040.0419.280409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2009 թվականի N 419-Ն
i
«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 479-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում` 5 տարի ժամկետով:
2. «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարի հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերին անդրադառնալ` շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տրամադրելիս:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման և հետախուզման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն տալու մասին» N 479-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