 200 հյուսքից ոչ ավելի խմբաքանակից ընտրվում են շղթայի երկուսից ոչ պակաս միատեսակ հյուսքեր և դրանք հասցվում են մինչև քայքայման: Թույլատրվում է շղթան չհասցնել մինչև քայքայման, եթե փորձարկումների ժամանակ բեռնվածքը գերազանցել է քայքայող բեռնվածքի 5 տոկոսը: Շղթայի յուրաքանչյուր հյուսքը պետք է ստուգվի ցուցադրավահանի վրա շահագործական բեռնվածքի դեպքում` հաշվարկային ձգումը 2 անգամ գերազանցող բեռնվածքով: Փորձարկումից հետո հյուսքը չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ կամ շղթայի մասերի ապամամլվածքներ:
36. Աստիճանի ամրության փաստացի պաշարը պետք է որոշվի ցուցադրավահանի վրա դրա փորձարկումով, ինչի համար ընտրում են պատրաստվող խմբաքանակից երկու նմուշ (աստիճանների առանցքներով) և դրանք հասցնում մինչև քայքայման: Մեկ խմբաքանակը հաշվվում է աստիճանների խումբը, պատրաստված մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում, 1000 հատից ոչ ավելի քանակությամբ` միասնական շինվածքային փաստաթղթերով և պատրաստող կազմակերպության միասնական տեխնոլոգիական գործընթացով: Յուրաքանչյուր պատրաստված կամ նորոգված աստիճանի ամրությունը ստատիկ բեռնվածքով փորձարկվում է ցուցադրավահանի վրա` համաձայն N 4 աղյուսակի:
Աղյուսակ N 4
.______________________________________.
|Աստիճանի լայնությունը, մմ|Բեռնվածքը, Ն|
|_________________________|____________|
| 1000 | 3200 |
|_________________________|____________|
| 800 | 2400 |
|_________________________|____________|
| 600 | 1600 |
.______________________________________.
37. Նոր պատրաստված աստիճանների յուրաքանչյուր խմբաքանակից, երկուսից ոչ պակաս աստիճանների վրա, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն, պետք է անցկացվեն դինամիկ փորձարկումներ: Դինամիկ փորձարկումների անցկացման մեթոդում պետք է հաշվի առնվեն սանդուղքաժապավենի վերին կորագիծ հատվածների վրա գոյացող առավելագույն ճիգերը: Աստիճանը փորձարկումից հետո չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ ու շեղումներ:
38. q ս2 բեռնվածքի ազդեցության տակ մետաղաշինվածքի առաձգական ճկվածքի սլաքը չպետք է գերազանցի թունելային շարժասանդուղքների համար` 1/1000-ը, իսկ միջհարկային շարժասանդուղքների համար` թռիչքային մետաղաշինվածքների հենարանների միջև հեռավորությունը 1/750-ը:
39. q ս2 բեռնվածքի ազդեցության տակ ծածկի սալերի առաձգական ճկվածքի սլաքը, հաշվի առնելով դրանց սեփական քաշը և սալերի շինարարական ծածկույթը, պետք է լինի թռիչքի 1/600-ից ոչ ավելի:
40. q ա.շ. բեռնվածքի ազդեցության տակ վազկանիկների ուղղորդիչների առաձգական ճկվածքի սլաքը պետք է լինի թռիչքի մեծության 1/1000-ից ոչ ավելի, ընդ որում, կորագիծ ուղղորդիչների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն լրացուցիչ ճիգերը ձգման շղթաներից:
41. Հենարանների միջև 0,0025 մ2 մակերեսի վրա մակերևույթին ուղղահայաց կիրառված 1500-Ն բեռնվածքի ազդեցության տակ ճաղաշարքի ծածկոցի առաձգական ճկվածքը չպետք է գերազանցի 4 մմ: Մնացորդային ձևախախտվածք չի թույլատրվում:
42. q ա.շ. առավելագույն ուղևորատար բեռնվածքով շարժասանդուղքի կասեցման ժամանակ աշխատանքային արգելակը պետք է ապահովի արգելակման պահի կրկնակի պաշարից ոչ պակաս:
43. 2 և ավելի աշխատանքային արգելակների կիրառման դեպքում դրանցից յուրաքանչյուրն առավելագույն բեռնվածքի տակ գտնվող սանդուղքաժապավենի կասեցման համար պետք է ունենան արգելակման պահի պաշար 1,1-ից ոչ պակաս:
44. Բազրեփոկի ամրության փաստացի պաշարն ստուգվում է բազրեփոկ պատրաստող կազմակերպությունում: Բեռնվածքն ընդունվում է N 3 աղյուսակին համապատասխան: Բազրեփոկի հետ մատակարարվում է դրա տեխնիկական անձնագիրը:
VI. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՌԱԿՑՄԱՆ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ: ԵՌԱԿՑՈՒՄ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ
45. Շարժասանդուղքի եռակցված պատասխանատու շինվածքների տարրերի պատրաստման և նորոգման համար նյութերը (հիմնական և եռակցման) պետք է ընտրվեն` հաշվի առնելով սարքավորման շահագործման ջերմաստիճանային, տեղափոխման և հավաքակցման պայմանները:
Եռակցման պատասխանատու շինվածքներին պատկանում են շարժասանդուղքի`
1) աստիճանի հիմնակմախքը.
