040.0451.070509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2009 թվականի N 451-Ն
i
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) օրգանական գյուղատնտեսության մեջ սահմանափակ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 30-ի
N 451-Ն որոշման
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
._____________________________________________________________________.
|Նյութի անվանումը |Կիրառման կարգը |
|___________________________________|_________________________________|
| 1 | 2 |

|Մսուրային գոմաղբ և թռչնաղբ` |հիմնական պարարտացման և սնուցման |
|օրգանական արտադրության պայմաններում|ձևով |
|___________________________________|_________________________________|
|Գոմաղբահեղուկ և մեզ` օրգանական |սնուցման ձևով |
|արտադրության պայմաններում | |
|___________________________________|_________________________________|
|Օրգանական նյութեր` օրգանական |հիմնական պարարտացման ձևով |
|արտադրության պայմաններում | |
|___________________________________|_________________________________|
|Կանաչ պարարտացում` օրգանական |վարի միջոցով` բուսածածկը հողի տակ|
|արտադրության պայմաններում |շրջելու ձևով |
|___________________________________|_________________________________|
|Կալցիումի կարբոնատ (կավիճ, կրակավ, |հիմնական պարարտացման և սնուցման |
|մանրացված կրաքար, ֆոսֆոր պարունակող|ձևով |
|կավիճ)` բնական ծագման | |
|___________________________________|_________________________________|
|Մագնեզիումի հանքաքարեր` բնական |հիմնական պարարտացման և սնուցման |
|ծագման |ձևով |
|___________________________________|_________________________________|
|Մագնեզիումի սուլֆատ (էպսոլիտ) |հիմնական պարարտացման և սնուցման |
| |ձևով |
|___________________________________|_________________________________|
|Գիպս (կալցիումի սուլֆատ)` բնական |հիմնական պարարտացման և սնուցման |
|ծագման |ձևով |
|___________________________________|_________________________________|
|Կալիումական աղեր (կաինիտ, սիլվինիտ |հիմնական պարարտացման և սնուցման |
|և այլն, քլորի պարունակությունը |ձևով |
|60%-ից ոչ ավելի) | |
|___________________________________|_________________________________|
|Դիստիլյանտներ և դիստիլիսցված |հիմնական պարարտացման ձևով |
|էքստրակտներ (բացառությամբ | |
|ամոնիակայինի) | |
|___________________________________|_________________________________|
|Նատրիումի քլորիդ` բնական ծագման |հիմնական պարարտացման և սնուցման |
| |ձևով |
|___________________________________|_________________________________|
|Ալյումինի-կալցիումի ֆոսֆատ |հիմնական պարարտացման և սնուցման |
|(կադմիումի պարունակությունը չպետք է|ձևով |
|գերազանցի 90 մգ/կգ) | |
|___________________________________|_________________________________|
|Կավապար (պերլիտ, բենտոնիտ, ցեոլիտ) |հիմնական պարարտացման ձևով |
|___________________________________|_________________________________|
|Քարի փոշի (պեմզայի մանր խիճ, ավազ) |հիմնական պարարտացման ձևով |
|___________________________________|_________________________________|
|Բնական պայմաններում հանդիպող |հիմնական պարարտացման և սնուցման |
|օրգանիզմներ (որդեր, ազոտ ֆիկսող |ձևով |
|բակտերիաներ) | |
|___________________________________|_________________________________|
|Որդերի և միջատների հումուս |հիմնական պարարտացման ձևով |
|(կենսահումուս) | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 30-ի
N 451-Ն որոշման
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
._____________________________________________________________________.
|Նյութի անվանումը |Կիրառման կարգը |
|___________________________________|_________________________________|
| 1 | 2 |
|___________________________________|_________________________________|
|Մսուրային գոմաղբ և թռչնաղբ` |հիմնական պարարտացման և սնուցման |
|ստացված սովորական (ավանդական) |ձևով |
|անասնապահության պայմաններում | |
|___________________________________|_________________________________|
|Գոմաղբահեղուկ և մեզ` ստացված |սնուցման ձևով |
|սովորական (ավանդական) | |
|անասնապահության պայմաններում | |
|___________________________________|_________________________________|
|Կոմպոստացված կենդանական արտաթորանք,|հիմնական պարարտացման և սնուցման |
|այդ թվում` թռչնաղբ` ստացված |ձևով |
|սովորական (ավանդական) | |
|անասնապահության պայմաններում | |
|___________________________________|_________________________________|
|Չոր մսուրային գոմաղբ և ջրազրկված |հիմնական պարարտացման և սնուցման |
|թռչնաղբ` ստացված սովորական |ձևով |
|(ավանդական) անասնապահության | |
|պայմաններում | |
|___________________________________|_________________________________|
|Մարդու արտաթորանք պարունակող |սնուցման ձևով, միայն կերային |
|պարարտանյութեր |մշակաբույսերի սնուցման նպատակով |
|___________________________________|_________________________________|
|Ծղոտ |հիմնական պարարտացման ձևով |
|___________________________________|_________________________________|
|Կոմպոստ և սուբստրատ` սնկերի |հիմնական պարարտացման ձևով |
|մնացորդներից | |
|___________________________________|_________________________________|
|Տեսակավորված, կոմպոստացված կամ |հիմնական պարարտացման ձևով |
|խմորված կենցաղային սննդամթերքի | |
|թափոններ (բուսական կամ կենդանական | |
|կենցաղային թափոններ, որոնք | |
|կոմպոստացվել կամ անաէրոբ խմորման են| |
|ենթարկվել բիոգազի արտադրության | |
|համար, երբ արտադրվում է փակ և | |
|հսկվող հավաքի համակարգում` հետևյալ | |
|նյութերի չոր զանգվածի | |
|համեմատությամբ ընդունված խտությամբ`| |
|մգ/կգ կադմիում` 0.7, պղինձ` 70, | |
|նիկել` 25, կապար` 45, ցինկ` 200, | |
|սնդիկ` 0.4, քրոմ, ընդամենը | |
|70 մգ/կգ) | |
|___________________________________|_________________________________|
|Կոմպոստացված բուսական ծագման |հիմնական պարարտացման ձևով |
|կողմնակի (ուղեկցող) նյութեր | |
|___________________________________|_________________________________|
|Տորֆ` առանց սինթետիկ հավելումների |սածիլների աճեցման |
| |տորֆահումուսային խառնուրդներում |
|___________________________________|_________________________________|
|Կենդանական ծագման վերամշակված |հիմնական պարարտացման ձևով |
|արտադրանք` | |
|1) արյան ալյուր | |
|2) սմբակների ալյուր | |
|3) եղջուրային ալյուր | |
|4) ոսկրալյուր կամ ապաժելատինազրկված| |
|ոսկրային ալյուր | |
|5) ձկնային ալյուր | |
|6) մսալյուր | |
|7) փետուրի, մազի ալյուր | |
|8) մորթի | |
|___________________________________|_________________________________|
|Ջրիմուռներ և արտադրանք` |հիմնական պարարտացման ձևով |
|ջրիմուռներից | |
|___________________________________|_________________________________|
|Թեփ և փայտի թափոններ (քիմիական |հիմնական պարարտացման ձևով |
|մշակման չենթարկված) | |
|___________________________________|_________________________________|
|Փայտ և փայտի մոխիր (քիմիական |հիմնական պարարտացման և սնուցման |
|մշակման չենթարկված) |ձևով |
|___________________________________|_________________________________|
|Բնական ֆոսֆատային ապարներ |հիմնական պարարտացման և սնուցման |
|(կադմիումը չպետք է գերազանցի |ձևով |
|90 մգ/կգ) | |
|___________________________________|_________________________________|
|Հիմնային խարամ |հիմնական պարարտացման ձևով |
|___________________________________|_________________________________|
|Չմշակված կալիումական աղից ֆիզիկական|հիմնական պարարտացման և սնուցման |
|էքստրակտման եղանակով ստացված |ձևով |
|կալիումի սուլֆատ | |
|___________________________________|_________________________________|
|Միկրոէլեմենտներ (բոր, պղինձ, երկաթ,|հիմնական պարարտացման և սնուցման |
|մանգան, մոլիբդեն, ցինկ) |ձևով |
|___________________________________|_________________________________|
|Շաքարի արտադրությունից ստացված |հիմնական պարարտացման ձևով |
|կողմնակի նյութեր | |
|___________________________________|_________________________________|
|Կալցիումի քլորիդի լուծույթ | սնուցման ձևով |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 30-ի
N 451-Ն որոշման
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
._____________________________________________________________________.