2) մեքենայական սրահի ամբարձիչ-տեղափոխող սարքավորման շինվածքները.
3) մուտքային հարթակը.
4) ծածկերի հենոցը և սալերը, ինչպես նաև դրանց հենարանները.
5) սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի ուղղորդիչները.
6) արգելակների լծակները և հենոցները.
7) գոտիների մետաղաշինվածքները.
8) սպասարկման հարթակների և ցանկապատերի առանձին շինվածքները: Շարժասանդուղքի յուրաքանչյուր բաղադրիչ մասի պատկանելությունը եռակցված պատասխանատու շինվածքին պարտադիր պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում:
46. Կիրառվող մետաղի համապատասխանությունն ստանդարտին պետք է հաստատվի մետաղի մատակարար կազմակերպության հավաստագրով կամ վերլուծության և փորձարկման եղանակով:
47. Եռակցման տեխնոլոգիան պետք է մշակվի շարժասանդուղքի պատրաստումը, արդիականացումը կամ նորոգումն իրականացնող կազմակերպության կողմից, ընդ որում, 10 մմ-ից ավելի հաստությամբ եռակցվող շինվածքների համար կարևոր հանգույցների եռակցումից հետո անհրաժեշտ է նախատեսել ջերմամշակում:
48. Շարժասանդուղքի եռակցված պատասխանատու շինվածքների համար կիրառվող եռակցման նյութերը պետք է ապահովեն մետաղի կարանների և եռակցված միացությունների մեխանիկական հատկությունները (ամրության սահման, հոսունության սահման, հարաբերական երկարացում, հարվածական ճկունություն): Կրող մետաղաշինվածքների մեկ միացման մեջ տարբեր մակնիշի մետաղների կիրառման դեպքում մակահալված մետաղի մեխանիկական հատկությունները պետք է համապատասխանեն ամրության առավելագույն սահմանով մետաղի հատկություններին:
49. Էլեկտրոդների տեսակը, հավելանյութի մետաղների, հալանյութերի և պաշտպանիչ գազերի մակնիշները պետք է նշված լինեն շարժասանդուղքների պատրաստման, արդիականացման կամ նորոգման տեխնոլոգիական փաստաթղթերում:
50. Պատասխանատու շինվածքների եռակցված միացումները պետք է ունենան եռակցողի ազգանունը հավաստող դրոշմ, ինչպես նաև եռակցված կարանն ընդունած տեխնիկական պատասխանատու անձի դրոշմը: Եթե կարանի եռակցմանը մասնակցել են մի քանի եռակցողներ, ապա նրանցից յուրաքանչյուրը կատարված կարանի սկզբում և վերջում պետք է դնի իր դրոշմը, իսկ կարանի բրիգադով կատարման դեպքում դրվում է բրիգադավարի դրոշմը: Եռակցված միացումների դրոշմման համար կիրառվող մեթոդը չպետք է վատթարացնի դրոշմանշվող պատրաստվածքների որակը, այն պետք է ապահովի դրոշմի պահպանումը` շարժասանդուղքի շահագործման ամբողջ ընթացքում:
51. Շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման և նորոգման ժամանակ եռակցված միացումների ստուգումը պետք է իրականացվի`
1) արտաքին զննման և չափման մեթոդով.
2) ճառագայթման կամ ուլտրաձայնային մեթոդով.
3) ստուգանմուշների մեխանիկական փորձարկումներով.