|Միջոցի անվանումը |Կիրառման կարգը |
|___________________________________|_________________________________|
|Ժելատին |միջատասպան (ինսեկտիցիդ) |
| |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Հիդրոլիզի ենթարկված սպիտակուցներ/ |գրավչանյութ |
|պրոտեիններ (կազեին և այլն) |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Բնական ծագման խիտինային ազդեցության|մինչև սածիլումը կամ ցանքը` հողի |
|նեմատոդասպան միջոց (նեմատոցիդներ) |մակերեսին ցրելը, այնուհետև` հողի|
| |մեջ մտցնելը |
|___________________________________|_________________________________|
|Հանքաքարային փոշի (քարի փոշի) |վանող նյութեր (ռեպելենտ) |
| |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Սիլիկատներ, կավապար (բենտոնիտ) |վանող նյութեր (ռեպելենտ) |
| |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Նատրիումի սիլիկատ |վանող նյութեր (ռեպելենտ) |
| |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Նատրիումի բիկարբոնատ |վանող նյութեր (ռեպելենտ) |
| |վնասակար օրգանիզմի ի հայտ գալու |
| |ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Երկաթի ֆոսֆատ |կողինջների դեմ (մոլյուսկիցիդ) |
| |մակերեսային սրսկման համար աճեցվող|
| |բույսերի միջև |
|___________________________________|_________________________________|
|Կվարցային ավազ |վանող նյութեր (ռեպելենտ) |
| |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Մեխանիկական միջոցներ` պաշտպանիչ |վեգետացիայի ընթացքում |
|ցանցեր, սոսինձով պատված թակարդներ, | |
|կպչուն ժապավեններ, զսպանակաձև | |
|արգելքներ | |
|___________________________________|_________________________________|
|Բուսական և կենդանական յուղեր |միջատասպան, սնկասպան և աճի |
| |կարգավորիչ (ինսեկտիցիդ, |
| |ֆունգիցիդ, ինհիբիտոր) վաղ գարնանը|
| |մինչև բողբոջների ուռչելը, երբ |
| |օդի ջերմաստիճանը 4o C-ից ցածր չէ |
|___________________________________|_________________________________|
|Մեղրամոմ |էտի ժամանակ առաջացած վնասվածքի |
| |մեկուսացման համար |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 30-ի
N 451-Ն որոշման
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
._____________________________________________________________________.
|Նյութի անվանումը |Կիրառման կարգը |
|___________________________________|_________________________________|
| 1 | 2 |
|_____________________________________________________________________|
| Բուսական և կենդանական ծագման |
|_____________________________________________________________________|
|Պիրետրինների հիմքի վրա ստացված |միջատասպան (ինսեկտիցիդ) |
|պատրաստուկներ |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Ռոտենոնի հիմքի վրա ստացված |միջատասպան (ինսեկտիցիդ) |
|պատրաստուկներ |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Դառնափայտի հիմքի վրա ստացված |միջատասպան (ինսեկտիցիդ) |
|պատրաստուկներ |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Ծովային ջրիմուռներ, ծովի աղ և |միջատասպան (ինսեկտիցիդ) |
|աղաջուր (առանց քիմիական |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
|վերամշակման) |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Լեցիտին |սնկասպան (ֆունգիցիդ) |
| |վեգետացիայի ընթացքում |
| |հիվանդության ի հայտ գալու ժամանակ|
|___________________________________|_________________________________|
|Բնական թթուներ (քացախաթթու և այլն)|մոլախոտասպան |
|___________________________________|_________________________________|
|Սնկերի թուրմ |միջատասպան (ինսեկտիցիդ) |
| |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Բնական բուսական պատրաստուկներ` |միջատասպան (ինսեկտիցիդ) |
|բացառությամբ մաքուր նիկոտինի |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
| |հայտ գալու ժամանակ |
|_____________________________________________________________________|
| Վնասատուների դեմ կենսաբանական պայքարի համար օգտագործվող |
| միկրոօրգանիզմներ |
|_____________________________________________________________________|
|Միկրոօրգանիզմներ (գենետիկորեն |վեգետացիայի ընթացքում վնասատուի ի|
|չփոխակերպված բակտերիաներ, |հայտ գալու ժամանակ |
|վիրուսներ, սնկեր) | |
|_____________________________________________________________________|
| Հանքային ծագում ունեցող բույսերի պաշտպանության միջոցներ |
|_____________________________________________________________________|
|Պղինձ` պղնձի հիդրոօքսիդի, պղնձի |սնկասպան (ֆունգիցիդ) |
|քլորօքսիդի (եռահիմք), պղնձի |վեգետացիայի ընթացքում մինչև |
|սուլֆատի, պղնձի օքսիդի տեսքով |հիվանդության ի հայտ գալը |
|(բորդոյան խառնուրդ, պղնձի | |
|հիդրոօքսիդ, պղնձի օքսիքլորիդ) | |
|___________________________________|_________________________________|
|Ծծումբ |տզասպան, սնկասպան և աճի |
| |կարգավորիչ (ակարիցիդ, ֆունգիցիդ, |
| |ռեպելենտ) |
| |վեգետացիայի ընթացքում վնասակար |
| |օրգանիզմի ի հայտ գալու ժամանակ |
|___________________________________|_________________________________|
|Կալիումի պերմանգանատ |սնկասպան, բակտերիասպան |
| |(ֆունգիցիդ, բակտերիոցիդ), |
| |ախտահանման նպատակով |
|___________________________________|_________________________________|
|Հանքային յուղեր |միջատասպան (ինսեկտիցիդ), միայն |
| |պտղատու ծառերի և խաղողի վազերի |
| |վրա |
| |վաղ գարնանը մինչև բողբոջների |
| |ուռչելը, երբ օդի ջերմաստիճանը |
| |4o C-ից ցածր է |
|___________________________________|_________________________________|
|Կալիումական աղի ճարպաթթու (փափուկ |միջատասպան (ինսեկտիցիդ) |
|օճառ) |վեգետացիայի ընթացքում |
| |վնասատուների ի հայտ գալու ժամանակ|
|_____________________________________________________________________|
| Թակարդներում և դոզավորիչներում օգտագործվող նյութեր |
|_____________________________________________________________________|
|Ֆերոմոնների հիմքի վրա ստացված |գրավչանյութ, սեռական պահվածքի |
|պատրաստուկներ |խափանող |
| |վեգետացիայի ընթացքում |
| |թակարդներում և ցրիչներում |
|___________________________________|_________________________________|
|Մետալդեհիդի հիմքի վրա ստացված |վեգետացիայի ընթացքում |
|պատրաստուկներ, որոնք պարունակում են|թակարդներում և ցրիչներում |
|վանող նյութեր (ռեպելենտներ)` ավելի | |
|բարձր կազմակերպված կողինջներին | |
|վանելու համար | |
._____________________________________________________________________.
Այլ միջոցներ
._____________________________________________________________________.
|Էթիլեն |պտուղների հասունացումն արագացնող |
| |միջոց |
| |հետբերքահավաքային պահպանության |
| |շրջանում |
|___________________________________|_________________________________|
|Ածխաթթու գազ և ազոտ |հետբերքահավաքային պահպանության |
| |շրջանում |
|___________________________________|_________________________________|
|Էթիլ սպիրտ |ախտահանման նպատակով |
|___________________________________|_________________________________|
|Ստերիլիզացված արուներ |վեգետացիայի ընթացքում վնասատուի |
| |բազմացման շրջանում |
|___________________________________|_________________________________|
|Ռոդենտիցիդներ |շինություններում և |
| |անասնագոմերում, մկնանման |
| |կրծողների դեմ |