4) չքայքայող ստուգման այլ մեթոդներով: Եռակցված միացումների ստուգման արդյունքները պետք է գրանցվեն շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:
52. Սույն կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերում նշված արատների բացահայտման նպատակներով արտաքին զննման և չափման ենթակա են բոլոր եռակցված միացությունները:
53. Միացումների զննումը և չափումը պետք է անցկացվեն մինչև 10x խոշորացմամբ օպտիկական սարքերի և չափիչ սարքերի օգտագործմամբ: Եթե եռակցված միացության ներքին մակերեսը զննման համար անհասանելի է, ապա այն պետք է անցկացվի արտաքին կողմից: Արտաքին զննումների և չափումների արդյունքներով պետք է կազմվի արձանագրություն:
54. Ճառագայթագրման մեթոդով կամ ուլտրաձայնային մեթոդով ստուգման ենթարկվում են բոլոր պատասխանատու եռակցված միացությունները` ամբողջ ծավալով:
55. Կոնտակտային կետային եռակցմամբ կատարված միացությունների մեխանիկական հատկությունների ստուգումն իրականացվում է տեխնոլոգիական փորձարկման մեթոդով:
56. Արտաքին զննման և չափման, ճառագայթագրման, ուլտրաձայնային կամ այլ մեթոդներով ստուգման, ինչպես նաև փորձանմուշների մեխանիկական փորձարկումների արդյունքներով պետք է կասեցվեն մեքենամասերի ամրությունը և շահագործման հուսալիությունը նվազեցնող արատներով մասերի թողարկումը:
57. Աղեղային եռակցմամբ կատարված միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`
1) ճաքեր.
2) այրածակեր.
3) թերաեռքեր.
4) մակահալվածքներ.
5) հիմնական մետաղի 0,5 մմ-ից ավելի խորությամբ, 20 մմ-ից ավելի երկարությամբ և միացման երկարության 10 տոկոսից ավելի գումարային երկարության երկարության կտրվածքներ:
58. Կոնտակտային եռակցմամբ կատարված բոլոր միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`
1) այրածակեր.
2) ճաքեր.
3) թերաեռքեր.
4) կետերի շեղում` իրենց տեղակայման առանցքից և շարքում հարևան կետերի կենտրոնների միջև.
5) կետերի միջուկի չափերի փոքրացում` ըստ տրամագծի մեծության` 25 տոկոսից ավելի.
6) արտաքին և ներքին ցայտեր.
7) էլեկտրոդներից 25 տոկոսից ավելի խորությամբ ճմլվածքներ: Եռակցված միացությունների վրա առանց շտկման թույլատրվում են արատավոր կետեր` 5 տոկոսի չափով, պայմանով, որ արատավոր կետերի միջև լինեն հինգից ոչ պակաս որակյալ կետեր և արատավոր կետերը դասավորված չլինեն միացությունների սկզբում և վերջում: Շտկման ենթակա արատավոր կետերը պետք է լինեն մեկ եռակցված միացության վրա` կետերի ընդհանուր թվի 25 տոկոսից ոչ ավելի:
59. Չեն թույլատրվում նաև այլ արատներ շարժասանդուղքի պատրաստման, նորոգման և արդիականացման համար, եթե դրանք ավելի են չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն ցուցանիշների սահմաններից:
60. Մեխանիկական փորձարկումները կատարվում են մետաղաշինվածքների տարրերի պատրաստման պայմաններին լիովին համապատասխանող պայմաններում` եռակցված փորձանմուշների վրա միացությունների ամրության և առաձգական բնութագրերի համապատասխանության ստուգման նպատակներով:
61. Եռակցված միացությունների մեխանիկական հատկությունների ստուգման համար փորձանմուշները պետք է եռակցվեն կցվանքով և փորձարկվեն ըստ ձգման և ճկման: Մեխանիկական փորձարկումների արդյունքները համարվում են բավարար, եթե`
1) եռակցված կարանի ժամանակավոր դիմադրությունը և ճկվածքի անկյունը պակաս չեն մետաղի տվյալ մակնիշի համար ստանդարտով կամ տեխնիկական պայմաններով սահմանված դիմադրության և ճկվածքի անկյան սահմաններից.
2) ճկվածքի անկյունը 100o-ից պակաս չէ: Հատկությունների այս ցուցանիշներն ընդունվում են որպես միջին: Փորձարկումների արդյունքների միջին մեծության պահպանման դեպքում, առանձին նմուշների համար, թույլատրվում է նշված ցուցանիշների նվազեցում` 10 տոկոսից ոչ ավելի:
62. Եռակցված միացությունների որակը համարվում է անբավարար, եթե ցանկացած տեսակի արտանշման դեպքում կհայտնաբերվեն արտաքին և ներքին արատներ, որոնք դուրս են գալիս շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման կամ նորոգման համար չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն ցուցանիշների սահմաններից:
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում